Սերը Յուպիտերի վրա [Գայանե Մխոյան] (fb2) читать онлайн


 [Настройки текста]  [Cбросить фильтры]

Գայանե Մխոյան Սերը Յուպիտերի վրա


Դիսքլեյմեր


Պատմվածքը նպատակ չունի ցույց տալու, որ ինքնասպանությունը բոլոր խնդիրների լուծում է, այլ պարզապես ներկայացնում է մի դեռահասի կյանք, ում անընդհատ այցելում է մահվան մասին միտքը:

Ստեղծագործության մեջ կան բռնության ու էրոտիկ բնույթի տեսարաններ: Եթե չեք սիրում նման գրականություն, ավելի լավ է`չսկսեք ընթերցել ու խնայեք Ձեր անձնական ժամանակը:

Բոլոր հերոսներն ու իրադարձությունները, որոնք տեղ են գտել գրվածքում, հեղինակի վառ երևակայության արդյունքն են, ու ցանկացած համընկնում իրականության հետ պատահական է:


Պարոնը խոհանոցում նախաճաշ է պատրաստում`ականջը հեռուստացույցի ձայնին:

–…Իսկ ողբերգական նորությունների մասին կհաղորդի մեր թղթակիցը, ով հիմա դեպքի վայրում է:

–Բարի առավոտ: Այսօր ժամը 08:37-ի սահմաններում` Փարիզ-Նյու Հեյվեն չվերթի մեկնարկից քառասուն րոպե անց, օդաչուների խցիկում ու ինքնաթիռի իրանային հատվածում, որտեղ գտնվում էին ուղևորներն ու ողջ անձնակազմը, պայթյունի ձայն տարածվեց, ասես ծանր մետաղի կտոր պոկվեց ու ներքև ընկավ: Ինքնաթիռը, որն այդ պահին գտնվում էր տասներկու հազար մետր բարձրության վրա, թեքվեց դեպի ձախ: Հարաբերական խուճապի պայմաններում կատարվող ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ շարժիչներից մեկը չի գործում: Հետո հայտնաբերվեց, որ հիդրավլիկ համակագը նույնպես շարքից դուրս է եկել: Ինքնաթիռն ալիքաձև հետագծով ու սովորականից հինգ անգամ մեծ արագությամբ ներքև սլացավ: Օդաչուներին հաջողվեց երկու գործող շարժիչների շնորհիվ մի կերպ կառավարել այն, մինչև մոտակա օդանավակայանին հասնելը, սակայն Երկրի մակերևույթին մոտենալիս ինքնաթիռը շարունակում էր մնալ թեքված վիճակում, ինչը վթարային ելքի պատճառ հանդիսացավ: Ձախ թևն ու օդաչուների խցիկն առանձնացան իրանից և շարժվեցին տարբեր ուղղություններով: 287 ուևորներից 123-ը զոհվել են: Ողջ մնացածները սարսափով են հիշում իրենց գլխավերևով անցնող կրակի հոսանքը: Ներկայումս տարվում են հետազոտական աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու նպատակով…


Պարոնի ծնկները թուլացան: Նա հենվեց սառնարանի դռանն ու դանդաղ սահեց ներքև: Առավ գլուխը ափերի մեջ ու սկսեց նյարդային ծիծաղել, ասես կատարվածը ոչ թե իրեն էր վերաբերում, այլ ուրիշ մարդու: Զգաց, որ կխելագարվի, եթե գիտակցությունը ևս մի րոպե արթուն մնա: Նկատելով սեղանին դրված ջրի շիշը` ձգվեց ու վերցնելով`ամբողջ պարունակությունը շուռ տվեց կրծքին`հույս ունենալով, որ կհովանա սիրտը: Նրա երևակայությունը վառ գույներով պատկերում էր այն պահը, երբ ինքնաթիռը երեք մասի բաժանվեց: Նա տեսավ, թե ինչպես կրակի կատաղի ալիքը ներս խուժեց ու անցավ Լիլիի վրայով, ով խոնարհվել էր` գլուխն ու մատները սեղմելով դիմացի նստարանին: Պարոնը սարսափեց ու նետի պես վեր թռավ տեղից: Սառնարանից լիքը սառույց հանեց, լցրեց տոպրակի մեջ ու դրեց ճակատին:

Մի զգացմունք կա, որ մինչ օրս անուն չունի`ցավի ու հաճույքի խառնուրդն է դա: Պարոնին հաճույք էր պատճառում հույսը, որ Լիլին կարող է փրկվածների թվում լինել, սիրտը ուժգին բաբախում էր մտքից, որ շուտով կգրկի նրան ու էլ երբեք բաց չի թողնի, բայց հաջորդ պահին աչքերի առաջ հայտնվում էր կրակը, որ հարյուրից ավելի կյանք տարավ իր հետ, ու սիրտը կծկվում էր անտանելի ցավից: Անորոշության մեջ լինելն ուրախալի է նրանով, որ թույլ է տալիս հուսալ ու երազել, բայց նաև տանջալի է, որովհետև չգիտես դեռ, արդյոք իրականությունը սպասելիքներդ կարդարացնի:

Նա մի կողմ դրեց սառույցով լի տոպրակը, հանգստացնող հաբ խմեց ու գրեթե վազելով հյուրասենյակ հասավ: Հեռուստացույցով արդեն ինչ-որ սիրային կոմեդիա էին ցույց տալիս:

Նա նյարդային շարժումով արագ-արագ փոխում է ալիքները: Վերջապես կանգ առավ մեկի վրա:

–…Նրանք, ում հաջողվել է կենդանի մնալ, երեք ժամվա ընթացքում ուրիշ ինքնաթիռով ետ կուղարկվեն Փարիզ: Զոհվածների հարազատներին ցավակցություն ենք հայտնում:

Պարոնը անջատեց հեռուստացույցն ու վերարկուն վերցնելով շտապեց օդանավակայան, որ այնտեղ սպասի Լիլիին, անգամ եթե նրան էլ երբեք վիճակված չէ վերադառնալ…


2004 թվական, մարտի 12

Թանկագին օրագիր, ես Լիլին եմ ու այսօր դարձա հինգ տարեկան: Եթե դեռ չես կռահել, դու ծնունդիս նվերն ես: Պապիկս քեզ տարիներով պահել է իր գրադարանում, իսկ հիմա իմ ձեռքերում ես: Մենք երկուսս էլ գեղեցիկ ենք, ու վստահ եմ, որ կընկերանանք: Իդեպ, ես միայն պապիկիս կարդացած գրքերից գիտեմ, թե ինչ է ընկերը: Շրջապատում իմ տարիքի երեխաներ չկան, կամ էլ կան, պարզապես դեռ չեմ հասցրել նրանց հանդիպել: Ես ապրում եմ Ֆրանսիայի սահմանամերձ գյուղերից մեկում`ծնողներիս, քույրիկիս, եղբորս, տատիկիս ու պապիկիս հետ: Բնության գրկում լինելը շատ լավ բան է: Փարիզում բնակարան ունենք, բայց պետությունը պատերազմից հետո մեր ընտանիքին հող է նվիրել, ու հայրիկս մեզ այստեղ է բերել, որ այն վերաբնակեցնենք: Մեր տարածքը ցանկապատով առանձնացված է գյուղի մյուս տներից, ներսում հիսունից ավելի թթի ծառեր կան, ճոճանակ, երեք ավերակ, որոնք հայրիկս փորձում է վերանորոգել: Մենք բնակվում ենք շատ մեծ վրանում, որի միջով անձրևների ժամանակ ցեխաջրի գետեր են հոսում: Ձմռանը շատ ցուրտ է լինում, չնայած վառարան ենք դնում, բայց ամռանն այստեղ իսկական դրախտ է:

–Լիլի, տորթդ կլղոզես թղթին:

–Կներես, մամ:

Ես շատ գեղեցիկ մայրիկ ունեմ: Նա ինձ վրա համարյա ուշադրություն չի դարձնում`չհաշված այն դեպքերը, երբ առիթ եմ ստեղծում, որ նկատողություն անի: Ես շատ եմ սիրում ծնողներիս, բայց նրանք ժամանակ չունեն ինձ համար.միշտ զբաղված են, ու երբ ուզում եմ զրուցել հետները, նույնիսկ վրաս չեն նայում: Հայրիկիս ավելի շատ եմ սիրում, որովհետև խիստ չի իմ հանդեպ, երբեք չի ծեծում ու պաշտպանում է: Մայրիկիս համար ես դատարկ տարածք եմ: Նա իր կամքով երբեք չի գրկում ու համբուրում ինձ, իսկ ես ամաչում եմ առաջինը մոտենալ:

–Լիլի, եթե հենց հիմա չհավաքես խաղալիքներդ, դուրս եմ շպրտելու բոլորը:

–Երկու րոպեից կգամ, մամ:

–Չէ, հենց հիմա:

Գիտես, իմ կարծիքով ամեն մարդ, անկախ նրանից ստեղծագործելու հակում ունի թե ոչ, պիտի օրագիր պահի, մեջը գրի այն ամենը, ինչ զգում է, տեսնում ու մտածում: Դեռ այնքան էլ վարժ չեմ գրում, բայց ինձ նոր զբաղմունքս դուր է գալիս:


2004 թվական, մայիսի 6

Հայրիկը ավերակներից մեկում երկու սենյակ է վերանորոգել, ու մենք էլ վրանում չենք քնում: Ես կարող եմ կոնկրետ մարդու ինձ թշնամի համարել, բայց ոչ երբեք մի ամբողջ ազգի, դրա համար խղճում եմ այն մարդկանց, ովքեր պատերազմից առաջ ապրել են այստեղ: Ինչքան ցավալի է եղել նրանց համար, երբ ստիպված են եղել թողնել տունը, որտեղ անցել է իրենց մանկությունը, ճոճանակը, որի վրա ննջել են երեկոները, ծառերը, որոնք տնկել ու խնամել են սեփական ձեռքերով: Երբեմն հողերի հետ խաղալիս մարդկային ոսկորներ եմ գտնում, ու ոտքերս թուլանում են վախից: Գիտես, ես ընդամենը հինգ տարեկան եմ, բայց մի բան եմ հասկացել`մարդն աշխարհում ոչինչ չունի, բացի ինքն իրենից: Միաժամանակ լացել ու ծիծաղել եմ ուզում, երբ ճանաչում եմ կյանքը, տեսնում, թե ինչպես են ազգերը կռվում մի բուռ հողի համար, որն իրականում ոչ մեկին է պատկանում, ոչ էլ`մյուսին:


2004 թվական, հունիսի 13

Կանգնել եմ ննջասենյակի մոտ ու բռունցքներս կոտրում եմ դռան վրա: Ուզում եմ ներս մտնել, բայց այն կողպված է: Ծնողներս փակվել են այնտեղ ու վիճում են իրար հետ: Անտանելի եմ ինձ զգում, ցավում է ներսս, բայց ոչինչ չեմ կարողանում անել: Հայրիկն առհասարակ շատ խիստ է մայրիկի նկատմամբ, մի ավելորդ բառն անգամ հերիք է, որ բարկանա: Նրա համար շատ կարևոր է, որ կինը ենթարկվի իրեն ու չհակաճառի, որովհետև ընտանիքում, որտեղ ինքը մեծացել է, լրիվ հակառակն է եղել, ու դա ըստ երևույթին իրեն դուր չի եկել:

Ես գիտեմ, որ ծնողներս սիրում են իրար, բայց չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ցավ պատճառել սիրած մարդուն:

Կոկորդս արդեն ցավում է, այնքան եմ բղավել: Անզորություն եմ զգում մորս լացի ձայնից, որը մղկտոցի է նման, այնպիսի տպավորություն է, ասես նրան մորթում են:

Վերջապես բացվեց սենյակի դուռը: Առաջինը մայրիկը դուրս եկավ, ու ես նրա աչքերի տակ կապտուկներ նկատեցի: Նրան տեսնելով`ափերով ծածկեցի դեմքս ու խոհանոց փախա: Բացեցի ամանեղենի պահարանն ու թաքնվեցի մեջը: Արցունքները գետի պես հոսում են այտերիս վրայով, ես սարսափ եմ զգում, երբ պատկերացնում եմ, թե ինչքան կցավեր, եթե մեկը բռունցքներով խփեր աչքիս: Չեմ ամուսնանալու երբեք:


2004 թվական, հուլիսի 5

Ինչպես արդեն պատմել եմ, մեր տարածքում երեք ավերակ կա: Ամենափոքրը որպես գոմ ենք օգտագործում, ամենամեծի մեջ մի քանի սենյակ ենք վերանորոգել ու ապրում ենք: Իհարկե, վերանորոգել բառը շատ նուրբ է ասված, իրականում ավերակն ընդամենը բերվել է այնպիսի տեսքի, որ հնարավոր լինի պաշտպանվել ցրտերից, անձրևներից ու գլխավերևում ծածկ ունենալ: Հիմա ամառ է, ու եղանակը հրաշալի է, բայց ձմռանը երևի շատ ցուրտ կլինի, որովհետև մեր լուսամուտների փայտե շրջանակների միջև ցելոֆան է, ոչ թե ապակի:

Ես քնում եմ տատիկիս ու պապիկիս հետ`հյուրասենյակում, որը համեմատաբար հարմարավետ է, քույրս ու եղբայրս, ովքեր ինձնից փոքր են երեք-չորս տարով, ծնողներիս հետ տեղավորվել են փոքրիկ ննջարանում, որտեղ սարդեր են վխտում: Մի անգամ ցերեկը քնել էի այնտեղ, ու երբ արթնացա, քիչ մնաց վախից սիրտս կանգներ. շուրթերիս վրայով ահռելի մի սարդ էր վազում: Այդ դեպքից հետո էլ այդ սենյակ չեմ մտնում: Մենք ունենք նաև խոհանոց ու միջանցք, որոնց հատակը շատ անկայուն է: Փայտերը շարված են կողք-կողքի, բայց ոչ մի կերպ ամրացված չեն, իսկ նրանց արանքը բաց է, ու եթե ոտքդ անզգույշ դնես, կմտնի անցքի մեջ: Միջանցքը որպես արհեստանոց է ծառայում հայրիկիս ու պապիկիս համար: Նրանք շատ անգամ զայրանում են, որովհետև մանր-մունր որոշ գործիքներ հատակի անցքերից ներքև են ընկնում:

Բոլոր դժվարություններով հանդերձ գյուղական կյանքը հիասքանչ է, հատկապես ամռանը: Մենք շատ վաղ ենք արթնանում`դեռ լույսը չբացված: Պապիկս կթում է կովերին, ապա` արոտավայր տանում: Տատիկը կերակրում է հավերին, փիսոյին, շանը ու հայրիկի հետ գնում բանջարանոց`հող մշակելու: Մայրիկը զբաղվում է տան գործերով ու երեխաներով:

Մեր տարածքում սև ու սպիտակ թթի ավելի քան հիսուն ծառ կա, ու արդեն մի շաբաթ է` ամբողջ ընտանիքով հավաքում ենք հասած բերքը, որ դոշաբ ու օղի ստանանք: Պապիկը ծառ է բարձրանում, ցնցում ճյուղերը, իսկ մենք, ներքևում կանգնած, պահում ենք լայն կտորը, որ թութը վրան թափվի:

Ինչ վերաբերում է երրորդ ավերակին, պետությունը խոստացել է իր հաշվին վերակառուցել ու վերանորոգել այն: Հունիսի վերջերից մեծ բեռնատարներով շինանյութեր են բերվում, իսկ այսօր առավոտյան շինարարներ էին եկել: Չեմ հիշում, թե Փարիզի մեր բնակարանը ինչ տեսք ունի, որովհետև երկու տարեկան չկայի, երբ գյուղ տեղափոխվեցինք, բայց վստահ եմ, որ այն շատ հարմարավետ էր, պատերի վրայով սարսափելի կենդանիներ չէին վազվզում, իսկ ձմռանը տաք էր: Պապիկիս կարդացած գրքերի հիման վրա եմ քաղաքային տներն այդպես պատկերացնում, միգուցե սխալվում եմ: Ես շատ ուրախ եմ, որ շուտով գյուղում էլ մեր կյանքը կփոխվի ու ավելի լավ պայմաններում կապրենք:


2004 թվական, հուլիսի 17

Հայրիկի հետ նստել եմ տարօրինակ սարքի մոտ ու հետևում եմ, թե ինչպես է ծայրից ջրանման հեղուկ կաթում: Դա օղի է: Ես հաճույքով սև թութ եմ ուտում, որը մատներիս մանուշակագույն հետքեր է թողնում: Մի քանի օր ստիպված եմ լինելու անընդհատ լվացվել, որպեսզի դրանք կամաց-կամաց վերանան: Փոքրիկ սեղանին դեռ չհասունացած կանաչ ընկույզներ են դրված, որոնք հայրիկն է քաղել: Ես վերցրի նրանցից մեկն ու մուրճով ջարդեցի կեղևը: Հետո հանեցի սպիտակ միջուկն ու ախորժակով կերա: Ափերս դարչնագույն դարձան, բայց ես չեմ նեղվում: Ինձ դուր է գալիս ազատության զգացումը, երբ պարզապես ուտում ես այն ամենը, ինչ քեզ հաճույք է պատճառում, ու չես մտահոգվում, արդյոք ընկույզից ու թթից սևացած ձեռքերով գեղեցիկ ես:

Երբ կշտացա, մոտեցա հայրիկին, ով դեռ նստած էր օղու սարքի մոտ, ու մեջքից գրկեցի: Ինձ այնքան պակասում է նրա ուշադրությունը: Շատ եմ տխրում, երբ հիշում եմ, թե ինչպես ծեծեց մայրիկին, բայց միևնույն է`առաջվա պես պաշտում եմ նրան ու իմ իդեալը համարում:

Արդեն լուսանում է: Մենք ամբողջ գիշեր խոսել ենք աշխարհի, մարդկանց, կյանքի մասին: Ես շատ հետաքրքրասեր եմ, դրա համար հայրիկն ինձ կատակով ինչուիկ է անվանում:

Հանկարծ մեզնից քիչ հեռու թփերի խշշոց լսվեց: Վազեցի ձայնի ուղղությամբ ու սկսեցի զննել տեղանքը: Ինչ-որ փոքրիկ սև զանգված գրավեց ուշադրությունս, ու գետնից բարակ փայտ վերցնելով`թեթև դիպա նրան: Մակերևույթը փշոտ էր, ու ես միանգամից հասկացա, որ ոզնի եմ գտել: Դեմքիս ժպիտ հայտնվեց, երբ նա ցույց տվեց իր գեղեցիկ դնչիկը: Ես սիրում եմ կենդանիներ, բայց մյուս երեխաների նման չեմ ձգտում տուն բերել ու պահել սեփականության պես, որովհետև գտնում եմ, որ նրանք բնության գրկում իրենց ավելի լավ կզգան:

Ինձ բնության մեջ ամեն ինչ կատարյալ է թվում, բացի մարդուց, որովհետև բոլոր կենդանիները, բույսերը, նույնիսկ անշունչ առարկաները կատարում են այն դերը, ինչի համար ստեղծված են, միայն մարդն է, որ պատկերացում չունի, թե ինչու է ծնվել, ու որն է իր առաքելությունը:


2005 թվական, հունվարի 3

Արդեն մի քանի օր է`մեր տանը խոսակցություններ են պտտվում Փարիզ վերադառնալու մասին: Ես սեպտեմբերին պիտի դպրոց գնամ, ու ծնողներս ուզում են, որ քաղաքում սովորեմ: Վերջերս այստեղ էլ դպրոց բացվեց, ու տատիկս ուսուցչի աշխատանք ստացավ: Պապիկս ինչ-որ ընկերությունում ինժեներ է: Նրանք քաղաք վերադառնալու մտադրություն չունեն ու որոշել են իրենց կյանքը կապել գյուղի հետ:

Տանը շատ ավելի տաք է, քան ես պատկերացնում էի: Վառարանն իմ անկողնու մոտ է, ու գիշերը փայտ եմ ավելացնում: Քնելուց առաջ պապիկս ինձ համար գիրք է կարդում, հետո միասին մեղրով թեյ ենք խմում ու հեռուստացույց դիտում: Այն ընդամենը չորս ալիք ունի, ու մուլտֆիլմեր շատ հազվադեպ եմ նայում: Ինձ դուր են գալիս հատկապես երաժշտական հաղորդումներն ու համերգները, երբեմն էլ ֆիլմեր են ցույց տալիս: Ինչ վրանում չենք ապրում, սկսել եմ սիրել ձմեռը, երբ շտապելու ոչ մի տեղ չունես, նստում ես տաք վառարանի մոտ ու հետևում, թե ինչպես են կարտոֆիլն ու սոխը մոխրի մեջ խորովվում: Բացի այդ, պապիկն ավելի շատ ժամանակ է ինձ հատկացնում, քան ամառվա ընթացքում, որովհետև զբաղված չի լինում հող մշակելով ու թութ թափ տալով: Մենք, իհարկե, ուրիշ ծառեր էլ ունենք`դեղձի, ծիրանի, խնձորի, ընկույզի, բալի, բայց չենք հասցնում դրանց բերքն էլ, ինչպես հարկն է, հավաքել:

Ձմեռային օրերին ես սպասում եմ, մինչև պապիկը աշխատանքից վերադառնա, կերակրի կենդանիներին, իսկ դրանից հետո նա իմ տրամադրության տակ է: Մենք հարմար տեղավորվում ենք վառարանի մոտ, ու ես խնդրում եմ նրան ինձ համար գիրք կարդալ: Մեկ-մեկ տրամաբանական խնդիրներ ենք լուծում, բայց ես շատ արագ ձանձրանում եմ: Տանել չեմ կարողանում մաթեմատիկան:


2005 թվական, օգոստոսի 20

Մեր տարածքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գետ է հոսում: Գնում եմ լողալու: Տատիկը հետս խաշած ձու, հաց, պանիր, լոլիկ, թխվածք ու հյութ է դրել, որ սոված չմնամ: Թաքուն լուցկի, հում միս, բանջարեղեն, փամփուր ու սուր դանակ եմ վերցրել: Իսկական խնջույք եմ կազմակերպելու ինձ համար:

Երբ ափ հասա, նկատեցի, որ այնտեղ մի աղջիկ է նստած: Նա կիսամերկ է`փաթաթված սրբիչի մեջ.երևի նոր է դուրս եկել գետից:

–Բարև,-մոտենալով`ողջունեցի ես,-սառն է ջուրը?

–Հա: Անունդ ոնց է?

–Լիլի:

–Իմը`Ամելի:

–Հաճելի է, քանի տարեկան ես?

–Տասներեք:

Ես սրբիչս փռեցի ափին, որ արևը տաքացնի, ու գետը մտա: Մարմինս սուզեցի ջրի մեջ, որ միանգամից վարժվեմ սառնությանը: Հետո քայլելով խորը տեղ գնացի: Գետը գոտկատեղիցս մի քիչ վերև է: Նետվեցի ջուրը, ու մի քանի վայրկյան կարողացա մակերևույթին մնալ, հետո ալիքը քշեց ինձ, և ստիպված եղա քարերից բռնվելով ոտքի կանգնել: Քսան րոպեն հերիք էր, որ կշտանայի լողալուց, որովհետև իրականում շատ դժվար էր հոսանքին հակառակ շարժվելը: Հաճելի էր միայն ջուրը նետվելու պահը, մեկ էլ երբ ալիքի ուղղությամբ ետ էի վերադառնում:

Ափ դուրս գալով`փաթաթվեցի տաք սրբիչի մեջ ու որոշեցի հաց ուտել: Տոպրակից հանեցի բոլոր ուտելիքներն ու շարեցի կտորի վրա, որը բերել էի տնից:

–Կրակ վառենք?-առաջարկեցի ես:

Ամելին համաձայնության նշան արեց, ու մենք սկսեցինք փայտեր հավաքել: Ափի վրա լիքը ծառեր կան, ու շատ հեշտ էր չոր ճյուղեր գտնելը: Մազերիցս ջուր է կաթում ու թրջում լուցկիները, դրա համար որոշեցինք, որ Ամելին կրակ վառի, իսկ ես խորոված անեմ: Հայրիկիցս սովորել էի, թե ինչպես համեմել միսն ու կարտոֆիլը, ուստի որևէ դժվարություն չտեսա դրա մեջ:

Միսը ոչ այնքան մեծ կտորների բաժանեցի, կարտոֆիլը վերածեցի շերտերի, հետո համեմեցի ու շարեցի ունեցածս միակ շամփուրի վրա: Այն բավականին երկար է ու ծանր:

–Բեր այստեղ,-կանչեց Ամելին:

Մոտեցա կրակին ու շամփուրը դրեցի մեջը: Օդում ախորժելի բույր տարածվեց: Մենք նստեցինք կողք-կողքի, որ հետևենք խորովածին: Ես ձեռքի հետ սոխ ու կանաչի եմ կտրատում, որ լցնեմ մսի վրա: Հայրիկս այդպես էր անում, կարծեմ:

–Դպրոց գնում ես?-խոսակցություն սկսեցի ես:

–Գյուղում այս տարի է միայն դպրոց բացվել, սեպտեմբերից կգնամ: Իսկ դու?

–Ես ծնողներիս հետ Փարիզ եմ վերադառնում մի քանի օրից, որ այնտեղ առաջին դասարան նստեմ:

–Քաղաքում ես ծնվել?

–Հա, մի տարեկան էի, երբ գյուղ տեղափոխվեցինք:

–Ուրախ ես?

–Չգիտեմ, ինձ այստեղ շատ է դուր գալիս, բայց լավը միշտ համեմատության մեջ է երևում:

–Դու հայրիկ ունես?-անսպասելի հարցրեց նա:

Դեմքս սկսեց զարմանք արտահայտել:

–Հա,-կմկմացի ես,-ինչու?

Ամելիի այտերին արցունքներ հայտնվեցին: Նա մատներով սրբեց աչքերն ու հայացքը հառեց գետի ջրերին: Ես հասկացա նրա տխրության պատճառն ու գրկեցի:

–Մի լացիր, խնդրում եմ, մարդն առանց իր ծնողների էլ լիարժեք է ու կարող է կյանքում հաջողության հասնել:

Ինձ համար շատ ծանր էր խոսելը, միևնույն է`ես երբեք չեմ եղել այդ աղջկա տեղում, հետևաբար չեմ կարող հասկանալ, թե ինչ է զգում, ավելի լավ է փոխեմ խոսակցությունը, որ չխորանա բացասական զգացմունքների մեջ:

–Ինձ հյուր կգաս այսօր?

Նրա դեմքին ժպիտ հայտնվեց:

–Հա, հետո էլ մեր տուն կգնանք:

Խորովածն արդեն պատրաստ է: Մենք ափից լաթի կտոր էինք գտել, դրանով կրակից վերցրինք տաք շամփուրն ու դրեցինք քարերի վրա:

Որոշեցինք մի քիչ լողալ, որ ախորժակներս բացվի: Ջուրն ավելի տաք թվաց, քան առաջին անգամ էր: Ես նկատեցի, որ Ամելին գեղեցիկ է: Նա կապույտ աչքեր ունի, շեկ խուճուճ մազեր, ոչ այնքան նիհար, բայց սլացիկ մարմին, սպիտակ մաշկ: Արտաքինով նա իմ հակապատկերն է, բայց մոտս հիացմունք է առաջացնում: Մենք մոտ տասնհինգ րոպե ջրում մնացինք, հետո որոշեցինք հաց ուտել ու մեր տուն գնալ, որ մինչև մթնելը ժամանակ ունենանք խաղալու: Դուրս եկանք ափ ու նստեցինք ուտելիքների մոտ: Շամփուրի վրայից հանեցինք մսի ու կարտոֆիլի կտորները, որոնք հասցրել էին սառել:

–Խորովածը շատ համեղ է ստացվել, ապրես,-համտեսելով`գովեց Ամելին:

–Անուշ լինի,-ժպտացի ես`հազիվ բերանիցս չթռցնելով, որ հայրիկիցս եմ խոհարարություն սովորել:

–Դու «հարս-փեսա» խաղալ գիտես?-հարցրեց նա`մսի վրա սոխ ու կանաչի լցնելով:

–Հա,-ծիծաղեցի ես:

Մենք կերանք բոլոր ուտելիքները, հավաքեցինք մեր իրերն ու քայլեցինք դեպի մեր տուն: Ճանապարհը անտառի միջով է անցնում, որտեղ լիքը մոշի թփեր կան: Ամելին սկսեց մոշ հավաքել, ու մինչև տեղ հասնելը, ամանը ծայրեծայր լցվեց սև, հյութալի ու հասած պտուղներով:

Մեր տարածքին մոտենալով`ձայն տվեցի մայրիկին, որ բացի ցանկապատի վրայի հսկա դուռը: Մայրիկի փոխարեն շունը վազեց ու իր կատաղի հաչոցներով սարսափեցրեց Ամելիին: Հետո երևաց հայրիկն ու մեզ ներս հրավիրեց: Նրան ուրախացրեց այն, որ ինձ համար ընկերուհի եմ գտել:

Մենք միանգամից սենյակ գնացինք ու սկսեցինք նախապատրաստվել մեր երևակայական հարսանիքին: Ամելին ինձ համար գեղեցիկ զգեստ ու կոշիկներ ընտրեց, երկար մազերս թափեց ուսերիս ու իր վզնոցը կախեց պարանոցիցս:

–Շատ սիրուն հարս ես,-հիացած բացականչեց նա,-գնանք զբոսնենք իմ մեքենայով:

Մեքենա ասելով`նա իմ հեծանիվը նկատի ուներ, որը տեսել էր բակում: Մենք դուրս եկանք տնից, ես տեղավորվեցի ետևի նստարանին, իսկ նա`առջևի:

–Իսկ ուր ենք գնում?-հետաքրքրվեցի ես:

–Փեսայի տուն,-ծիծաղեց նա,-պարզվում է`մենք հարևաններ ենք: Ձեր ցանկապատից երկու մետր այն կողմ եմ ապրում:

–Իրոք? Ափսոս, որ մի քանի օրից քաղաք պիտի վերադառնամ, կկարոտեմ քեզ:

–Լիլի, ինչեր ես խոսում, մենք խաղի մեջ ենք, ախր: Մոռացիր իրականությունը:

–Վայ, կներես:

Հեծանիվով շրջեցինք մեր տարածքով, որը գյուղի մեկ երրորդի չափ տեղ է զբաղեցնում, հետո ցանկապատից դուրս գալով`շարունակեցինք ճանապարհն ու կանգ առանք մի փոքրիկ խրճիթի առջև:

–Ահա և իմ տունը,-ժպտաց Ամելին ու հանդիսավոր կերպով ներս հրավիրեց:

Ներքուստ ինձ վատ զգացի, որ նա ավելի համեստ պայմաններում է ապրում, քան ես: Կյանքում երկրորդ անգամ բախվեցի անարդարությանը: Ես ավելի շատ օգուտ չեմ տվել մարդկությանը, քան Ամելին, բայց նա հայրիկ չունի, ես` ունեմ, նա փոքրիկ խրճիթում է ապրում, ես` ընդարձակ ամառանոցում, նա գյուղում է դպրոց գնալու, ես` մայրաքաղաքում: Ով է այդ անարդար բաժանումն արել ու ինչի հիման վրա?

–Լիլի? ինչու տխրեցիր? Արդեն փոշմանում ես, որ հետս ամուսնացել ես?

Ես ծիծաղեցի, բայց ներքուստ դառնացած էի: Մտանք ներս, ու նա ինձ իր ննջարան ուղեկցեց:

–Հիմա ինչ ենք անելու?-հետաքրքրվեցի ես:

–Համբուրվելու ենք,-հանգիստ պատասխանեց նա ու պառկեց մահճակալին:

Ինձ սկսում էր դուր չգալ այն, ինչ կատարվում էր մեր միջև, բայց վախենում էի կորցնել միակ ընկերուհուս, դրա համար լուռ մոտեցա: Նա բռնեց մատներիցս ու օգնեց բարձրանալ իր մարմնի վրա: -Շուրթերդ հպիր շուրթերիս:

Ես թուքս կուլ տվեցի ու ստիպված համբուրեցի նրան: Աստված իմ, երբ պիտի ավարտվի այս ամենն, ու գնամ տուն: Հեռացրի դեմքս նրանից, բայց նա ինձ նորից դեպի իրեն քաշեց: Սիրտս արդեն սկսում է խառնել:

–Իսկ հարսն ու փեսան քանի րոպե պիտի համբուրվեն?-հնարավորինս մեղմ տոնով հարցրի ես:

–Տեսնում ես?-նա շրջվեց դեպի պատուհանն ու մատով ցույց տվեց արևը, որը սահում էր երկնքով դեպի սարից այն կողմ,– համբուրիր ինձ, մինչև նրա`մայր մտնելը:

Ես համաձայնեցի, որովհետև լավ չէի պատկերացնում, թե ինչքան ժամանակում արևը մի կետից մյուսը կհասնի: Շուրթերս զզվանքով հպում էի Ամելիի վարդագույն, փարթամ շրթունքներին, բայց հայացքս երկնքից չէր հեռանում: Երբ վերջապես հասկացա, որ ծուղակի մեջ եմ, տեղիցս կտրուկ վեր կացա ու քայլեցի դեպի դուռը:

–Սպասիր, խնդրում եմ,-լացակումած`աղերսեց նա,-եթե չես ուզում, չենք խաղա, միայն մնա:

–Պիտի տուն գնամ, շուտով կմթնի:

–Արի քաղցրավենիք ուտենք, հետո կճանապարհեմ քեզ,-համոզեց նա ու վազեց խոհանոց: Հինգ րոպեից վերադարձավ`ձեռքին մի աման:

–Սա ինչ է?

–Տորթի քարցր կրեմ, որին մոշ եմ խառնել, փորձիր:

Ես հաճույքով կերա կեսը:

–Շատ համեղ էր, ապրես: Իդեպ, վերցրու վզնոցդ:

–Չէ, պետք չի, մոտդ պահիր, նվիրում եմ: Այն քեզ ավելի է սազում, քան ինձ:

Սիրտս ճմլվեց. մոտեցա նրան ու ամուր գրկեցի: Ես էլ կուզեի որևէ բան նվիրել, բայց մոտս ոչինչ չունեի: Մենք դուրս եկանք տնից, ու նստեցի հեծանիվիս ղեկին:

–Նեղացած չես, չէ, ինձնից?-տխուր հայացքով հարցրեց Ամելին,-ես մտածեցի քեզ դուր կգա, դու առաջին մարդն էիր, ում ցանկացա համբուրել: Կներես:

Ուզում էի ինչ-որ բան ասել, որը նրան կստիպեր լավ զգալ, բայց, չգիտես ինչու, լռեցի ու առանց հրաժեշտ տալու` տուն վերադարձա…


2005 թվական, օգոստոսի 28

Հենվել եմ ցանկապատին ու հափշտակված նայում եմ Ամելիին: Նա չի կարող նկատել ինձ, որովհետև թփերը ծածկում են մարմինս: Մեր համբույրից հետո խուսափում եմ նրանից, բայց թաքուն հետևում եմ: Ամեն առավոտ գալիս է, կանգնում մեր ցանկապատի մոտ ու անունս տալիս, բայց ես միշտ քնած, սոված, զբաղված, հոգնած եմ ձևանում ու մայրիկին խնդրում, որ փոխանցի: Նա լուռ հեռանում է, բայց հաջորդ օրը նորից հայտնվում: Հակասական զգացմունքներ ունեմ նրա հանդեպ. համ սիրում եմ, համ`մի տեսակ վախենում: Նա ինձ այնպես չի սիրում, ինչպես ես`իրեն, ու դա է վանում ինձ:

Արդեն երեք ժամ է` հետևում եմ, թե ոնց է բակում կոնֆետ պատրաստում: Նա գդալով վերցնում է մուգ վարդագույն քաղցր զանգվածն ու լցնում սրտաձև փոքրիկ ամանների մեջ:

–Լիլի, արի իրերդ հավաքիր-լսվեց մայրիկի ձայնը, ով մեր տարածքի մյուս ծայրից կանչում էր ինձ:

Ամելին սթափվեց իր մտքերից ու շուրջը նայեց`ասես հույս ունենալով, որ մոտակայքում եմ, իսկ ես, հարմար առիթ գտնելով, դուրս եկա թաքստոցիցս ու ոտքերիս ծայրերի վրա քայլեցի դեպի տուն:


*

Մեր ամբողջ ընտանիքը, բացի տատիկից ու պապիկից, տեղավորվել է հայրիկիս դեղին մեքենայի մեջ. Փարիզ ենք մեկնում:

Երբ դուրս եկանք մեր ամառանոցից ու անցնում էինք Ամելիենց տան մոտով, նա անսպասելի հայտնվեց ճանապարհի վրա ու ափը թափ տվեց, ինչը նշանակում էր, որ ուզում է`կանգ առնենք: Հայրիկն ըստ երևույթին ճանաչեց նրան ու ընթացքը դանդաղեցրեց:

–Լիլի, գնա հրաժեշտ տուր ընկերուհուդ, միայն արագ:

Ես իջա մեքենայից ու մոտեցա Ամելիին: Քիչ մնաց սիրտս հուզմունքից տեղից դուրս թռչեր, երբ նրա ձեռքին տեսա սրտաձև կոնֆետները`փայլփլուն թղթերի մեջ: Միթե դրանք ինձ համար էր առավոտից պատրաստում?

–Բարև,-տխուր ժպտաց նա:

–Դու գիտեիր, որ այսօր եմ մեկնում?

–Հա, կեսօրին տեսա տատիկիդ, իմացա:

–Կներես, որ չեկա հրաժեշտ տալու, շատ էին գործերը, պիտի օգնեի ծնողներիս:

–Վերցրու սա,-նա ինձ մեկնեց կոնֆետների գեղեցիկ տուփը,-քեզ քաղցր ճանապարհ եմ մաղթում:

Ես վերջին անգամ ամուր գրկեցի նրան ու առանց ետ նայելու`վազեցի դեպի մեր մեքենան…վեց ժամից Փարիզում կլինեմ…


2005 թվական, նոյեմբերի 24

Կեսգիշեր է: Մայրիկս մատիտով բարակ գծեր է քաշել տողի վերևում ու ներքևում, որ տառերի մասնիկները շարեմ: Ամեն անգամ, երբ ծուռ, թերի կամ տգեղ եմ գրում, տետրի էջը պատռում է, ու ստիպված եմ լինում նորից սկսել: Ախր, ես գրել-կարդալ վաղուց գիտեմ, կարողանում եմ մտքերս թղթին հանձնել, ուստի չեմ հասկանում` ինչ պարտադիր է, որ իդեալական լինի շարածս ամեն տառը, այն էլ միանգամից: Միևնույն է` հետագայում ուզած-չուզած այլանդակվելու է ձեռագիրս: Մայրս ուզում է, որ անթերի լինեմ ու ամեն բան կատարյալ անեմ: Ես զրկված եմ սխալվելու իրավունքից: Օրվա ընթացքում բացի դասից ուրիշ ոչնչով չեմ հասցնում զբաղվել, որովհետև այնքան եմ ստիպված լինում գրքերի ու տետրերի առաջ նստել, մինչև կատարելության հասցնեմ բոլոր տնայինները: Քնել եմ ուզում…հոգնել եմ…


2006 թվական, մարտի 16

–Մամ, խնդրում եմ, կներես ինձ…

Նստած եմ լոգարանի հատակին`մեջքս հենած կողպված դռանը: Մայրս փակել է ինձ այստեղ, լույսն անջատել վրաս ու հյուրասենյակում հեռուստացույց է դիտում: Ես սարսափելի վախենում եմ մթությունից, արդեն մի ժամ է`լացելով աղերսում եմ նրան, որ բացի դուռը կամ գոնե լույսը վառի, բայց նա ինձ չի լսում:

Այսօր երկու էի ստացել մաթեմատիկայից, ստիպված պատռել էի օրագրիս էջը, որ ծնողներս չտեսնեին, բայց ուսուցիչս զանգել էր նրանց ու մի լավ բողոքել ինձնից` պատմելով նաև ստացածս երկուի մասին: Մի խոսքով, պատժված եմ:

Հանկարծ բանալու ձայն լսեցի, ու լոգարանի դուռը վերջապես բացվեց:

–Անցիր խոհանոց,-գոռաց մայրս`հողաթափով ուսիս խփելով,-հացդ կուտես ու մինչև քնելուդ ժամը մի ոտքի վրա անկյուն կկանգնես: Անամոթ:

Վեր կացա հատակից ու վախից դողալով`խոհանոց վազեցի:


2007 թվական, փետրվարի 3

Փարիզի մեր բնակարանը բարձրահարկ շենքի երրորդ հարկում է: Ծնողներս գիտեն, թե դասերս երբ են ավարտվում, քանի րոպե է տևում դպրոցից տուն տանող ճանապարհը, ու ամեն օր խստորեն ստուգում են, արդյոք ճիշտ ժամանակին եմ տուն մտել: Չգիտեմ, թե ինչու այդքան չեն վստահում ինձ. եթե անգամ մի քանի րոպե ուշանամ, ինչ կա դրա մեջ:

Այսօր դասերից հետո ձյան հետ խաղալով ընկա ու նշանակված ժամից տասնհինգ րոպե ուշ տվեցի մեր դռան զանգը: Մայրս ներս չթողեց: Ասաց, որ այնքան կմնամ դրսում, մինչև ճշտապահություն սովորեմ: Հույս ունեմ` շուտով պատժաժամկետն ավարտին կմոտենա ու տանեցիներից մեկն ինձ մեր տաք բնակարանը կհրավիրի: Հագիս հաստ վերարկու ունեմ, բայց անտանելի մրսում եմ: Արդեն երկրորդ ժամն է նստած եմ սառը աստիճանների վրա ու դողում եմ ցրտից: Մեր տան դուռը կողպված չի, տեսականորեն կարող եմ ներս մտնել, բայց համարձակություն չունեմ.վախենում եմ մորիցս: Նա իմ քայլը կընկալի որպես հանդգնություն ու ուժեղ կծեծի:

Ես ծնողներիս չեմ մեղադրում: Նրանք անհանգստանում են իմ անվտանգության համար, ուստի պահանջում են, որ դասերից հետո առանց ժամանակ կորցնելու տուն վազեմ, որպեսզի ինձ հանկարծ որևէ մեկը չհասցնի նեղացնել կամ առևանգել: Դե գիտես, մեր ժամանակներում մարդիկ ամեն տեսակ չարության ընդունակ են, հատկապես անպաշտպան ու միամիտ երեխաների նկատմամբ: Դրանք, իհարկե, իմ համոզմունքները չեն, որովհետև ինձ հետ երբեք ոչ մի դժբախտություն չի պատահել.իմ ծնողներն են այդպես աշխարհը տեսնում ու ընկալում, իսկ նրանք, անշուշտ, ավելի փորձառու են: Իմ դասարանցիներից շատերը դասերից հետո տուն չեն գնում.մնում են միասին պարապմունքներն անելու: Ես պատկերացնում եմ, թե ինչքան զվարճալի, հաճելի ու ուրախությամբ լի ժամեր են իրար հետ անցկացնում`զրուցում են, ծիծաղում, կատակում, բացի այդ երբ մի գործը միայնակ չես անում, ավելի մեծ է հաջողելու հավանականությունը.մեկը մաթեմատիկայից է ուժեղ, մյուսը`լեզվից, երրորդը հետևում է, որ խոսելով շատ չընկնեն ու տուն արդեն դասերը պատրաստած վերադառնան: Ես էլ կուզեի շաբաթվա մեջ թեկուզ մի անգամ միանալ նրանց, բայց ծնողներս չեն թողնում, որ դպրոցում դասերից բացի այլ հետաքրքրություններ ու ծանոթություններ ունենամ:

–Ներս արի,-դռան մոտից վերջապես լսվեց մորս`տուն հրավիրող խիստ ձայնը:


2009 թվական, հոկտեմբերի 30

Գիշերվա ժամը մեկն է: Մայրիկս ինձ մաթեմատիկա է բացատրում: Մենք բոլոր դասերը միասին ենք անում, ու նա հետևում է, որ ամեն ինչ ճիշտ գրեմ կամ լուծեմ: Մայրս իր ամբողջ ժամանակն ինձ է տրամադրում, շատ ուշադիր է իմ հանդեպ, բայց շատ է ճնշում իր պերֆեկցիոնիզմով: Արդեն կես ժամ է` չեմ կարողանում բաժանման թեման հասկանալ: Մոտս ոչինչ չի ստացվում: Ամեն սխալ թվանշան հավասարվում է քանոնի հարվածի: Մատներս ցավում են, այնքան է մայրս խփել: Քթիցս սկսեց արյուն հոսել…թարսի պես հայրիկը տանը չի, թե չէ կպաշտպաներ ինձ:


2011 թվական, մայիսի 17

Այսօր մեր ֆիզիկայի ուսուցիչը ձախ ոտքի վրա դասարան մտավ: Ես միանգամից ներսումս ճնշում զգացի, որովհետև շատ զգայուն եմ շրջակա աշխարհի հանդեպ: Կարճահասակ, գեր, տարիքով կին է`փարթամ շրթունքներով, խոշոր աչքերով ու կլոր դեմքով: Նրանից մեր դպրոցում բոլորն են սարսափում, որովհետև անկանխատեսելի վարքագիծ ունի, երբեք հնարավոր չի լինում գուշակել, թե տվյալ օրն ինչ տրամադրությամբ դասարան կմտնի: Նա մեր գերազանցիկների միջև հմտորեն մրցակցություն է ստեղծել.ամենաբարձր գնահատականները ստանում են նրանք, ովքեր ոչ միայն օրվա, այլև նոր դասն են սովորում ու իր փոխարեն ուսուցչություն անում: Ես, իհարկե, դեմ չեմ, որ այդ փորձը որոշակի հմտություններ ու անձնային հատկանիշներ է զարգացնում աշակերտների մեջ, եթե միայն չի ձգվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, ինչպես մեր դասարանում է: Ես էլ եմ մտել խաղի մեջ, որովհետև դա միակ ելքն է բարձր գնահատական ստանալու ու ծնողներիս հետ հետագայում խնդիրներ չունենալու`մանավանդ, որ խոստացել են հեռախոս գնել,եթե այս տարի էլ գերազանցիկ լինեմ: Իմ շրջապատում բոլորը հեռախոսներով են շրջում, բացի ինձանից, ուստի ստիպված եմ ծնողներիս սպասելիքներն արդարացնել:

Հազիվ էի ոտքի կանգնել`ողջունելու, երբ ուսուցիչը շնչակտուր մոտեցավ կենտրոնական շարքի առաջին դասասեղանին, որի մոտ ես էի նստած, դրեց երկու պարզած ափերը սեղանի մակերևույթին ու ամբողջ կոկորդով այնպես գոռաց ինձանից մի քանի մետր հեռավորության վրա նստած շատախոս տղաների վրա, որ վախից լեզուս կապ ընկավ.

–Լռություն:

Մի քանի վայրկյան շունչ քաշելուց հետո ափի արտաքին մասը տարավ-բերեց սեղանիս վրայով ու գրենական պիտույքներս գետնին թափեց: Ես, իհարկե, հետո հասկացա, որ այդ ճիչը տղաներին էր ուղղված, որովհետև գոռալու ընթացքում ուսուցչի հայացքն ինձ վրա էր: Պատկերացրու, հանգիստ`առանց մրջյուն անգամ տրորելու, նստած ես տեղումդ ու դասն ես կրկնում, և հանկարծ մեկը կանգնում է ուղիղ դիմացդ, արյունակալած աչքերը հառում վրադ ու մի քանի սանտիմետր հեռավորությունից այնպես ծղրտում, որ աթոռդ դղրդում է: Ու գիտես, ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մեկին տարօրինակ չի թվում ուսուցչի նման վարվելաձևը. բոլորն ընդունում են դա որպես իրերի բնականոն ընթացք:

Մինչ կհասցնեի ինձ հոգեպես կարգի կհրավիրել, որ վախից կաթված չստանայի, ուսուցիչը բացեց մատյանն ու սկսեց աչքի անցկացնել.

–Լիլի, գրատախտակի մոտ:

Վերցրի խնդրագիրքն ու վախվխելով մոտեցա: Կավիճն առա ձեռքս ու սկսեցի խնդրի պահանջը կարդալ: Մի անգամ բարձրաձայն ընթերցելուց ու ոչինչ չհասկանալուց հետո ստիպված եղա ուսուցչի վայրկյան առ վայրկյան աճող զայրույթի պայմաններում նորից ու նորից փորձել: Մի պահ շրջվեցի ու տեսա դասընկերներիս ծաղրական հայացքները, հուսահատությունից դեմքս հառեցի առաստաղին, գրատախտակին, և ինձ թվաց, որ անգամ դատարկ պատերն են ինձ մատնացույց անում ու բարձր բղավում ՝ չես կարող, չես կարող, չես կարող:

Ուսուցիչը, համբերությունը կորցնելով, ջղայնությունից կծիկ դարձած բռունցքներով մոտ եկավ ու բարձրացրեց ձեռքը`սպառնալով խփել սարսափից գրատախտակին սեղմված գլխիս:

–Քո տեղը մտավոր հետամնացների դպրոցում է,-ճչաց նա`այնքան մոտենալով, որ թքի մի քանի կաթիլ ձայնի ալիքների հետ դեմքիս թռավ:

Ձեռքերս դողացին: Ֆիզիկայի խնդրագիրքը հատակին ընկավ: Վիրավորանքը կուլ տալով` դուրս փախա դասարանից։ Հեռու վազել չկարողացա, որովհետև ոտքերս թուլությունից ծալվում էին. կուչ եկա դռան մոտ ու հատակին մնացի մինչև դասամիջոցի զանգը հնչելը: Արցունքները շատրվանի պես դուրս էին ցայտում աչքերիցս: Գլխիս միջով ասես էլեկտրական հոսանք էր անցնում: Ինձ անպաշտպան ու միայնակ էի զգում: Ամբողջ դպրոցում չկար մեկը, ով կհասկանար ու կաջակցեր:

Ինչու են որոշ մարդիկ համարում, որ իրավունք ունեն դիմացինի նկատմամբ բռնություն կիրառել միայն նրա համար, որ մեծ են տարիքով? Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ տարիքն առավելություն չի, որովհետև կյանքը ճանաչելու համար պարտադիր չի հարյուր տարի ապրել, բավարար է պարզապես համացանցը ճիշտ օգտագործել.օգտակար գրքեր կարդալ, ծանոթանալ քեզնից առաջ ապրած մարդկանց կենսափորձին ու հոգեբանություն ուսումնասիրել:

Որ օրենքով ուսուցչին կարելի է ձայն բարձրացնել, սպառնալ, իսկ աշակերտը պաշտպանվելու իրավունք չունի? Վստահ եմ`եթե արժանի պատասխան տայի նրան, ինձ նույն րոպեին տնօրենի մոտ քարշ կտար…

Եթե մյուսներին դուր է գալիս, երբ իրենց անասունի, մսի կտորի տեղ են դնում, որը ոչ մի իրավունք չունի, ես չեմ պատրաստվում դա հանդուրժել: Հիմա աղմուկ չեմ բարձրացնի, որ գերազանցիկությանս վրա չազդի, բայց հետո փաստաթղթերս կվերցնեմ ու կտեղափոխվեմ նորմալ դպրոց: Տարիներով կարելի է կռվել, բողոքել, կոկորդ պատռել, բայց խնդիրը չի լուծվի: Քանի դեռ աշակերտները լեզուները կուլ են տվել, ծնողները ոչ միայն արդարացնում են ուսուցիչներին, այլև տանը լրացնում են ծեծի, ստորացման պակասը, ամեն բան կմնա այնպես, ինչպես կա: Իսկ եթե ինձ նման թեկուզ հարյուր հոգի գտնվի ու որպես բողոքի նշան դպրոցից դուրս գա, տնօրենը քայլեր կձեռնարկի, որովհետև կվախենա իր աթոռի ու գրպանի համար: Դա է կյանքը: Ես վաղուց աշխարհին չեմ նայում վարդագույն ակնոցներով: Չեմ հավատում, որ երբևէ կգտնվի մեկը, ով իսկապես կսիրի ինձ, ինքնամոռաց հոգ կտանի իմ մասին ու ձեռքս բռնած`կտանի հաջողության ճանապարհով: Ամեն մարդ նախ և առաջ մտածում է իր մասին: Եթե իմ շահերը որևէ կերպ հատվում են իր նպատակների հետ, մեր շփումը կստացվի, իսկ եթե ոչ, սիրալիր հրաժեշտ կտանք իրար: Այդ գիտակցությունն է, որ ինձ ստիպում է ձգտել հաջողակ մարդ դառնալ, ունենալ մեծ ֆինանսական ռեսուրսներ, փառք ու կարողություն: Ինձ հետ միայն այդ դեպքում աշխարհում հաշվի կնստեն:

Իսկ մինչ այդ գոնե պիտի սովորեմ պատասխանատու լինել այն կյանքի համար, որով ապրում եմ: Եթե միջավայրը չի օգնում ավելի լավը դառնալ, ուրեմն հարկավոր է փոխել այն, այլ ոչ թե հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի: Կհամոզեմ հորս, որ թույլ տա տեղափոխվել ուրիշ դպրոց…


*

Դասամիջոցի զանգը հնչեց, ու բոլորը դուրս թափվեցին միջանցք: Ես թաքնվեցի դռան ետևում`սպասելով, մինչև ուսուցիչը գնա: Բարեբախտաբար, նա ինձ չնկատեց ու քայլեց դեպի ուսուցչանոց: Երբ դասարան մտա, ոտքերս սարսափից թուլացան: Օրագիրս մոռացել էի սեղանին, ու տղաներից մեկը վերցրել կարդում է: Ինձ նկատելով`վեր թռավ տեղից ու սկսեց վազել սենյակով մեկ:

–Ֆրանկ, խնդրում եմ, տուր նոթատետրս,-աղերսեցի ես,-դա իմ անձնական իրն է:

–Որոշել ես գիրք գրել?-ծաղրեց նա,-լավ չհասկացար, թե որն է տեղդ?

–Դեբիլների դպրոցը,-ծիծաղեցին մի քանի տղա, ովքեր եկել էին ընկերոջն օգնելու, ավելի ճիշտ` զվարճանալու:

Նույն րոպեին վազեցի ուսուցչանոց, գտա դասղեկին, պատմեցի ամեն ինչ, ու միասին վերադարձանք դասարան: Տղաներն արդեն դուրս էին եկել, իսկ օրագիրս ընկած էր հատակին: Էջերի մեծ մասը չկար: Ամբողջ կյանքիս պատմությունը, որ գրել էի տարիներով, մի օրում հօդս ցնդեց…


2011 թվական, մայիսի 20

Սիրելի օրագիր, որից համարյա ոչինչ չի մնացել…գրում եմ մեր տան դիմացի շենքի տասներկուերորդ հարկից: Նստած եմ դեպի տանիք տանող սառը աստիճաններից մեկի վրա ու մորս գնած բուլկու վերջին կտորն եմ ուտում: Սարսափելի ցուրտ է: Շենքում անցուդարձ անող մարդիկ զարմացական հայացքներ են նետում մեկ բուլկուս, մեկ դպրոցական պայուսակիս, մեկ քեզ վրա: Երևի մտքում քննադատում են ծնողներիս, որ ինձ դրսում են թողել, այնինչ ես ընդամենը փախել եմ դասից: Ավելի ճիշտ`դպրոց չեմ էլ գնացել, որ որևէ դասի նստեմ կամ ոչ: Առավոտյան սովորության համաձայն մորս հետ դուրս եկանք տնից, խանութ մտանք, որպեսզի ինձ համար քաղցրավենիք գնենք, որը հետս պիտի դպրոց տանեի: Հետո մայրս համբուրեց ինձ ու կարգադրեց դասի վազել: Ես մի քանի հարյուր մետր քայլեցի, մինչև նա տեսադաշտիցս կորավ, ապա մտա այս շենքն ու արդեն ութ ժամ է աստիճանների վրա նստած եմ: Վախենում եմ որևէ ծանոթ մարդու հանդիպել ու մատնել ինձ: Ինչքան կարող եմ խաբել ծնողներիս? արդեն երկրորդ օրն է` առավոտից մինչև դասերն ավարտվելու ժամը թաքնվում եմ մի որևէ շենքում ու սոված-ծարավ, ցրտից ատամներս իրար զարկելով` ժամանակ գլորում: Եթե մի քանի օր էլ բացակայեմ, դասղեկս մեր տուն կզանգի`հետաքրքրվելու համար, արդյոք ինձ մի դժբախտություն չի պատահել, ու ես ծնողներիս ձեռքից չեմ ազատվի: Իսկ միակ դժբախտությունը, որն ինձ պատահել է, այն է, որ յոթ տարի առաջ սեպտեմբերի մեկին զարթուցիչն անջատելու ու փափուկ անկողին վերադառնալու փոխարեն հագնվեցի, զարդարվեցի ու ոտքս առաջին անգամ այդ դպրոց դրեցի: Հույս ունեմ`դու նրանցից չես, ովքեր կարծում են, որ սովորող մարդն ամեն միջավայրում էլ կսովորի:


2011 թվական, մայիսի 25

Առավոտյան դժվարությամբ արթնացա, ինձ կարգի բերեցի, վերցրի դպրոցական պայուսակս ու դուրս եկա տնից: Մեր փողոցից մինչև դպրոցը, որտեղ սովորում եմ, հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, և ես սովոր եմ ամեն օր զբոսնելով դասի գնալ…այս օրն էլ բացառություն չի…չնայած մայիս ամիսն է, ու բնությունը լցված է գարնանային տրամադրությամբ, դեմքս մռայլ է, գլխիկոր քայլում եմ առանց շուրջս նայելու՝ իրականությունից կտրված ու անզգայացած: Նույնիսկ չնկատեցի, թե ինչպես դպրոց հասա ու հայտնվեցի շեմքին, երբ հանկարծ դիմացս հայտնվեց մի ծանոթ ու հարազատ դեմք…

–Բարև Ձեզ,– տխրությունս թաքցնելով` ժպտացի ես։

–Փաստորեն եկար…որոշումդ հաստատ է?– մռայլվեց նա։

–Այո։

Առաջին ուսուցչուհիս էր…աչքերս արցունքոտվեցին, չկարողացա ինձ զսպել ու գրկեցի նրան: Շատ էի ուզում մինչև վերջ պահպանել սառնասրտությունս, բայց այդ կինը միակն է ամբողջ դպրոցում, ում սրտանց սիրում եմ, ու ումից բաժանվելը շատ ծանր է ինձ համար…բայց ես ստիպված եմ…այլ ելք չկա… դժվարությամբ հրաժեշտ տվի ու քայլերս ուղղեցի դեպի տնօրենի աշխատասենյակ:

–Բարի առավոտ,– ներս մտնելով` փնթփնթացի ես՝ ոչ այնքան ողջունելու ցանկությունից դրդված, որքան նրան գրասեղանից կտրելու ու ուշադրությունն ինձ վրա հրավիրելու։

–Լսում եմ, Լիլի։

–Եկել եմ գործերիս ետևից, մի քանի շաբաթից ընդունելության քննություններն են, իսկ ես դեռ փաստաթղթերս չեմ ներկայացրել նոր դպրոց։

–Քեզ թվում է` կընդունվես?

Թափառող հայացքս նույն վայրկյանին հառեցի դեպի նա ու կարմրեցի զայրույթից.նրա աչքերի հեգնական արտահայտությունը հանում էր ինձ ափերից: Միթե ես դպրոցում եմ գտնվում? Միթե դիմացս հսկայական ուսումնական հաստատության ղեկավար է նստած?

–Կընդունվեմ,– կոպտեցի ես ու արհամարհական շարժումով վերցնելով փաստաթղթերս՝ շտապեցի լքել ճնշող սենյակը:

Դպրոցից դուրս գալիս մի պահ կանգ առա, դիտեցի ներսի թանկարժեք կահավորանքը, տեխնիկական գերապահովվածությունը, շենքի մեծությունը ու ցավով գիտակցեցի, որ ներսումս մի նյարդ անգամ չի շարժվում, այնինչ կանգնած եմ այն կառույցի առջև, որտեղ արել եմ ճանաչողությանս առաջին քայլերը, ճաշակել եմ առաջին հրճվանքն ու հիասթափությունը, առաջին սերը…միթե այս յոթ տարիները հենց այնպես անցան, միթե սա է դպրոց ասվածը, որին այդքան մեծարում են, բանաստեղծություններ և երգեր ձոնում…


2011 թվական, օգոստոսի 13

Ընդունվել եմ Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկը: Ստիպված եղա երեք քննություն հանձնել`ֆրանսերենի, անգլերենի ու մաթեմատիկայի: Մրցակցությունն այնքան էլ մեծ չէր, ինչպես սովորաբար լինում է, թե չէ ստացածս միավորներով հաստատ չէի ընդունվի`այն էլ անվճար: Բոլոր դիմորդներն էին ինձ պես վատ գրել, լսել եմ, որ այս տարվա առաջադրանքները շատ բարդ էին անցած տարիների համեմատ: Բոլոր քննություններին լացելով եմ գնացել, վախենում էի ձախողել ու ծաղրի առարկա դառնալ: Կարևորն այն է, որ ընդունվեցի, ու արցունքներս, անքուն գիշերներս, վախերս մնացին անցյալում: Սեպտեմբերից նոր միջավայրում եմ հայտնվելու, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, իսկ դա նշանակում է, որ կարող եմ լինել ցանկացածը:

Նախկին դպրոցս ինձ համար ստեղծել էր անհաջողակ, թույլ ու տհաս մարդու կերպար: Եթե ես փորձեի ինձ պահել ուրիշ ձևով, միայն ծիծաղ կառաջացնեի`նախ և առաջ ինքս ինձ մոտ, որովհետև բոլորը, այդ թվում նաև ես, արդեն սովորել էին, որ Լիլին լացկան, թույլ, անպաշտպան, վիրավորանքը կուլ տվող աղջիկ է:

Եթե նոր դպրոցում ինձ տևական ժամանակ պահեմ այնպես, ինչպես հաջողակ, ուժեղ, խելացի աղջիկը կպահեր, մարդիկ կսկսեն հավատալ իմ ստեղծած կերպարին ու ինձ էլ կհավատացնեն, որ այդպիսին եմ, իսկ ես իսկապես հաջողակ կլինեմ միայն այն ժամանակ, երբ կարողանամ ինձ հավատալ: Դա անասելի դժվար է. գլխիցս դուրս չեն գալիս ֆիզիկայիս նախկին ուսուցչի բառերը, որ իմ տեղը մտավոր հետամնացների դպրոցում է: Գիտակցաբար հասկանում եմ, որ նրա ասածը անհեթեթություն է, հակառակ դեպքում չէի կարողանա Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկն ընդունվել, բայց միևնույն է`այդ խոսքերը ենթագիտակցությանս մեջ դաջված են դեռ ու ցավ են պատճառում ինձ, թե չէ ինչու պետք է հերթական անգամ գրեի դրա մասին ու հիշատակեի: Ես պիտի մոռանամ, թե ով եմ եղել անցյալում ու ստեղծեմ իմ մեջ նրան, ով ուզում եմ լինել: Դեմքիս հաստ, կոշտ, պողպատե դիմակ կհագցնեմ, ու ինձ էլ ոչ ոք չի կարողանա ցավեցնել: Եթե մարդկանց տրամադրեմ, որ սառը, անտարբեր, դասից բացի ուրիշ հետաքրքրություն չունեցող, անզգացմունք աղջիկ եմ, ոչ մեկը չի էլ փորձի զգացմունքներիս հետ խաղալ, որովհետև հավատացած կլինի, որ ինձ մոտ դրանք բացակայում են: Մարդիկ չեն սիրի ինձ, բայց չեն էլ ցավեցնի:


2011 թվական, օգոստոսի 31

Այն օրվանից հետո, երբ Ֆրանկը պատռեց օրագիրս ու ծաղրեց ինձ, էլ չեմ կարողանում գրել: Առաջ պաշտում էի շարածս ամեն տառը, ամեն արցունքը, որ կաթում էր թղթիս, ամեն մասնիկը, որ շեղվում էր տողից, երբ մատներս դողում էին ցավից, իսկ հիմա մտքերս, զգացմունքներս սկսել են ինձ հիմարություն թվալ: Որոշել եմ թողնել ստեղծագործելը, ինձնից երևի գրող դուրս չի գա…


2016 թվական, մարտի 12

Թանկագին օրագիր, այսօր դարձա տասնյոթ տարեկան: Ցուցամատս սահում է էջիդ վրայով ու սրբում տարիների փոշին: Երևի կհարցնես, թե ինչը ինձ ստիպեց գրիչը նորից ձեռքս վերցնել:

Մարդու կյանքում կատարվող ցանկացած շրջադարձ կամ ցավի հետևանք է, կամ` սիրո: Ես, կարծես թե, սիրահարվել եմ…


2016 թվական, մարտի 14

Նոր դպրոցս շատ հետաքրքիր կառուցվածք ունի. բազմաթիվ փոքրիկ շենքերից է բաղկացած`մեկում մաթեմատիկա սովորելու ենք գնում, մյուսում`նկարչություն, երրորդում`պատմություն և այդպես շարունակ:

Առավոտյան ժամը յոթին արթնանում եմ, նախաճաշում, պատրաստվում ու դուրս գալիս տնից: Դպրոցի ավտոբուսներից մեկը նշանակված ժամին գալիս է իմ ետևից ու դասի տանում: Ամեն դասաժամ տևում է իննսուն րոպե, որի ընթացքում իրավուն ունենք հինգ րոպե հանգստանալ: Միակ երկար դասամիջոցը ձգվում է քսան րոպե: Դասերն ավարտվում են ժամը երեքին, բայց ես համարյա միշտ երկարօրյա եմ մնում: Նախ գնում եմ ճաշարան, ինչ-որ բան ուտում, հետո վազում եմ ֆիզիկայի շենք: Այնտեղ հերթապահ ուսուցիչ կա, ով ինձ օգնում է խնդիրներ լուծել ու նորից բացատրում է դասը, եթե այն չեմ հասկացել: Իհարկե, երբեմն զգում եմ, որ նրա վրա տհասի տպավորություն եմ թողնում, որովհետև հիմար հարցեր եմ տալիս անընդհատ, չեմ կարողանում հասարակ բաներն ընկալել, բայց այդքանով հանդերձ ինձ սիրում է ու համբերատար հազար անգամ բացատրում նույն բանը: Եթե ժամանակ է մնում, մաթեմատիկայի շենք էլ եմ մտնում, ավելի հազվադեպ`քիմիայի: Ինձ շատ մեծ դժվարությամբ են այդ առարկաները տրվում, ու երեք տարի պահանջվեց, որ գնահատականներս երեքից հասցնեմ հինգի: Փոխարենը հեշտությամբ ու հաճույքով սովորում եմ գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունը, կենսաբանությունն ու մյուս պատմողական առարկաները: Կարդալիս էջերը ֆոտոների պես տպվում են հիշողությանս մեջ, ու երբ գրատախտակի մոտ եմ հայտնվում, օդի մեջ տեսնում եմ այն, ինչ ընթերցել եմ: Բնագիտություն սովորելիս հիշողությունս օգնում է նրանով, որ նույնիսկ ամենախճճված բանաձևերը կարողանում եմ անգիր անել ու գրավորներին հսկայական ժամանակ եմ խնայում, որովհետև նորմալ մարդիկ, ինչպիսին իմ դասարանցիներն են, միացնում են իրենց ուղեղն ու տրամաբանորեն ստանում բոլոր բանաձևերը: Ես դա ոչ առավելություն եմ համարում, ոչ` թերություն: Ամեն մարդ առանձնահատուկ է: Եթե մեկն ինձ համարձակվի ծաղրել տրամաբանությունս չօգտագործելու համար, ուրեմն ես իրավունք կունենամ ծիծաղել իր վրա, որ հիշողությունը չի զարգացնում: Ամեն դեպքում ես իմ դասարանցիներից ոչ մի վատ բան չեմ սպասում, նրանք բավականին գիտակից մարդիկ են:

Երկարօրյան ավարտվում է ժամը հինգին, ու դպրոցի ավտոբուսն ինձ տուն է բերում: Մինչև կեսգիշեր նստում եմ գրքերի դիմաց, ու երբ մարմինս հպվում է փափուկ անկողնուն, միանգամից քուն եմ մտնում:


2016 թվական, մարտի 17

Պատմության շենքի դիմաց լայն ու մեծ մարզադաշտ կա, որտեղ մեր ֆիզկուլտուրայի պարապմունքներն են անցնում, իսկ նրա ներսում տեղավորված է թեթև մի ճոճանակ, որի վրա նստողի հայացքն ուզած-չուզած Պարոնի աշխատասենյակի պատուհանին է ընկնում:

Մաթեմատիկայի դասից հետո, մի աման լիքը ելակ ձեռքս առած`նստեցի ճոճանակի վրա, դրեցի ականջակալներս, որոնց միջով ռեփ ոճի երաժշտություն էր հոսում, փակեցի աչքերս ու սկսեցի ճոճվել: Ես գիտեի, թե ինչն էր ինձ դեպի ճոճանակն ու Պարոնը ձգում`մանկական հիշողությունները…երբ փոքր էի, հաճախ էի լինում մեր ամառանոցում, որտեղ սաղարթախիտ թթիծառերի մեջ կախված էր մանկությանս ճոճանակը: Ես նստում էի վրան, իսկ պապիկս ժամերով օրորում էր ինձ ու անհավանական, հորինովի պատմություններ պատմում, որ չձանձրանամ:

Երբ աչքերս պատահական հանդիպեցին բաց պատուհանից դեպի ինձ ուղղված աչքերին, թաքցրի դեմքս, որը սիրածս երաժշտության ռիթմերի ազդեցության տակ տարօրինակ ու միաժամանակ երջանիկ արտահայտություն էր ստացել, ձեռքիս փոքրիկ ամանը, որի մեջ դեռ մի քանի թարմ ելակ էր մնացել, ամուր ծածկեցի, ելակոտ ափերս քսեցի քրքրված շալվարիս ու լսարան վազեցի:

Արդեն մի ամիս է`ամեն օր գալիս եմ մարզադաշտ, նստում ճոճանակի վրա ու նայում պատուհանին`հույս ունենալով որսալ Պարոնի հայացքը, բայց հենց դա ինձ հաջողվում է, շուռ եմ տալիս երեսս ու փախչում:

Մեր ճանապարհները հաճախ են հատվում դպրոցի տարածքում, բայց երբեք առիթ չի եղել, որ խոսենք իրար հետ: Պարոնը շատ հմայիչ տղամարդ է`միջահասակ, գեղեցիկ կազմվածքով, խոշոր աչքեր, արտահայտիչ քիթ, խիտ հոնքեր ունի, կրում է այնպիսի հագուստ, որն ընդգծում է իր սլացիկ կազմվածքն ու մկանները: Դժվարանում եմ ասել, թե քանի տարեկան է, քառասունին մոտ կլինի: Նա իմ մուսան է:


2016 թվական, մարտի 21

Երբ դասարան մտա, ինձ հայտնեցին, որ այսուհետ մեզ պատմություն ուրիշ ուսուցիչ է դասավանդելու: Ես ոչ մի արտասովոր զգացմունք չունեցա լուրը լսելով, այլ առանց մի կաթիլ հուզմունքի տեղավորվեցի առաջին նստարանին`հենց ուսուցչի սեղանի դիմաց: Ժամին նայեցի: Դասին դեռ տասը րոպե կա, ու քանի որ դպրոցական ժամանակի ու տարածության մեջ դա հսկայական ժամանակահատված է մի լավ ճաշելու, ընկերների հետ շփվել-վիճելու համար, որոշեցի առիթից օգտվելով`գնալ ինձ համար քաղցրավենիք գնել:

Վերադարձին, երբ լսարանին մոտեցա, նորից ժամին նայեցի` համոզվելու համար, որ չեմ ուշացել: Չէի ուշացել, բայց դռան հակառակ կողմում տիրող խաղաղությունից ու անդորրից դժվար չէր ենթադրելը, որ ուսուցիչն արդեն ներսում է: Վերջապես հավաքեցի համարձակությունս ու ներս մտա: Պարոնին տեսնելով`հնարավորինս անտարբեր ձևացա, կրեմով քաղցրավենիքս ափումս ճզմելով`մոտեցա աթոռիս ու նստեցի ուղիղ դիմացը: Դեռևս ճոճանակի վրա, երբ հայացքս հանդիպեց նրա հայացքին, ենթագիտակցորեն նմանեցրի մեկին ու սիրահարվեցի ոչ թե իրեն, այլ այդ նմանությանը: Ներքուստ ճիգ եմ գործադրում հիշել, թե ով էր նույն կերպ շարժվում, ծիծաղում, խոսում ու կիտում հոնքերը, բայց տեղը բերել չեմ կարողանում:

Նայում եմ հափշտակված ու հիացմունքով, չեմ կարողանում հայացքս կտրել նրա արտահայտիչ թարթիչներից, հոնքերի`աչքերին տղամարդկային երագ տվող խստությունից, մատներից, որոնք բարակ են, ինչպես դաշնակահարինն ու կանացի նրբությամբ սահում են մատյանի վրայով, ձայնից, որը կարողանում է սաստել նույնիսկ ամենաանկարգ աշակերտին` իր մի տոն բարձրանալով: Ինձ դուր է գալիս նրա կարմիր բլուզի անուշահոտությունը, որ քթիս է հասել: Դա ամենևին էլ օծանելիքի սուր ու անուշ հոտը չի, այլ` իր մարմնի: Ես հեռվից հեռու պատկերացնում եմ այն բույրը, որը դեռ չեմ քաշել, ու սիրահարվում էլի ու էլի:

–Լիլի,-սթափվեցի Պարոնի ձայնից, ով ներկա-բացակա անելով`անունիս էր հասել, ու ոտքի կանգնեցի,-ծամոն ես ծամում?

Վախից լեզուս ու ծամոնս կուլ տվեցի: Նա ժպտաց, որովհետև հասկացավ, իսկ ես ժպտացի, որովհետև նա ինձ այդ պահին հմայիչ թվաց:

Մեր սեղանները հպվում են իրար, ու ես, օգտվելով առիթից, որ կողքիս աթոռը դատարկ է, և ոչ ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում, ոտնաթաթերս, որոնք հանել էի կոշիկներիս միջից ու ազատ այս ու այն կողմ էի անում, դրեցի Պարոնի կոշիկների վրա: Իմ փոքր ոտքերը չափազանց թեթև ու անզանգված էին, որպեսզի նրա ծանր ու մեծ կոշիկների մակերևույթը ճնշեին, ուստի մենք այդպես նստեցինք մինչև այն պահը, երբ նա անսպասելի ոտքի ելավ, կանգնեց գրատախտակի դիմաց ու հանդիսավոր տոնով կարգադրեց թղթեր հանել` շարադրություն գրելու:

Հատուկ ընդգծեց նաև այն, որ լավագույն շարադրության հեղինակն իր հետ ԱՄՆ է մեկնելու` ինչ-որ կոնֆերանսի: Երբ մոտեցավ գրատախտակին ու գրեց թեման, գրիչս, որն արդեն վառվում էր մատներիս մեջ`պատրաստ պտույտ գալու խելագարի պես ու լցնելու հազարավոր թղթեր ցանկացած հորինվածքով, որն ինձ դեպի երազանքներիս երկիր կտաներ, վայր դրեցի: Պիտի հայրենասիրության վերաբերյալ գրեինք: Ես ինձ զգում էի այնպիսի մեկի կարգավիճակում, ում ստիպում էին սիրային նամակ գրել նրան, ում հանդեպ կատարյալ անտարբերություն է զգում: Որոշեցի թուղթը դատարկ հանձնել, բայց ոչ մի դեպքում չդավաճանել իրական զգացմունքներս: Եթե անգամ հաղթեմ մրցույթում, գրվածքս լավագույնը ճանաչվի, ես ինձ երջանիկ չեմ զգա, որովհետև մարդուն երազանքի իրականացումը չի, որ հաճույք է պատճառում, այլ այն գիտակցությունը, որ ինքն այդ իրականացմանը արժանի է: Ես ինձ հաղթանակի արժանի չեմ համարի երբեք, որովհետև ներքուստ միշտ կհիշեմ, որ դավաճանել եմ իմ իրական եսին ու զգացմունքները: Հետո մտքովս հանկարծ մի բան անցավ ու գրիչը ձեռքս առա: Գրեցի մի քանի էջ ու Պարոնին հանձնեցի: Կարդալու ընթացքում նրա այտերը գունատվեցին:

«…Ես աշխարհը, մարդկանց տեսնում եմ որպես մի ամբողջականություն: Եթե մարդը թեկուզ մի վայրկյանով կտրվի իր մարմնից ու մտովի տիեզերք տեղափոխվի`մոլորակին, պատերազմներին վերևից նայելու, կսարսափի այն գիտակցությունից, որ երկնքից ոչ իր հայրենիքի սահմանն է երևում, ոչ ազգությունները, ոչ լեզուները, իսկ նրանք, ովքեր որևէ հող գրավելու նպատակով թնդանոթներ են պայթեցնում ու արյուն թափում, կերևան ոչ թե որպես սրբեր, այլ հասարակ մարդասպաններ: Վերևից, սիրելի Պարոն, մարդու արարքներն են միայն երևում, որոնք կամ գեղեցիկ են, կամ արյան հոտ ունեն: Երևույթների իրական արժեքը գիտի միայն նա, ով ստեղծել է դրանք: Մենք հերոս ենք համարում մարդկանց, ովքեր ամենաավերիչ պատերազմների ժամանակ հազար թշնամի ավելի են ոչնչացրել, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, որ այդ արարքը կարող է ամենևին էլ չգնահատվել նրա կողմից, ով արարել է աշխարհը: Չկա ավելի կործանարար երևույթ, քան համոզմունքը, որ դու աշխարհում որևէ բան ունես: Գալու է ժամանակ, որ վերանալու են և պետությունները, և ազգերն ու լեզուները: Գիտեմ, պիտի ասեք, որ մարդու բնույթն այնպիսին է, որ շատ արագ նորից կառանձնանա, ազգ կստեղծի`յուրահատուկ լեզվով, մշակույթով, պետությամբ: Այո, եթե աշխարհի այդ տեսակ միավորումը տեղի ունենա մեր ժամանակներում, երբ մարդկային գիտակցության մակարդակը դեռ չի հասել իր բարձրությանը, անշուշտ, իմ առաջարկած տեսությունը չի աշխատի: Ես խոսում եմ շատ հեռավոր մի ապագայի մասին, որի մեջ ոչ Ձեզ եմ տեսնում, ոչ ինձ, ոչ էլ նույնիսկ մեր հաջորդներին: Ամեն նոր սերնդի հետ մարդկության գիտակցության մակարդակը մի աստիճանով բարձրանում է, ու դարեր, հազարամյակներ հետո անպատճառ գալու է մի պահ, որ մարդիկ ապրելու են որպես մեկ ամբողջական ազգ, պետություն, լեզվի կրող ու մշակույթ: Հետաքրքրական է, չէ`դեռևս հազարամյակներ առաջ մարդկությունը գոյատևում էր որպես մեկ ընդհանրություն, որովհետև գտնվում էր գիտակցության ամենացածր մակարդակում, իսկ հազարամյակներ կամ գուցե դարեր հետո ապրելու է այդպես` արդեն գիտակցության բարձրությունից դրդված: Մենք բոլորս նույն հոգու տարբեր դրսևորումներն ենք, այլ ոչ թե իրարից անջատ, առանձին հոգիներ: Մարդիկ մի օր կգիտակցեն այդ ու կմիավորվեն…»


Ես լարված հետևում էի Պարոնի դեմքի արտահայտությունների հերթափոխին: Զգացի, որ գրածս ծանրացրեց սիրտը, բայց, բարեբախտաբար, չհասցրեց ոչինչ ասել, որովհետև դասամիջոցի զանգը հնչեց ու սենյակում խառնաշփոթ ստեղծվեց: Արագ հավաքեցի իրերս ու դուրս եկա:


2016 թվական, մարտի 22

Հաղթողը Պարոնի հետ ԱՄՆ է մեկնելու: Նրանք գիշերելու են նույն հյուրանոցում, երեկոները միասին զբոսնելու են Նյու Հեյվենի փողոցներով ու լինելու են նաև իմ երազանքների համալսարանում: Համարյա վստահ եմ, որ այդ երջանիկը ես չեմ լինելու, որովհետև շարադրության թեման հայրենասիրությունն էր, իսկ ես գրածիս մեջ գլոբալիզացիա եմ քարոզել: Այնուամենայնիվ, չեմ վախենում երազել: Բարի գիշեր…


Ժամը 22:25

Երբ հյուրանոց հասանք, պարզվեց, որ մեզ համար երկուսի փոխարեն թյուրիմացաբար մեկ համար են պատվիրել: Ես արտաքուստ անհանգստություն եմ ցույց տալիս, բայց ներքուստ երջանկությունից ինձ կորցրել եմ. միթե ամբողջ երկու օր Պարոնի հետ նույն սենյակում եմ գիշերելու? Իսկ ինչ, եթե ամեն համարում ընդամենը մեկ անկողին է? Անհանգիստ անցուդարձ եմ անում ընդունարանի միջանցքում, բայց միայն ես գիտեմ, որ դա ոչ թե անհանգստությունն է, այլ երջանկության թիթեռնիկները, որոնք շարունակ լողում են ստամոքսիս մեջ ու խլում հավասարակշռությունս:

Երևի երկար այդպես այս ու այն կողմ կանեի, եթե ետևումս չզրնգար Պարոնի ձայնը:

–Ամեն համարում ընդամենը մեկ անկողին է:

–Իսկ եթե այլ հյուրանոց գտնենք? -լեզուս կծեցի ես`փորձելով ձևացնել, որ այդքան էլ չեմ ուզում նրա հետ գիշերել:

–Ժամը ուշ է,-հառաչեց նա:

–Իսկ այդ մեկ անկողինը շատ է մեծ?-մազերս ոլորելով` ծոր տվի ես:

–Երկու հոգի հանգիստ կտեղավորվեն:

Մեր խոսակցությունն ընդհատեց ընդունարանի աշխատակցուհու բարակ ձայնը, որ դողում էր հոգնածությունից.

–Եթե հնարավոր է, նույն սենյակում տեղավորվեք, մինչև որևէ համար ազատվի:

Պարոնն ինձ է նայում, իսկ ես գործնական հայացքով զննում եմ աշխատակցուհուն ու ցույց տալիս, որ չնայած նրա առաջարկությունն իմ շահերից չի բխում, այնուամենայնիվ, հարմարվել կարելի է:

Մենք վերցրինք մեր իրերն ու բարձրացանք երկրորդ հարկ: Երբ ներս մտանք, Պարոնը գնաց խոհանոց, իսկ ես քայլերս ուղղեցի դեպի ննջասենյակ:

Ես բաց վարդագույն մետաքսե զգեստով եմ ու անհարմար եմ զգում դրանով պառկել քնելու: Երբ իրերի միջից դժվարությամբ դուրս հանեցի բարակ ու փափուկ գիշերանոցս, հանկարծ հիշեցի, որ զգեստս առանց կողմնակի մեկի օգնության հանել չեմ կարող: Մեջքի հատվածը ամբողջությամբ զարդարված է դժվարարձակելի կոճակներով ու հազար ու մի այլ հնարքներով: Իսկ ինչ կլինի, եթե Պարոնին խնդրեմ? Կոճակ է էլի, կարձակի ու վերջ: Ես վախվխելով խոհանոց գնացի, որտեղ նա սեղանի մոտ կանգնած միրգ էր ուտում: Ինձ տեսնելով`մի պահ դադարեց ծամել, ապա հարցական աչքերիս նայեց:

–Կօգնեք հանել զգեստս?

Ես սպասում էի, որ նա կշփոթվի կամ կսկսի ինչ-որ անիմաստ հարցեր տալ, բայց, ի զարմանս ինձ, կանգնեց իմ ետևում ու սկսեց արձակել կոճակները:

Ես ինձ թույլ չեմ տալիս նրան չափից շատ մոտենալ, որովհետև նախ և առաջ ինքս ինձնից եմ վախենում: Մի անզգույշ քայլ, ու նրա գրկում կհայտնվեմ: Ինձ խելքից հանում է նրա բույրը: Շատ հաճախ, երբ դպրոցում որևէ բաց վերնաշապիկ էր հագած լինում, ես ծածուկ դիտում էի նրա մարմնի բաց մասերն ու պատկերացնում, թե դրանք ինչպես են բուրում: Ուզում եմ` ինչքան հնարավոր է շուտ արձակի կոճակները, որ վերջապես ազատվեմ նրա ազդեցությունից ու անկողին մտնեմ: Ինչքան էլ փորձում եմ ինձ հավասարակշիռ պահել, միևնույն է`մարմինս մատնող դողով է պատվել, որը ցույց է տալիս, թե նրա ֆիզիկական մոտիկությունն ինչպես է ինձ հունից հանում:

–Շնորհակալ եմ,-թեթև ժպտացի ես ու դեպի սենյակ շտապեցի:

Պարոնը իր տաք ափերով բռնեց ձեռքս ու դեպի իրեն քաշեց: Ես չդիմադրեցի ու փարվեցի նրան, բայց ներքուստ տխուր էի: Ինձ հալածում է այն միտքը, որ այս ամենը ժամանակավոր է: Չեմ կարողանում համակերպվել, որ երազանքներիս տղամարդը քնելու է ինձ հետ նույն անկողնում, բայց ոչ հետս․ կարողանալու եմ նայել, թե ինչպես է նա հանդարտ շնչում, բայց չեմ զգալու այդ շնչառությունը այտիս տակ, կարողանալու եմ առնել սենյակի մեջ տարածված նրա անուշ բույրը, բայց երբեք իրավունք չեմ ունենալու առնել այն նրա շուրթերից: Ես մի փոքր ետ քաշվեցի ու անտարբեր հայացքս Պարոնին հառեցի.

–Իսկ վաղը կգտնվի ազատ համար?

Հարցս նրան ավելի զարմացրեց, քան զգեստս հանելու խնդրանքը:

–Իսկ քեզ տհաճ է ինձ հետ գիշերելը?

–Չէ, ինչ եք ասում. ոչ տհաճ է, ոչ էլ` հաճելի: Պիտի գիշերազգեստ հագնեմ, չմտնեք սենյակ մի քանի րոպեով:

Առանց պատասխանի սպասելու դեպի ննջարան գնացի:

Ես վստահ էի, որ նա ինձ թաքուն դիտում է, ու դիտավորյալ այնպես փոխեցի հագուստս, որ մարմնիս ոչ մի հատված չերևա: Երբ պառկեցի քնելու, պատի կողմը շրջվեցի, որպեսզի խուսափեմ նրա հետ խոսակցությունից:

Համարյա քնած էի, երբ հանկարծ մարմնիս վրա ինչ-որ անսովոր ջերմություն զգացի: Վախեցած շրջվեցի ու տեսա, որ Պարոնը հանգիստ տեղավորվել է մահճակալին ու շոյում է մարմնիս բաց մասերը: Ես հայացքս հառել եմ նրան, բայց փորձում եմ չտեսնել: Նա սովորականից ավելի գրավիչ է երևում: Զարմանալի է, բայց ինձ միշտ թվացել է, որ ես Պարոնին այլ կերպ եմ տեսնում, քան նա իրականում կա.տեսնում եմ սովորականից ավելի գեղեցիկ, առնական ու հմայիչ: Միթե հնարավոր է, որ նրա տարիքի տղամարդը այսքան ցանկալի լինի տասնյոթամյա աղջկա համար?Ես երբեք նրան այսքան գեղեցիկ չէի տեսել. միայն ջինսից տաբատով է, իսկ կրծքավանդակը բաց է: Նրա կազմվածքը այն է, ինչն ինձ ամենաշատն է գրավում: Դպրոցում շատ անգամ էի նայում նրա՝ կիպ վերնաշապիկի կամ բլուզի տակ ընդգծվող մկանուտ կրծքավանդակին, ու պատկերացնում, թե իրականում այն ինչպիսին է: Իսկ այժմ Պարոնը կիսամերկ դիմացս կանգնած է, բայց ես ինձ զայրացած եմ զգում:

–Դուք Ձեր շորերը օդանավակայանում եք մոռացել?-կատակելով` խայթեցի ես:

–Ոչ,-հանգիստ ժպտաց նա`սկսելով տաբատի կոճակներն արձակել:

–Այս տեսքով եք անկողին մտնելու?

–Միթե քեզ թվում է`չնկատեցի, թե ոնց էիր ուրախացել, որ միասին ենք գիշերելու?

–Էլ ուրախ չեմ: Ինձ ավելի է ցավ պատճառում այն հանգամանքը,որ քնելու ենք նույն անկողնում, բայց մեր միջև ոչինչ լինել չի կարող:

Ես ծածկեցի երեսս բարձով ու սկսեցի լաց լինել: Պարոնը հավաքեց իր սպիտակեղենն ու լուռ խոհանոց գնաց:


Ժամը 22:30

Երբ առավոտյան արթնացա, աչքերիս դժվարությամբ կարողացա հավատալ. անկողնուս մոտ դրված սեղանիկը լցված էր աշխարհի ամենասիրելի բաներով`նոր եփված սուրճով, քաղցրավենիքով ու տարատեսակ պաղպաղակներով:

Ես աչքերս չռած նայում եմ`մտքում կարծես որոշելով, թե առաջինը որի հախից եմ գալու: Քիչ էր մնում հուզմունքից ճչայի, երբ հանկարծ սեղանի անկյունում վարդագույն մի ծաղկաման նկատեցի`սպիտակ խոշոր վարդերով լցված: Երեխայի պես քրքջալով` ձեռքս առա վարդի փունջն ու սկսեցի հոտոտել: Այդ վարդերին երկու բույր է ասես խառնված`մեկը վարդինն է, մյուսը`նվիրողինը: Այնքան էի տարվել ծաղիկներով, որ չէի նկատել, որ արդեն մի քանի րոպե է, ինչ դռան մոտից գորովանքով ինձ են նայում երկու սիրելի աչքեր:

–Միթե այս ամենն ինձ համար է?-հիացած բացականչեցի ես:

Պարոնը ոչինչ չպատասխանելով մոտեցավ ինձ ու գրկեց:

Ես նախորդ օրը սաստիկ նեղացել էի նրանից, ուստի հաճույքով ընդունեցի բոլոր նվերներն ու սկսեցի ախորժակով պաղպաղակ ուտել: Ամբողջ ընթացքում Պարոնը նստած էր անկողնուս ու շոյում էր գլուխս: Ըստ երևույթին, նրան դուր եկավ իմ արձագանքն ու իրեն լավ զգաց, որ անակնկալը ստացվել է: Ես երեխայի պես եմ ուտում: Այտերս մերթընդմերթ պաղպաղակոտվում են, բայց չեմ էլ մտածում սրբել:

–Ինձ մի փոքր այն լիմոնով թխվածքից կտաս?– խնդրեց Պարոնը:

Ես, առանց պաղպաղակի ամանը ցած դնելու, մյուս ձեռքով փորձեցի վերցնել տորթի խոշոր կտորը, բայց հազիվ էի այն ձեռքս առել, երբ մատներս, որոնք չափազանց նուրբ էին պաղպաղակի սառը ամանը բռնելու համար, դողացին ու ամբողջ պաղպաղակը թափվեց Պարոնի տաբատին:

Ի զարմանս ինձ` նա ոչ մի արտասովոր շարժում չարեց, անգամ չփորձեց անձեռոցիկ փնտրել: Նույն հանգստությամբ շարունակում էր նստած մնալ մահճակալին ու խորհրդավոր ժպիտով ինձ նայել:

–Արի գնանք քաղաքով քայլենք մի քիչ,-անսպասելի առաջարկեց նա:

–Դուք փոխեք Ձեր հագուստը, մինչև ես լոգանք ընդունեմ,-ժպտացի ես:

Լոգանք ընդունելու ընթացքում միայն նրա մասին էի մտածում: Երբ օծում էի մարմինս անուշահոտ քսուքով, պատկերացնում էի, որ Պարոնն է դա անում, ու մարմինս ակամա դողում էր հաճույքից: Երբ անջատեցի ծորակն ու որոշեցի դուրս գալ լոգարանից, հիշեցի, որ վերնազգեստս սենյակում եմ մոռացել: Սրբիչ անգամ հետս չեմ վերցրել: Եթե խնդրեմ նրան, որ բերի, ոչ մի կերպ չի հավատա, որ,իրոք, մոռացել եմ: Բացի այդ, ինչպես պիտի դրանք ինձ փոխանցի? Պետք է ներս մտնի ու տեսնի ինձ մերկ վիճակում: Մի կերպ հավաքեցի մտքերս ու դուռը կիսաբաց անելով`ձայն տվեցի Պարոնին:

Մի քանի րոպե անց նա լոգարանի դռան մոտ էր:

Ես բացեցի դուռը, բայց նա, առանց հրավերի սպասելու, ներս մտավ, ու մինչ ես ամոթից շառագունած` շոր էի ման գալիս մարմինս ծածկելու համար, առանց որևէ բան ասելու` գրկեց ինձ:

–Իսկ ուր են վերնազգեստս ու սրբիչս?-նրան հրելով նախատեցի ես:

–Քեզ դրանք պետք չեն, ինձ մոտ արի:

Տաք լոգանքը ամբողջովին թմրեցրել էր նյարդերս ու գիտակցությունս.ես ուժ չունեմ նրա նրբություններին դիմադրելու: Թաց մազերս թափվել են Պարոնի ուսերին, իսկ մարմինս իր բոլոր բջիջներով նրա մարմնին է կպել: Ինձ դուր եկավ տաք լոգանքը, բայց նրա տաք ձեռքերն ինձ դուր են գալիս ավելի…

–Չենք գնում քաղաքով շրջելու?-ժպտացի ես:

–Գնալու ենք, բայց մի քիչ հետո:

–Իսկ հիմա ինչ ենք անելու?

–Իսկ դու ինչ կուզեիր?

–Շորերս հագնել,-խնդացի ես,-չէ, խաբեցի. կուզեի անկողնում փափուկ ծածկոցի մեջ փաթաթվել ու Ձեր պատրաստած սուրճից ըմպել:

–Բայց ես համեղ չեմ պատրաստում,-հառաչեց նա:

–Գիտեմ, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ փորձել: Ինձ դուր է գալիս, երբ Դուք ինձ համար որևէ բան եք անում: Կապ չունի` ինչ: Այդ պահերին ես զգում եմ,որ սիրում եք ինձ:

–Սպասիր հիմա կգամ:

Մի քանի վայրկյանից նա վերադարձավ` մի ճերմակ սրբիչ ուսին գցած ու ինձ մեջը փաթաթելով`գրկած ննջարան տարավ:

Ես անկողին մտա ու սուզվեցի տաք ծածկոցի մեջ: Պարոնը պառկեց կողքիս ու գրկեց ինձ: Նրա մեջ ոչինչ չի փոխվել`նույն խոշոր բիբերը, գեղեցիկ թարթիչներն ու կրակոտ հայացքը: Ձգվում է մարմինս այդ հայացքից: Ես ամաչում եմ…կամ միգուցե շփոթվում նրա հետ մենակությունից: Ամենայն հավանականությամբ ամաչում եմ, որովհետև գիտակցում եմ, թե ինչ է մտածում: Ինձ թվում է`նա հասկանում է, որ ուզում եմ իրեն, ու բոլոր ջանքերս գործի դրի, որպեսզի հնարավորինս անտարբեր ու սառը ձևանամ: Պարոնի աչքերը ժպտում են: Ես նյարդայնանում եմ այդ ժպիտից, որովհետև ինձ թվում է`դա ծաղր է: Ազատվել եմ ուզում նրանից ու փախչել ինչքան հնարավոր է հեռու:

Հերթական անհանգիստ շարժումը… և Պարոնի ուժեղ բռունցքը պատահաբար այտիս դիպավ:

–Այ,-դժգոհեցի ես:

–Հո շատ չցավեց?-ժպտաց Պարոնն ու ինձ ուժգին դեպի իրեն քաշեց,-հիմա կհամբուրեմ`կանցնի:

Նա դանդաղ խոնարհվեց դեպի ինձ ու կարմրավուն փարթամ շուրթերը հպեց իմին: Ես մարմնապես թուլացել եմ,հասկանում եմ, որ հիմարություն եմ անում ու վաղուց պիտի հրած լինեի անամոթին, բայց շարունակում եմ վայելել նրա համբույրները…իմ կյանքի առաջին համբույրները…ես առաջ երբեք չէի իմացել`ինչ է նշանակում զգալ սիրելի մարդու շուրթերի ջերմությունն ու ձեռքերի տաքությունը, չէի զգացել`ինչ է ասել թուլանալ հաճույքից ու չկարողանալ կառավարել ոչինչ…

Երբ նրա շուրթերը հպվում են իմին, ես մոռանում եմ, որ պիտի անտարբեր լինեմ, մոռանում եմ հրել նրան, ամոթանք տալ կամ գոնե փախչել: Ես գիտեմ, որ պիտի փախչեմ, բայց չեմ կարողանում անգամ մի նյարդ շարժել: Գիտակցորեն դիմադրում եմ, բայց բնազդներս նրան ավելի են գրկիս մեջ սեղմում: Ես շոյում եմ այտերը, ուսերը, սահեցնում եմ ցուցամատս վերին շուրթի վրայով ու աչքերին նայում: Ինչքան սեր կա այդ հայացքի մեջ…

–Գնամ սուրճ բերեմ, արի երեկոյան զբոսնելու գնանք, եղանակը քամոտ է,կարող է մրսես:

Ես ինձ շատ լավ եմ զգում: Ինքս էլ զբոսնել չեմ ուզում: Պառկել եմ տաք ու փափուկ անկողնում ու պատկերացնում եմ,որ մի քանի րոպեից պիտի տաք սուրճ վայելեմ ու Պարոնին: Որոշել եմ,որ չեմ դիմադրելու նրա քնքշանքներին: Ինձ երանություն է պատճառում այն գիտակցությունը, որ շուտով համադրելու եմ աշխարհի ամենասիրելի, ամենատաք ու ամենասպասված հաճույքները` նրա սիրելի ձեռքերն ու այդ ձեռքերով պատրաստված իմ սիրելի սուրճը:

–Տես, հո շատ դառը չի,– վերջապես լսեցի Պարոնի ձայնը:

Ես, ժպիտը դեմքիս, աշխուժորեն ձեռքս առա տաք սուրճով լի բաժակն ու աչքի տակով Պարոնին դիտելով`մի մեծ կում արեցի:

–Տաքացար?-շոյեց ինձ նա:

Բաժակը մի կողմ դրեցի ու նրա վզովն ընկա: Իմ սուրճոտ շուրթերը թափառում են նրա այտերի, պարանոցի ու ուսերի վրայով ու ակամա նրանն են որոնում:

–Սուրճը ինձ չտաքացրեց,-չարաճճի տոնով կատակեցի ես:

–Պարոնն ինձ դեպի իրեն քաշեց ու համբուրեց շուրթերս: Նրա շրթունքներից վանիլի համ է գալիս, ասես կրեմով ու վանիլափոշով էկլեր կերած լինի: Տաք սուրճից հետո նրա քաղցր համբույրն ինձ աղանդեր թվաց…

–Չեք ուզում հանել Ձեր շորերը?ես լիովին մերկ եմ, իսկ դուք`ոչ: Չենք սազում մի տեսակ:Թողեք օգնեմ:

Ես նստեցի նրա ծնկներին ու շուրթերը համբուրելով`սկսեցի արձակել վերնաշապիկի կոճակները: Երբ հանեցի այն, ինքս հագա ու քնկոտ հայացքով` Պարոնին սեղմվեցի:


Ժամը 22:50

Ես նստել եմ պատուհանագոգին ու ականջակալներս հագած` քաղցրավենիք եմ վայելում: Կյանքում նման համով կտոր չէի կերել. թխվածքի մեջ վանիլի բույրով կրեմ է, իսկ վրան կոկոսի փոշի է շաղ տված: Ես այնքան ախորժակով եմ ուտում, որ շուրթերս ամբողջովին կրեմոտվել են, իսկ քթիս վրա ձյան պես նստել է մի քանի նրբահամ ու անուշահոտ կոկոսի փաթիլ: Այս պահին նմանվում եմ ֆիլմի հերոսուհու, ով անձրևոտ եղանակին պատուհանագոգին թառած` վայելքներին է տրվել: Երեխայի պես ոտքերս այս ու այն կողմ եմ տարուբերում, ու ինքս էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչի մասին եմ մտածում:

Ննջարան գնալ չեմ ցանկանում,որովհետև չեմ կամենում Պարոնին տեսնել: Չեմ հավատում, որ առավոտվա պատահածն իրականություն էր, ու ես ունակ չեղա զգացմունքներս կառավարել: Կրեմոտ ձեռքով շփեցի երեսս`ասես փորձելով նրա համբույրներն ու հոտը վրայիցս սրբել:

նրան զարմանք է պատճառում իմ պահվածքը: Նա չի պատկերացնում,որ իրենից խուսափելուս միակ պատճառը նրան էլ ավելի կապվելուց ունեցած վախն է…

–Բավական է միջանցքում նստես, ներս արի, որ ընթրենք,-ինձ իմ մտքերից արթնացրեց Պարոնի ձայնը:

Չլսելու տվեցի:

–Ազատ համար չգտնվեց հյուրանոցում?-անտարբեր կրակեցի ես:

Նա լուռ մոտեցավ ու գրկեց ինձ:

Անտարբեր ձևանալու բոլոր ջանքերս իզուր անցան, երբ նրա այտերը դիպան իմին: Ես սիրում եմ, երբ շուրթերի փոխարեն այտերս է համբուրում, բայց ավելի եմ սիրում, երբ այտերս համբուրելու փոխարեն, դեմքը նրբորեն հպում է դեմքիս: Հասարակ հպումների մեջ երբեմն ավելի շատ մտերմություն ու քնքշություն կա…

Ես մերկ ոտքերով փաթաթվել եմ նրա իրանին ու ոչինչ չեմ խոսում: Ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում,երբ ոտնաթաթերս սահում են նրա ոտքերի վրայով, իսկ սառը ափերս այրվում են նրա վզի տաքությունից: Ինձ խելքից հանում է Պարոնի մարմնի բույրը: Սիրում եմ, երբ քիչ է օծանելիք օգտագործում, նա ինձ այդպես ավելի սիրելի ու մտերիմ է թվում. առանց օծանելիքի նա ավելի հաճելի է բուրում: Սկսեցինք համբուրվել, մի քանի րոպե լուռ ներծծում էի նրա ջերմությունն ու քաղցրությունը, մի քանի րոպե զգում էի սիրո առկայությունն իմ շուրջ, իմ շուրթերին ու այտերին: Ես անուշ ժպտում եմ, իսկ սիրտս սովորականից արագ է բաբախում,երբ շուրթերը հպում է իմին, երբ մատները, որոնք անսահման եմ սիրում, շոյում են մեջքս, խառնում մազերս: Էլի իր կարմիր բլուզն է հագել, սիրում եմ նրան այդ բլուզով. գեղեցիկ է ու նուրբ: Նրա ամեն հպումն ինձ նոր կյանք է տալիս, ամեն համբույրը` նոր ուժով լցնում, ես գիտակցում եմ, որ անզոր եմ նրա դեմ, նրա գգվանքների դեմ: Նա իմ աստվածն է ու սատանան, իմ կրակն ու ջուրը, իմ հողն ու երկինքը, իմ արևածագն ու մայրամուտը, իմ մահն ու վերածնունդը: Իմն է`միայն իմը…


Ժամը 23:10

Մենք նստած ենք բազմաթիվ համով բաներով լցված սեղանի շուրջ ու լուռ ընթրում ենք: Ես մեջքով հենվել եմ փափուկ բազկաթոռին ու ոտքերս Պարոնի ծնկներին դրած` չարաճճի այս ու այն կողմ եմ անում: Չնայած խորտիկների մեծ մասը առաջին անգամ էի համտեսում, ամերիկյան խոհանոցը դուրս աննկարագրելի եկավ:

Ես երեխայի նման չփչփացնելով ծամում եմ ու ընթացքում փորձում մտքերս կարգի բերել: Ես ինձ Պարոնի հետ զարմանալի եմ զգում.տեղից նրա աղջկա տարիքի կլինեի, բայց երբ կողքին եմ, արհեստականորեն էլ ավելի երեխայական եմ փորձում պահել: Ինձ հոգու խորքում դուր է գալիս,որ հայրաբար է վերաբերվում ու կողքին էլ ավելի անպաշտպան, անպատասխանատու ու անհոգ եմ զգում:

Նրա անզգույշ շարժումն արթնացրեց ինձ իմ մտորումներից ու աչքերս չռած սկսեցի հետևել, թե ինչպես է փորձում իրեն ոչ ծանոթ, բայց ըստ երևույթին դուր եկած յուղոտ խորտիկը ամանում տեղավորել:

–Ես նեղացել եմ Ձեզանից.խոստացել էիք, որ քաղաք ման գալու ենք գնալու:

–Չեմ մոռացել,-ժպտաց Պարոնը,-հագնվիր գնանք: Միայն արագացրու:

Ես վերցրի զգեստս ու վազելով նրա մոտ եկա:

–Ինչու ես կանգնել?ինչու չես հագնվում?-զարմացավ նա:

–Կհագցնեք ինձ?

Սկսեց ծիծաղել:

–Դու քեզ կամակոր արքայադստեր պես ես պահում:

–Միթե կնոջ համար վատ է կամակոր արքայադուստր լինելը?հանվեցնել սիրում եք, բայց հագցնել չեք շտապում…

Գիտեի, որ Պարոնը անիմաստ կհամարի կամակորությունս, բայց դիտավորյալ էի անում: Նրան երեխայություն են թվում իմ խնդրանքները, բայց ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում տեսնելը, թե ինչպես է ինձ զիջում: Ամեն անգամ զիջելիս նա ինձ ավելի տղամարդկային, առնական ու բարձր է երևում:

Նա հագցրեց զգեստս, ու ես ուրախ-ուրախ վազեցի կոշիկներս բերելու: Գիտակցում եմ, որ Պարոնը երևի ինձ ետ կուղարկի Ֆրանսիա, եթե հիմա էլ ասեմ, որ ուզում եմ կոշիկներս հագցնի, բայց ի զարմանս ինձ նա ինքը առաջարկեց օգնել:

–Ավելի ճիշտ կլիներ, եթե կոշիկներդ խնդրեիր հագցնել.այդպես ավելի արքայադստեր կնմանվեիր.ասենք մոխրոտիկին:

Նա կանգնել է դռան մոտ ու ծիծաղում է:

–Ինչու եք ինձ ծաղրում?

–Ուշադրություն գրավելուդ ձևերը մոտս ծիծաղ են առաջացնում: Լավ, մի նեղացիր: Արի դուրս գանք ավելի լավ է, շուտով կմթնի:

Պարոնը բռնեց ձեռքիցս ու դուրս եկանք հյուրանոցից: Եղանակը սպասվածից ավելի տաք է:

–Իսկ ուր ենք գնալու?-հետաքրքրվեցի ես:

–Ես`քայլելու, դու`չգիտեմ,-կատակեց նա:

Այդ պահին կտորեղենի խանութի մոտով էինք անցնում:Պարոնից ետ մնալով`սկսեցի ցուցափեղկին դրված զգեստներով հիանալ:

–Ինձ այն կարմիրը դուր է գալիս,-գրկեց ինձ նա,-արի խանութ մտնենք, փորձիր:

Երբ ներս մտանք, մեր առաջ բացվեց կարճ ու երկար, շքեղ ու հասարակ, գունագեղ ու խամրած զգեստների լայն տեսականի: Մեկը մյուսից գեղեցիկ ու թանկարժեք:

–Որը կուզեիր հագնել?-հարցրեց Պարոնը:

–Իսկ Դուք որը կուզեիք իմ հագից հանել?-ծիծաղեցի ես:

–Համենայն դեպս ոչ քո վարդագույն զգեստի նման դժվարարձակելի մեկը:

–Ես էլ եմ կարմիրը հավանում:

Իմ ու Պարոնի ճաշակը լավն էր, զգեստը ասես ինձ համար կարված լիներ: Պինդ գրկում է իրանս ու նրբորեն ընդգծում բարեմասնություններս: Շատ կարճ չէ հագովս, բայց երկար էլ չէ: Գույնը կարմրի խամրած երանգն է ու շատ սիրուն է նայվում: Ես նկատել էի, որ այն թանկարժեք է, բայց ոչինչ չասացի:

–Քեզ շատ է սազում,-գորովանքով ինձ է նայում նա,-դու արժանի ես այն կրել:

–Դուք եք արժանի բռնել նման զգեստ կրողի ձեռքը…

Ես նրա վզովն ընկա ու համբուրեցի:

–Դե փոխվիր, որ քայլելու գնանք, իսկ նոր զգեստդ զգուշորեն պահիր, մինչև հյուրանոց հասնենք:

Ես չռեցի աչքերս:

–Բայց ես ուզում եմ նոր զգեստով քայլելու գալ: Ձեր նվերը ընդունում եմ, որ առաջնահերթ Ձեզ համար գեղեցիկ լինեմ ու ոչ միայն չեմ պատրաստվում զգեստը զգուշորեն պահել, այլև հյուրանոցում դրանով եմ շրջելու:Սիրելի տղամարդու համար գեղեցիկ լինել ամենուր է պետք…

Արդեն մթնել էր, երբ հասանք քաղաքի արվարձաններից մեկը: Տեղանքն ինձ ռոմանտիկ թվաց, բայց ամենից շատ մոտակայքում երևացող կարուսելներն ուշադրությունս գրավեցին:

–Եկեք կարուսել նստենք,-թռչկոտեցի ես:

–Նստիր, եթե ուզում ես,-հառաչեց նա:

–Բայց ինչու չեք ուզում հետս զվարճանալ?-հարցրի ու ակամա լեզուս կծեցի:

Երևի չպիտի նրան այդպիսի բան առաջարկեի: Յուրաքանչյուրն էլ Պարոնի փոխարեն իրեն վատ կզգար: Ես մոռանում եմ, որ կողքիս ինձ հասակակից մեկը չի կանգնած, ով իմ ամեն հետաքրքրություն պատրաստ է կիսել: Ակամա ուրախացա,որ մենք ամուսնացած չենք: Ինչքան էլ` նա իր տարիքի համեմատ երիտասարդ է երևում ու շատ հարցերում ազատամիտ է, մեր միջև անդունդ կա, ու այն խորն է…

–Լավ, փոշմանեցի, եկեք շարունակենք քայլել,-կայտառացա ես:

–Չէ, արի կարուսել նստենք: Մարդ չկա շրջակայքում, ինձ ազատ կզգամ:

–Եթե լիներ էլ, ինձ թվում է`արտասովոր ուշադրություն չէր դարձնի: Մարդիկ երեք վայրկյան քեզ են նայում, մնացյալ հարյուր տարին`իրենք իրենց…

Մենք նստեցինք ամենաանվտանգ կարուսելը: Այն պտտվող էր, իսկ ամեն նստարանին կարող էր երկու հոգի տեղավորվել:

Չնայած ամրագոտի էի կապել, բռնեցի Պարոնի ձեռքն ու ամուր գրկեցի նրան: Ոչ մի ամրագոտի չի կարող սիրելի մարդու ձեռքերի հետ համեմատվել: Նրա գրկում է միայն, որ ես ինձ լիարժեք պաշտպանված ու ապահով եմ զգում:

Երբ իջանք կարուսելից, երկուսիս տրամադրությունն էլ բարձր էր: Ոչինչ այնքան չի մոտեցնում մարդկանց, որքան համատեղ ապրած վառ զգացմունքները: Մենք սովորականից ավելի ջերմ ենք իրար գրկել ու սովորականից ավելի բարձր ենք զրուցում: Սովորականից ավելի երջանիկ ենք երևի…

Պաղպաղակ ուտելով` մոտակա այգին հասանք ու որոշեցինք հյուրանոց գնալուց առաջ մի փոքր դադար առնել:

–Տեսաք, ինչ լավ եղավ, որ կարուսել նստեցինք: Ինձ շատ դուր եկավ: Հաճույքից սիրտս շատ արագ էր բաբախում ու անկախ ինձանից բարձր ծիծաղել էի ուզում:

–Ես քեզ այսօր սովորականից ավելի շատ եմ սիրում,-ժպտաց նա:

–Ես էլ Ձեզ…

–Քեզանից չի, որ չհարցրիր, թե ինչու:

–Եթե մի բան առանց բառերի էլ հասկանում ես, իմաստը որն է հարցնելու?-ծիծաղեցի ես:

–Բայց միթե դու հասկացար?-զարմացավ Պարոնը:

–Սիրո հիմքում ներդաշնակությունն է ընկած: Երբ միասին կարուսել նստեցինք, ես զգացի,որ մեր սրտերը նույն հաճախությամբ էին բաբախում, իսկ երբ բարձր ծիծաղում էինք, ինձ մի պահ թվաց, որ մեր ձայնալարերն էլ են տատանվում նույն հաճախությամբ…

–Ինչ ներդաշնակություն կարող է լինել տասնյոթամյա աղջկա ու քառասունին մոտ տղամարդու միջև?-հառաչեց նա:

–Երբ կարուսելների մոտ էինք, մի բան մտքովս անցավ, կարելի է հարցնել?

–Լսում եմ:

–Ինչն է Ձեզ երջանիկ դարձնում?

–Քեզ երջանիկ դարձնելը…

Ես լիզեցի պաղպաղակոտ շուրթերս ու խորհրդավոր հայացքով սկսեցի դիտել Պարոնին: Նա ինձ առաջին անգամ անասելի մտերիմ ու հոգեհարազատ թվաց: Ես զգացի, որ սիրում եմ ինձանից այդքան տարբեր տղամարդուն, ում համար երջանկություն է ոչ թե երջանիկ լինելը, այլ մեկին երջանիկ դարձնելը…

–Միթե բոլոր տղամարդիկ են այդպիսին?

–Այն տղամարդը, ով երջանիկ չի զգում քեզ երջանկացնելիս, քոնը չէ:

Նա մի պահ դիտեց ինձ ու այտս շոյելով ավելացրեց.

–Աչքերդ փակվում են հոգնածությունից: Արի հյուրանոց գնանք, առավոտյան կզրուցենք:


Ժամը 23:30

Երբ արթնացա, կեսօր էր արդեն: Սովորականի պես վազեցի խոհանոց,որպեսզի ինձ համար կաթով սուրճ պատրաստեմ ու քաղցրավենիք ուտեմ:

Ներս մտնելով` նկատեցի, որ Պարոնը, ով խոհանոցում է քնում, դեռ չի արթնացել, ուստի որոշեցի հնարավորինս անաղմուկ սուրճ եփել, որպեսզի չխանգարեմ նրան: Նա քնած ժամանակ աննկարագրելի գեղեցիկ է, երկար թարթիչները յուրահատուկ ընդգծվում են, ու ինչն ամենաշատն է ինձ գրավում, Պարոնը ոչինչ գիտակցել ու կառավարել չէր կարող…նա ինձ քնած ժամանակ անասելի բնական ու անթերի է թվում:

Տրամադրությունս աննկարագրելի լավ է, քանի որ մտքումս դեռևս պտտվում են նախորդ գիշերվա կարուսելը, պաղպաղակն ու կարմիր զգեստը:

Ես սուրճ եփելու իմ յուրահատուկ բաղադրատոմսն ունեմ: Սուրճը կոչվում է հաճույք, ու նրա առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է կաթով, վանիլով ու շոկոլադի փոշիով:

Հազիվ էի տաք հաճույքը բաժակի մեջ լցրել, երբ հանկարծ այտերս բերկրանքից կարմրեցին,ու թափառող հայացքս կանգ առավ Պարոնի կարմիր բլուզի վրա:

Ես հագիս թեթև զգեստ ունեի, ուստի արագ հանվեցի ու Պարոնի բլուզը վրաս գցեցի: Մեջը ծիծաղելի եմ նայվում,որովհետև մինչև ծնկներս է հասնում ու լայն է վրաս, բայց, այնուամենայնիվ, ես ինձ աննկարագրելի տաք ու երջանիկ եմ զգում:

Մի քանի րոպե հայելու մոտ կանգնելուց ու ինձանով զմայլվելուց հետո վերցրի սուրճով լի բաժակը, մի մեծ կտոր տորթ ու տեղավորվեցի Պարոնի կողքին: Բազմոցը բավականին մեծ է, ուստի ես ինձ ազատ եմ զգում: Սկզբում որոշեցի սուրճի հետ հաշիվներս մաքրել, որովհետև չէի սիրում գոլ վիճակում խմել: Երկու ափով ամուր բռնեցի դեղնավուն բաժակն ու առաջինը ոչ թե շուրթերս,այլ քիթս մոտեցրի: Մի քանի վայրկյան կլանեցի անուշ բուրմունքն ու բաժակը մի կողմ դրեցի: Հետաքրքիր է`որ բույրն է ավելի հաճելի`Պարոնինը թե սուրճինը? Որոշեցի պարզել: Դեմքս մոտեցրի Պարոնին ու մեղմորեն գրկեցի: Դեռ չի հասցրել օծանելիք ցանել, ու ինձ անասելի դուր եկավ նրա մարմնի հոտը: Զարմանալի է, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ չէինք գրկախառնվել կամ համբուրվել, բնազդաբար ցանկանում էի այդ հոտը քաշել: Ասես կռահում էի, որ այն ինձ անպատճառ դուր կգա: Իմ այտերը սահում են նրա այտերի վրայով ու ակամա շառագունում են հուզմունքից: Իմ ձեռքերի, մատների ու մեջքի վրայով դողի հատիկներ են վազում: Պարոնի այտերը սուրճից էլ տաք ու անուշ են, ու դրանց դիպչելով ես հասկացա, որ սուրճի փոխարեն Պարոնի անունը պիտի հաճույք դնեի…

–Քնած ես?-քնկոտ ձայնով շշնջաց նա:

–Որոշեցի պարզել սուրճն է ավելի համեղ բուրում թե Դուք…

Նա բարձրացրեց գլուխն ու սկսեց ծիծաղել:

–Կարող է դու ես քո զգեստներն օդանավակայանում մոռացել?ինչու ես իմ բլուզը հագել?

–Կլինի վերջին էքսպերիմենտն անեմ?

–Հիմա ինչ ես մտածել?

–Ուզում եմ հասկանալ` տորթն է ավելի համով թե Ձեր շուրթերը,-աշխուժացա ես:

Չկարողացա շարունակել խոսքս, որովհետև բերանս տարա կրեմով տորթի այնքան մեծ կտոր, որ ծամելն անգամ դժվար էր: Պարոնը հանգիստ նստել ու դիտում է կրեմոտ մռութս, որը հաճույքից ավելի է գեղեցկացել:

–Ինչու եք ժպտում?

Ես այրվող ափերով գրկեցի նրան ու շառագունած այտերս դեմքին հպեցի: Ակամա աչքիս առաջ հայտնվեց նախորդ օրվա մեր զբոսանքը, ու ես զգացի, որ էլ երբեք ուրիշ տղամարդուց կարմիր զգեստ չեմ ընդունի: Ոչ նրա համար, որ զգեստներ չեմ սիրում, այլ որովհետև ցանկություն չունեմ Պարոնից բացի ուրիշ մեկի համար գեղեցիկ լինել: Հիշեցի մեր պտտվող կարուսելն ու զգացի, որ կյանքում ուրիշի հետ կարուսել չեմ նստի: Ոչ նրա համար, որ կարուսելներ չեմ սիրում, այլ որովհետև վստահ էմ,որ ոչ մեկը չի կարողանա ստիպել իմ սրտին ծիծաղել այնպես, ինչպես Պարոնը ստիպեց: Տրամաբանորեն հասկանում եմ, որ երեխայություն է կարծելը, թե էլ երբեք որևէ մեկին չեմ սիրի, պարզապես ներսումս շարժվում է մի բան, որը վեր է տրամաբանությունից ու գիտակցությունից: Ես բնազդաբար եմ զգում, որ նա վերջին իմ սերն է: Ոչ նրա համար, որ սիրել չեմ կարող, այլ որովհետև Պարոնից բացի ուրիշ մեկին սիրել չեմ ուզում…


Ժամը 23:55

Երեք ժամից Ֆրանսիա ենք վերադառնում: Սիրտս տեղից դուրս է գալիս, երբ պատկերացնում եմ, որ շատ շուտով ամեն ինչ ավարտվելու է: Ես անասելի սովորել եմ Պարոնին…սովորել եմ, երբ առանց առիթ ինքնակամ գրկում է ինձ, սուրճ ու քաղցրավենիք հյուրասիրում, նվերներ ու ծաղիկներ գնում, հետս կարուսել նստում, պաղպաղակ ուտում, իսկ երեկոյան իր ձեռքով կերակրում ու պառկում կողքիս, մինչև կքնեմ: Ինձ համար դա է իրական մերձությունը:

–Լիլի?

Ես պոկվեցի մտքերիցս ու թափառող հայացքս նրան ուղղեցի:

–Երբ տեղ հասնենք, միանգամից դպրոցի ճամբար պետք է գնամ: Կարող է միանաս?

Ես վեր թռա տեղիցս: Ինչ? Միթե ևս մի քանի օր Պարոնի հետ եմ անցկացնելու?չէ որ, նա ինքը առաջարկեց դա, նշանակում է`ուզում է, որ հետը լինեմ: Ուրախությունս նրա աչքից չվրիպեց ու պատասխանի չսպասելով` ինձ դեպի իրեն քաշեց:

–Կինս էլ է այնտեղ լինելու…

Տհաճություն զգացի` պատկերացնելով, որ ինձանից բացի ուրիշն էլ է նրա ծնկներին նստել,համբուրել շուրթերն ու այտերը: Այդ պահին ինձ անասելի դժբախտ էի զգում.ես էլի ընտրյալ չէի…

–Ինչ պատահեց?-տրամադրությանս փոփոխությունը նկատելով`հետաքրքրվեց նա:

–Ես չեմ կարող նման կերպ վարվել Ձեր կնոջ հետ:

–Բայց ինչ վատ բան կա սիրո մեջ?Դու սիրում ես, չէ, ինձ?

–Ես երբեք դատողություններ չեմ անում այն տեսանկյունից, թե մարդիկ ինչն են լավ կամ վատ համարում: Տարբեր հասարակություններում ու միջավայրերում չափանիշները տարբեր են:Ես որոշումներ կայացնելիս միշտ առաջնորդվում եմ պատասխանատվության զգացմամբ` արդյոք պատրաստ եմ որոշակի հետևանքների, որոնց կարող է հանգեցնել իմ որոշումը…և զգում եմ, որ պատրաստ չեմ:

– Թույլ կտաս?– շշնջաց նա` ափը դողացող ոտքիս վրայով մեղմ սահեցնելով:

– Հյութ կուզեք?-տեղիցս հանկարծակի վեր թռա ես:

Նա դառը հոգոց հանեց ու վեր կացավ տեղից, մոտեցավ ինձ, գրկեց, շուրթերը հպեց վզիս ու ամուր թևերով պարուրեց բարակ կոնքերս: Ես հալվում եմ հաճույքից ու հազիվ եմ ինձ զսպում, որ չկորցնեմ ինքնատիրապետումս…նա իմ հանդիպած ամենագեղեցիկ, ու ամենանուրբ տղամարդն է: Ինձ ամենից շատ խելքահան է անում նրա շնչառությունը, իսկ շրթունքներից սիրո բույր է գալիս`խենթացնող, բայց անցողիկ սիրո բույր…

–Կհասցնենք, չէ, ժամանակին օդանավակայանում լինել?-մի կերպ նրա գրկից դուրս պրծնելով`կմկմացի ես:

–Իհարկե, դու հյութդ խմիր, ես գնամ լոգանք ընդունեմ:

–Իդեպ, լոգարանի դռան փականը չի աշխատում:

–Ոչինչ, համարում բացի ինձնից ու քեզնից ոչ ոք չկա, իսկ դու, ինչպես հասկացա, այդքան էլ հետաքրքրված չես ինձնով,-կծու հեգնեց նա ու քայլերը ուղղեց դեպի լոգասենյակ:

Ես գլուխս առա ափերիս մեջ ու հազիվ զսպեցի ինձ, որ չգոռամ անզորությունից: Խանդը, կիրքը, զայրույթն ու սերը շուրջպար են բռնել ուղեղիս ու սրտիս մոտ`բզկտելով ու մասնատելով հոգիս: Կամացուկ մոտեցա լոգարանի դռանը ու փոքրիկ ճեղքից ներս նայեցի: Ջրի ծորակը բաց է, պատերը գոլորշով են պատվել, հատակին շորեր են ընկած, բայց Պարոնը չկա: Դեմքիս սառնություն զգացի:


2016 թվական, մարտի 23

Վեր թռա քնից: Պատուհանը բաց է, ու սառը քամին փչում է ուղիղ ճակատիս: Չեմ ուզում հավատալ, որ ամբողջը խաբկանք էր: Տեսածս` հասկացանք, զգացածս էլ էր երազ? Ամեն ինչի մեջ էլ կարելի է դրական բան գտնել, ու այս պատմության իրական չլինելու միակ լուսավոր կողմը երևի նա է, որ Պարոնն իրականության մեջ ամուսնացած չէ: Երևի: Այտերիս վրա դեռ զգում եմ նրա համբույրների ջերմությունը, իսկ ուսերիս`նրա մատների հպումները: Այնպիսի տպավորություն է, ասես երազս դեռ չի ավարտվել, իսկ Պարոնը ուր որ է կմտնի ներս, ու ամեն ինչ առաջվանը կլինի…

Մտքերս ցրելու ու ժամանակ գլորելու համար որոշեցի հանգստացնող լոգանք ընդունել, բայց հազիվ էի հանվել,երբ մեջս վախ առաջացավ.իսկ ինչ, եթե լոգանքը մաքրի մարմնիցս Պարոնի բույրն ու համբույրները?

Մի պահ ինձ թվաց` խելագարվել եմ. չէ որ տեսածս, զգացածս ու վերապրածս երազ էր, ինչպես կարող է մաքրվել ու ջնջվել մի բան, որը չի եղել?

Բացեցի գոլ ջրի ծորակն ու փորձեցի խաղաղվել: Ես ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն եմ զգում…գիտեմ, որ առավոտյան դպրոց եմ մտնելու ու պարզվելու է, որ ես չեմ հաղթել մրցույթում: Խելագարվում եմ այն մտքից, որ Պարոնի հետ կարող է ինչ-որ գեղեցիկ աղջիկ ԱՄՆ մեկնել: Տհաճություն եմ զգում նրանից, որ երազս գոնե փոքր չափով չի իրականանալու: Թեկուզ տարբեր հյուրանոցներում գիշերեինք, միայն թե հնարավորություն ունենայի մի քանի օրով Պարոնի հետ հեռու փախչել, լինել երկրում, որտեղ մեզ ոչ ոք չի ճանաչում: Երբ հայտնվում ես մի տեղ, ուր ոչ մեկը քեզ չգիտի, սկսում ես ինքդ քեզ ավելի լավ ճանաչել, որովհետև հնարավորություն ես ունենում լինել այնպիսին, ինչպիսին լինելուց կվախենայիր քո սովորական միջավայրում: Երբ երկար ժամանակ գտնվում ես նույն մարդկանց շրջապատում, անկախ քեզնից գլխիդ մեջ քո մասին կարծրատիպեր են առաջանում:

Մի քանի ժամից կլուսանա, ուզում եմ մի քիչ էլ քնել:


*

Արթնացա ոչ թե զարթուցիչի, այլ օրագրիս` հատակին ընկնելու ձայնից: Տրորեցի աչքերս`փորձելով իրականություն վերադառնալ ու, երբ գիտակցության եկա, նկատեցի, որ հայրս, գրասեղանիս մոտ կանգնած, ընթերցում է գրառումներս: Նա մեջքով դեպի ինձ է շրջված, ուստի չի կարող տեսնել, որ իրեն եմ նայում: Արագ հագնվեցի ու դեպի նա վազեցի:

–Տուր,-գոռացի ես,-չէ որ, դա իմ անձնական իրն է, ու թույլ չեմ տվել դիպչել:

Նա հանկարծակիի եկավ, մատները դողացին ու, բարեբախտաբար, օրագիրս նորից ձեռքից ներքև գցեց: Կռացա ու վերցրի: Ներսումս կատաղություն ու զայրույթ եմ զգում: Հետաքրքիր է`բոլոր ծնողներն են այսքան անտանելի? Առաջ, երբ դեռ դպրոցս չէի փոխել, կյանքից ոչինչ չէի հասկանում, իմ իրավունքների մասին չգիտեի, պատկերացում չունեի, թե իրեն ինչպես պիտի պահի ծնողը, պաշտում էի հորս ու մորս, իսկ հիմա նվազագույնը ատելություն եմ զգում նրանց հանդեպ: Մոտս այնպիսի զգացում է, որ սխալմամբ եմ այս ընտանիքում հայտնվել: Ոչ ծնողներս են իմ պատկերացումներին համապատասխանում, ոչ էլ, առավել ևս, ես`իրենց: Ամենից շատ զայրացնում է այն, որ նրանք իմ մեջ չեն տեսնում անհատ, ով իր ցանկությունները, մտքերն ու զգացմունքներն ունի: Բոլոր մարդիկ էլ էգոիստներ են, պարզապես մի մասը գիտակցում է դա, իսկ մյուսը`չէ: Ծնողներս երկրորդ խմբին են պատկանում ու չեն կարողանում խոստովանել, որ իրենց բոլոր գործողությունների հիմքում էգոիզմն է ընկած, ոչ թե սերը: Եթե նրանք վերահսկում են ամեն քայլս, ապա ոչ թե այն պատճառով, որ սիրում են ինձ, այլ որովհետև վախենում են շրջապատի կարծիքից, որ հանկարծ որևէ մեկն իրենց անուշադիր, անպատասխանատու ծնող չհամարի: Եթե ինձ ևս մի հնարավորություն տրվեր կյանքս նորից սկսելու, ուրիշ հայր ու մայր կընտրեի:

Ես ամուր սեղմել եմ օրագիրս ափերիս մեջ ու նորից անկողին եմ մտել: Դեմքս կատաղություն ու դժգոհություն է արտահայտում: Հայրս մոտեցավ սենյակիս դռանը, որ դուրս գա, բայց հանկարծ դեպի ինձ շրջվեց.

–Հիմարություններ գրելու փոխարեն դասերով զբաղվիր:

Նա դանդաղ քայլերով հեռացավ, իսկ իմ աչքերն արցունքներով լցվեցին: Հայրս երբեք չի նկատել իմ տաղանդները, չի փորձել հասկանալ, թե ինչ տեսակ մարդ եմ, ինչի մասին եմ երազում: Նա ուզում է, որ ես բոլորի պես լինեմ`գերազանց ավարտեմ դպրոցը, տեխնիկական կրթություն ստանամ, որն ինձ բարձր վարձատրվող աշխատանք կերաշխավորի, բայց երբեք չի հետաքրքրվել, արդյոք այդպիսի կյանք եմ ես ինձ համար պատկերացնում: Նա սովոր է ամեն ինչ իմ փոխարեն ընտրել, թույլ չտալ, որ ես իմ սխալներն անեմ ու երբեմն էլ վատ հետևանքներ ստանամ դրանց համար: Չէ որ, մարդիկ այդպես են սովորում պատասխանատու ու ինքնուրույն լինել:

Ժամը յոթն է լինում: Արագ վեր կացա տեղիցս, ափերս քսեցի վերնաշապիկիս, որ ճմրթված մասերը ուղղեմ, հետո մազերս կարգի բերեցի: Հորանջելով դուրս եկա սենյակիցս ու դեպի խոհանոց քայլեցի: Գլխիցս դուրս չեն գալիս հորս խոսքերը, որ գրածներս հիմարություն են: Միգուցե ես, իրոք, ինքս ինձ ներշնչել եմ, որ գրող եմ, այնինչ իրականում ոչնչություն եմ:

Երբ մոտեցա գազօջախին, նկատեցի, որ մայրս էլ է խոհանոցում: Ուշադրություն չդարձրի նրա վրա:

–Լիլի, սուրճ պատրաստիր:

Ձայն չհանեցի: Չեմ ցանկանում խոսել հետը: Զզվանք եմ զգում:

–Լիլի?

Ներսս այրվում է վրեժի պահանջից: Գիտեմ, որ նրան ցավ է պատճառում իմ արհամարհանքը, ու դիտավորյալ լռում եմ:

–Չես լսում?

Թող հանգիստ թողնի ինձ, ես պարտավոր չեմ շփվել մարդու հետ, ով ինձ տհաճ է: Ծնող լինելը երաշխիք չէ, որ քեզ կսիրեն:

–Ինչու փչացրիր օրս?-գոռաց նա,– ես քեզ ինչ եմ արել, որ նման վերաբերմունքի եմ արժանանում?

Դե իհարկե, բարոյական ստորացումները, ֆիզիկական բռնությունն ու հոգեկանս քայքայելը մեր օրերում ոչինչ են համարվում: Առաջ փոքր էի ու ինքս ինձ պաշտպանել չէի կարողանում, մտածում էի, որ ծնողներն իրավունք ունեն հետս վարվել այնպես, ինչպես ուզում են: Հիմա ամեն բան փոխվել է: Ստիպված կլինեն քաղել իրենց ցանած սերմերի դառը պտուղները: Այնքան կցավեցնեմ, մինչև արդարությունը վերականգնվի: Ինչքան իրենք են իմ ծնողները, նույնքան էլ ես`իրենց երեխան: Հոգնել եմ աշխարհից, որտեղ իշխում են երկակի ստանդարտները: Ինչու ծնողներս իրավունք ունեն ծեծել, ստորացնել, վիրավորել ինձ, իմ փոխարեն որոշել, թե ինչ հագնեմ, ում հետ շփվեմ, ինչ մասնագետ դառնամ, իսկ ես պիտի այդ ամենը հանդուրժեմ, ինչ է թե ինձ կյանք են տվել ու այն հաջողությամբ դժոխքի են վերածում:

Մատներս մտցրի ականջներիս մեջ, որ չլսեմ մորս բղավոցը: Նա հրեց ինձ դեպի պատուհանը ու սկսեց ամբողջ ուժով խփել: Ես կուչ եմ եկել ու անձայն կուլ եմ տալիս ցավը: Չեմ սիրում դիմացինին հաճույք պատճառել` թուլությունս ցույց տալով, իսկ ծնողներս սովորական մարդիկ են, ովքեր կարող են ամենաճակատագրական պահին թիկունքիցս հարվածել: Ինձ միշտ զարմանք են պատճառել նրանք, ովքեր հավատում են, թե աշխարհում իսկական ընկերություն, սեր, հարազատություն, բարեկամություն գոյություն ունի: Նման հասկացություններ, անշուշտ, կան, բայց բոլոր դեպքերում մարդը չպիտի զգոնությունը կորցնի: Պետք չի ոչ մեկին մինչև վերջ վստահել`լինի ծնող, զավակ, հարազատ, բարեկամ թե մտերիմ ընկեր: Բոլոր մարդիկ էգոիստներ են, այդ թվում նաև ես: Ինձ ամենից շատ զայրացնում են նրանք, ովքեր համառորեն չեն ուզում իրենց բնությունն ընդունել ու ձևացնում են, թե սուրբ են: Ծնողներս հենց այդպիսին են: Նրանք նախ և առաջ իրենց են խաբում, երբ ասում են, թե սիրում են ինձ: Ոնց կարող է սիրող մարդը գիտակցաբար ցավ պատճառել?

Մայրս երկու ձեռքով բռնել է մազերիցս ու գլուխս պատուհանի ապակուն է խփում: Գիտակցությունս այնպես է անջատվել, որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է բղավում: Ըստ երևույթին իմաստն այն է, որ ինքն ու հայրս անմեղ են, իսկ ես եսասեր, անշնորհակալ երեխա եմ, ով տանջում է խեղճ ծնողներին, ովքեր իրեն կերակրում, հագցնում ու օթևան են տալիս: Բայց միթե, գրողը տանի, դա հերիք է, որ սեր ու հարգանք ակնկալեն? Սիրելու համար հարկավոր է հոգևոր, մտավոր ու զգացմունքային կապ ունենալ մարդու հետ, իսկ իմ ու ծնողներիս միջև միայն նյութական հարաբերություններ են: Նրանք ոչինչ չգիտեն իմ մասին, որովհետև չեն կարողացել այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ իրենց վստահեմ: Ծնողի ու երեխայի միջև պիտի ընկերական հարաբերություններ հաստատվեն`հենված փոխադարձ հարգանքի վրա, իսկ մեր տանը բռնատիրություն է իսկական:

Մայրս դողում է զայրույթից ու չարությունից: Շարունակում է բռունցքներով դեմքիս խփել ու եղունգները մաշկիս մեջ խրել: Այնպիսի զգացում է, ասես գլխիս միջով էլեկտրական հոսանք է անցնում: Նույնը զգում էի նաև այն ժամանակ, երբ ֆիզիկայի նախկին ուսուցիչս ինձ մտավոր հետամնաց անվանեց: Հազիվ եմ լացս զսպում: Շունչս կտրվում է ցավից, իսկ մարմինս ցնցվում է: Տեսնելով, որ չի կարողանում վրաս ազդել`մայրս շրջվեց դեպի ամանեղենի պահարանն ու մի մեծ, լայն դանակ առավ ձեռքը: Սարսափից ու անզորությունից սկսեցի դողալ: Միթե մայրս ունակ է դրան? Ես մի գրքում կարդացել էի, որ զայրույթի պահին մարդու գիտակցությունը կարող է այնպես մթագնել, որ բնազդի ազդեցության տակ սպանություն գործի: Մայրս չի հասկանում, թե ինչ է անում, նրա աչքերի դիմաց սև վարագույր է իջել ու բանականությունն անջատել: Դանակն արդեն իմ գլխավերևում է, ևս մի քանի վայրկյան ու կհարվածի: Ես աշխատեցի ինչքան հնարավոր է խղճահարություն առաջացնող կերպարանք ընդունել:

–Մամ, կներես ինձ, խնդրում եմ, չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց, որ արհամարհեցի քեզ: Առավոտից լավ հոգեվիճակում չէի…

Բառերի փոխարեն բերանիցս կմկմոցներ են դուրս գալիս: Սարսափից լեզուս չեմ կարողանում ինձ ենթարկել: Ստիպված գրկեցի նրան` զգացնել տալու համար, որ զղջում եմ: Հանկարծ սիրտս վախ ընկավ, որ կորցրել եմ խոսելու ունակությունս, որովհետև չեմ կարողանում բառերը նորմալ արտաբերել, ձայնս ընդհատ է:

Նա դանդաղ մի կողմ դրեց դանակն ու մի քանի անգամ ևս գլխիս խփելուց հետո վերջապես խաղաղվեց: Ես կանգնեցի ծորակի մոտ ու սառը ջուր քսեցի դեմքիս: Մի կերպկարգի բերեցի ինձ ու տանից դուրս թռա, որ չուշանամ դպրոցի ավտոբուսից:


2016 թվական, մարտի 24

Այնպիսի տպավորություն է, որ վրայովս մի քանի բեռնատար է անցել: Հայացքով լուցկու հատիկներ եմ փնտրում, որ կոպերիս տակ դնեմ, ու աչքերս չփակվեն: Շուրջս նայեցի: Ես մեր տանը չեմ: Գտնվում եմ բաց կարմիր պատերով, լավ կահավորված սենյակում, որտեղ նախկինում երբեք չեմ եղել: Չեմ կարողանում հիշել, թե նախորդ օրն ինչ է հետս պատահել, ու ինչպես եմ այստեղ հայտնվել: Գլխավոր հարցը, որ ծագում է գլխումս, այն է, թե ով է ինձ այստեղ բերել ու ինչ նպատակով: Ես վրայիցս մի կողմ քաշեցի սպիտակ փափուկ ծածկոցն ու զարմանքով նկատեցի, որ ինչ-որ մեկը փոխել է շորերս ու գիշերանոց հագցրել, եթե, իհարկե, տղամարդու վերնաշապիկը կարելի է գիշերանոց համարել: Այն գոտկատեղիցս մի քիչ է ներքև. ոտքերս մերկ են: Նստեցի անկողնու մեջ ու քնկոտ հայացքով սկսեցի զննել սենյակը: Ուշադրությունս գրավեցին մարզասարքերը, որոնք մի անկյունում կոկիկ դրված են: Մարմնիս մեջ հանկարծ թուլություն զգացի ու նորից գլուխս խրեցի փափուկ բարձի մեջ`միաժամանակ փաթաթվելով հաստ ծածկոցով: Կտորի հոտն ինձ տարօրինակ թվաց, այնպիսի տպավորություն է, որ նախկինում քաշել եմ այն: Հորանջեցի ու ճիգ գործադրելով` վեր կացա անկողնուց: Քայլեցի դեպի դուռն ու միջանցք դուրս եկա: Բնակարանն այնքան էլ մեծ չէ, բայց հարմարավետ է թվում: Անձայն մոտեցա խոհանոցի կիսաբաց դռանն ու ներս նայեցի: Հազիվ ինձ զսպեցի, որ չճչամ, որովհետև գազօջախի մոտ Պարոնին տեսա, ով, մեջքով դեպի ինձ շրջված, ինչ-որ բան է տապակում: Այդ պահին կերակուրի անուշ բույրը քիթս մտավ ու հասնելով ստամոքս` թեթև գլխապտույտ առաջացրեց: Սաստիկ քաղցած եմ: Որոշեցի առաջ գնալ ու նկատել տալ, որ արթնացել եմ ու դեմ չեմ մի բան ուտել:

–Բարի առավոտ,-ցածր ձայնով բարևեցի ես:

Պարոնը դեպի ինձ շրջվեց ու գլխով արեց`իբրև ողջույնի նշան: Նրա կրծքավանդակն ամբողջովին բաց է, ինչպես երազումս: Ինձ տեսնելով`աթոռից արագ վերցրեց իր վերնաշապիկն ու հագավ:

–Լավ ես քեզ զգում?-խիստ տոնով հարցրեց նա`խոշոր աչքերը վրաս հառելով:

–Դուք երազիս մեջ շատ ավելի բարեհամբույր էիք,-քմծիծաղ տվի ես, ապա սթափվեցի,-կներեք, ինչ հիմարություններ եմ խոսում, երևի դեռ ուշքի չեմ եկել:

–Պարզ է,-ժպտաց նա:

Մոտ տասը րոպեից սեղան նստեցինք: Ես պաշտում եմ տապակած կանաչ լոբին`թթվասերով, մանավանդ երբ այն Պարոնն է պատրաստել: Չէի մտածի, որ նա այսքան լավ խոհարար է, չնայած հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենակ է ապրում, երևի դա տրամաբանական է: Ես երեք աման կերա, բայց ոչ թե սովածությունից, այլ որովհետև շատ համեղ էր: Պարոնը զարմացած նայում է, թե ինչպես եմ սրբում սեղանն ու հազիվ է ծիծաղը զսպում: Իմ նիհար մարմնին նայելով`ոչ ոք չի մտածի, որ այդքան շատակեր եմ:

–Շատ համեղ էր ամեն բան, շնորհակալ եմ,-նրա թևը գրկելով ժպտացի ես,-իսկ հիմա կբացատրեք, թե ինչպես եմ Ձեր տանը հայտնվել?

Պարոնը քաղաքավարի բայց կտրուկ` ձեռքը դեպի իրեն քաշեց ու հոնքերը կիտելով`պատասխանեց.

–Միգուցե դու բացատրես, թե ինչ գործ ունեիր գիշերվա կեսին քաղաքի ամենաբարձր առևտրի շենքի տանիքին:

Հյութի մոլեկուլները, որոնք ագահորեն կլանում էի այդ պահին, հանկարծ շեղվեցին ճիշտ ճանապարհից, ու քիչ մնաց խեղդվեի:

–Եթե պիտի մի մրցույթի պատճառով կյանքիդ վերջ դնես, ես քեզ հետս պատրաստ եմ ԱՄՆ տանել:

Գիտակցությանս վրայի մառախուղը քիչ-քիչ նոսրացավ ու սկսեցի մտաբերել երեկվա դեպքերը: Ես բարձրացրի գլուխս ու նրա աչքերի մեջ նայեցի: Այդ մարդն ինձ վստահություն է ներշնչում ու պատճառն այն չէ, որ նա ինձ ի սկզբանե դուր էր եկել, այլ այն, որ փրկել է կյանքս: Բայց ինչպես է դա արել? Ինչպես է իմացել իմ գտնվելու վայրի մասին, միթե ինձ հետևում է?

–Մրցույթում չհաղթելը համբերությանս բաժակի վերջին կաթիլն էր ընդամենը: Եթե կյանքիս մյուս ոլորտներում ամեն բան հոյակապ լիներ, այդ մի պարտությունն ինձ չէր հանի հոգեկան հավասարակշռությունից: Իդեպ նկատել եք, որ Ձեր վերնաշապիկի կոճակներից մեկը պոկվելու վրա է?

Ես մի քանի վայրկյան հայացքով զննեցի խոհանոցն ու դարակներից մեկի վրա մի տուփ նկատեցի`լիքը տարատեսակ թելերով ու ասեղներով: Կտրուկ շարժումով նստածս տեղից վեր թռա ու մոտեցա դարակին: Այն բավականին բարձր էր իմ հասակի համեմատ, և եթե ձգվեի, վերնաշապիկս վերև կսահեր ու գոտկատեղից ներքև մարմինս ամբողջովին կմերկանար: Պարոնը կռահեց դա ու դեպի պատը շրջվեց: Հանկարծ աչքերիս առաջ հայտնվեց երազիս այն տեսարանը, որտեղ նա կարում էր զգեստիս կոճակն ու ամուր սեղմում ինձ իր գրկում:

Սպիտակ թել ընտրեցի, միջին հաստության մի ասեղ ու դանդաղ քայլերով մոտեցա: Նա նստած մնաց իր տեղում, իսկ ես կռացա դեպի վերնաշապիկն ու սկսեցի կարել: Իմ փարթամ մազերը պարբերաբար նրա դեմքին են քսվում, երբ ասեղի սուր ծայրը կտորի միջով անցկացնելիս երեսս ինքնաբերաբար մոտ եմ բերում: Մերկ սրունքներիս միջով դող է անցնում, երբ պատահաբար դիպչում են նրանին: Ես, օգտվելով առիթից, ներս եմ քաշում այն օդը, որը Պարոնի մարմնի հոտն ունի: Չեմ գիտակցում, որ արդեն երկու րոպե է, ինչ դադարել եմ կարելն ու աչքերս փակ նրա բույրն եմ վայելում: Իմ գլուխը նրա ծնոտից ներքև է խոնարհած, ուստի նա չի կարող տեսնել այն հաճույքը, որը դեմքս արտահայտում է:

–Ինչ պատահեց, Լիլի?-ինձ սթափեցրեց նրա ձայնը:

–Ոչինչ, ամեն բան կարգին է, պարզապես մտածում եմ, արդյոք արժի մի քիչ էլ կոճակի շուրջ կապերն ամրացնել:

Նա շոշափեց կոճակն ու խնդրեց ամրացնել:

–Կարելի է իմանալ, թե ինչպես եք գտել ինձ ու Ձեր տուն բերել?-վերջապես համարձակվեցի հարցնել ես,-ոչինչ չեմ հիշում`սկսած այն պահից, երբ կորցրի գիտակցությունս:

–Գեղեցիկ մազեր ունես, բայց բերանս են լցվում-սիրալիր ակնարկեց նա:

–Հավաքեք,-լուրջ տոնով առաջարկեցի ես, բայց ներքուստ ծիծաղս գալիս էր, երբ պատկերացնում էի այդ տեսարանը:

Նա դանդաղ հավաքեց մազերս ուսերիցս ու պահեց օդում: Երբ մատները սահեցին մաշկիս վրայով, փշաքաղվեցի, ու ավելի թաքցրի դեմքս նրա վզի տակ, որպեսզի չնկատի, թե ինչպես եմ կարմրել:

–Վերջ, պատրաստ է,-ուրախ բացականչեցի ես ու ասեղը մի կողմ դնելով`հյութի բաժակը շուրթերիս մոտեցրի:

–Շնորհակալ եմ,կուզեի քեզ պես աղջիկ ունենալ:

Բերանիս հյութը ցայտեց Պարոնի դեմքին ու սկսեցի խեղդվել հազից: Ես ինձ հիմարի պես եմ պահում: Ներքին չգիտակցված մի ուժ ամեն բան անում է, որ հիասթափեցնեմ նրան:

–Կներեք, չէի ուզում,-կմկմացի:

–Բան չկա,-ժպտաց նա,-գնամ լոգանք ընդունեմ, հետո կզրուցենք երեկվա դեպքերի մասին: Իդեպ լոգարանի դռան փականը չի աշխատում, որոշեցի զգուշացնել, որ պատահաբար ներս չմտնես:

Պարոնը քայլերն ուղղեց դեպի խոհանոցի դուռն ու շուտով կորավ տեսադաշտիցս: Ինչ? Ինձ թվաց, թե նա, իրոք, ասաց, որ փականը չի աշխատում? Որոշեցի ստուգել: Եթե պարզվի, որ ականջներս են արձագանքել, ուրեմն ես գլխիս հետ լուրջ խնդիրներ ունեմ: Սեղանից հավաքեցի ուտելիքների մնացորդներն ու հերթով ականջ դրեցի տան բոլոր դռներին`հասկանալու համար, թե որն է նրանցից լոգասենյակը: Գտնելով`մատներս զգուշորեն դեպի բռնակը տարա ու բացածս փոքրիկ ճեղքից ներս նայեցի: Սենյակի կառուցվածքն այնպիսին է, որ Պարոնը չի կարող նկատել ինձ, ուստի հանգիստ կանգնել ու հիանում եմ: Նա առաջին տղամարդն է, ում ես մերկ եմ տեսնում`չհաշված երազիս միջի Պարոնին: Ասել, որ նա գեղեցիկ է, կնշանակի ոչինչ չասել: Զարմանահրաշ երևակայություն ունեմ` ես նրա մարմնի ամեն մի խալը, ամեն մի քառակուսի միլիմետրը պատկերացրել էի… Միթե ես խելագար եմ, որ կիրք եմ զգում այդ տարիքի տղամարդու հանդեպ? Ինչպես եմ նրա աչքերի մեջ նայելու այս ամենը տեսնելուց հետո? Լիլի, դադարիր մտածել ու պահը վայելիր, միթե դժվար է? Հանկարծ հիշեցի, որ պայուսակիս մեջ ֆոտոապարատ ունեմ: Ոտնաթաթերի վրա հասա սենյակ ու վերցրի այն: Նորից մոտեցա լոգարանի դռան ճեղքին ու սկսեցի անմահացնել Պարոնին: Հետաքրքիր է, ինչու մեր ժամանակներում տղամարդու մարմնական գեղեցկությունը չի մեծարվում? Մեկը մյուսից հրաշալի նկարներ են ստացվում, բայց պետք չի մոռանալ, որ պահի մեջ լինելն ավելի կարևոր է, քան այն հիշելը: Նրա մարմինը շատ գրավիչ է թաց վիճակում: Ջուրը ծորալու ընթացքում ավելի է ընդգծում մկաններն ու կազմվածքը: Ինձ դուր են գալիս լավ մարզավիճակում գտնվող տղամարդիկ, իսկ Պարոնն այդպիսին է:

Նա անջատեց ջրի հոսքն ու սրբիչի մեջ փաթաթվեց`պատրաստվելով լոգարանից դուրս գալ: Ես խոհանոց փախա, ֆոտոապարատը դրեցի մի անկյունում ու որոշեցի սուրճ եփել: Միրգ, պաղպաղակ ու քաղցրավենիք տարա հյուրասենյակ,դասավորեցի սեղանին, հետո վերադարձա խոհանոց`սուրճի ետևից: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նստեցի բազմոցին ու սկսեցի պաղպաղակ ուտել: Ես ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ իմանալ, թե, այնուամենայնիվ, ինչպես է երեկ գտել ինձ, ու արդյոք ծնողներիս տեղեկացրել է, որ իր տանն եմ: Մի բան ես հաստատ գիտեմ.եթե դպրոցում որևէ մեկն իմանա, որ ինքնասպանության փորձ եմ արել, ինձ հոգեբանի մոտ կուղարկեն: Պիտի համոզեմ Պարոնին, որ ոչ մեկին ոչինչ չասի ու խոստանամ ինքնուրույն դուրս գալ վատ հոգեվիճակից: Ավելի լավ է մի անգամ սովորել ինքն իրեն օգնել, քան հազար անգամ ուրիշի օգնության հույսին լինել: Խնդիրներ կյանքում միշտ էլ լինելու են, հո չեմ կարող ամեն անգամ հոգեբանի մոտ գնալ? Ինչումն է իմ արժեքը, եթե ինքնուրույն ելք չգտնեմ? Պարոնն ինչու է ուշանում? սուրճը սառեց, իսկ պաղպաղակը ջուր դարձավ:Գնամ`տեսնեմ ուր կորավ:

Սկսեցի հերթով ստուգել բոլոր սենյակներն ու վերջում մոտեցա այն մեկին, ուր առավոտյան արթնացել էի: Դա Պարոնի ննջարանն է ամենայն հավանականությամբ:

–Կարելի է?-դուռը կիսաբաց անելով`կամաց հարցրի ես:

–Իհարկե,-լսվեց նրա ձայնը:

–Մի րոպե, հիմա կգամ,-կանչեցի ես ու խոհանոց վազեցի`ֆոտոապարատը բերելու:

Վայրկյաններ անց նորից ննջարանի մոտ էի: Դուռը զգուշորեն բացեցի ու ֆոտոապարատի նկարող մասը աննկատ ներս տարա: Կայծակնային արագությամբ մի քանի նկար արեցի ու սարքը միջանցքում թողելով`սենյակ մտա: Պարոնն այնքան ինքնամոռաց էր մարզվում, որ րոպեներ անց միայն հայացքն ինձ վրա գցեց:

–Գալիս եք սուրճ խմելու?-շփոթմունքս թաքցնելով` հարցրի ես:

Վեր կացավ տեղից ու միասին գնացինք հյուրասենյակ: Նրա ձեռքերն ու մաշկը դեռևս խոնավ են ու թարմություն են շնչում: Մենք նստած ենք բազմոցին`իրար շատ մոտիկ, ու ես Պարոնից անուշ հոտ եմ առնում: Դժվարանում եմ ասել, թե լոգանքի ժամանակ ինչ նյութով է մարմինն օծել`երևի յասամանի կամ մանուշակի բույր ունեցող հեղուկով: Նրա թարթիչները խոնավությունից առանձնացել են իրարից ու ավելի ընդգծվել: Փարթամ շուրթերը կարմրել են տաք ջրի ազդեցությունից, իսկ վզի վրայով դեռ վազում է ջրի մի քանի կաթիլ ու բլուզի տակով սլանում ներքև:

–Երեկ ինչպես գտաք ինձ?-հերթական անգամ հարցրի ես ու սեղանի կենտրոնում դրված ամանը ձեռքս առնելով` գդալով սկսեցի պաղպաղակ տեղափոխել ափսեիս մեջ:

–Ոստիկանության շնորհիվ:

Գդալը, որն այդ պահին սահեցնում էի սառը պաղպաղակի վրայով, հսկողությանս դաշտից հանկարծ դուրս եկավ ու այնպես պտտվեց, որ վրայի պաղպաղակը Պարոնի այտին թռավ, ապա գլորվելով ընկավ հատակին: Ես ափերով ծածկեցի երեսս: Եթե աշխարհում մրցանակ շնորհվեր մարդկանց հիասթափեցնելու անվանակարգում, ես առաջին տեղը կզբաղեցնեի հաստատ: Ինչպես եմ աշխարհից սեր ակնկալում, եթե նույնիսկ ես եմ ինձ ատում: Զզվում եմ ինձնից: Միթե աշխարհում կգտնվի մեկն, ում կկարողանամ դուր գալ այնպիսին, ինչպիսին կամ? Ու արդյոք դրանից ավելի թեթև կզգամ, եթե միևնույն է չեմ կարողանում ինքս ինձ ընդունել ու սիրել? Պարոնը երևի ժամերն է հաշվում, որ գնամ իր տնից:

–Կներեք,-հուսահատ տոնով ասացի ես,-հիմա կմաքրեմ:

–Թող,-ժպտաց նա ու ձեռքիցս առավ անձեռոցիկը, որը պատրաստվում էի քսել նրա պաղպաղակոտ այտին,– եթե իմ երեխան լինեիր, օրս շատ ուրախ կանցներ:

Ներքուստ անտանելի ցավ եմ զգում, բայց փորձում եմ ժպտալ: Անզորության զգացում ունեմ: Այս մարդն ինձ երեխայի պես է վերաբերվում, իսկ ես նրա մեջ սիրելի տղամարդ եմ տեսնում: Ինչի համար են մարդիկ սիրում, եթե այդ սերը երբեք չի փոխադարձվելու? Աշխարհում ամեն բան իմաստ ունի: Այդ դեպքում ինչ նպատակով են վերին ուժերն իմ մեջ առաջացրել զգացմունք, որը ոչնչի չի բերելու? Որպեսզի տանջեն ինձ? Ինչ մեղք եմ հասցրել գործել այսքան կարճ ժամանակում, որ նման պատժի եմ արժանացել? Ինչու ուրիշներին տրված է սիրված լինելու իրավունք, իսկ ինձ`չէ:

Պարոնը իրեն կարգի բերեց ու շարունակեց.

–Երբ բարձրացել էիր առևտրի կենտրոնի տանիք, որ ցած նետվեիր, կողքի շենքից` մեկը նկատել էր քեզ ու ոստիկանություն զանգել: Ներքև նայելիս ըստ երևույթին վախեցել էիր, կորցրել գիտակցությունդ ու բարեբախտաբար ոչ թե ցած, այլ տանիքին ընկել: Տեղ հասնելով`ոստիկաններն արագ վերև էին բարձրացել, քրքրել պայուսակդ`փորձելով քեզ ծանոթ կամ հարազատ մեկի հեռախոսահամարը գտնել: Պատմության տետրիդ հենց առաջին էջի վրա իմ հեռախոսահամարը նկատելով`զանգել էին`մտածելով, որ հայրդ եմ ու խնդրել, որ գամ քո ետևից: Երբ տվեցին անունդ, միանգամից ճանաչեցի ու հասկացա, թե բանն ինչումն է, որովհետև երեկ շատ վատ տրամադրությամբ դասից դուրս եկար: Ամեն դեպքում ես չէի մտածի, որ ընդունակ ես դրան: Առավոտյան ասացիր`մրցույթը չէր ինքնասպանությանդ հիմնական պատճառը: Ինչ էր պատահել?

Ստիպված պատմեցի ծնողներիս հետ ունեցած միջադեպի մասին:

–Ես զանգել էի ծնողներիդ, ներկայացել որպես ընկերուհիներիցդ մեկի հայր ու զգուշացրել, որ տանը չես գիշերելու:

–Աստված իմ,շնորհակալ եմ,-խորը շունչ քաշեցի,-եթե նրանք իմանային արածիս մասին, կծեծեին ինձ:

–Ես լռեցի, որ ցավ չպատճառեմ նրանց, ովքեր քեզ կյանք են տվել,-հառաչեց Պարոնը,-իսկ դու վաղվանից ստիպված կլինես դպրոցի հոգեբանի մոտ գնալ:

–Լավ էլի,-մռայլվեցի ես:

Արցունքի տաք կաթիլները հեղեղի պես թափվում են աչքերիցս: Չկարողացա զսպել ինձ ու գրկեցի Պարոնին: Ինչ լավ է, որ աշխարհում կա մեկն, ով իմ մասին հոգ է տանում: Ինչքան կուզեի, որ նա իմ հայրը լիներ: Գիտեմ, որ տարօրինակ է իմ այդ ցանկությունը: Ինչպես կարելի է համ սիրահարված լինել տղամարդուն, համ ուզել, որ քո հայրը լինի? Ոնց գլուխ հանեմ իմ հակասական ու խճճված զգացմունքներից?

–Դասդ ավարտվելու ժամն է մոտենում, շուտով պիտի տանը լինես: Հագնվիր, ես քեզ կուղեկցեմ,-գրկիցս ազատվելով`առաջարկեց նա,-վերնաշապիկս կարող ես քեզ վերցնել, եթե հավանում ես:

Մենք ծիծաղեցինք:


2016 թվական, մարտի 28

Աչքերս բացեցի ծնողներիս վեճի ձայնից: Արագ հագնվեցի ու հյուրասենյակ շտապեցի: Հայրս բղավում է մորս վրա ու ափով հրում: Նրանք նստած են նախաճաշի սեղանի շուրջ: Ներսս սկսում է կատաղությունից ու անզորությունից այրվել, երբ հորս զզվելի ձայնը ականջիս է հասնում: Մորս փոխարեն սեղանը վաղուց գլխին ջարդած կլինեի: Ես ներս մտա ու կանգնեցի սենյակի անկյունում`հետևելով իրադարձությունների զարգացմանը: Չեմ կարողանում հասկանալ, թե որն է վեճի պատճառը, դա ինձ առանձնապես չի էլ հետաքրքրում, կարևորն այն է, որ հորս ձայնը գնալով բարձրանում է, իսկ ձեռքերն ավելի ու ավելի կոպիտ են հրում մորս:

–Թող նրան,-միջամտեցի ես:

–Սենյակդ գնա,-գոռաց հայրս:

–Իմ հոգեկանի վրա այս ամենն ազդում է, խնդրում եմ, դադարեցրեք,-լացակումած աղերսեցի ես:

Ինձ վրա ուշադրություն չդարձնելով`նրանք շարունակում են լեզվակռիվը: Աչքերս արցունքներով են լցվել, սիրտս անզորությունից պայթում է: Հանկարծ հայրս այնպես հարվածեց, որ աթոռը կոտրվեց ու մայրս գետնին գլորվեց: Աչքերիս դիմացը սևանում է: Ես ուզում եմ դանակ վերցնել ու սիրտս մտցնել, որ ֆիզիկական ցավը խլացնի հոգեկանը: Վազեցի դեպի լոգասենյակ ու փակվեցի այնտեղ: Դարակներից մեկի վրա խրձով ածելի տեսա: Ձեռքս առա ու ամբողջ ուժով մաշկիս մեջ խրեցի: Հետո նորից ու նորից: Հատակն արյունոտվել է արդեն, իսկ ես ֆիզիկական ցավի փոխարեն հոգեկան թեթևություն եմ զգում: Մի քիչ էլ ու կտամ վերջս: Այս անգամ ինձ ոչ ոք չի փրկի:

–Բացա արա,-դռան ետևից լսվեց հորս բղավոցը:

Ես ձայն չհանեցի: Մոռացել էի, որ նա տան բոլոր դռների բանալիներն ունի: Մի քանի րոպեից պտտվեց բռնակն ու հայրս ներս մտավ: Տեսնելով ինձ արյունաթաթախ վիճակում`հանգստացնելու, հասկանալու փոխարեն բռնեց մազերիցս ու սենյակ տարավ: Գցեց անկողնու վրա ու սկսեց բռունցքներով գլխիս ու ուսերիս խփել: Ես ուժ չունեմ դիմադրելու, կուչ եմ եկել ու անձայն ընդունում եմ նրա հարվածները: Ինձ էլ կյանքում ոչինչ չի հետաքրքրում, եթե անգամ սպանելու լինի ինձ, մի նյարդ անգամ չեմ պատրաստվում շարժել: Թող անի հետս`ինչ ուզում է: Հանկարծ նա դադարեց ծեծել, մի կողմ քաշվեց ու սկսեց զննել ինձ: Ես քարացած հայացքով մի կետի եմ նայում, ներսից մեռած եմ: Հորս իմ դեմքի արտահայտությունն ըստ երևույթին վախեցրեց, ու դուրս գնաց`սենյակում ինձ մենակ թողնելով: Տան մեջ աղմուկը դադարեց: Ականջներիս մեջ խաղաղություն է: Մարմինս թուլացել է ծեծից ու ածելիի կտրվածքներից: Փակեցի սենյակի դուռը, ամբողջովին մերկացա ու փաթաթվեցի սառը ծածկոցով: Կտորի սառնությունը մեղմացրեց հոգեկան ցավը, երկու ձեռքով գրկեցի բարձն ու մոտ կես ժամ այդպես պառկած մնացի: Երբ գիտակցում ես, որ շուտով էլ չես լինելու, ներքուստ խաղաղվում ես…

Գլխումս պտտում եմ ինքնասպանությանս ծրագիրը: Դանդաղ բարձրացա պառկածս տեղից ու սկսեցի հագնվել, որ դասի գնամ: Ոչ մեկը չպիտի որևէ բան կասկածի:Երկար թևերով բլուզ հագա, որ ածելիի հետքերը ծածկվեն, մազերս կարգի բերեցի ու պայուսակս վերցնելով`դեպի դրսի դուռը քայլեցի: Հյուրասենյակի մոտով անցնելիս նկատեցի մորս, ով գլխահակ նստած է բազմոցին`հորս ոտքերի մոտ: Իրար արժանի են երկուսն էլ: Ատում եմ ամբողջ սրտով: Ուզում եմ, որ մինչև կյանքի վերջ տառապեն հոգեկանս այսպես քայքայելու համար: Չեմ ներելու, անգամ երբ հողի տակ լինեմ: Ես իրենց որպես ծնող չեմ ընտրել, իմ կարծիքը ոչ ոք չի հարցրել ծնվելուց առաջ, ուրեմն ինչու չեմ կարող վերջ տալ կյանքիս? Միթե նորմալ մարդը կընտրեր նման ընտանիքում ծնվել ու հասկացող, գիտակից ծնողների փոխարեն նման հայր ու մայր ունենալ? Եթե իրենց համար թեկուզ մի քիչ կարևոր լիներ իմ հոգեվիճակը, այդպես չէին վարվի հետս: Միգուցե երբ մարմինս մասնատված տեսնեն, խելքները գլուխները հավաքեն? Չնայած…ես թքած ունեմ, թե ինչ կլինի իմ մահից հետո: Ինքնասպան եմ լինում ոչ թե աշխարհը փոխելու, այլ նրա համար, որ անզգայանամ, չտանջվեմ էլ:

Փողոց դուրս գալով` սրճարան մտա ու եռման սուրճ գնեցի: Խմելով կանգառ հասա ու նկատեցի, որ մեր դպրոցի ավտոբուսը դանդաղ անցնում է`ըստ երևույթին վարորդը հույս ունի, թե կերևամ շուտով: Բարեբախտաբար ներսից մեկը նկատեց ինձ ու ավտոբուսը կանգ առավ, մինչև վազելով մոտեցա դռանը: Փաստորեն այնքան էլ անհաջողակ չեմ: Եթե մի րոպե ուշ դուրս եկած լինեի տնից, դասից ուշանալու էի հաստատ, որովհետև քաղաքային տրանսպորտով ճանապարհն ավելի երկար է տևում, իսկ մեր դպրոցի ավտոբուսը դասը սկսելուց կես ժամ առաջ է տեղ հասնում: Նստեցի վերջին շարքում` պատուհանի մոտ, ու ափերով գրկեցի սուրճի տաք ամանը: Այնպիսի ապատիա եմ զգում, որ նույնիսկ Պարոնին վերջին անգամ տեսնելու ցանկություն չունեմ: Միթե ես, իրոք, մտադիր եմ կյանքիս վերջ տալ? Մարդիկ, ովքեր, իսկապես, որոշել են անձնասպան լինել, նամակներ են գրում իրենց ընկերներին, հաշտվում հարազատների հետ, այցելում բարեկամներին, հրաժեշտ տալիս աշխարհին: Ես ինձ այնքան էլ ինքնասպանի պես չեմ պահում: Միգուցե ենթագիտակցորեն ուզում եմ ապրել, բայց գիտակցաբար չեմ հասկանում, թե ինչպես, որովհետև չեմ կարողանում էլ ծնողներիս հանդուրժել: Ինձ կատաղության է հասցնում անարդարության զգացումը. ինչու որոշ մարդկանց բաժին են հասել հասկացող, զարգացած ծնողներ, ովքեր հոգեպես աջակցել, հուսադրել, ոգեշնչել գիտեն, գիտակցում են ծեծի, բռնության հետևանքները, իսկ իմ ծնողներն ինձ միայն ցավ են պատճառում. մայրս` իր թույլ լինելով, իսկ հայրս`այդ թուլությունից օգտվելով: Միթե նրանք չեն հասկանում, որ հարաբերությունների նման մոդել տեսնելով`ենթագիտակցորեն այն կրկնելու եմ իմ ապագա ընտանիքում? Ստացվում է`պիտի հրաժարվեմ ընտանիք կազմելուց, որովհետև ինչքան էլ գիտակցաբար չուզեմ, ենթագիտակցորեն այնպիսի տղամարդու եմ ընտրելու, ով հորս պես ինձ սիրի`այսինքն պարբերաբար վրաս ձեռք բարձրացնելով ու ստորացնելով: Եթե ծնողներս ուրիշ լինեին, ես հոգեպես առողջ կլինեի ու այլ տեսակ մարդկանց կձգեի: Ամբողջ կյանքիս ընթացքում չեմ հիշում մի տղամարդու, ով ինձ ցավ պատճառած չլինի, որովհետև տղամարդու մասին պատկերացումներս ձևավորվել են հորս շնորհիվ`վաղ մանկությունում, իսկ նա ինձ համ սիրել է, համ ցավեցրել, դրա համար սիրո ուժգնությունը ցավի զգացմամբ եմ չափում, այլ ոչ թե հաճույքի: Ինչպես կարող եմ այսքանը հասկանալով` վերջ չտալ կյանքիս? Միթե հույս կա, որ երբևէ առողջ սեր կզգամ, լավ ընտանիք կունենամ, կկարողանամ որպես ամուսին ադեկվատ մարդու ընտրել, այլ ոչ թե հորս նմանակին, ով կկրկնի այն զգացմունքները, որ հորս հետ եմ ունեցել? Արդյոք իմ այս հիվանդ հոգեկանով կկարողանամ երջանիկ երեխա դաստիարակել, ով ինձ պես չի ուզի ինքնասպան լինել մի օր? Չեմ կարող նման պատասխանատվություն վերցնել ու խաղալ մարդկային ճակատագրի հետ, ես ինձ երբեք չեմ ների, եթե որևէ մեկն իմ պատճառով վերջ տա իր կյանքին: Ուզում եմ ապրել, բայց ելք չեմ տեսնում էլ…ասում են`մենք չենք կարող փոխել անցյալը, միայն կարող ենք ներկայի ու ապագայի վրա ազդել, բայց մոռանում են հաշվի առնել, թե անցյալում զգացածն ու վերապրածն ինչքան մեծ նշանակություն կարող է ունենալ ապագայում:

Ավտոբուսը մոտեցավ դարպասներին, ու նրանք դանդաղ բացվեցին: Մեր դպրոցը տասից ավելի ավտոբուս ունի, ու բոլորը ճիշտ նույն ժամին են տեղ հասնում: Ինձ միշտ զարմանք է պատճառել, թե ով է վերահսկում այս ամենը, ես երբեք չէի կարողանա նման հրաշալի կրթական համակարգ ստեղծել: Ինչքան բախտս բերեց, որ տեղափոխվեցի հենց այս դպրոց: Ինչ կլիներ ինձ հետ, եթե նախկին միջավայրում մնայի? Ինքնասպանությանս գործընթացը կարագանար միայն, եթե ծնողներիս գումարվեին հոգեկան խնդիրներ ունեցող ուսուցիչներն ու չինքնահաստատված համադասարանցիները:

Տրանսպորտից իջնելով`քայլերս ուղղեցի դեպի ֆիզիկայի շենք: Առաջին ժամը ֆիզիկա է: Զանգին դեռ հինգ րոպե կա: Մոտեցա պահարանիս, գրպանիցս հանեցի փոքրիկ բանալին ու դուռը բացելով`պայուսակս մեջը գցեցի:

–Չգիտեի, որ այդքան լավ լուսանկարիչ ես:

Ես հանկարծակիի եկա ու շրջվելով` տեսա մեր դասարանի Շառլի չարաճճի աչքերը:

–Ինչի մասին ես խոսում?

Նա իր վերարկուի ներսի երկար ու լայն գրպանից մի ծրար հանեց ու մեկնեց ինձ:

Ես անհամբերությամբ պատռեցի այն ու դուրս հանեցի միջի պարունակությունը: Նա անամոթաբար ժպտում է, իսկ իմ մատներն այնպես են դողում, որ քիչ է մնում նկարները գետնին թափեմ:

–Ինչ գործ ունեն սրանք քեզ մոտ?-կատաղությունից դողացող ձայնով հարցրի ես:

–Ֆոտոապարատդ երեկ լսարանում էիր թողել ու ճաշարան գնացել, ես էլ հետաքրքրությունից դրդված միացրի ու ուսումնասիրեցի, հետո իմացա, որ այն քեզ է պատկանում:

Ոտքերս ծալվեցին ու հատակին ընկա: Հիմա նա ամբողջ դպրոցով կտարածի Պարոնի մերկ նկարներն ու վերջս կգա: Ես ոտքի ելա ու առանց ետ նայելու`ամբողջ ուժով դուրս վազեցի ֆիզիկայի շենքից:

Որոշել էի երկար դասամիջոցին ինքնասպանությանս ծրագիրն իրականացնել, բայց, ինչպես երևում է, հիմա է իսկական ժամանակը: Կյանքում այսքան արագ չէի վազել: Մինչև գլխավոր շենքը քիչ մնաց: Դասի զանգն արդեն տվել է ու տարածքում ոչ ոք չկա: Աստված իմ, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե Պարոնն ինչ վիճակում կհայտնվի, երբ այդ նկարները մարդկանց ձեռքն ընկնեն, ու հայտնի դառնա, որ ես եմ լուսանկարել: Նրան նույն րոպեին կհեռացնեն դպրոցից: Ես միայն դժբախտություն եմ բերում`առաջնահերթ ինձ, հետո` մյուս մարդկանց: Արցունքները առատորեն թափվում են աչքերիցս: Եթե ծնողներիս հետ կապված իրավիճակը մի կերպ հնարավոր էր կուլ տալ, հիմա իմ պատճառով վնասվելու է այն մարդը, ում աշխարհում ամենից շատ եմ սիրում, ու ով փրկել է իմ կյանքը: Ես կայծակնային արագությամբ գլխավոր շենք ներխուժեցի ու սլացա դեպի տանիք: Այնտեղ շատ անգամ էի եղել դասարանցիներիս հետ: Նման բարձրությունից շատ գեղեցիկ նկարներ են ստացվում`հատկապես բացօթյա միջոցառումների ժամանակ, որոնք մեր դպրոցում հաճախ են կազմակերպվում: Եթե հիմա որևէ մեկը դիմացս դուրս գա, ոտքով-գլխով կորած եմ. ստացվում է`դասի չեմ նստել, որի համար գրավոր նկատողություն կստանամ, դա էլ հերիք չի, աննպատակ թափառում եմ:

Անվտանգ կտուր հասա ու խորը շունչ քաշեցի: Ինձ ոչ ոք չնկատեց: Հուսով եմ: Ժամը տասը չկա, ու օդը սառն է: Ամբողջ մարմնով ձգվեցի դեպի երկինք, կլանեցի խոնավ ու թարմ օդը: Լիլի, կողմնորոշվիր արագ`կյանք թե մահ: Այս դպրոցում ամենքի շնչածն ու արտաշնչածը վերահսկվում է: Շուտով պարզ կդառնա, որ մտել եմ դպրոցի տարածք, բայց դասի չեմ նստել: Ինձ գրավոր նկատողություն կանեն ու կարող եմ մոռանալ բարձր վարկանիշի մասին: Շառլը բոլորին կպատմի նկարների մասին ու Պարոնին դպրոցից կհեռացնեն: Ոչ ոք չի մանրանա, թե իրական մեղավորն ով է, որովհետև, ինչ խնդիր էլ որ ծագում է, պատասխանատու է ուսուցիչը: Զզվում եմ ինձնից: Ծնողներիս մասին ավելի լավ է լռել: Եթե դպրոցը փոխել կարող ես, ծնողները մեկն են ու նրանցից փախչելու տեղ չկա`ամեն դեպքում հիմա, երբ անչափահաս եմ: Կողմնորոշվիր, Լիլի: Միթե, գրողը տանի, խղճուկ գոյություն քարշ տալն ավելի նախընտրելի է, քան մահը?

–Ավելի լավ է մի որոշ ժամանակ ցեխի մեջ գալարվել, բայց հետո դուրս գալ, քան խեղդվել մեջը միանգամից ու անվերադարձ:

Շրջվեցի ու ետևումս տեսա Պարոնին: Ափերով ծածկեցի երեսս: Նա երկրորդ անգամ է փրկում կյանքս: Խեղճ մարդ: Մինչ կհասցնեի մտքերս հավաքել, վազելով ինձ մոտեցավ ու ուժով իջեցրեց տանիքի ծայրից:

–Ինչ դաս է մոտդ?

–Ֆիզիկա:

Նա բռնեց ձեռքս ու ֆիզիկայի շենք տարավ: Ես դասարան մտա, իսկ Պարոնը ուսուցչին դուրս հրավիրեց`զրուցելու: Համադասարանցիներիս դեմքերի մեջ ոչ մի փոփոխություն չնկատեցի:

–Ինչու փախար?-կողքիս տեղավորվելով`հարցրեց Շառլը:

–Լռիր, ապուշ: Հասցրել ես, չէ, պատմել բոլորին նկարների մասին?

–Ինչի տեղ ես ինձ դրել,-զարմացավ նա,-միթե, իրոք, մտքովդ անցել է, որ կտարածեմ դա դպրոցում ու կխայտառակեմ քեզ?

Ես շրջվեցի ու այնպես նայեցի Շառլին, ասես այլմոլորակային էի տեսել: Իրոք որ, ինչից վերցրի, որ նա ուզում է ինձ վատություն անել? Խորը շունչ քաշեցի ու ափս նրա մատներին դրեցի:

–Շնորհակալ եմ…կներես, եթե վիրավորեցի քեզ, ես մարդկանց կասկածանքով եմ վերաբերվում ու բոլոր անհասկանալի իրավիճակներում միշտ վատը մտածում: Երևի նրանից է, որ կյանքում շատերից եմ հիասթափվել:

Շառլը ժպտաց:

Սիրելի օրագիր, քանի դեռ գլխավոր խնդիրս ծնողներս էին, ինձ թվում էր, թե իրավիճակից ելք չկա, բայց հենց ավելի մեծ խնդիր ավելացավ, գիտակցեցի, որ դա մանրուք էր: Ես երջանիկ եմ զգում, որ Պարոնը չի տուժի իմ պատճառով: Այնքան ուրախ եմ, որ պատրաստ եմ աչք փակել կերածս ծեծի ու ձեռքերիս վերքերի վրա: Ես իմ վնասներն ավելի հեշտությամբ կարող եմ տանել, քան այն մարդունը, ում սիրում եմ:


2016 թվական, ապրիլի 1

«Երազում եմ առաջին համբույրս Ձեզ նվիրել…»


Ես կանգնել եմ Պարոնի աշխատասենյակի դռան մոտ ու զգուշորեն փակցնում եմ անուշահոտ թղթիկը: Շուրջս նայեցի`համոզվելու համար, որ մոտակայքում ոչ ոք չկա: Հանկարծ պատուհանի մոտ մեկի շողքը երևաց, հետո ոտնաձայներ լսվեցին: Թաքնվեցի միջանցքի մութ անկյուններից մեկում: Սիրտս սկսեց արագ բաբախել, երբ պարզվեց, որ եկողը Պարոնն է: Հետաքրքիր է`ինչպես կարձագանքի գրածիս?Նա մոտեցավ դռանը, պոկեց վարդագույն թղթիկն ու կարդաց միջինը: Դեմքին ժպիտ հայտնվեց: Մատները տարավ ծոցագրպանին ու գրիչ հանեց: Ես անհամբերությունից ու հուզմունքից եղունգներս եմ կրծում: Նա ինչ-որ բան գրեց նույն թղթի վրա, ապա այն նորից դռան վրա փակցնելով`մտավ սենյակ: Տասը րոպե սպասելուց հետո վերջապես դուրս եկա թաքստոցից ու ոտնաթաթերիս ծայրերի վրա հասա դարչնագույն դռանը: Եվս մի ակնթարթ, ու նամակն ինձ մոտ էր: Վազելով դուրս փախա պատմության շենքից ու վստահ լինելով, որ անվտանգ տեղում եմ, բացեցի.

«Երազիր, երազելը մեղք չէ…»


Ծիծաղս գալիս է: Միթե կարող էի ուրիշ պատասխան ակնկալել?


*

Գլխավոր շենք եմ եկել, որ գրադարանից պատմության գրքեր վերցնեմ: Ես ինձ այնքան էլ գեղեցիկ, կանացի ու գրավիչ չեմ համարում տղամարդկանց հենց այնպես դուր գալու համար, հետևաբար Պարոնի ուշադրությունը գրավելու միակ եղանակը դառնալն է նրա ամենասիրելի աշակերտը: Իմ երազանքը նրա համար յուրահատուկ մեկը լինելն է, թեկուզ ոչ որպես կին…համ էլ ես վստահ չեմ, որ ուզում եմ զգացմունքներիս մասին ասել: Միևնույն է`նա ինձ երբեք էլ չի սիրի, ավելի լավ է`չիմանա, որ սիրահարված եմ:

Ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունեմ այս գրքերի պարունակությունը մտապահելու համար: Եթե օլիմպիադային մրցանակ շահեմ, Պարոնն ինձ երևի կգրկի, ու կկարողանամ նրա հոտը քաշել թեկուզ մի քանի ակնթարթով…ես պատրաստ եմ օրերով չքնել գիշերները, չուտել, չխմել, ընկերների փոխարեն պատմության գրքերի հետ ժամանակ անցկացնել, միայն թե հնարավորություն ունենամ զգալ,թե ինչպես են սեր կոչվող թմրանյութի մի քանի մոլեկուլ հոսում երակներիս միջով:

–Լիլի, երբ կվերադարձնես գրքերը?

–Օլիմպիադայից հետո: Մի անհանգստացեք, լավ կպահեմ:

–Ինչու ես ծիծաղում?-զարմացավ գրադարանավարուհին:

–Պատկերացրի, թե գիշերվա չորսին ինչպես է սուրճի բաժակը շուռ գալիս թերթերի վրա: Կներեք, պիտի վազեմ, ուշանում եմ ավտոբուսից:

Ես դուրս եկա սենյակից`գրքերի տոպրակները մատներիս մեջ ամուր սեղմելով: Աջ ոտքս սկսում է ցավել, ինձ ծանրություն չի կարելի: Երբ անցնում էի լսարաններից մեկի կողքով, հանկարծ Պարոնի ձայնն ականջիս հասավ: Կանգ առա դռան մոտ ու ականջ դրեցի.նա ըստ երևույթին հեռախոսով է խոսում, ինչ-որ մեկին պատմում է, որ երեկոյան «Jardin du Luxembourg» զբոսնելու է գնալու: Հիանալի է, վաղուց ոչ մի այգում չեմ եղել…


*

–Լիլի? Ինչ է պատահել? Չգիտեի, որ գալու ես:

–Սսսս,-մատս դրեցի Նատալիի շուրթերի վրա ու պատմության գրքերը քարշ տալով`նրա սենյակ անցա,-դու տարբեր գույների լինզաներ ու կեղծամներ ունեիր, չէ?

–Հա, ինչու?

–Կարող ես ինձ այնպես դիմահարդարել ու վերափոխել, որ անճանաչելի դառնամ?

–Քեզ ոստիկանները որոնում են?

Ես սկսեցի ծիծաղել:

–Հիմա կօգնես թե չէ? Հետո կբացատրեմ ամեն ինչ, եթե, իհարկե, ինձ ոստիկաններն, իրոք, չբռնեն:

–Խելագար: Ինչպիսի սանրվածք ես ուզում?

–Շեկ, խուճուճ մազեր:

–Ահա,-ընկերուհիս պահարանի միջից մի կեղծամ հանեց ու մեկնեց ինձ:

–Հիանալի է,-հայելու մեջ արտացոլանքիս նայելով`հրճվեցի ես:

–Իմ կարծիքով այս կերպարիդ կանաչ լինզաներ շատ կսազեն:

–Իսկ ինչպես են դրանք դնում?

–Մաքուր մատներով,-ծիծաղեց Նատալին,-սպասիր լվացվեմ, գամ:

Հինգ րոպեից նա վերադարձավ`սրբիչը ուսին:

–Ցավելու է?

–Չէ, ինչ ես ասում, բայց կտրուկ շարժումներ չանես, հանգիստ կանգնիր ու աշխատիր աչքերդ չթարթել:

Նա կլոր լպրծուն բանը դրեց բիբիս վրա:

–Մի քանի անգամ վերև-ներքև նայիր:

Ես լուռ կատարում եմ նրա հրահանգները:

–Վերջ, պատրաստ է: Հիանալի տեսք ունես, գեղեցկուհի:

–Ինձ դուր է գալիս աչքերիս նոր գույնը:

Նատալին բացեց իր զգեստապահարանը: Ես միանգամից ձգվեցի դեպի քրքրված ջինսերն ու սպորտային վերնաշապիկները:

–Մնաց դիմահարդարումը:

–Կարող ես ինչ-որ մուգ գույնի շրթներկ քսել`շուրթերս մի քիչ մեծացնելով, քիթս էլ այնպես ընդգծիր, որ փոքր երևա: Իրականում ես իմ դիմագծերը սիրում եմ, պարզապես չեմ ուզում, որ Պարոնն ինձ ճանաչի:

Նատալին այդ պահին յուգուրտ էր խմում ու քիչ մնաց խեղդվեր:

–Կարծես թե գլխի եմ ընկնում, թե դու ինչ ես մտածել:

Մենք բազմանշանակ ժպիտներ փոխանակեցինք:


*

Նստել եմ կանաչ խոտերին ու պատմության գիրք եմ կարդում, ինձանից մի քանի մետր հեռավորության վրա Պարոնը պիկնիկ է անում: Արդեն կես ժամ է`այստեղ եմ, բայց չեմ կարողանում նրա ուշադրությունը գրավել: Հանկարծ գլխումս լավ միտք ծագեց: Տեղիցս վեր կացա ու նրա կողքով անցնելիս իբր պատահաբար գիրքս գցեցի ուտելիքների մեջ: Գրադարանավարուհին կսպանի ինձ հաստատ:

–Կներեք,-դեմքի հնարավորինս անմեղ արտահայտություն ընդունելով` կմկմացի ես:

–Բան չկա,-ժպտաց նա,-կազմն է միայն կեղտոտվել, նստիր,կմաքրեմ:

Պարոնը թաց անձեռոցիկով սրբում է կետչուպի հետքերը, իսկ ես չեմ կարողանում հայացքս նրա երկար թարթիչներից ու փարթամ շուրթերից կտրել: Ինչ նուրբ մատներ ունի…ոնց կուզեի դիպչել դրանց:

–Սիրում եք պատմություն?

–Ասեմ ավելին`դասավանդում եմ:

–Ինչու եք հենց այդ մասնագիտությունն ընտրել?

Նա ոչինչ չպատասխանեց: Սկսեցի տապակած կարտոֆիլ ուտել ու մտքերի մեջ ընկա:

–Իսկ դու ինչ ես ուզում դառնալ?-հանկարծ հարցրեց նա:

–Ես արվեստի մարդ եմ, բայց ծնողներս ստիպում են, որ տեխնիկական կրթություն ստանամ:

–Շուրթերիդ մայոնեզ է քսվել, արվեստի մարդ,-ծիծաղեց Պարոնն ու դեպի ինձ ձգվելով`սրբեց:

–Կուզեք, միասին զբոսնենք?-հանկարծ բերանիցս դուրս թռավ:

–Դեմ չեմ,-ժպտաց նա ու բռնեց մատներս:

Մենք քայլում ենք դեպի փոքրիկ լճակը: Չգիտեմ`ինչից խոսել հետը: Ուրիշ հարց, եթե ինձ հասակակից լիներ: Միթե մտավոր առումով ոչ մի կերպ չենք հատվում ու ընդհանուր հետաքրքրություններ չունենք? Ես գտնում եմ, որ մարդը միշտ ձգվում է դեպի նա, ով շատ թե քիչ նման է իրեն:

–Անունս Իզաբել է,-վերջապես ներկայացա:

–Շատ հաճելի է:

Այդ պահին մեր մոտով հսկա շուն էր անցնում, ու ես բնազդաբար Պարոնին սեղմվեցի: Ինչ տաք են նրա ձեռքերը: Առիթից օգտվելով`սկսեցի քաշել նրա հոտը: Հետաքրքիր է`միթե այդքան անճանաչելի եմ դարձել, որ ոչ մի կերպ կասկած չեմ հարուցում? Ինչպես երևում է`ես նրան դուր եմ գալիս:

–Սպասիր, հիմա կգամ,-նա վազեց պաղպաղակ ու քաղցր բամբակ գնելու:

Հիանալի է: Շուրջս զննելուց ու համոզվելուց հետո, որ ոչ ոք վրաս ուշադրություն չի դարձնում, դանդաղ մտա լճակի մեջ ու այնքան խորացա, մինչև ծնոտս ծածկվեց ջրով: Ոտքերս հազիվ են շոշափում հողը:

Երբ նկատեցի Պարոնին, ձևացրի, որ խեղդվում եմ, ու նա, քաղցրավենիքը ձեռքից ներքև գցելով, վազելով ջուրը նետվեց: Ինչքան է այս տղամարդը սիրում փրկել ինձ: Իմ ոտքերը փաթաթվեցին նրա իրանին, իսկ գլուխս ուսին դրեցի: Վերջապես հնարավորություն ունեցա ավելի մոտ լինել նրա վառվռուն աչքերին, վարդագույն շուրթերին ու տաք շնչառությանը…միակ բանը, որի մասին այս պահին մտածում եմ, քիթս մոտեցնելն է նրա վզին ու ներծծելը մարմնի անուշ հոտն ու խելքահան անող բուրմունքը…Ես հիմա Իզաբելն եմ, նշանակում է Լիլին պատասխանատվություն չի կրում գործողություններիս համար: Ինչու չօգտվել առիթից ու վայելել պահը? Բարձրացրի աչքերս ու նրա գեղեցիկ այտերին նայեցի: Գիտեմ, որ դրանք իրականում այնքան էլ սիրուն չեն, ինչքան ինձ է թվում, այնուամենայնիվ, շատ եմ ուզում դիպչելու թույլտվություն ունենալ: Երբ հայացքս կանգ առավ վարդագույն ու փարթամ շուրթերի վրա, ինձ մի պահ թվաց, որ առաջին համբույրս ես նրան արդեն տվել եմ.այդ ոչ նյութական ու մտացածին համբույրը հայացքիս մեջ է, աչքերումս կուտակված տխրության ու կարոտի, այդ հորինված ու կարմիր համբույրը այտերիս մեջ է, որոնք շարունակ շառագունում են նրան մոտ լինելու հաճույքից: Առաջին համբույրս ամենուր է, միայն Պարոնի շուրթերին տեղ չունի…

–Ինչ էի անելու առանց Ձեզ:

Նա ժպտաց ու աչքերիս մեջ նայեց: Միթե դրանք ինձ չեն մատնում…?

–Մոտակայքում եմ ապրում, արի մեր տուն գնանք, կմրսես:

–Ինչ լավն եք,-ուրախացա ես:


*

Երբ տուն մտանք, միանգամից հանեցի շորերս`հայացքով աղաչելով նրան, որ իր կարմիր բլուզն ինձ տա:

–Վերցրու:

Աչքերս փայլում են ուրախությունից.բլուզն իմն է: Այնպիսի զգացողություն ունեմ, ասես նոր ծնված լինեմ: Ջուրը թուլացրել է մարմինս ու նյարդերս: Պարոնը տաք սուրճ ու պիցցա բերեց:

–Եկեք հատակին պառկենք,-առաջարկեցի ես ու առանց պատասխանի սպասելու`տեղավորվեցի հեռուստացույցի դիմաց:

Տեսնելով, որ նա չեմուչում է անում, բռնեցի մատներից ու դեպի ինձ քաշեցի:

–Լավ, խնդիր չկա,-ծիծաղեց նա:

Մենք, հատակին պառկած, պիցցա ենք ուտում ու մուլտֆիլմ դիտում: Բոլոր պայմաններն առկա են երջանիկ զգալու համար, բայց աչքերիս մեջ տխրություն կա: Ես ուրախ եմ, որ սիրածս մարդու հետ եմ, կարող եմ շփվել դասերից դուրս, ճանաչել նրան, բայց նեղվում եմ, որ ստիպված եմ ուրիշ աղջիկ ձևանալ:

–Մուլտֆիլմի ամենասիրածս հատվածն է,-հիացած բացակաչեցի ես ու շրջվեցի դեպի Պարոնը:

Նա քնել է…Աստված իմ…դեմքս մոտեցրի ու ցուցամատով շոյեցի ճակատը: Կյանքում ոչ մեկի հանդեպ այսքան քնքշություն չեմ զգացել: Գլուխս կրծքին դրի:

–Սիրում եմ Ձեզ…

Արցունքներս նրա այտերին են թափվում: Ափերով սրբում եմ աչքերս ու միաժամանակ համբուրում նրա կոպերը: Ես երազում եմ, բայց չեմ շտապում միացնել մեր շուրթերը համբույրի մեջ: Ուզում եմ հետաձգել ցանկալի պահը:

Հանկարծ Պարոնի հեռախոսը սկսեց շարժվել սեղանի վրա: Ինչ-որ մեկը նրան նամակ է ուղարկում: Արագ վերցրի ու վազեցի լոգասենյակ: Գրողը տղամարդ է: Լավ, հետաքրքիր չի: Իմ նպատակն ամենևին էլ ներխուժելը չի Պարոնի անձնական տարածք: Ինձ հարկավոր է միայն ճշտել, թե որտեղ է նա սիրում իր ազատ ժամանակն անցկացնել, որպեսզի հնարավորություն ունենամ խաչվել հետը: Մտա նշումների բաժին: Երեքշաբթի երեկոյան լինելու է Ալեքսանդր Երրորդի կամրջի մոտ: Այն Սենայի ափին է գտնվում ու Փարիզի ամենառոմանտիկ վայրերից է:

Զգուշորեն բացեցի լոգարանի դուռն ու անձայն վերադարձա հյուրասենյակ: Հեռախոսը տեղը դրեցի ու մերկացա: Պարոնը դեռ քնած է հատակին: Կռացա ու ձեռքն ափիս մեջ առա: Շուրթերս մոտեցրել եմ նրա մատների ծայրերին ու համբուրում եմ: Քիթս էլի սահում է վզի վրայով ու կլանում մարմնի հոտը: Ես քսում եմ նրա տաք ափը մերկ ուսերիս ու ոտքերիս: Չէ, իմ զգացածը կիրք չի, այլ քնքուշ սեր:

Կամ էլ խաբում եմ ինձ:

–Սերս զգալու համար պարտադիր չի գիտակցաբար արթուն լինեք, բավական է խոսելիս շուրթերս մոտեցնեմ Ձեր կրծքին, ու սրտով կլսեք ինձ: Սիրտը երբեք չի քնում, այն բաբախում է անգամ երբ մարդու կոպերը փակ են, անգամ երբ գիտակցության ուժով ստիպում ես կանգ առնել: Սիրում եմ…

Աթոռի վրայից վերցրի շորերս ու շոշափեցի կտորը: Դեռ խոնավ է, բայց ոչինչ. շուտով կմթնի, իսկ ես պիտի հասցնեմ Նատալիի տուն գնալ`պատմությանս գրքերի ետևից: Արագ հագնվեցի ու Պարոնին մի երկտող թողնելով`բնակարանից դուրս եկա:


*

Իզաբելի դերն ինձ ասես ազատում է պատասխանատվությունից, ստիպում ավելի ազատ զգալ ու սրտով ապրել, բայց ներսումս տհաճության զգացում կա: Ինչքան կարող եմ ձևանալ ու ուրիշ աղջկա կերպարի մեջ հանդես գալ: Ես ուզում եմ Լիլին լինել ու դուր գալ Պարոնին, հնարավորություն ունենալ շփվել հետը դասերից դուրս, մտերմություն անել, զանգել, գրել, հանդիպել: Օր օրի ավելի եմ կապվում հետը, զգացմունքներս խորանում են, ու ցավ եմ զգում`գիտակցելով, որ իր համար սովորական աշակերտ եմ: Աշխարհում ինչ-որ բան սխալ է. սիրտս յուրահատուկ է համարում նրան, ով ինձ հասարակ աչքերով է նայում:

Գիշերվա չորսն է: Աչքերս շաղվում են արդեն: Եթե օրական հիսուն էջ կարդամ, օլիմպիադայից մի օր առաջ կավարտեմ պատմության բոլոր գրքերը: Ինչու չի ստացվում հավատալ, որ արժանի եմ սիրո միայն նրա համար, որ աշխարհում գոյություն ունեմ`առանց ձեռքբերումների, դափնիների` պարզապես լինելով այնպիսին, ինչպիսին կամ?Արդյոք խնդիրն, իրոք, մանկությանս մեջ է, որտեղ ինձ չեն սովորեցրել առանց պայմանականության սիրվել? Ես, իսկապես, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մարդկանց, ովքեր ինչ-որ արժեք են ստեղծում, փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել, զարգացնում են գիտությունը, կրթությունը, բիզնեսն ու մյուս ոլորտները, որոնց վրա հենվում է մարդկության առաջընթացը ու նրանց, ովքեր կյանքում ոչ մի նպատակ, ցանկություն, երազանք չունեն, նույն հարթության վրա դնել ու համարել, որ տիեզերքում հավասար արժեքներ ունեն: Չեմ հանդիպել ավելի տարածված գաղափարի, քան այն, որ մարդը չպիտի իրեն` ունեցած ձեռքբերումներով գնահատի, բայց իրականում ոչ ոք չգիտի`ինչքանով է դա համապատասխանում իրականությանը: Ուրիշ բան, եթե ծնվելիս` որպես հավելված, օրենքների ու կանոնների ժողովածու ստանայինք, որտեղ հստակ գրված լիներ, թե ով ենք, ինչու ենք լույս աշխարհ եկել, ինչ նպատակի ենք ծառայում ու ինչպես է պետք կյանքն ապրել, բայց, գրողը տանի, մենք կատարյալ անորոշության մեջ ենք, դրա համար ինքներս ենք բոլոր այդ հարցերի պատասխանները հորինում ու մյուսներին տրամադրում, որ այդ է ճշմարտությունը: Իմ կարծիքով մարդը արժեքավոր է այնքան, ինչքան կարողացել է աշխարհի համար արժեք ստեղծել: Ես տանջվում եմ, որովհետև անպետք եմ ինձ զգում, հասարակ մեկը, ում վիճակված է դպրոցն ավարտել, պահանջված մասնագետ դառնալ, ամեն օր գնալ նույն միապաղաղ աշխատանքին, իսկ վերջում մեռնել, ինչպես բոլորը: Ինձ համար անտանելի է միջակությունը, իսկ ես այդպիսին եմ դեռ: Ամեն անգամ ներքուստ փոքրիկ ինքնասպանություն եմ ապրում, երբ հայրս արժեզրկում է զբաղմունքներս, հետաքրքրություններս, երազանքներս ու ինձ ներշնչում, որ աշխարհում կան ընտրյալներ, ովքեր ծնվել են հաջողության հասնելու համար, իսկ ես հասարակ մարդ եմ ու պիտի հարմարվեմ: Ամենասարսափելին այն է, որ, երբեմն մոտս կասկածներ են առաջանում, որ դա այդպես է: Շուտով համալսարան պիտի ընդունվեմ ու գաղափար անգամ չունեմ, թե ինչ անել, որ ճանապարհն ընտրել: Ես չեմ հասկանում, իրոք, երաժշտությունը, գրականությունն ու արվեստն է իմը, թե պարզապես ինքս ինձ տրամադրել եմ: Խնդիրն այն է, որ շատ եմ վախենում սխալվելուց, ձախողելուց ու հիասթափությունից: Ոչ մի կերպ չեմ կարողանում ընտրություն անել, իսկ ժամանակն ինձ չի սպասում: Կյանքս անցնում է, իսկ բոլոր օրերը նման են իրար, ոչ մի հետաքրքրություն, ուրախություն, իմաստ չի երևում: Զզվում եմ ինձանից ամբողջ սրտով, որ տասնյոթ տարվա մեջ չհասկացա գոնե, թե ով եմ ու ինչով եմ ուզում կյանքում զբաղվել: Մեր տանը բացասական մթնոլորտ է միշտ տիրում, անտանելի է լինելը դժբախտ, աշխարհի հանդեպ վատ տրամադրված, անհաջողակ մարդկանց միջավայրում, ովքեր քո մեջ իրենց արտացոլանքն են տեսնում: Ինձ մոտ այնպիսի զգացում է, ասես իմ տեղում չեմ, կյանքումս ամեն ինչ սխալ է: Ես պիտի լրիվ ուրիշ ծնողներ ունենայի`մեծ ձգտումներ ունեցող, հաջողակ, զարգացած, հոգեպես կայուն, ովքեր կոտրելու փոխարեն կոգեշնչեին ինձ կամ գոնե մի կողմ կքաշվեին ու չէին խանգարի: Նրանք մեջս երեխայի են տեսնում, ով առանց իրենց ոչնչություն է, ամեն ինչ իմ փոխարեն որոշում են: Ես չգիտեմ, թե ինչ եմ սիրում ուտել, հագուստի որ ոճն եմ նախընտրում, դպրոցում որ առարկաներն են դուրս գալիս, որովհետև երբեք ընտրության ազատություն չեմ ունեցել: Միթե ավելի լավ չի լինի վերջ տալ իմ այս անիմաստ գոյությանը, եթե միևնույն է ոչ մի օգուտ չեմ բերում մարդկությանը և ապրում եմ ոչ թե իմ, այլ ծնողներիս ուզած կյանքով:

Երեքշաբթի կգնամ կամրջի մոտ ու կխոստովանեմ Պարոնին, որ սիրահարված եմ: Ինչ լինում է, թող լինի:


2016 թվական, ապրիլի 12

Հյուրասենյակից էլի վեճի ձայներ են լսվում: Փաթաթվել եմ ծածկոցի մեջ ու չեմ համարձակվում դուրս գալ սենյակիցս: Մեռնել եմ ուզում: Ամեն անգամ, երբ ծնողներս վիճում են կամ բղավում իրար վրա, սրտումս անպաշտպանության, վախի ու անզորության զգացում է առաջանում: Ներսումս ցավում է մի բան, բայց չեմ հասկանում, թե ինչը: Ես չեմ հավատում հոգու գոյությանը, բայց չեմ կարողանում բացատրել, թե ինչու եմ մեջքիս, կրծքիս ու կոկորդիս մեջ այնպիսի ցավեր զգում, ասես ամբողջ մարմինս վերքերով է պատված:

Ափերս հեռացրի արցունքոտ աչքերիցս ու սկսեցի հագնվել: Այսօր գեղեցիկ, նուրբ աղջիկ պիտի լինեմ, ի վերջո Փարիզի ամենառոմանտիկ վայրերից մեկում եմ զբոսնելու: Զգեստս ծածկում է ծնկներս ու բաց կարմիր գույն ունի: Ոտքերս կեդերի մեջ են: Բարձրակրունկներով, իհարկե, ավելի գեղեցիկ տեսք կունենայի, բայց հարկավոր է նաև հարմարավետության մասին մտածել: Մազերս բնականից ալիքաձև են ու գոտկատեղիս են հասնում: Դեմքս հարթ է ու կարիք չունեմ շատ ժամանակ ծախսել դիմահարդարման վրա: Ուզում եմ այսօր լինել այնպիսին, ինչպիսին կամ, եթե իհարկե, մինչև Պարոնի հայտնվելը դիմանամ կամրջից ցած նետվելու գայթակղությանը: Հյուրասենյակի մոտով անցնելիս մատներս մտցրի ականջներիս մեջ, որ չլսեմ ծնողներիս ձայները, բայց չկարողացա հայացքս չգցել նրանց վրա: Մայրս, ճաշասեղանի ծայրերից բռնվելով, փախչում է, իսկ հայրս վազում է նրա ետևից, որ խփի: Տանից դուրս գալիս դուռն այնպես շրխկացրի, որ պատը դղրդաց:

–Ատում եմ ձեզ,-գոռացի ամբողջ ձայնով ու աստիճաններով արագ ներքև իջա:

Դեմքս քրտինքով է պատվել, կատաղություն եմ զգում կյանքի հանդեպ: Ավելի շատ զայրանում եմ նրա վրա, որ չեմ հասկանում, թե ինչի համար է ինձ ցավեցնում: Ինչու որոշ մարդիկ ի սկզբանե լավ պայմաններում են ծնվում`հասկացող, գիտակից, հաջողակ ծնողների ընտանիքում, իսկ ես ստիպված եմ դանակների ծայրերի վրայով քայլել: Ինձ չի ցավեցնում այն փաստը, որ հայրս մեծահարուստ չի: Մարդը երբեք այնքան լավ չի գիտակցում իր արժեքը, քան երբ ինքնուրույն է հաջողության հասնում, իր համար հնարավորություններ ստեղծում ճանապարհորդելու, կյանքի հաճույքներից օգտվելու ու լավ ապրելու: Ես նեղվում եմ նրանից, որ ծնողներս քայքայում են հոգեկանս, կլանում էներգիաս ու ուժերս: Ախր, դժվար է երջանիկ լինել, երբ շրջապատված ես դժբախտ մարդկանցով:


*

–Բարի երեկո, Նոել,-սիրածս սրճարանը մտնելով`ժպտացի ես,-ինչպես ես?

–Լավ, ապրես, դու պատմիր:

–Ամեն ինչ հիանալի է,-ստեցի`շատ լավ գիտակցելով, որ քաղաքավարությունից դրդված է ինձնով հետաքրքրվում, ինչպես և ես`նրանով:

–Տաք կապուչինո ու կոկոսի կրեմով թխվածք?

Աստված իմ, այնքան եմ ամեն անգամ նույն բանը պատվիրել, որ խեղճ տղան արդեն անգիր է արել:

–Չէ, տորթերի բոլոր տեսակներից մի-մի կտոր փաթեթավորիր,խնդրում եմ:

Նա զարմացած հայացքով ինձ է նայում:

–Իսկ սուրճ?

–Փրապուչինո եմ ուզում`սառույցով, հարած սերուցքով ու կարամելի սիրոպով:

–Դու պատահաբար չես պլանավորել այսօր ինքնասպան լինել?

Ես ապուշ կտրեցի:

–Ինչու?

–Մարդիկ այդ ժամանակ սիրում են կյանքում փոփոխություններ մտցնել: Լավ, մի գունատվիր, կատակում էի: Իրականում նոր բաներ փորձելու համար պարտադիր չի մահվան շեմին լինել:

Ես ծիծաղեցի:

–Քարտով ես վճարելու?

–Հա:


*

Պառկել եմ կամրջի վրա ու հայացքս երկնքին հառած`տորթ եմ ուտում: Երեկոն ամպերը վարդագույն է ներկել, իսկ հորիզոնը մուգ կապույտ է: Աստված իմ…այս հրաշքը տեսնելու համար արժեր աշխարհ գալ: Ճանապարհորդելու համար պարտադիր չի շատ փող, ընկերներ ու առիթներ ունենալ: Պարտադիր չի հեռու տեղեր գնալ: Կարելի է պարզապես ամեն օր ինչ-որ մի հետաքրքիր անկյուն բացահայտել այն երկրում, քաղաքում, փողոցում որտեղ ապրում ես, մարդկանց մեջ, ում հետ շփվում ես, երկնքում, որը կախված է գլխավերևումդ: Ես փակեցի աչքերս ու ձողիկը բերանս դնելով`սկսեցի սառը փրապուչինո վայելել:

Կողքովս մարդիկ են անցնում, բայց ուշադրություն չեն դարձնում վրաս: Իսկ միգուցե ես օգնության կարիք ունեմ: Միգուցե երջանիկ տեսքս ընդամենը դիմակ է, որով խաբում եմ ինձ ու աշխարհին: Մարդիկ, ովքեր լավ հոգեվիճակում չեն, միշտ իրենց արտասովոր են պահում: Ու դրանում է երևի մեր հասարակության դժբախտությունը, որ սովորական պայմաններում, երբ կյանքումդ ամեն ինչ լավ է, երբեք մտքովդ չի անցնում պառկել կամրջի կենտրոնում, քաղցրավենիք ուտել ու երկնքին նայել: Հոգումդ անպայման պիտի մի բան փլվի, որ վերջապես թքես շրջապատի կարծիքի վրա ու մի քիչ գիժ լինես: Գիտակցես, որ կյանքը չափից դուրս վառ է մահից հետո շարունակություն ունենալու համար, ու առանց սահմանափակումների ապրես:

Հանկարծ ինչ-որ մեկի երկու մատները բռնեցին քիթս ու ամբողջ ուժով այնպես սեղմեցին, որ օդը սկսեց չհերիքել: Բերանով սկսեցի ծանր շնչել ու բացեցի աչքերս:

–Ինչու իրար խառնվեցիր?-ծիծաղեց նա,-միթե ուզածդ մեռնելը չէր?

Պարոնն է…

–Վախեցրիք ինձ:

–Այդ դու ես ամեն անգամ ինձ վախեցնում: Սիրտս ճաքում է, երբ քեզ կամրջի կամ բարձրության վրա եմ տեսնում:

Վեր կացա պառկածս տեղից ու կանգնեցինրա կողքին:

–Տորթ սիրում եք?

–Քաղցրակեր չեմ, բայց քո տվածից չեմ հրաժարվի:

–Հիանալի է,-ուրախացա ես ու ամենահամով կտորը մեկնեցի նրան:

Սկսեցինք ուտել: Մեր մատները կրոմոտվել են, ասես փոքրիկ երեխաներ լինենք: Պարոնի մեջ այնքան անմիջականություն կա: Նա ինձ կրեմոտ այնքան կենդանի ու մարդկային է թվում: Սիրտս քնքշությամբ է լցվում, երբ նայում եմ նրան: Պիտի հարմար պահ գտնեմ ու խոստովանեմ…

Երկնքի վարդագույնի մեջ սև ամպեր են սկսում երևալ: Չեմ հասկանում`մթնում է, թե անձրև է սպասվում: Ես տեղավորվեցի կամրջաձողի վրա, որը բավականին լայն է, ու ոտքերս ներքև կախեցի: Ամբողջ կամուրջը լուսարձակներով է զարդարված, որոնք արտացոլվում են ջրի մեջ: Փակեցի աչքերս, որ վայելեմ պահը: Հանկարծ մեկը բռնեց կեդերիցս, որոնք ոտքերիս հետ այս ու այն կողմ էին տարուբերվում, ու ամբողջ մարմնով շրջվեցի դեպի ջուրը: Զգեստս իջել է գլխիս վրա, ու ներքնազգեստս ամենայն հավանականությամբ երևում է: Ես աղաղակում եմ ու վախից քիչ է մնում կաթվածահար լինեմ: Կտորը մի կողմ քաշեցի դեմքիցս ու վերև նայեցի: Հանգստացա`տեսնելով, որ ոտքերս Պարոնի ափերի մեջ են: Նրա ձեռքերում ես ապահով եմ:

–Հն, վախեցար?-հրճվում է նա:

Մատներս դրել եմ այտերիս տակ ու դիմացս եմ նայում: Վախենում եմ հայացքս ներքև գցել: Փոքրուց սարսափել եմ բարձրությունից, բայց բախտի հեգնանքով միշտ նրա վրա եմ եղել:

–Խոսք տուր, որ էլ ինքնասպանության մասին չես մտածի, թե չէ հենց հիմա բաց կթողնեմ ոտքերդ:

Սկսեցի ծիծաղել: Հանկարծ զգացի, որ նրա մատները գնալով ավելի ու ավելի թույլ են սեղմում ինձ:

–Խոստանում եմ, խոստանում եմ,-բղավեցի ես:

–Դե տես, հիմարիկ:

Ափերս տարածել եմ օդում ու պատկերացնում եմ, որ թռչում եմ: Պարոնն օրորում է ինձ, իսկ քամին շոյում է մազերս ու սիրտս հովացնում: Գրողը տանի, աշխարհն անգամ գլխի վրա շրջված է հիասքանչ: Ականջիս երաժշտության ձայն հասավ, որը գնալով բարձրանում է:


Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur

Ce n'est pas votre argent qui fera mon bonheur

Moi je veux crever la main sur le cœur

Allons ensemble, découvrir ma liberté

Oubliez donc tous vos clichés

Bienvenue dans ma réalité


Մատներս մոտեցրել եմ շուրթերիս ու ձայնակցում եմ: Իմ սիրած մասն է:

–Տու-րու-րու-տու-տու-րու:


*

–Դուք այն եզակի մարդկանցից եք, ում կողքին ապրելս գալիս է:

Գրկել եմ Պարոնին ու, կամրջի մոտ կանգնած, երկնքին եմ նայում:

–Դու ինքդ պիտի լինես ապրելուդ նպատակը: Ես ընդամենը ուսուցիչդ եմ: Շուտով ավարտելու ես դպրոցն ու քո ճանապարհով գնաս:

Նրա բառերն ինձ անտանելի ցավ են պատճառում: Նա ինձ համար «ընդամենը ուսուցիչ» չի: Ես թքած ունեմ բոլոր տարեթվերի, պատերազմների, թագավորների ու տերությունների վրա, որոնց մասին պատմում է: Ավելի լավ կլիներ դպրոցներում կյանքի հետ կապ ունեցող բաներ սովորեցնեին, որոնք օգնեին դիմակայել դժվարություններին ու չկախվել: Ի վերջո դա է, որ աշխարհում նշանակություն ունի`կենդանի մնալ:

Ինձ դուր չի գալիս, որ դասերին, երբ ծնողների թեման ենք քննարկում, բանաստեղծություններ ընթերցում կամ շարադրություններ գրում, նրանք, ովքեր գովերգում են իրենց ընտանիքը, բարձր գնահատականներ են ստանում, իսկ մյուսներն`ամոթանք: Եթե ուսուցիչը կամ դասարանցիներիցս շատերը հիանալի հարաբերություններ ունեն իրենց ծնողների հետ, միթե դա նշանակում է, որ ես էլ ինքնաբերաբար պիտի սեր զգամ? Ինչու ոչ մի անգամ մեկը չի մոտեցել ինձ ու հարցրել, թե որն է ատելությանս պատճառը?Միգուցե որովհետև ստիպված կլինեն լսել, թե ինչքան ցավ եմ զգում, երբ ծնողներս ձեռք են բարձրացնում վրաս, արժեզրկում հետաքրքրություններս, անձս: Մարդիկ նման բաների մասին իմանալ չեն ուզում: Դու նրանց պետք ես ուրախ, անհոգ, երջանիկ դիմակով միայն: Ինչի համար դիմացինի կողքին նստել, զրուցել հետը ժամերով, փորձել հասկանալ, եթե կա ավելի հեշտ տարբերակ`պիտակներ կպցնել.ծնողներին պաշտողները լավն են, քննադատողները`վատը: Իսկ այն տարբերակը, որ աշխարհում ամեն տեսակ մարդ կա, ու ծնողն էլ է սխալական, բնականաբար, չի դիտարկվում: Չէ որ, այդ դեպքում դժվար կլինի գնահատականներ տալ: Ուսուցիչն արդեն ստիպված կլինի նայել հանգամանքներին, դրդապատճառներին, իսկ կյանքում դրանք են որոշող:

–Կարելի է այսօր Ձեր տանը գիշերել?

Ես էլի բարձրացա կամրջաձողին,բայց այս անգամ ոտքերս ոչ թե դեպի ջուրը, այլ դեպի ներս կախեցի: Պարոնը կանգնած է դիմացս, իսկ մատներս նրա ափի մեջ են:

–Խնդիր չկա:

Փաթաթվեցի նրան ու գլուխս ուսին դրեցի: Շուրթերս թափանցում են բլուզի կտորի տակ ու սահում մաշկի վրայով: Մտքում աղաչում, կարգադրում, հրամայում եմ շուրթերիս կանգ առնել, բայց նրանք ինձ չեն ենթարկվում: Կեդերս, որոնց կապերը թուլացել էին, ընկան ցած, ու ոտքերս գրկեցին Պարոնի իրանը: Զգեստս քիչ-քիչ վերև է բարձրանում: Նա երեսը կտրուկ դեպի ինձ շրջեց ու ապշած հայացքով աչքերիս է նայում: Ուզում եմ խոստովանել, որ սիրահարված եմ, բայց համարձակությունս չի ներում: Ես իջա բարձրությունից ու անտարբեր դեմքի արտահայտություն ընդունեցի, ասես իմ փոխարեն մեկ ուրիշն էր վայրկյաններ առաջ հազիվ իրեն զսպում, որ չհամբուրի:

Պարոնը կիտել է հոնքերն ու զննում է ինձ, երևի փորձում է հասկանալ, արդյոք այն, ինչ կատարվեց, իր երևակայության արդյունքը չէր:

–Վերջին անգամ երբ եք կարուսել նստել?-զվարթացա ես`փորձելով քողարկել շփոթմունքս:

–Կես ժամից,-ժպտաց նա`հայացքն ինձնից չհեռացնելով,-կուզես?

Գլխով արեցի ու թաքցրի աչքերս:


*

Մենք հասել էինք Էյֆելյան աշտարակի մոտի կարուսելին, երբ սկսեց անձրև մաղել: Հանեցի կեդերս ու ոտաբոբիկ նստեցի պտտվող ձիերից մեկի վրա: Պարոնը տեղավորվեց կողքիս ու բռնեց ձեռքս: Ամբողջ քաղաքը լույսերի մեջ է, իսկ քիչ հեռու երաժշտություն է լսվում: Սովորաբար այստեղ միշտ շատ մարդիկ են լինում, բայց անձրևի պատճառով բոլորը տուն են գնացել կամ մի տեղ պատսպարվել են: Մենք լրիվ մենակ ենք կարուսելի մեջ: Անձրևը հարվածում է մարմնիս, բայց դիմադրելու փոխարեն աչքերս փակել ու լեզվով բռնում եմ ջրի կաթիլները: Ասես երկինքը թքում է երեսիս, որ մտածում եմ ինքնասպանության մասին: Ես ինձ պահի մեջ երջանիկ եմ զգում, բայց գիտակցում եմ, որ վաղն էլի տուն եմ գնալու ու ծնողներիս բացատրեմ, թե ինչու դուռը շրխկացրի ու գոռացի, որ ատում եմ իրենց: Կարճ ասած`ծեծ եմ ուտելու, որովհետև պատրաստ չեմ պատասխան տալ արածներիս համար: Եթե անգամ խոսեմ, պատմեմ զգացմունքներիս մասին, նրանք երբեք չեն ընդունի, որ հետս սխալ են վարվել: Ամենասարսափելին դեռ առջևում է: Շուտով ստիպված եմ լինելու չուզածս կրթությունը ստանալ, հետո ընդունվել միապաղաղ, զզվելի աշխատանքի: Ծնողներս երբեք հանգիստ չեն թողնի ինձ, ամեն քայլս կվերահսկեն, որ հանկարծ այնպիսի բաներ չանեմ, ինչի հետևանքով իրենց շրջապատում վատ զգան:

Երբ բացեցի աչքերս, Պարոնը զարմացած ինձ էր նայում: Երևի ծիծաղելի տեսք ունեի` լեզուս դուրս հանած: Զգեստիս կտորը կպել է թաց մարմնիս:

–Դուք ԱՄՆ չմեկնեցիք?-հարցրի ես:

–Չէ, գործեր ունեի Փարիզում կոնֆերանսի օրերին, իմ փոխարեն ուրիշ ուսուցիչ մեկնեց:

Մի քանի րոպե լռություն տիրեց, որը նորից ես խախտեցի:

–Կնկարեք ինձ?

–Ֆոտոապարատ ունես?

–Հա,-մատներս դեպի պայուսակս տարա:

Մի ձեռքով բռնվել եմ, որ պտտվելիս կարուսելից չընկնեմ, իսկ մյուսը` տարածել օդում:

–Միգուցե ես եմ կյանքի իմաստը բարդ բաներում փնտրում`փառքի, փողի, ձեռքբերումների մեջ, մինչդեռ այն երկնքում է, որ անձրևով հովացնում է սիրտս, նկարներում, որոնք անկրկնելի պահն անմահացնում են, հաճույքում, որն ինձ թևեր է տալիս:

–Չգիտեմ, Լիլի…ինչում էլ ման գաս կյանքիդ իմաստը, հավանականություն կա, որ կսխալվես: Երջանիկ լինելու համար պիտի ընդամենը հասկանաս, թե ինչն է քեզ համար կարևոր ու հասնես դրան: Եթե դու արժեք ես համարում փառքն ու փողը, նշանակում է`քեզնից ինքնասպան դուրս չի գա:

–Ինչու?-զարմացա ես:

–Որովհետև մահից ունեցած վախն է ստիպում այնպես անել, որ քեզ աշխարհը ճանաչի ու ընդունի, որ հազարամյակներ հետո անգամ տիեզերքում անունդ հնչի: Փողն էլ է միջոց, որ ավելի ուժեղ զգաս իշխանությունդ: Դու գիտակցում ես, որ ֆիզիկական ոչնչացումն անխուսափելի է, դրա համար ձգտում ես գոնե հոգով անմահ լինել: Չէ որ, մարդը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են: Դու անիմաստության զգացում ունես, որովհետև փառքից ու փողից էլ առավել` կարևորում ես այն, թե ինչ ճանապարհով ես դրանց հասել, հակառակ դեպքում քեզ համար տարբերություն չէր լինի ինժեներ ես թե արվեստագետ: Մի բան լավ հիշիր.ինչ մասնագիտություն էլ ընտրես, երբեք չես իմանա, թե իրականում ով ես: Դա գիտի միայն նա, ով քեզ ստեղծել է…

Մենք ակամա երկնքին նայեցինք:

Պարոնը ֆոտոապարատն ինձ մեկնեց: Հրաշալի կադրեր են ստացվել: Նկարները կենդանի հիշողություններ են ապրածդ պահերի մասին, դրա համար իմաստ չունի գեղեցիկ դիրք ընդունել, ուղղել մազերը, սիրուն ժպտալ, երբ քեզ նկարում են: Հարկավոր է լինել այնպիսին, ինչպիսին կաս:

–Կմրսես, Լիլի, արի տուն գնանք:

Մենք իջանք կարուսելից: Անձրևն արդեն կտրվել է: Աջ ձեռքով բռնել եմ կեդերիս կապերից ու ոտաբոբիկ եմ քայլում: Մենք տաք սուրճ գնեցինք ու հայացքով ազատ տաքսի ենք փնտրում:

–Այդպես էլ միասին նկար չունեցանք,-տխրեցի ես:

Անցորդներից մեկին խնդրեցինք, որ նկարի մեզ: Իմ դեմքը փայլում է երջանկությունից: Քիչ հեռու տաքսի երևաց.մենք շնորհակալություն հայտնեցինք բարի անցորդին ու վազեցինք դեպի մեքենան:


*

–Կարելի է Ձեր ննջարանում քնել?

Կիսաբաց եմ արել սենյակի դուռն ու ներս եմ նայում:

–Մի րոպե, հագնվեմ,-լսվեց Պարոնի ձայնը:

–Վերջ?

–Այո, մտիր:

Ինձ տեսնելով`ափերով ծածկեց աչքերը:

–Կներեք, որ ներքնազգեստով եմ: Գիշերանոց չունեմ:

Նա աթոռի թիկունքից վերցրեց իր կարմիր բլուզն ու մեկնեց ինձ:

–Առ, հագիր: Ինչու չես ուզում հյուրասենյակում գիշերել?

–Վախենում եմ մթությունից ու մենակությունից:

–Վաղ թե ուշ ստիպված կլինես սիրել դրանք:

Մենք անկողին մտանք: Պարոնը սպիտակ շալվարով է, իսկ կուրծքը բաց է: Ես չեմ համարձակվում նրան մոտ գալ, բայց գիտեմ, որ հենց քուն մտնի, չեմ դիմանա գայթակղությանն ու կգրկեմ մեջքից: Տեղավորվեցի նրա կողքին ու սպիտակ ծածկոցը դեպի ինձ քաշեցի: Հանկարծ հայացքս ընկավ պահարանի վրայի ծաղկամանին: Ահա թե որտեղից է սպիտակ վարդերի բույր տարածվում:

–Ումից են?-ծիծաղեցի ես:

–Ինձնից: Սիրում եմ ծաղիկներ:

Հազիվ եմ հիացմունքս զսպում: Ինչքան գրավիչ է տղամարդը, ում մեջ ուժը համադրվում է նրբության հետ:

–Կարելի է հոտ քաշել?

–Իհարկե:

Պահարանը դրված է հենց մահճակալի մոտ`Պարոնի գլխավերևում: Ծածկոցի վրայով մոտեցա ծաղկամանին ու սկսեցի հատ-հատ հանել վարդերը: Ոտնաթաթերս քսվում են Պարոնի մատներին, իսկ հագիս բլուզը վերև է սահում, երբ ձգվում եմ: Ես ամոթի զգացում չէի ունենա, եթե անգամ ամբողջովին մերկ լինեի: Հազիվ էի անուշահոտ թերթիկները մոտեցրել քթիս, երբ ափիս մեջ փուշ մտավ ու այնպես ծակեց, որ ցավից թուլացան ձեռքերս: Վարդերը թափվեցին ուղիղ Պարոնի երեսին:

–Թողեք օգնեմ…

Ես նստեցի նրա մարմնի վրա ու սկսեցի հավաքել փշոտ վարդերը: Զգուշորեն եմ շարժվում, որ հանկարծ մաշկը չվնասեմ: Մազերս հպվում են նրա ուսերին ու խուտուտ տալիս: Բլուզս հասել է գոտկատեղիս, ու ներքնազգեստս երևում է: Պարոնն առաստաղին է նայում ու խուսափում է մեր հայացքների հանդիպումից: Նրա վզին ու ձախ ուսին վարդի մի քանի սպիտակ թերթիկ է մնացել: Հերթական անգամ դեպի նա ձգվելիս շուրթերս դրեցի թերթիկի վրա, իսկ քիթս`Պարոնի մաշկի: Նույնիսկ չգիտեմ, թե որի հոտն է ավելի արբեցնող: Փակել եմ աչքերս ու այդպես մնացել: Գիտակցում եմ, որ հիմարություն եմ անում, բայց չեմ կարողանում կտրել ինձ հաճույքից,որ արյան փոխարեն հոսում է երակներովս:

–Ինչ պատահեց, Լիլի?

Հայացքս բարձրացրի ու նրա աչքերի մեջ նայեցի:

–Երկար ժամանակ է`ուզում եմ մի բան ասել, ուղղակի չգիտեմ, թե ինչպես կարձագանքեք:

–Ասա տեսնեմ:

–Ես Ձեզ սիրահարված եմ…կներեք…

Պարոնի դեմքը զարմանք չի արտահայտում: Այնպիսի տպավորություն է, ասես ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Ինձ նրա ինքնավստահությունը դուր չի գալիս: Մի քանի րոպե լռություն տիրեց: Ես շարունակում եմ նրա մարմնի վրա մնալ: Շնչառությունս ծանր է, իսկ սիրտս անհամբերությունից կրծքիցս դուրս է թռչում:

–Դրա մեջ վատ բան չկա, ուրեմն կգտնես ինձ նման մեկին, որ քեզ շատ-շատ սիրի:

Թուլությունից ճակատս իջեցրի նրա ուսին ու աչքերս փակեցի: Արցունքներս կոպերի տակից առատորեն դուրս են ցայտում:

–Թույլ կտաս?

Ես մի կողմ քաշվեցի, ու նա պառկած տեղից վեր կացավ`մարմնից արցունքներս սրբելով:

–Դուք ինձ չեք սիրում?

–Լիլի, հարցիդ պատասխանը շատ լավ գիտես, կարիք չկա, որ բառերով լրացուցիչ ցավ պատճառեմ:

–Ուր եք գնում?

–Հյուրասենյակ: Բարի գիշեր:


*

Ես իննսունինը տոկոսով վստահ էի, որ զգացմունքներս անպատասխան են: Ախ այդ մի տոկոսը…

Մարմինս ամբողջովին մերկ է: Փաթաթվել եմ ծածկոցի մեջ, որը քիչ առաջ սիրածս մարդուն էր հպվում, ու առաստաղին եմ նայում: Երբ քաշում եմ կտորի հոտը, լացս գալիս է: Կյանքում միշտ էլ այդպես է լինում. իրականության մեջ փշրվում է ամեն բան, բայց դրա գիտակցությունն այդպես էլ չի գալիս երկար ժամանակ: Ես նման եմ մեկին, ով նստած է իր մոխրացած տան դիմաց ու հանգիստ երկնքին է նայում`առանց զայրույթի, ատելության ու վիրավորանքի: Իրականության մեջ ավարտվեց այն հեքիաթը, որի գլխավոր հերոսը Պարոնն էր, բայց գլխումս ամեն ինչ դեռ շարունակվում է: Երկու ձեռքով գրկել եմ սառը բարձն ու պատկերացնում եմ, որ Պարոնի վզով եմ ընկել: Քիթս սահում է կտորի վրայով, ու թվում է, թե նրա այտերն են դիմացս: Իմ զգացմունքներն այնքան իրական են: Ես կարողանում եմ ինքս ինձ ներշնչել, որ սիրածս մարդուց եմ հոտ քաշում, ու ներսումս արտադրվում են հենց նույն զգացմունքները, որոնք կունենայի, եթե դա, իրոք, այդպես լիներ:

Սիրելի օրագիր, ինչ լավ է, որ մարդը երևակայություն ունի, որով կարող է ստեղծել այն, ինչ իրականության մեջ այդքան պակասում է իրեն: Թող գոնե իմ պատկերացումներում ու երազներում սիրված լինեմ: Բարի գիշեր:


Ժամը 21:39

Նստել եմ գետափին ու երկար ժամանակ է, ինչ իրականությունից անջատված` ջրերին եմ նայում: Այս գետը դպրոցական ճամբարի զարդն է, ու ես առանձնակի հաճույքով եմ անցկացնում ժամանակս նրա ափերին: Հոգնելով անգործ նստելուց`որոշեցի գոնե պառկել ու երկնքին նայել:

Հիշում եմ, նույն զգացողությունն ունենում էի, երբ փոքր ժամանակ ամառները այցելում էի տատիս ու պապիս. մեր ամառանոցի մոտով մի նեղլիկ գետակ էր հոսում, և ես պաշտում էի պառկել ափին, նայել երկնքին ու ամպերի մեջ տարատեսակ պատկերներ տեսնել:

Չեմ հիշում`ինչքան ժամանակ էի այդպես պառկած, երբ մազերիս մեջ տարօրինակ լարում զգացի.ինչ-որ մեկը շոյում է գլուխս: Չնայած վաղուց ուշքի էի եկել, հասկանալով, թե ով կարող է լինել, նախընտրեցի քնած ձևանալ, որպեսզի շարունակեմ վայելել նրա ձեռքերի ջերմությունը: Արևային ակնոցներով էի, դժվար էր կռահել արթուն եմ թե չէ, բայց նա ըստ երևույթին մտածել էր, որ քնած եմ, քանի որ երբ ես երկնքին եմ նայում ու մտքերով տարվում, քնած մարդուց քիչ եմ տարբերվում: Լարումը մազերիցս փոխանցվեց այտերիս, ապա ճակատիս ու կոպերիս, հետո մեկի շուրթերը դանդաղ դիպան իմին ու սկսեցին կարոտած համբուրել: Չկարողացա զսպել ինձ ու ժպտացի:

–Անամոթ, փաստորեն քնած չես,-խնդալով` կշտամբեց Նա:

–Դուք էլ փաստորեն ուսուցիչս չեք,-խայթեցի ես,– այդ ինչպես համբուրեցիք?

–Այտդ էի ուզում համբուրել:

–Իհարկե, բայց փոխարենը շուրթերիս դիպաք, կարող եք շարունակել, ես դեմ չեմ,-հեգնեցի ես ու կայծի պես թռա տեղիցս:

Ապշահար ինձ էր նայում, հետո մոտեցա ու նստեցի ծնկներին`ափերս վզին փաթաթելով:

Աչքերս, թեև ներքև են նայում, կենտրոնացած են նրա կարմիր շուրթերի վրա, ես երբեք այդքան ցանկալի շուրթեր չէի տեսել, հազիվ եմ զսպում ինձ, որ չդիպչեմ դրանց փափկությանը:

Պարոնն ասես բնության հետ մի գիրկ է դարձել ու կլանել ինձ ամբողջովին: Նա այնքան գեղեցիկ է. մարմնից շուշանի ու դաշտային ծաղիկների հոտ է գալիս, իսկ շուրթերից` սիրո: Թեև նախկինում ես ուրիշ ոչ մի տղամարդու հետ չէի համբուրվել ու սիրո հոտերը լավ չեմ տարբերում, նրան գրկելիս հաստատ վստահ եմ, որ հենց դա է սիրո բույրը, դա է սերը…

Նա մեջքը խոնարհեց փափուկ խոտերին ու մատներիցս բռնելով`ինձ դեպի իրեն քաշեց: Գլուխս դրեցի նրա կրծքին, ու մենք երկար ժամանակ այդ դիրքով պառկած մնացինք: Իմ մարմինը չափազանց թեթև է ու փետուրի պես ընկած է նրա վրա: Մեր ձեռքերը միահյուսվել են ու չեն ուզում իրար բաց թողնել:

–Պաշտում եմ Ձեզ,-կամաց շշնջացի ես`շուրթերս նրա վերնաշապիկին սեղմելով: Ինձ չէր հետաքրքրում` կլսեր նա ասածս թե ոչ,-Ձեզնից բացի էլ ոչ մեկին չեմ սիրի:

Պարոնն ափով շոյում է մազերս ու ժպտում:

–Երիտասարդ ես դեռ:

–Հնարավոր է` կյանքիս ընթացքում գտնվեն տղամարդիկ, ում հավանեմ կամ ցանկանամ, բայց ոչ մեկի հանդեպ էլ չեմ կարողանա պաշտամունք զգալ: Պաշտելու համար պիտի կարողանաս մարդու մեջ թերություններ չտեսնել, իսկ ես տարիների հետ քիչ-քիչ հանում եմ վարդագույն ակնոցներս:

–Լիլի, ես քեզ երկար ժամանակ է`մի բան եմ ուզում ասել: Միայն թե, խնդրում եմ, փորձիր հանգիստ արձագանքել:

–Ինչ է պատահել?

–Այսօր կինս ճամբարում է լինելու:

–Դուք դրա մասին ինձ արդեն հայտնել էիք, երբ ԱՄՆ-ում էինք:

–Տղայիս մասին չէի ասել: Նա էլ է գալու:

–Ինչ?-տեղիցս վեր թռա ես,-կատակ եք անում? Դուք որդի ունեք? Ինչի եմ դրա մասին միայն հիմա իմանում?

Ես ծածկեցի դեմքս ափերով ու սկսեցի լաց լինել: Մի պահ պատկերացրի, թե ինչ կզգայի, եթե սեփական հայրս մորիցս թաքուն իմ տարիքի աղջկա հետ հանդիպեր: Մեղքի զգացումը խեղդում է կոկորդս:

–Ատում եմ ինձ Ձեզ սիրելու համար: Չմոտենաք,-գոռացի ես, բայց հաջորդ վայրկյանին ինքս նետվեցի դեպի Պարոնը: Գլորեցի նրան խոտերի մեջ ու բարձրանալով մարմնի վրա` սկսեցի բռունցքներով կրծքին հարվածել ու կծել ձեռքերը: Նա չի պաշտպանվում. հանգիստ պառկել է ու մի նյարդ անգամ չի շարժում: Արցունքները գետի պես թափվում են աչքերիցս: Զգեստս բարձրացել է վերև, ու ոտքերս ամբողջովին մերկ են: Կրծքիս մոտ կտորը պառտվել է, բայց ես ուշադրություն չեմ դարձնում ու շարունակում եմ ամբողջ ուժով խփել: Չգիտեմ`զայրույթս ինչպես արտահայտել:

–Ասել էի, չէ, որ մի անգամ էլ ինձ ջղայնացնեք, պոկելու եմ զգեստիս բոլոր կոճակներն ու կարելու եք հատ-հատ: Դա Ձեզ քիչ կլինի: Ես ավելի լավ գաղափար ունեմ:

Նա մատներով փակեց երեսը, որ չտեսնեմ, թե ինչպես է ծիծաղում, իսկ ես մազերս հավաքեցի դեմքիս վրայից, որ ինձ չխանգարեն, ու սկսեցի հերթով պոկել Պարոնի վերնաշապիկի կոճակները: Նա սպասեց, մինչև հասա վերջին կոճակին, ու տեսնելով, որ խաղաղվեցի`ինձ կրծքին սեղմեց: Զայրույթս նորից լացի փոխվեց, ատելությունս`կրքի, ու արցունքների միջից սկսեցի համբուրել նրան: Խղճում եմ երկուսիս էլ, որ նման անառողջ սիրո մեջ ենք: Նրա ձեռքերի վրա արյան հետքեր կան, դրանք իմ ատամների հետևանքն են: Ոնց կարողացա կորցնել ինձ այնքան, որ այսպես ցավեցնեմ: Տևական ժամանակ համբուրում էի իմ հասցրած վերքերը: Մարդուն կամ պիտի սիրես, կամ ատես, իսկ ես Պարոնին մեկ սիրում եմ, մեկ ատում: Հոգնել եմ արդեն հակասական զգացմունքներից:

–Ինչպես պիտի պատառոտված հագուստներով ճամբար վերադառնանք?

–Աղջիկներից մեկին խնդրիր, թող շորեր բերի:

Մենք ոտքի կանգնեցինք, ու ես սկսեցի հեռախոսս փնտրել, որ Ջուլիին զանգեմ: Նա մեր դպրոցից է ու ինձ հետ նույն սենյակում է գիշերում: Բարեբախտաբար, կապ կար ու նա անմիջապես պատասխանեց:

–Հա, Լիլի, ինչ է եղել?

–Լսիր, ժամանակ չկա երկար խոսելու, շուտ մտիր սենյակ, հագուստներիս միջից մի բան գտիր ու բեր իմ սիրած վայրը: Հասկանում ես, չէ`որ տեղի մասին է խոսքը? Գետի աջ ափին: Միասին շատ ենք եղել: Մեկ էլ`տղամարդու վերնաշապիկ է պետք, բարձրացիր երրորդ հարկ, Պարոնի պահարանի մեջ շատ կա:

–Բայց…ինչ է պատահել?

–Հիմա հարցեր մի տուր, հետո կբացատրեմ:

–Լավ, գալիս եմ:

Ես անջատեցի հեռախոսն ու սկսեցի հանվել:

–Հանեք Ձեր վերնաշապիկը,-դիմեցի Պարոնին,-կգցենք մեր հագուստները գետի մեջ, իսկ Ջուլիին կբացատրենք, որ լողանալու ընթացքում ինչ-որ մեկը գողացել է: Կամ ավելի լավ է`ասենք`չենք հիշում, թե որտեղ ենք դրել ջուրը մտնելուց առաջ:

–Իսկ նրա մոտ պատահաբար հարց չի առաջանա, թե ինչու ենք միասին լողանալու եկել?

–Դրա պատասխանն էլ Դուք մտածեք:

–Շատ լավ,-ժպտաց Պարոնն ու ինձ գրկելով`դեպի գետը վազեց: Այդ ամենն այնքան արագ տեղի ունեցավ, որ ես չհասցրի անգամ աչք թարթել: Երբ վերջապես ուշքի եկա, մենք արդեն ջրի մեջ էինք`մեծ խորության վրա: Սկսեցի ափերով հարվածել նրա մեջքին ու պահանջել, որ ինձ բաց թողնի: Նա ծիծաղում է ու համբուրում թաց շուրթերս:

Վերջապես դեպի ափ շարժվեց ու մենք ցրտից դողալով`ջրից դուրս եկանք:

–Ջուլի,-ուրախացած կանչեցի ես` հեռվում երևացող շողքը տեսնելով:

Հինգ րոպեից մեզ մոտեցավ.

–Ինչ էր պատահել, ուր են ձեր հագուստները?

–Գետը քշեց-տարավ,-պատասխանեց Պարոնը:

–Իսկ ինչպես էիք միասին հայտնվել ջրում?-ձախ հոնքը բարձրացնելով`կասկածանքով մեզ նայեց Ջուլին:

–Լիլին ամենախորը մասում էր հայտնվել ու խեղդվում էր: Ես էլ նրան փրկեցի:

Հազիվ եմ ծիծաղս զսպում: Խելքն իրենը չի ուրիշ աղջիկների մոտ հերոս երևալու համար: Ես մի կողմ քաշված արագ հագնվեցի: Երբ շրջվեցի, տեսա, թե ինչպես է Պարոնը վերնաշապիկը դանդաղ մարմնին գցում ու միաժամանակ Ջուլիի հետ զրուցում`մի քանի սանտիմետր հեռավորությունից: Ֆիզիկապես այնքան թույլ եմ զգում, որ խանդելու ուժ անգամ չունեմ: Ոչինչ: Ես դեռ նրանց ցույց կտամ, երբ տաք սուրճ խմեմ ու ուժերս վերականգնեմ…


Ժամը 21:45

Ներսումս ինչ-որ սառնություն է կուտակվել, որը կարծես սուրճի վրա էլ է նստել: Չնայեցի անգամ ճերմակ փոքրիկ բաժակի կողմը, որովհետև սուրճը տաք-տաք եմ սիրում խմել: Ես առհասարակ ամեն ինչի տաքն եմ սիրում`սուրճի, սիրո, հայացքի…

Ամբողջ օրն անցկացրի սենյակում փակված, դուրս գալ չէի ուզում.իսկ ինչ, եթե հանկարծ դիմացս դուրս գա? Ներսումս այնպիսի ծանրություն է իջել, որ ոչ մի կերպ չեմ կարողանում տեղիցս վեր կենալ ու ներքև իջնել: Հո չեմ կարող օրերով չուտել-չխմել սենյակումս փակվել, չէ որ ես ճամբար եկել եմ լրիվ այլ նպատակով: Իսկ եթե հավաքեմ իրերս ու վաղն ևեթ քաղաք մեկնեմ`հանկարծ անցավ մտքովս?

–Չես ուզում ճաշել?-սենյակումս տարածվեց Նատալիի ձայնը:

–Պարոնն էլ է ներքևում?-կարմրեցի ես:

–Հա, քեզանից էր հարցնում:

–Իրոք?-զարմացա ես:

–Հա, շատ է ուզում տեսնել քեզ:

–Իսկ ջղայնացած է?

–Չէ, ինչու պիտի ջղայնացած լինի?Քո մասին առանձնահատուկ սիրով էր խոսում:

Նատալիի խոսքերից սիրտ առած` վեր կացա տեղիցս, մի թեթև շրջազգեստ գցեցի վրաս ու շփոթվածությունս կուլ տալով` ցած գնացի:

Երբ ոտքս դրեցի վերջին աստիճանին, առաջս բացվեց շատ գրավիչ տեսարան. մեծ` զանազան ուտելիքներով լցված, սեղանի շուրջ նստել էին աշխարհի ամենասիրելի, ամենասրտամոտ ու ամենաջերմ մարդիկ: Կոտրված ժպիտը դեմքիս` վախվխելով սեղանին մոտեցա ու նստեցի աչքովս ընկած առաջին աթոռին: Երբ շուրջս նայեցի, քիչ մնաց կաթվածահար լինեի.հայացքս հանդիպեց Պարոնի խոշոր ու խիստ աչքերի հետ: Նա ուղիղ կողքիս է նստած ու, ինչպես հասկացա, միտք չունի ինձ կծելու: Նա դանդաղ իր ճաշն է վայելում ու մերթընդմերթ ինձ նայում: Հետո խորտիկ առաջարկեց`ասելով,որ ինքն է պատրաստել: Ես ժպիտով ընդունեցի ու սկսեցի անձայն ուտել:

Ճաշի ընթացքում ոչ մի բառ չփոխանակեցինք, բայց երբ բոլորը ցրվել էին իրենց սենյակներով, ու նույնը ես էի ուզում ճարպկորեն անել, բռնեց թևիցս ու դեպի իրեն ձգեց: Ես, ուժ չունենալով դիմադրելու, փարվեցի նրան, ու մի զսպված համբույր դուրս թռավ շուրթերիցս: Ես չունեի համարձակություն նրա շուրթերին դիպչելու, բայց ներսումս զգացում կար, որ Պարոնն ինքը ինձ կհամբուրի: Չսխալվեցի: Նրա շուրթերը տաք են, ինչպես այն սուրճը, որն այդքան սիրում եմ: Նրանք փարթամ են իմ փոքրիկ բերանի համեմատությամբ ու երբ դիպան ինձ, ջերմության, էներգիայի ու տաքության աննկարագրելի հոսանք առաջացավ ներսումս:Համբուրելուն զուգահեռ նա ինձ ամուր գրկել է: Պարոնն այնքան էլ բարձրահասակ չէ, բայց բավականին հաղթանդամ է, ու երբ փաթաթվեց ինձ, ես ասես կուլ գնացի նրա գրկում: Ինձ ամենից շատ դուր եկավ նրա օծանելիքի բույրը, որը նաև իմ հագուստին կպավ:

–Ինչ անուշ է Ձեր հոտը,-ժպտացի ես ու երեսս էլ ավելի խրեցի նրա կարմիր բլուզի մեջ:

–Ինչու էիր քեզ այդպես չար պահում?-վերջապես չդիմացավ նա:

Պատասխանի փոխարեն համբուրեցի ու ավելի սեղմվեցի կրծքին:

–Պարզ է,-բարեսիրտ գրկեց ինձ Պարոնը:

–Ես երևի իմ սենյակ բարձրանամ:

–Չէ, սպասիր, կարոտս չառա,չեմ թողնելու գնաս:

–Իսկ եթե մեզ տեսնեն այսպես գրկված?-վախեցա ես:

–Դրա համար այստեղ չենք գրկվի,-արագախոսեց նա ու մի քանի ակնթարթում ոտքերս պոկվեցին գետնից:

Մինչ ես ուզում էի աղաղակել ու պահանջել, որ ինձ բաց թողնի, հանկարծ գիտակցեցի, որ աղմկելը կհրավիրի բոլորի ուշադրությունն ու մեզ անհարմար իրավիճակի մեջ կգցի: Ստիպված կտրեցի ձայնս ու Պարոնի ձեռքերում քիչ թե շատ հարմար տեղավորվելով` հասա նրա առանձնասենյակ: Նա ինձ իր մահճակալի վրա գցեց, հանեց բլուզն ու սկսեց կրքոտ համբուրել շուրթերս: Երբ նրա մարմնի ջերմությունն ու անուշ հոտը քթիս դիպավ, մոռացա բոլոր վիրավորանքները:


Ժամը 21:57

Պարոնը պատրաստվում է մոտակա խանութ ուղևորվել` քաղցրավենիք գնելու: Ես, արդեն երկու ժամ է`նրա մեքենայում թաքնված,սպասում եմ: Հույս ունեմ`ինձ ոչ ոք չի նկատել: Իհարկե, կարող էի ինչ-որ հիմար առիթ հորինել նրա հետ խանութ գնալու համար, բայց չեմ ուզում կասկած հարուցել իմ վերաբերյալ:Չնայած`երևի իզուր եմ անհանգստանում.ինձ շրջապատող մարդիկ վատ երևակայություն ունեն, դժվար թե մտքներով անցնի, որ իմ ու Պարոնի միջև որևէ բան կա:

Ահա նա: Մոտեցավ մեքենայի դռանն ու նստեց ղեկին: Ես, շունչս պահած,շարունակում եմ մնալ նրա նստարանի ետևում: Ավելի լավ կլինի`ճամբար վերադառնալու ճանապարհին մատնեմ ինձ, համ էլ, ինչպես դուրս գամ թաքստոցիցս, առանց նրան կաթվածահար անելու?Չէ որ, նրա մտքով անգամ չի կարող անցնել, որ մեքենայի մեջ բացի իրենից մեկն էլ կա: Եթե հիմա տեսնի ինձ, գնումների չի տանի հետը, ավելի լավ է`այն ժամանակ երևամ, երբ արդեն ուշ լինի ինձանից ազատվելու համար: Ես հեռվից նկատեցի նրա ձեռքերի վրայի վերքերը, երբ մոտենում էր դռանը: Չեմ կարողանում ներել ինձ, որ այդքան անողոքաբար ցավեցրի, իսկ նա անգամ մի մկան չշարժեց, թույլ տվեց` արտահայտեմ զայրույթս ու թեթևանամ հոգեպես: Բոլոր դեպքերում, ոչ մի երաշխիք չկա, որ մյուս անգամ նույն կերպ չեմ վարվի: Ես Պարոնին կամ ինքնամոռաց սիրում եմ, կամ ատում`բանականությունս կորցնելու չափ: Երեկ, իրոք, ներսս վառվում էր ատելությունից ու հազիվ էի զսպում, որ նրան կտոր-կտոր չանեմ: Իսկ հիմա սիրտս թուլանում է անսահման քնքշությունից ու նուրբ զգացմունքներից:

–Լիլի,զգեստդ կկեղտոտես, ափսոս է, վեր կաց հատակից,-հանկարծ լսվեց նրա ծիծաղը:

Սիրտս հուզմունքից սկսեց արագ բաբախել: Ես պատրաստ չէի իրադարձությունների նման շրջադարձի: Խելոք դուրս եկա թաքստոցից ու տեղավորվեցի Պարոնի կողքի նստարանին:

–Որտեղից գիտեիք, որ Ձեր մեքենայի մեջ եմ? հետևում եք ինձ?

–Հաշվիր, որ այդպես է,-շարունակում է հրճվել նա:

Ես թեթև ամառային զգեստով եմ, որը հազիվ հասնում է ծնկներիս, և որի վարդագույն երանգը սազում է մեքենայի բաց գույնի հետ: Ոտքերս նուրբ են և ավելի գրավիչ ձև են ստացել գեղեցիկ կոշիկների մեջ, ուսերս կիսով չափ բաց են: Զգեստս ընդգծում է անթերի արտաքինս`փարթամ կուրծքս, ուսերս ու վիզս: Դա թույլ է տալիս տղամարդուն երևակայել, թե իրականում ինչ տեսք ունեն դրանք, իսկ այն, ինչը մեզ ստիպում է երևակայել, հավերժ մնում է մեր հիշողություններում: Երբ ճամբարից մի քիչ հեռացանք, խնդրեցի նրան ամրագոտին կապել: Կռացավ մի փոքր, բայց ոչինչ չստացվեց, ինչ-որ խնդիր կա համակարգի հետ:

–Թույլ տվեք օգնել Ձեզ,-առաջարկեցի ես:

Մեքենան կանգնեց:

Տեղանքը կտրված է քաղաքից: Թվում է`մարդ արարածը ոտքը երբեք այդտեղ չի դրել:Շուրջբոլորը ծառեր են, որոնց արանքում միայն մի նեղլիկ ճանապարհ է երևում, որով ուղևորվում էինք:

Նա հանգիստ նստել է, մինչ ես`կռացած փորձում եմ ամրագոտին խելքի բերել: Իմ գլուխը մերթընդմերթ քսվում է նրա փորին, կրծքավանդակին ու ձեռքերին:

–Վերջ, պատրաստ է,-զվարթ տոնով խոսեցի ես ու գլուխս բարձրացնելով`նայեցի ուղիղ աչքերի մեջ:Նա էլ ինձ է նայում իր խոշոր ծակող աչքերով: Մի րոպե դեմքիս նայելուց հետո հանկարծ մոտ քաշեց դեպի իրեն ու համբուրեց շուրթերս:Եվս մի քանի վայրկյան, և ես նստած եմ նրա ծնկներին: Սկսեցի երկար փարթամ մազերս հավաքել ուսերիցս, ապա կռացա նրա դեմքին, շուրթերս սահեցրի այտի վրայով ու համբուրեցի վիզը: Ձեռքերով շոյում եմ կրծքավանդակը, որը դողում է իմ հպումներից:

Նրա շուրթերը դանդաղ մոտեցան իմին, վերին շուրթը գրկեց իմ ներքևինին ու պինդ, բայց միևնույն ժամանակ նրբորեն,սեղմեց այն: Մատներս դանդաղ արձակում են Պարոնի վերնաշապիկի կոճակները.սկզբում արձակվեցին առաջին երկուսը, ապա` մնացածը: Ամեն մի կոճակի հետ ես ավելի եմ նրան ցանկանում: Վերնաշապիկը հանելուց հետո մի պահ ետ քաշվեցի, դիտեցի նրան, շոյեցի այտերը, ապա նորից գրկեցի` սեղմելով մկանուտ ուսերը և մեջքը:

Նրա մատները սահում էին զգեստիս վրայով, ու ես էլ չնկատեցի, թե ինչպես մի քանի վայրկյանում ամբողջովին մերկացա:Պարոնը սկսեց համբուրել ուսերս, որոնցից թարմ ծաղիկների հոտ է գալիս, վիզս, մատներիս ծայրերը: Ես բարակ ձեռքերս փաթաթել եմ նրա վզին ու շուրթերս հպում եմ բերանի անկյուններին: Անհագ ներծծում եմ սիրո քաղցրությունը, համբուրում եմ այնպես, ասես վերջին անգամ եմ համբուրում:

Մենք երջանիկ ենք: Աչքերս փակ` փարվել եմ նրան ու միակ բանը, որ ուզում եմ, վայրկյանը կանգնեցնելն է…


Ժամը 22:11

Մենք կանգնեցինք խանութի դիմաց, ու Պարոնը ներս մտավ գնումներ կատարելու: Երբ նա կորավ տեսադաշտիցս, կամացուկ տեղափոխվեցի ղեկի դիմաց`մատներով շոշափելով այն: Իսկ ինչ, եթե մեքենա վարելն այնքան էլ դժվար չէ, ինչքան ինձ է թվում: Աստված իմ, ինչի մասին է խոսքը, եթե անգամ չգիտեմ`ինչպես շարժիչը գործի դնել: Ինչքան հիշում եմ, դրա համար բանալի է անհրաժեշտ, որը ես չունեմ: Թե ունեմ? Բացեցի ներքևի դարակն ու սկսեցի որոնել: Գտա: Հիանալի է: Պետք է հասցնել մինչև Պարոնի վերադարձը տեղից պոկվել: Բայց ինչպես, եթե գաղափար անգամ չունեմ իմ հետագա գործողությունների մասին: Հանկարծ գլխումս հրաշալի միտք ծագեց: Շրջվեցի դեպի ետևի նստարանն ու վերցրի հատակից պայուսակս: Գրպաններից մեկից դուրս քաշեցի հեռախոսս: Ինչպես ավելի շուտ չէի կռահել, որ մեծ խանութի տարածքում եմ, որտեղ ազատ ինտերնետ կա: Արագ միացա կապին ու մի հոլովակ գտա, որում բացատրվում է մեքենան տեղից պոկելու համար անհրաժեշտ գործողությունների հերթականությունը: Ձայնը բարձրացրի ու սկսեցի հերթով կատարել բոլոր հրահանգները: Ուրեմն այսպես, ձախ ոտքը դնում ենք ոտնակին, ընտրում ենք չեզոք արագությունը,բանալին մտցնում անցքի մեջ ու պտտում: Մեքենան ցնցվում է, իսկ սիրտս քիչ է մնում ճաքի սարսափից: Լիլի, հավաքիր քեզ: Հետո արագությունը դնում ենք առաջինի վրա, առաջ քաշում այն երկար բանն, ու ոտքը կամաց ոտնակից հեռացնում: Անիվները պտտվում են, հողը շարժվում է ներքևում, հիմա լեղիս ջուր կդառնա: Ձեռքերս դողում են: Առջևում անորոշություն է, իսկ ինչ, եթե դիմացս անդունդ է? Գրողը տանի, ես բավականին հեռացել եմ խանութից, կապը կորել է, մոռացա նայել, թե ինչպես են մեքենան կանգնեցնում: Ոտքս սեղմում եմ ոտնակին ու արագություն զարգացնում, շարժվում եմ դեպի գլխավոր ճանապարհը, որ քաղաք է տանում: Իմ խնդիրն այն է, որ մինչև վառելիքի սպառվելը գլխիս մի փորձանք չբերեմ: Ամբողջ մարմինս ցնցվում է վախից: Ոնց արգելակեմ, գրողը տանի? Մատներս դողում են: Ուղեղս ու մարմինս հակառակ ուղղություններով են գործում: Ձախ ոտքս անընդհատ արագություն է ավելացնում, իսկ ուղեղս ցնցվում է վախից, որովհետև հասկանում է դրա հետևանքները, բայց իրավիճակը կառավարել չի կարողանում: Մեքենան հարթ տարածությունից տեղափոխվեց լեռնոտ մակերևույթ, ու վայրկյան առ վայրկյան գետնից բարձրանում է: Շուրջս լեռներ են: Ճիշտ է`երկու կողմերում պաշտպանիչ ձողեր կան, որոնք իբր պիտի կանխարգելեն վթարներն ու մեքենաների ներքև գլորվելը, բայց ես այնպիսի արագությամբ եմ սլանում, որ ինձ ոչինչ չի օգնի: Փրկություն չկա, հանձնվում եմ: Բաց թողեցի ղեկն ու ափերով ծածկեցի աչքերս`ոտքերս ամբողջ ուժով ոտնակներին սեղմելով: Մի քանի ակնթարթ զգացի շարժումը, հետո մարմինս առաջ եկավ: Ձեռքերս դեռ դեմքիցս չեմ հեռացրել, բայց գուշակում եմ, որ ամենայն հավանականությամբ արդեն օդում եմ: Թեթև դղրդոց լսեցի, ու ժամանակն ասես կանգ առավ: Շուրջս ամեն բան խաղաղվեց ու լռեց: Տարօրինակ է: Ինչ է կատարում? Միթե արդեն հանգուցյալների աշխարհում եմ? Վախենում եմ աչքերս բացել, որովհետև չգիտեմ, թե ինչ կտեսնեմ: Սարսափում եմ անորոշությունից:

–Օրիորդ, դուրս եկեք մեքենայից,-հանկարծ ականջիս հասավ տղամարդու անծանոթ մի ձայն:

Ուշադրություն մի դարձրու, Լիլի, սա խաբկանք է, մատներդ կոպերիցդ հանկարծ չհեռացնես:

–Ռայմունդ, շուտ այստեղ արի, ղեկին երեխա է,-նորից լսվեց նույն ձայնը:

Երբ սարսափով բացեցի դեմքս, աչքերիս առաջ երկու երիտասարդի տեսա, իսկ դիմացիս ապակուց`նրանց մեքենան`իմի հետ քիթ քթի:


Ժամը 22:26

–Անունդ ինչպես է?

–Լիլի:

Չեմ ուզում հավատալ, որ գտնվում եմ նույն մեքենայի մեջ Պարոնի որդու հետ: Մենք ճամբար ենք վերադառնում:

–Շատ հաճելի է, իսկ իմը Ռայմունդ է:

Նա գեղեցիկ տղա է`խոշոր աչքերով, խիտ հոնքերով ու բարձրահասակ: Թեթև բնավորություն ունի, աշխույժ միմիկա, բերանի անկյունները միշտ ժպիտի մեջ են: Ես նրա նմանների հետ ընկերություն եմ անում, բայց չեմ սիրահարվում երբեք: Նրանից հիանալի ընկերուհի դուրս կգար, եթե աղջիկ լիներ:

–Մեքենան շատ է վնասվել?

–Չէ, դիմացի հատվածը միայն.հասցրել ես ժամանակին արգելակել:

–Ես անգամ չգիտեմ, թե ինչպես է դա արվում, պատահաբար է ստացվել:

–Բոլոր հարցերում է բախտդ այդպես բերում?-ծիծաղեց նա:

Ժպտացի:

–Ինչ կա ձեր միջև?

–Ում?-չհասկացա ես:

–Քո ու հորս:

Իմ դեմքը կարմիր երանգ ստացավ, իսկ ճակատիս քրտինքի կաթիլներ հայտնվեցին:

–Ես նրա աշակերտն եմ:

–Պարզ է…

–Նա գիտի կատարվածի մասին?

–Հա, զանգել եմ:

Կանգնեցինք խանութի դիմաց,որտեղ մեզ վաղուց սպասում էր Պարոնը: Նա բացեց դուռն ու տեղավորվելով կողքիս նստարանին`դեպի ինձ ձգվեց: Կուչ եկա ու ձեռքերով ծածկեցի գլուխս: Մարմինս դողում է վախից:

–Թող գրկեմ, Լիլի: Աստված իմ, ոնց ես վախեցել…

Աչքերիցս սկսեցին արցունքներ հոսել: Ինչպես կարող էի մտածել, որ նա ընդունակ է ձեռք բարձրացնել վրաս? Երբ պիտի վերջապես դադարեմ բոլոր տղամարդկանց մեջ հորս արտացոլանքը տեսնել?

–Կներեք ինձ, խնդրում եմ…

–Կարևորն այն է, որ դու ողջ-առողջ ես:

Պարոնը համբուրեց այտերս, ապա մեջքից գրկեց նաև Ռայմունդին, ով ղեկին էր:

–Մենակ ես եկել?-դիմեց որդուն:

–Ծանոթներիցս մեկն այս կողմերում գործեր ուներ, ինձ էլ միանգամից հետը բերեց:

–Ես մայրիկիդ նկատի ունեի:

–Նա այսօր պետք է աշխատանքի գնա, անհետաձգելի գործեր կան, որ հարկավոր է ավարտին հասցնել: Վաղն այստեղ կլինի:

–Հիանալի է:

Մենք ճամբարի տարածք մտանք: Իջա մեքենայից ու առաջին բանը, որ արեցի, ստուգելն էր, թե այն ինչ վիճակում է: Բարեբախտաբար, համարյա չէր վնասվել: Ազատ շունչ քաշեցի ու բարձրացա իմ սենյակ:


Ժամը 22:34

Հազիվ էի հասել սենյակիս դռանը, երբ հանկարծ ուսիս զգացի մի թեթև ձեռք: Վախեցած շրջվեցի ու աչքերիս չհավատացի` դիմացս տեսա Պարոնի սլացիկ կազմվածքը և կրակոտ աչքերը` այս ու այն կողմ նայող: Մի քանի վայրկյան նայեցինք իրար, հետո ինքնաբերաբար մոտեցանք: Փորձեցի հնարավորինս մեղմ հպվել նրան, բայց չստացվեց.զգացի, որ սա այն եզակի հանդիպումներից է, որ ունենում ենք, ու տեղի տվի զգացմունքներիս: Պինդ գրկեցի նրան, քիթս ագահաբար կլանում է մարմնի բուրմունքը, իսկ շուրթերս թափառում են դեմքի վրայով, կարծես նրանն են որոնում: Իմ ամենասիրելի կարմիր բլուզն է հագել, վիզը մի փոքր բաց է: Ձեռքերը, որոնք գրկել են իրանս, առաջվա պես ջերմ են ու տաք, իսկ մատները` սովորականի պես քնքուշ: Մեր գրկախառնության մեջ ինչ որ առեղծված կա.մենք չափից դուրս մոտ էինք միմյանց: Սովորաբար մարդիկ գրկվելուց մոտենում են դեմքերով, իսկ մարմինները պահում են որոշակի հեռավորության վրա, իսկ մենք կպել ենք միմյանց և դեմքով, և մարմնի բոլոր կետերով, ինչը յուրահատուկ լարում է մտցնում մեր մեջ:

Ես գրեթե շպարված չեմ, բայց, ինչ խոսք, գեղեցիկ եմ ու կանացի, շուրթերիս շրթներկ չկա, բայց բնականից փարթամ են ու կարմիր և, ինչը ամենակարևորն է, պատրաստ` ծածկելու նրա երեսը կրքոտ համբույրներով:

Սենյակ մտնելով`նստեցինք անկողնուս, զննեց ինձ, ես էլ`նրան, ապա սկսեց շոյել վարսերս.

–Բնական են, չէ?-հետաքրքրվեց նա:

–Հա, դեռ չեն սպիտակել, ես էլ կարիք չեմ տեսնում ներկելու,-ժպտացի ես:

–Կարող եմ հոտ քաշել? Ուզում եմ զգալ բնականի բույրը:

Առանց պատասխանի սպասելու քաշեց ինձ դեպի իրեն, հոտոտեց մազերս, ապա վիզս, հետո սկսեց կարոտած համբուրել այտերս: Մինչ ես ինձ անսպասելիությունից կորցրել էի, զգացի, որ մեր շուրթերը հանդիպեցին: Ակամա աչքերս փակեցի ու ավելի մոտեցա նրան: Մի քանի րոպե վայելում էի երանելի պահը, երբ զգացի, որ կիսով չափ հանվել եմ, բայց արդեն ուշ էր դիմադրելու համար, հաճոյաբար ենթարկվեցի, դեռ ավելին`սկսեցի ինքս էլ նրան հանվեցնել: Ավելի շատ համբուրում եմ նրան, քան մտածում հետագա գործողությունների մասին ու զգում եմ, որ նույնն էլ նա…ինչ որ մի բան կա մեր միջև, որը հեռու էր հասարակ ֆիզիկական ցանկությունից, միգուցե հենց սերն է…


Ժամը 22:41

Ինչ որ տարօրինակ բուրմունք է տարածվել շուրջս.չեմ կարողանում հասկանալ տապակած կարտոֆիլն է այդպես բուրում, թե խոհանոցում ինչ-որ մի ավելի սիրելի բան կա: Մի պահ կարծես երկու բույրերը միախառնվեցին, շոյեցին քիթս, այտերս, շուրթերս, կարծես ես էլ աստիճանաբար մի բույր դարձա ու լուծվեցի տարածության մեջ: Երբ վերջապես շրջվեցի և տեսա ետևումս կանգնած Պարոնին, արդեն լիովին պարզ դարձավ բույրի առեղծվածը. այդ նա է սիրո բույր ճառագում, նրա հոտի մեջ եմ այդպես անէացել ու նրա տաքությունն է այդպես շոյում սիրտս:

–Բարև,– շփոթմունքս հաղթահարելով` զվարճացա ես,-ներս եկեք:

–Չեմ խանգարում?-ժպտաց նա:

–Ընդհակառակը,-շփոթվեցի ես ու ընդառաջ գնացի, որ գրկեմ:

–Միգուցե վերև գնանք,-ետ-ետ գնաց նա,-այնտեղ ավելի հարմար է խոսելու համար:

–Իսկ գրկելու?-թարթիչներս իջեցրեցի ես,-այստեղ եմ ուզում գրկել Ձեզ:

–Դուռը փական ունի?

–Հա, համ էլ ոչ ոք այս ժամին խոհանոց չի մտնում,ինչու եք հարցնում?

Պատասխանի փոխարեն նա կողփեց դուռը, գրկեց ինձ, մի քանի համբույր նետեց այտիս, ու մինչ ես անսպասելիությունից չգիտեմ`ինչ է կատարվում, ինքս էլ չհասկացա, թե ինչպես հալվեցի նրա գրկում, մխրճվեցի ուժեղ ձեռքերի մեջ ու կարծես մարմնիս հետ միասին ուղեղս ու բանականությունս էլ անէացան: Ես գիտեմ, որ սխալ եմ անում, գիտեմ, որ արածս բանական չէ, բայց շարունակում եմ ենթարկվել, շարունակում եմ հանձնվել, քանի որ ինձ հետ կատարվում է այն,ինչի մասին երազել էի, ինչը անդադար պատկերացրել էի ու տենչացել: Ես նրա գրկում եմ, վերջապես շնչում եմ նրա հոտը, ես հենց այս պահին իմացա, թե ինչ բույր ունի սերը: Աներևակայելի է շարունակ երազել մի բանի մասին,ստանալ ու հիասթափվելու փոխարեն գիտակցել, որ իրականում այն ավելի հրաշալի է,քան քո պատկերացումներում և գլուխը շարունակ կորցնել այդ իրականությունից:

Ես հարբեցի նրանով` ավելի արագ, քան կհարբեի ցանկացած թունդ ալկոհոլից, զարմանալիորեն հասկանում եմ`շուրջս ինչ է կատարվում, բայց,գրողը տանի, չեմ կարողանում ազդել այդ իրականության վրա, կարծես կողքից դիտորդ լինեմ, ինչպես երազում: Պարզ հիշում եմ, թե ինչպես նրա գրկում հայտնվեցի, ինչպես սկսեցինք համբուրվել, ինչպես էին սահում նրա շուրթերը իմ մարմնի վրայով: Սիրո բույրը նախ պատեց վիզս, հետո ճակատս ու այտերս, լցվեց բերանիս մեջ, սկսեց թափառել շուրթերիս վրա, հետո հայտնվեց ուսերիս ու պարուրեց գոտկատեղս, գլուխս պտտվում է այդքան ճնշումից ու հաճույքից, ուզում եմ այն կիսել ու վերջապես ազատ շունչ քաշել: Մի պահ ազատվեցի նրա գրկից, նայեցի աչքերի մեջ, հետո փակեցի իմը ու դանդաղ հեռացա, նա զարմացած դիտում է իմ գործողությունները: Մոտեցա գազօջախին, վերցրի տապակած կարտոֆիլով ամանը, բացեցի կողփված դուռը, ապա նորից մոտեցա նրան ու շուրթերս մոտեցնելով ականջին`շշնջացի.

–Գիշերը ժամը երկուսին կգամ Ձեր սենյակ:

Մի տապակած կարտոֆիլ բերանս դնելով`դանդաղ դուրս սողացի խոհանոցից:


Ժամը 22:52

Երբ դուրս եկա սենյակիցս, թվաց, թե ճամբարում շունչ-արարած չկա.ամբողջ ճամբարը պարուրվել է մթի ու լռության վերմակով: Պարոնը երկու հարկ վերև է գիշերում`իր առանձնասենյակում, հազիվ էի մոտեցել դռանը, երբ ճեղքից լույսի շող ընկավ վրաս. նա, սպասում է ինձ… այդ միտքը ավելի է խենթացնում երևակայությունս: Առանց դուռը թակելու` կամացուկ ներս սողացի, երեք վայրկյան և ես նրա դիմաց էի:

–Սուրճ կուզես?

Սուրճը թերևս միակ բանն էր, ինչից երբեք չէի հրաժարվում, հատկապես եթե այն ինձ հյուրասիրում էր մեկը, ումից առավել ևս չէի հրաժարվի:

–Սառն է?Ամբողջ ներսս վառվում է:

Նա անձայն սկսեց կախարդական ըմպելիքի պատրաստությունը,իսկ ես կամացուկ մոտեցա ու մեջքից գրկեցի, ձեռքերս նրա մատներն են որոնում:

–Մի բան ասեմ?-ձայնիս արհեստականորեն չարաճճի երանգ տվեցի ես,-պաշտում եմ Ձեր մատները:

Խոսքս դեռ չավարտած`վերջապես որսացի ձեռքը ու սկսեցի անհագ համբուրել.համբուրում էի ձեռափերը, դաստակը, մատները հատ առ հատ, բազուկները ու ընթացքում արձակում վերնաշապիկի կոճակները: Ես ներքուստ կապել էի աչքերս, չէի տեսնում`ինչ եմ անում:

–Լիլի, նման սերը ոչինչի չի բերի:

–Եթե ոչինչ ասելով` նկատի ունեք ամուսնությունը, համաձայն եմ, բայց ախր սերը միայն դրանով չի սահմանափակվում:

Նա ազատվեց իմ գրկից ու մոտենալով սեղանին` սկսեց ելակի ու բանանի համով պաղպաղակ լցնել փոքրիկ ամանների մեջ:

Նստեցի մի փոքր հեռու` ուսերիս զգալով նրա հայացքի ու էներգետիկ դաշտի ջերմությունը: Չեմ հիշում ինչից էինք զրուցում,միայն հիշում եմ,որ բառերս ասես ժպիտի միջից էին ծնվում,ինչը ձայնիս առանձնակի գրավիչ երանգ էր տալիս: կոշիկներս հանել էի ու ոտնաթաթերս ազատ այս ու այն կողմ էի շարժում: Երկուսս էլ պարբերաբար կարմրում էինք: Հասկանում էինք,որ այն,ինչի մասին խոսում ենք,իրականում մեզ այդքան էլ չի հուզում: Մեր լեզուները սոցիալական բնույթի նյութ էին արտաբերում, բայց մարմինները լրիվ այլ ալիքի վրա էին:Ասես լեզուն միջոց էր մարմինների խոսակցությունը չդադարեցնելու համար: Մենք վախենում էինք լեզուների լռությունից, որովհետև գիտեինք.հենց լեզուն լռի, մարմինն ավելի բարձր կսկսի խոսել:Ես զգում էի,որ հենց վերջանա խոսակցության նյութը, մի պահ միմյանց ենք նայելու ու իրար գիրկ նետվենք: Ես զսպում էի ինձ,բայց միայն հիմարը չէր նկատի, թե ինչպես եմ նրան ուզում: Երբ աչքերին էի նայում, պատկերացնում էի, թե ինչպես եմ հետը սիրով զբաղվում, ակամա կարմրում էի իմ մտքերից, Պարոնն էլ հասկանում էր դա ու խորամանկ ժպտում: Նա նստեց կողքիս: Մենք սկսեցինք պաղպաղակ ուտել ու սառույցով սուրճ խմել:

Հանկարծ նրա հեռախոսին զանգ եկավ: Ռայմունդն է:

–Բարև, հայրիկ, քնած ես?

–Չէ, արի սրճենք:

Ես ոտքի կանգնեցի:

–Կարող ես մնալ, Լիլի,-առաջարկեց Պարոնը:

–Արդեն ուշ է, ուզում եմ քնել: Շնորհակալ եմ…


Ժամը 22:59

Ես պառկել եմ սենյակի մթության մեջ ու առաստաղին եմ նայում: Շուրջս գիշերային լռություն է: Աղջիկները վաղուց քնել են, իսկ ժամացույցի արագաշարժ սլաքը մոտենում է հինգին: Ատում եմ այդ սլաքը: Ինձ հաճախ թվում է, թե կյանքիս կեսից ավելին արդեն անցել է, անընդհատ վախ ունեմ, որ ինչ-որ բան բաց եմ թողնելու, տարօրինակ զգացողություն է ներսումս, որ մոտ է մահը: Զգուշորեն վեր կացա անկողնուցս, հագա թեթև զգեստս, առանձնակի քնքշությամբ նայեցի քնած ընկերուհիներիս անհոգ դեմքերին ու քայլերս ուղղեցի դեպի խոհանոց:

Պատանի հասակում ծնողներս թույլ չէին տալիս սուրճ խմել, որովհետև վնաս է ոսկորներիս: Արգելքն իմ մեջ անասելի կիրք էր առաջացրել.թաքուն էի խմում: Ամեն պատեհ առիթ օգտագործում էի` մի ումպ ավելի անելու: Ամեն կումն ինձ համար առանձնահատուկ վայելք էր, իսկ բույրի ամեն մոլեկուլը հաճելիորեն պտտեցնում էր գլուխս:

Հիմա, երբ ես եմ իմ գլխի տերը և կարող եմ սրտիս ուզածի չափ սուրճ խմել, զարմանալիորեն նկատում եմ, որ այն ինձ առաջվա պես հաճույք չի պատճառում: Համն էլ է փոխվել, հոտն էլ առաջվա նման գլուխս չի պտտեցնում:Ես իմ պատանեկան հասակի սուրճն եմ ուզում: Ոչ կաթը, ոչ զանազան մրգային փոշիները և ոչ էլ նույնիսկ շոկոլադը չեն օգնում ստանալ այդ համը…արգելքի համը…

Տրամաբանորեն հասկանում էի, որ սխալ էի անում, վնաս էի ինքս ինձ պատճառում,անասելի մեղավոր էի զգում ծնողներիս առաջ, բայց, գրողը տանի, դա ինձ դուր էր գալիս: Ինչպես կարող է մարդուն դուր չգալ ինչ-որ բանի հանդեպ կիրք զգալը?

Դուրս գալով խոհանոցից`որոշեցի գնալ ճամբարի ամենասիրածս վայրը: Այդ կոկիկ սենյակը այնքան էլ պարասրահի նման չէ, բայց լուսավոր է, լավ կահավորված ու հարմարավետ:

Գիշերները, երբ ճամբարը քնած է լինում, առանձնանում եմ այնտեղ, երաժշտություն միացնում ու միայնակ պարում:

Զգուշորեն սենյակ մտա, հատակին դրեցի սուրճի բաժակը, ինքս էլ նստեցի հատակին ու զգացի, որ աչքերս փակվում են հոգնածությունից:

Ոտաբոբիկ եմ, հագիս վառ դեղնավուն, հազիվ ծնկներս ծածկող զգեստ է, որի ներքևի հատվածը տեղ-տեղ պատառոտված է, իսկ ուսերը կիսով չափ բաց են: Մարմնիս վրա ոչ մի զարդարանք չկա, իսկ դեմքս առանց շպարի է: Ինձ իմ մտքերից արթնացրեց երաժշտության դանդաղ ձայնը: Վախս երջանկության փոխվեց, երբ դռան մոտ նկատեցի Պարոնին: Նա էր երաժշտություն միացնողը: Հագին սպիտակ շալվար է ու մի բարակ վերնաշապիկ: Դեմքին հոգնածության նշույլ անգամ չկա: Ժամանակի ավերիչ ու անխիղճ ձեռքը զարմանալիորեն անտեսում է այդ տղամարդուն: Նա ավելի գեղեցիկ և գրավիչ է իր քառասունում, քան շատ քսանամյա տղաներ:Նա ինձ նման է արտաքինով, դրա համար մոտս աննկարագրելի հարազատության զգացում է առաջացնում:Աչքերը խոշոր են, արտևանունքները` արտահայտիչ երկար, իսկ երբ մի անգամ նայեցի բարակ մատներիս, անմիջապես հասկացա, թե ինչու եմ նրա մատներն այդպես պաշտում.նրանք նույնքան նուրբ ու բարակ են, որքան իմը…

Մենք առանց բառ փոխանակելու սկսեցինք պարել:Անտանելի վատ եմ պարում, անընդհատ կանգնում եմ Պարոնի ոտնաթաթերին, բայց քանի որ բոբիկ եմ, չի զգում:

Ես մատներիս սառը ծայրերով գրկել եմ նրա վիզն ու հայացքս ուղղել դարչնագույն աչքերին: Նրանք սուրճի նման են`այն պատանեկան սուրճի,որն ինձ այդքան դուր էր գալիս: Նրա բիբերը սուրճի պես սև են, ու միայն սիրահարվածի չափազանց զննող աչքը կարող է նկատել, որ այդ սևության մեջ փոքրիկ դարչնագույն զանգված է լողում`նոր եփված սուրճի երեսին լողացող սիրո պես:Միգուցե դա էլ նրա սերն է…


Ժամը 23:17

–Լիլի, ծանոթացիր, կինս է,-ժպտալով արագախոսեց Պարոնը:

Ես արհեստական ու սառը ժպիտ կրակեցի երեսիս, մի կերպ բարևեցի ինձ մայրաբար ժպտացող կնոջն ու շտապեցի կորել նրանց տեսադաշտից:


Ժամը 23:34

Պառկել եմ կանաչ խոտերի վրա ու հայացքս երկնքին հառած` երազում եմ: Հանկարծ մեկի շուրթերը մատներիս դիպան ու սկսեցին համբուրել: Վախեցած բացեցի աչքերս ու դիմացս տեսա Պարոնին:

–Ինչու ես ճամբարից այսքան հեռվացել?Երկինքն ամպամած է, հիմա որ անձրևեց, ոնց ենք ետ վերադառնալու?

Նրա քնքշանքներից ազատվելով`գետին մոտեցա: Կյանքում առաջին անգամ նրան տեսնելիս զայրույթ զգացի: Ինձ թվաց, որ նա երրորդ ավելորդի պես ներկայացել է այն ժամադրությանը, որն ինքս ինձ հետ էի որոշել անցկացնել:

Հազիվ էր խոսքը ավարտել, երբ երկնքում կայծակի նման մի բան ճայթեց ու անձրևային թափանցիկ վարագույր իջեցրեց գետի, շրջակա լեռների ու մեր մտահոգ դեմքերի վրա:

–Ասում էի, չէ?-խրատեց Պարոնն ու ձեռքիցս բռնելով` դեպի անորոշություն տարավ:

Անորոշություն ասվածը քարայրինման մի բան էր, և մենք որոշեցինք մինչև եղանակի կարգավորվելն այդտեղ պատսպարվել: Ես մինչև ոսկորներս թրջվել եմ, որովհետև հագս թեթև բարակ կտորից զգեստ ունեմ միայն: Նոթբուքս պայուսակից հանելով`ստուգեցի արդյոք աշխատում է, ու համոզվելով, որ հետն ամեն ինչ կարգին է, եղանակի մասին մոռանալով` սկսեցի Պարոնի շուրջն ուրախ-զվարթ պտույտ գալ: Քարայրը բավականին մեծ է ու լայնարձակ` ազատ տեղաշարժվելու համար, իսկ ներսում, բախտի բերմամբ թե պատահմամբ, չոր փայտի կտորներ կան, ուստի որոշեցինք կրակ անել:

–Օգնիր փայտերը բերել,-մեղմ ձայնով խնդրեց նա:

Իրար անցնելու փոխարեն անշտապ ու հանգիստ շարժումներով հագա մարմնագույն կոշիկներս և անմեղ հայացքով, ասես խնդրանքն ամենևին էլ ինձ չէր ուղղված, սկսեցի Պարոնին նայել:

–Չես ուզում օգնել ինձ?

–Դուք միայնակ էլ գլուխ կհանեք,-ժպտացի ես,– իսկ հետո անպայման կանչեք ինձ, որ կրակի վրա Ձեզ համար սուրճ տաքացնեմ:

–Չգիտեի, որ հետդ սուրճ ես ման տալիս,-ծիծաղեց նա:

Կրակը վառելուն պես մոտեցավ ինձ ու զգեստիս փեշը քաշելով` ասաց.

–Խոնավ է, կմրսես:

Չնայած նորավառ կրակի ալիքները հասցրել են տաքացնել քարայրը, այնուամենայնիվ, մարմինս սառը դողով է պատվել, իսկ հայացքս Պարոնի տաք վերարկուի վրայով է շարունակ սահում: Դպրոցում ցուրտ եղանակին դիտավորյալ բարակ էի հագնվում միայն նրա համար, որպեսզի առաջարկեր իր վերարկուն վրաս գցել, բայց նա չէր առաջարկում:Ինձ թվում էր, որ եթե սիրում է ինձ, անպատճառ պիտի գուշակի ցանկություններիս մասին: Երանի այն ժամանակ իմանայի, որ տղամարդիկ առհասարակ գուշակել չգիտեն:

Երբ ամեն բան պատրաստ էր, նստեցինք կրակի մոտ, որ սուրճ վայելենք: Անձրևը դեռ չի դադարել, ու երկուսս էլ հոգու խորքում շնորհակալ ենք նրան, որ ևս մի քանի ժամ իրար հետ ենք անցկացնելու:

Ես սովորականի պես սուրճը եռման եմ խմում, բայց դանդաղ ու խորիմաստ: Երբ կում եմ անում անուշահոտ ու կոկորդ շոյող ըմպելիքից, կուլ տալուց առաջ մի քանի վայրկյան բերանումս եմ պահում ու փորձում հասկանալով և զգալով վայելել: Կյանքն էլ եմ սիրում կում-կում ապրել`առանց շտապելու, տագնապի ու ամենակարևորը` մտածված: Չկա ավելի սարսափելի բան, քան տգիտության մեջ գոյատևելը: Տգիտությունն ամենևին էլ դիպլոմներ ու բարձրագույն կրթություն չունենալը չէ, այլ չհասկանալը, թե կյանքումդ արած ամեն քայլն ու ընտրությունն ինչի կբերի: Նպատակին հասնելու համար առաջինը պիտի վերջին քայլդ անես, որովհետև երբ հասկանաս, թե սիրտդ դեպի ուր է ձգտում, առաջին քայլդ ինքնըստինքյան կստացվի: Ոտքդ որևէ ճանապարհի վրա դնելուց առաջ պիտի զգաս, արդյոք դա այն ուղին է, որը քեզ երջանկություն կբերի: Երջանկություն ասվածը ամենևին էլ փողի մեջ չէ: Մարդը վաղ թե ուշ կշտանում է հաճույքներից, նոր էմոցիաներից ու բարիքներից, որոնք կարողանում է դրանով ձեռք բերել: Վաղ թե ուշ գիտակցություն է գալիս, որ փողի քանակն ամենևին էլ ուղիղ համեմատական չէ մարդու վերապրած զգացմունքների ուժգնությանը: Զգացմունքները միշտ նույնն են մնում.մարդը ուրախանում, տխրում, դառնանում ու երջանկանում է միշտ նույն ձևով: Միայն դրանց աղբյուրներն են փոխվում. սկզբում այգու նստարանին նստած ես սիրածդ սուրճը վայելելով երջանկանում, հետո այգու փոխարեն քեզ կարողանում ես թույլ տալ սրճարան գնալ, ապա գալիս է մի օր, երբ գիտակցում ես, որ ամենից հաճելին թերևս սիրածդ տղամարդու թևը մտած`քարայրում նստած սրճելն է…

–Ինչի մասին ես մտածում?-ուսերս գրկելով խոսեց Պարոնը:

Նրա ափերի տաքությունը զգալուց հետո միայն գիտակցեցի, թե ինչքան եմ թրջվել: Բարակ զգեստս իր բոլոր թելերով ու ատոմներով տպվել է խոնավ սառած մարմնիս և չնայած կրակոտ օդի հետ շփմանը`չորանալու միտք անգամ չունի:

–Իմ,-կարմրեցի ես,-ուզում եմ հասկանալ ինձ: Ուզում եմ լսել ներսիս ձայնը, բայց չի ստացվում: Գիտեք, երբ խանութ եմ մտնում, որ ինձ համար որևէ համով բան գնեմ, ժամերով կանգնում եմ քաղցրավենիքների ու տարատեսակ ուտելիքների դիմաց և ոչ մի կերպ չեմ կարողանում զգալ, թե սիրտս որ մեկն է ուզում, ավելի հաճախ էլ ընտրում եմ մի բան, բայց համտեսելուց հետո հասկանում, որ ամենևին էլ այդ մեկը չէր ուզածս: Տարօրինակ է չէ, փոքր ժամանակ երազում էի գրպանումս միշտ լիքը փող ունենալ, որ ցանկացածիս չափ քաղցրավենիք գնեմ, իսկ այժմ հնարավորությունն ունեմ, բայց չեմ կարողանում զգալ ընտրածս թխվածքն, իրոք, այն է, ինչն ինձ հաճույք կպատճառի? Նույն սկզբունքով էլ, ով գիտի, մասնագիտությունս եմ ընտրելու. շուտով համալսարան պիտի ընդունվեմ, ու գաղափար անգամ չունեմ, թե ինչ է ինձ սպասվում: Աշխարհում ամեն ինչ իր առաքելությունն ունի: Շաքարի առաքելությունը քաղցր լինելն է, սուրճինը` այդ քաղցրն իր մեջ լուծելը: Որն է այդ դեպքում իմ առաքելությունը?

–Գիտես`ինչու տասնութ տարեկանում մի քաղցրավենիք անգամ չես կարողանում ընտրել?Որովհետև փոքր ժամանակվանից ծնողներդ են ամեն բան քո փոխարեն ընտրել: Նրանք են որոշել, թե որ թխվածքն է քեզ համար ավելի օգտակար կամ որ զգեստն է վրադ ավելի լավ նստում: Որոշել են ու երբեք չեն փորձել հետաքրքրվել, արդյոք վրադ լավ նստող զգեստի մեջ իրենց ընտրած օգտակար քաղցրավենիքը ուտելով`քեզ երջանիկ ես զգում:

Պարոնը վերջապես նկատեց, որ ժամից ավելի է` խոնավ բարակ զգեստով եմ ու վերարկուն հանելով`ինձ մեկնեց:

–Չես ուզում ինձ համբուրել?

Նրա հարցն ինձ ամենևին չզարմացրեց, որովհետև ամեն մանրուքի համար համբուրում էի: Ինչ էլ ինձ համար աներ, շնորհակալություն էի հայտնում ու ցույց տալիս, որ նկատում և գնահատում եմ:

–Գաղտնիք է,-ծիծաղեցի ես,-ինքներդ համբուրեք, կիմանաք`ուզում եմ թե ոչ:

Առանց պատասխանի սպասելու`պոկվեցի տեղիցս ու քարայրից դուրս եկա:

Պարոնը, հասկանալով, որ իմ գժությունը սահմաններ չունի, ու պատրաստվում եմ անձրևի տակ սառը լոգանք ընդունել, վազեց ետևիցս, որ ներս բերի`ըստ երևույթին փոշմանելով, որ ժամանակին չբռնեց ու չհամբուրեց:

Արդեն ուշ է`ես մինչև եղունգներիս ծայրը թրջվել եմ, ու դեմքիս ծիծաղկոտ արտահայտությունից դժվար չէ եզրակացնելը, որ քարայր վերադառնալու միտք անգամ գլխիս մեջ չի պտտվում: Ավելին` երբ Պարոնին տեսա, ուզեցի նրան հենց անձրևի տակ համբուրել:

–Ներս գալու ես թե ոչ?-զայրույթախառը նախատեց նա:

Գլուխս կախ հետևեցի նրան, իսկ երբ նորից ներս մտանք ու նստեցինք կրակի մոտ, ինքս, առանց բառ ասելու, գրկեցի ու համբուրեցի: Սերը միայն համբույրների ու գրկախառնությունների մեջ չէ: Ինձ բավարար է գլուխս դնել նրա ծնկներին ու աչքերի մեջ նայել` զգալու համար այն, ինչ երբեմն ամենաջերմ ֆիզիկական հպումներն անգամ չեն տալիս: Ես այդ աչքերում պաշտպանություն ու պետքություն եմ տեսում`բաներ, առանց որոնց կանացի բնությունը տխրում ու դադարում է ծաղկել: Կանայք ուժեղ լինելուց են թուլանում, իսկ Պարոնն իր ուժով երբեք չէր թողնում թուլանամ: Նա, հոգատար ու սիրող ժպիտը դեմքին, նուրբ ու տաք մատներով խառնում է մազերս: Ինչ-որ մի ժամանակ, շատ-շատ վաղուց, երբ դեռ երեխա էի, տեսել էի նման բարակ ու կանացի մատներ ունեցող տղամարդու: Նրանց ձևերն ու տեսքերը այնպես էին բնազդական դաշտումս խրվել, որ անգիտակցաբար տղամարդու գրավչությունը մատների հենց այդ ձևի հետ եմ կապում:

Մի պահ դժվարացա զգալ,Պարոնի ձեռքերն ու շուրթերն են այդքան տաք, թե վառվող կրակն է մեզ այդպես ջերմացնում: Լրիվ մտքներիցս թռել է, որ ճամբարում մեզ սպասողներ կան…

Մտքիս թելը մի պահ կտրվեց, որովհետև հայացքս հանկարծակի գամվեց Պարոնի մսեղ ու փարթամ շուրթերին: Կյանքում առաջին անգամ նայեցի դրանց ոչ թե հիացմունքի, կրքի ու համբուրելու անկառավարելի ցանկության, այլ հետազոտողի տեսանկյունից: Միթե դրանք արժեին այնքան, որ թունավորեի ինձ նման մի կնոջ կյանք?

Հանկարծ հեռախոսիս զարթուցիչը սկսեց զնգալ: Ձգվեցի դեպի այն, որ անջատեմ: Ես ափով հարվածում եմ լայն կոճակին, բայց ձայնը չի դադարում: Հայացքս ընկավ Պարոնի վրա, ում գրկից դեռ չէի իջել: Նրա դեմքը քիչ-քիչ սկսում է անհետանալ ու լուծվել տարածության մեջ:

–Մի գնացեք խնդրում եմ, ինձ մենակ մի թողեք, ես Ձեզ սիրում եմ…


2016 թվական, ապրիլի 13

Վեր թռա տեղիցս: Շնչառությունս ընդհատ է, մարմինս սառը քրտինքով է պատվել, իսկ սիրտս տեղից դուրս է թռչում: Ժամացույցը կեսգիշերն է ազդարարում: Վերցրի հողաթափս ու ամբողջ ուժով շպրտեցի վրան, որ վերջապես կտրի ձայնը: Երանի հավերժ քնած մնայի ու ավելի երկար զգայի, թե ինչ է նշանակում սիրված լինել: Կարմիր բլուզը գցեցի մերկ մարմնիս ու խոհանոց վազեցի: Բացեցի ջրի ծորակն ու երկու ափերս տակը պահելով`սկսեցի բռով սառը ջուր խմել: Աչքերիցս հոսող արցունքները բերանս են լցվում ու աղի համ եմ զգում, բայց դա ինձ չի հուզում: Ներսս վառվում է, հարկավոր է կրակը հանգցնել: Ծարավս հագեցնելուց հետո բացեցի սառնարանն ու միջից լիքը սառույց հանեցի: Նստեցի աթոռին ու սառույցները հատ-հատ շարեցի ոտքերիս, վզիս ու կոպերիս վրա: Ամենամեծ կտորը կրծքիս դրեցի, որի տակ բաբախում էր սիրտս:

–Սառիր, գրողը տանի: Ես էլ չեմ ուզում տանջվել:

Մի քանի ժամ այդ դիրքում մնալուց հետո հոգեպես խաղաղվեցի ու ընդունեցի իրականությունը: Ինձ գոնե երազում է վիճակվում փոխադարձ սեր զգալ, մարդիկ կան` այդ հնարավորությունն էլ չունեն: Ինչքան շատ խորանամ բացասական զգացմունքների ու մտքերի ճահիճում, այնքան հետո դժվար կլինի դրանից դուրս գալը: Հարկավոր է բարձրացնել տրամադրությունն ու ցրվել: Ինչ իմանաս, միգուցե սա վերջին գիշերն է, որ Պարոնի տանն եմ անցկացնում: Գիտեմ, որ խելամիտ չէր ասելը զգացմունքներիս մասին, բայց ես չեմ փոշմանում: Կան իրավիճակներ, երբ շահելուդ հավանականությունն ընդամենը մի տոկոս է, բայց անկախ ամեն ինչից պիտի փորձես, հակառակ դեպքում ամբողջ կյանքում կմեղադրես քեզ բաց թողած հնարավորության համար, ու պարտության զգացումը կրկնակի կլինի:

Սառնարանից շոկոլադ, բանան ու սերուցք հանեցի` սառույցով սուրճ պատրաստելու համար: Ես էլ հորս պես սիրում եմ ուտելիքների ու ըմպելիքների հետ էքսպերիմենտներ անել: Իմ մեջ բնատուր ընդունակություն կա զգալու, թե համերն ու հոտերն ինչպես կհամադրվեն: Չնայած, հաշվի առնելով, որ կյանքիս առաջին տորթը թխել եմ հորս մեքենայի մեջ, երևի չափազանցնում եմ:

Սուրճը լցրի մեծ թափանցիկ բաժակի մեջ, վրան հարած սերուցք ավելացրի ու շոկոլադի փոշի: Ձողիկով առաջին կումն արեցի ու հաճույքից փակեցի աչքերս: Այս համը զգալու համար արժեր ծնվել: Կարելի է մյուս անգամ բանանի փոխարեն ելակով փորձել:

Ես մի քանի ժամ եմ ընդամենը քնել, բայց բավականին առույգ եմ ինձ զգում: Քայլեցի դեպի հյուրասենյակ: Նստեցի բազմոցի ծայրին ու գլուխս Պարոնի կրծքին դրեցի: Նա այնքան խորն է քնած, որ կարող եմ սրտիս ուզածի չափ համբուրել շուրթերը, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան ինձ ետ է պահում: Ես կուզեի, որ այդ համբույրը ստիպողաբար, թաքուն ու միայն իմ կամքով չլիներ, այլ Պարոնն էլ սրտանց դա ցանկանար: Չի կարելի բռնանալ դիմացինի զգացմունքներին ու ցանկություններին միայն նրա համար, որ քեզ հաճելի լինի: Չգիտեմ`տխրել թե ուրախանալ, որ գիտակցում եմ այդքանը: Կյանքում շատ քիչ է ամեն բան հասկանալը, երբ բանականությունդ ու սիրտդ հաշտ չեն իրար հետ: Էլ ինչը կարող է մարդուն պահել իրեն ցավ պատճառողի կողքին, եթե ոչ սիրտը, որին մանկուց չեն սովորեցրել ճիշտ ընտրություններ անել? Բնական է`լավի, վատի, ճշտի, սխալի, չարի ու բարու սահմանումներն ի սկզբնե տրված չեն մեզ, բայց իրականում շատ հեշտ է դրանք իրարից տարբերելը: Երբ ճիշտ ճանապարհի վրա ես, ներքին կոնֆլիկտ չկա:

Ես ենթագիտակցորեն կրկնում եմ այն սիրավեպը, որ մանկությունում հորս հետ եմ ունեցել`լի խանդով ու պայքարով`նրա սրտում միակը լինելու համար: Մանուկ հասակում մենք լրիվ ուրիշ կերպ ենք երևույթները տեսնում: Կապ չունի մեր ընկալումը համապատասխանում է իրականությանը թե ոչ, հասուն տարիքում` չգիտակցված այնպիսի իրավիճակներ ու մարդկանց ենք ընտրում, որ հաստատենք դրա ճշմարտացի լինելը:

Փոքր ժամանակ, երբ հայրս լուրեր էր դիտում ու պահանջում էր չխանգարել իրեն, ես չէի մտածում, որ նա պարզապես զբաղված է աշխարհում կատարվող իրադարձություններով, որոնք տվյալ պահին ավելի կարևոր էին, քան իմ պատմությունը դրսում տեսածս թիթեռնիկի մասին: Ես ինձ չսիրված էի զգում նրա անտարբերությունից, որովհետև երեխայի աշխարհընկալման մեջ թևը վնասած թիթեռնիկն իր կարևորությամբ համարժեք է ձեռքը կոտրած մարդուն: Ինձ համար ցավալի էր, երբ արժեզրկվում էին զգացմունքներս, ու խոսքը բերանումս կիսատ էր մնում: Նման պահերին էր, որ գլխումս գնալով ավելի ու ավելի էր ամրանում համոզմունքը, որ հայրս ինձ չի սիրում:

Հիմա, երբ մեծացել եմ,գիտակցում եմ, թե ինչքան անհեթեթ էր այդ միտքը, բայց սրտիս մեջ`հեռու մի տեղ, դեռ ապրում է այն երեխան, ում մերժել են: Ես շարունակում եմ ապրել զգացմամբ, որ արժանի չեմ սիրո, դրա համար էլ ընտրում եմ նրանց, ում կողքին ինձ չսիրված եմ զգում:

Միթե ամբողջ կյանքում այդպես պիտի լինի?

Արցունքներս կաթում են Պարոնի ուսին ու ծորում են մարմնի վրայով: Գլխումս էլի ինքնասպանության մասին մտքեր են պտտվում: Կյանքի ամեն փուլում մեզ տարբեր բաներ են ցավ պատճառում: Փոքր ժամանակ`վնասված թևով թիթեռնիկը, պատանի հասակում`անպատասխան սերը, երիտասարդ տարիքում`գործատուն, ով հարցազրույցից հետո այդպես էլ չզանգեց, հասուն շրջանում`որդին կամ թոռնիկը, ով չի այցելում, ծերությունում`էլի վնասված թևով թիթեռնիկը: Տարիքդ, արտաքինդ, հանգամանքները փոխվում են, բայց ցավի զգացումը միշտ նույնն է մնում:

Տեղավորվեցի բազմոցին ու մեջքից գրկեցի Պարոնին: Գիտակցությունը, որ կյանքում ավելի սարսափելի բաներ կան, քան անպատասխան սերն է, չի օգնում: Ես էլի մենակ եմ իմ ցավի հետ, ոնց մանկությունում…


*

Երբ աչքերս բացեցի, ժամացույցի սլաքը մոտենում էր յոթին: Ֆիզիկապես ինձ հիանալի եմ զգում, մի քանի ժամվա քունը հանգստացրել է մարմինս: Աչքերս տրորելով`քայլեցի դեպի խոհանոց: Պիտի մինչև ժամը ութը դուրս գամ տնից, որ օլիմպիադայից հանկարծ չուշանամ: Ջեռոցը միացնելուց հետո բացեցի սառնարանը, միջից պանիր, լոլիկ, խոզապուխտ, թթվասեր, կարագ ու կանաչի հանեցի, կտրատեցի ու շերտերով շարեցի հացի բարակ կտորների վրա: Սենդվիչները դրեցի տաք ջեռոցի մեջ ու վազեցի զգեստս փնտրելու: Այն հյուրասենյակում էր ու հասցրել էր չորանալ երեկվա անձրևից հետո: Արագ հագնվեցի, սանրեցի մազերս ու թեթև դիմահարդարում արեցի: Չեմ կարծում, թե տեսքս առանձնապես կազդի օլիմպիադայի արդյունքների վրա, դրա համար չարժի ավելորդ ժամանակ ծախսել: Երբ շատ թե քիչ պատրաստ էի, շտապեցի խոհանոց, որտեղ ախորժելի բույր էր տարածվել: Սենդվիչները տեղավորեցի սպիտակ լայն ափսեի մեջ ու սառը սուրճի հետ, որ գիշերվանից էր մնացել, հյուրասենյակ տարա: Պարոնն այնքան անուշ է քնած: Մոտեցա նրան ու ամուր գրկեցի: Նրա վզին ասես թմրանյութ քսած լինի, մի ամբողջ հավերժությունն էլ է քիչ, որ հոտից հագենամ: Կոպերս ծանրանում են արցունքներից: Իսկ ինչ, եթե վերջին անգամ եմ սիրածս մարդու բույրը զգում? Հայացքս ժամացույցին ընկավ. ուշանում եմ: Սրբեցի աչքերս, պայուսակս ուսիս գցեցի ու սենդվիչ ուտելով`տնից դուրս եկա:


*

Դպրոցը, որտեղ անցկացվելու է օլիմպիադան, գտնվում է քաղաքի ծայրամասում: Ես արդեն մուտքի մոտ եմ.սպասում եմ` ներս հրավիրեն: Ինձանից բացի հարյուրավոր դպրոցականներ են այստեղ հավաքվել: Սիրտս կծկվում է վախից: Բոլորի ձեռքում պատմության գրքեր կան, իսկ ես ոչինչ չեմ հիշում կարդացածիցս: Երևի ավելի ճիշտ կլիներ տանը նստել ու չխայտառակվել ավելորդ անգամ: Լավ, ինչ լինում է, թող լինի: Եթե նույնիսկ մրցանակ չշահեմ, գոնե ընկերներ ձեռք կբերեմ: Կյանքում ամեն իրավիճակից պետք է փորձել օգուտ քաղել: Զարմանալի է, որ դա անցնում է մի մարդու մտքով, ում մի ոտքն այն աշխարհում է:

Սկսեցի ծանոթանալ բոլոր նրանց հետ, ովքեր ինձ մարդամոտ ու շփվող թվացին: Քսան րոպեից արդեն մոռացել էի, թե ինչի համար ենք հավաքվել ու նոր ընկերներիս հեռախոսի համարներն էի գրանցում: Մարդկանց մեջ լինելն ինձ օգնում է ժամանակավորապես մոռանալ խնդիրներիս մասին ու հոգեպես լավ զգալ: Ես բնույթով շփվող մարդ եմ, բայց չեմ կարող դպրոցում այդպիսին լինել, որովհետև այդ հատկանիշն ինձ կխանգարի դասերում: Ամեն միջավայր իր պայմաններն ունի, որոնք ընդունելով միայն կարող ես հաջողության հասնել: Ինձ բոլորը գիտեն որպես մարդու, ով բացի դասերից ոչ մի հետաքրքրություն չունի, ու ես եմ այդ կերպարն ինձ համար ստեղծել: Ամեն կերպար բաղկացած է որոշակի անձնային հատկանիշներից, բնավորության գծերից ու սովորույթներից, իսկ հաջողության հասնելու գործում դրանք են որոշիչ: Ինձ մոտ ստացվել է դպրոցում աչքի ընկնել, լավագույն աշակերտ լինել միայն այն դիմակի շնորհիվ, որ կրում եմ: Խնջույքների հազվադեպ եմ գնում, ընկերներ քիչ ունեմ, ոչ մի տղայի հետ չեմ հանդիպում ու այդպիսով հսկայական ժամանակ խնայում, որը ծախսում եմ դասերի վրա:

–Լիլին այստեղ է?

Ես բարձրացրի ձեռքս ու մի քայլ առաջ գնացի: Ինձ մի խումբ դպրոցականների հետ ուղեկցեցին երկրորդ հարկի լուսավոր ու ընդարձակ դասարաններից մեկը: Սիրտս արագ է բաբախում:

–Երեխաներ, հեռախոսներն ու մյուս տեխնիկան դրեք սեղանիս,-լսվեց հսկող աղջկա ձայնը:

Հանձնելուց առաջ որոշեցի ստուգել, թե ինչ նոր նամակ ունեմ: Էկրանին քրոջս անունը երևաց: Տարօրինակ է. տեսնես ինչ է տանը պատահել: Սիրտս լավ բան չի գուշակում: Հետո կնայեմ:


*

Մի քանի ժամից պարզ կլինեն օլիմպիադայի արդյունքները: Սպասում եմ…


*

Դեպի պատմության շենք եմ վազում: Անձրևի կաթիլները հարվածում են ճակատիս, այտերիս ու ձեռքերիս: Երջանկություն ու թեթևութուն եմ զգում: Ես մրցանակ եմ շահել օլիմպիադայում ու երրորդ տեղն եմ զբաղեցրել բոլոր մասնակիցների մեջ: Սա իմ կյանքի առաջին հաղթանակն է դպրոցից դուրս: Մի տեսակ հավատս չի գալիս:

Երբ լսարան մտա, Նատալին վազեց ինձ գրկելու: Մի քանի րոպե կանգնած մնացի դռան մոտ`սպասելով, որ Պարոնը կմոտենա, բայց նա տեղից չշարժվեց: Ներսումս կոտրվեց մի բան…

–Շնորհավորում եմ, Լիլի,-վերջապես խոսեց նա:

–Իսկ Դուք չեք ուզում Լիլին համբուրել?-ծիծաղեց Նատալին`դիմելով նրան:

–Մի քիչ վատառողջ եմ:

Տեղավորվեցի նախավերջին նստարանին ու ափով ծածկեցի դեմքս, որ ոչ ոք չտեսնի, թե տաք արցունքներն ինչպես են փշրում այն դիմակը, որ կրում եմ արդեն հինգ տարի: Զզվում եմ ինձնից, երբ այսքան զգացմունքային եմ, թույլ ու լացկան: Ես շատ խոցելի եմ, երբ սիրում եմ…հատկապես երբ դիմացինն արժանի չի դրան, որովհետև նա, ով արժանի է, երբեք չէր օգտվի իմ թուլությունից:

Երբ հայացքս գցեցի պատուհանից դուրս, ապակու վրա ինչ-որ անծանոթ շողք երևաց: Շրջվելով`նկատեցի, որ վերջին նստարանին երիտասարդ մի կին է նստած: Նա շատ գեղեցիկ է. ճաշակով ընտրված զարդեր ու հագուստ է կրում, որոնք սազում են իրեն, խոշոր աչքեր ունի, փարթամ շուրթեր, նուրբ, համաչափ դիմագծեր: Նա իմ մեջ հակասական զգացմունքներ է առաջացնում, չեմ կարողանում հասկանալ, թե ով է ու ինչ գործ ունի մեր դասարանում:

Ինչքան երկար եմ նայում այդ կնոջը, այնքան ավելի եմ զզվում ինձանից: Թաց զգետս կպել է մարմնիս ու ճմրթված տեսք ունի, սևաներկն այնպես է լղոզվել աչքերիս, ասես ոչ թե օլիմպիադայից, այլ սարսափ-ֆիլմի նկարահանումներից հետո եմ դասի եկել, մրցանակն էլ ստացել եմ գլխավոր դերը լավ կատարելու համար: Պարոնը պարզապես չուզեց համբուրել ինձ, որովհետև զզվելի եմ: Ինչպես կարող եմ սեր ակնկալել որևէ մեկից, երբ առաջին մարդը, ով ատում է ինձ, ես ինքս եմ: Ոչ մի ձեռքբերում ու դափնի չի կարողանում խլացնել այն զգացումը, որ ոչնչություն եմ:

Հեռախոսս սկսեց բարձր զանգել: Քույրս է: Նոր միայն հիշեցի նրա նամակի մասին: Տագնապիս զգացումը մեծանում է: Ամբողջ դասարանի ուշադրությունը կենտրոնացավ ինձ վրա:

–Դիր սեղանիս,-խիստ տոնով կարգադրեց Պարոնը:

Ես լուռ կատարեցի նրա պահանջը: Մեզ արգելված է հեռախոս կամ այլ նկարող, ձայնագրող սարքեր դպրոց բերել: Ծնողներիցս մեկը ստիպված կլինի անձամբ գալ ու տնօրենի մոտից վերցնել:

–Տանից էին զանգում?-գունատությունս նկատելով`մեղմացավ նա:

–Հա:

Նա գրպանից հանեց իր հեռախոսն ու ինձ տվեց: Ես դուրս եկա դասարանից ու հավաքեցի քրոջս համարը:

–Վերոնիկ, ինչ է պատահել?

–Լիլի, դու ես?

–Հա:

–Ես քեզ գրել էի առավոտյան, նամակը չես տեսել?

–Տեսել եմ, բայց չեմ կարդացել: Կասես վերջապես`ինչ է կատարվում?

Մի քանի րոպե լռություն տիրեց:

–Պապիկի մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Հայրիկը գյուղ է գնացել, որ նրան մեր տուն բերի:

Սիրտս կծկվեց ցավից: Եթե հիմա թուլությունս ցույց տամ, քույրս լրիվ թևաթափ կլինի: Մի կերպ հավաքեցի ինձ:

–Մենք պիտի նրան լավ տրամադրությամբ ու ուրախ սրտով դիմավորենք: Հասկացար? Տիեզերքի համար միևնույն է քեզ ցավոտ է թե չէ: Եթե նույնիսկ կյանքում մի բան վատ է ավարտվելու, լացդ ոչինչ չի փոխի: Կարևոր է միայն այն, թե ինչ ես անում իրավիճակից դուրս գալու համար: Պապիկն ուժեղ մարդ է ու մեր օգնությամբ կհաղթահարի ամեն ինչ:

–Ոնց ես կարողանում այդքան սառնասիրտ լինել?-լսվեց պատասխանն ու զանգն ընդհատվեց:

Հեռախոսը դրեցի պատուհանագոգին ու աչքերս ծածկեցի դողացող ափերով: Ամբողջ մարմինս ցնցվում է ցավից ու անզորությունից: Հանկարծ զգացի, որ մեկը ուշադիր ինձ է նայում: Մարդիկ երևի ինչ-որ անտեսանելի նյութով են պատված ու, երբ հայտնվում են կողքիդ, միանգամից զգում ես նրանց ներկայությունը, եթե անգամ փակ աչքերով ես, կամ դեմքդ ուրիշ կողմ է շրջված: Սրբեցի արցունքներս ու դիմացս տեսա Պարոնին, ով, դասարանի դռանը հենված, խղճահարությամբ լի հայացքով զննում էր ինձ:

–Ինչ-որ դժբախություն է պատահել պապիկիդ?

–Քաղցկեղ,-արցունքներս կուլ տալով`մի կերպ պատասխանեցի ես:

Նա մոտեցավ ու հավաքեց մազերս այտերիս վրայից:

–Հանգստացիր, ամեն ինչ լավ կլինի:

–Կարելի է Ձեզ գրկել?

–Լիլի, ես քո ուսուցիչն եմ, պատշաճ չի:

–Դուք ինձ երբեք էլ չեք սիրել:

–Ես քեզ միշտ էլ սիրել եմ:

Նա ծոցագրպանից հանեց հեռախոսս ու ինձ մեկնեց:

–Պետք չի: Հայրս դպրոց կգա, կվերցնի տնօրենից: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով…

–Հարկավոր է մարդ մնալ, ինչ օրենքներ ու կանոններ էլ որ միջավայրում ընդունված լինեն:

Ես չդիմացա ու ամուր գրկեցի նրան:

–Ոչ մեկի կողքին ինձ այսքան տաք ու ապահով չեմ զգում, ոնց` Ձեր, որովհետև բոլորը մարդիկ են, իսկ Դուք`արև:

–Աստված ռոմանտիկա բաշխելիս շռայլ է գտնվել քո հանդեպ,-ծիծաղեց նա ու շոյեց գլուխս:

–Գիտեք Ձեր վրայից ինչ հոտ է գալիս?

–Օծանելիքի,-ժպիտը չթաքցնելով պատասխանեց նա:

–Դուք աշխարհի բոլոր փշրված երազանքների, չտրված, բայց երազած համբույրների, չճաշակած վայելքների ու զգացած, բայց չփոխադարձված սերերի բույրն ունեք, ավելի ճիշտ`սերը Ձեր բույրն ունի…

–Լիլի, վատառողջ եմ, այդքան մոտ մի կանգնիր, կհիվանդանաս:

–Ես արդեն հիվանդ եմ…Ձեզնով:

Շուրթերս սեղմել եմ նրա բլուզին ու համբուրում եմ: Ինձ ցանկալի է թվում ամեն բան, ինչ հպվում է նրա մարմնին: Հազիվ էի բարձրացրել հայացքս, երբ աչքերս հանդիպեցին այն անծանոթ կնոջը, ով նստած էր մեր դասին: Ինձ սկսում է նյարդայնացնել, որ կանգնել է դռան մոտ ու մեզ է նայում: Ճիշտ է, ես ու Պարոնը զույգ չենք, բայց ամեն դեպքում անհարմար եմ զգում: Հանկարծ նա կտրուկ դեպի դրսի դուռը քայլեց ու ճանապարհին ինչ-որ կոշտ բան նետեց հատակին: Այդ նկատելով`Պարոնն ինձ թեթև հրեց ու վազեց նրա ետևից:

Ես կռացա ու դողացող մատներով վերցրի մատանին, որը գլորվելով հասավ ինձ ու կանգ առավ ոտքերիս մոտ: Ամուսնական է թե ոչ, դեռ չգիտեմ…


*

–Մամ, ես տանն եմ,-հյուրասենյակ մտնելով`կանչեցի ես:

Հանկարծ մեկը ամուր գրկեց ինձ մեջքից ու սկսեց համբուրել այտերս: Ծիծաղելով`շրջվեցի, որ տեսնեմ, թե ով է:

–Պապիկ…չգիտեի, որ արդեն քաղաքում ես:

Փաթաթվեցի ու համբուրեցի նրան: Աչքերս լցվեցին: Խղճահարություն եմ զգում…շատ հյուծված տեսք ունի, բայց բարի ու երջանիկ ժպիտը դեռ դեմքին է: Ես նրան աշխարհում բոլորից շատ եմ սիրում: Ծնողներս ինձ համար օտար մարդիկ են: Դեռ ավելի վատն են, քան պարզապես օտարը, որովհետև ցավ են պատճառել ինձ, քայքայել հոգեկանս: Նրանք են մեղավոր, որ չեմ կարողանում առողջ սեր զգալ, ընտրել այն տղամարդկանց, ովքեր սիրտս չեն կոտրի, որովհետև ենթագիտակցությունս ձգտում է կրկնել հարաբերությունները, որ փոքր ժամանակ ունեցել եմ նրանց հետ: Ես հավատում եմ, որ մարդն, իրոք, կյանքում մի անգամ է սիրում`վաղ մանկությունում`իր հորն ու մորը, իսկ հետո կրկնում է զգացածը`ընտրելով նրանց, ովքեր նման են իր ծնողներին:

–Ոնց ես, բալիկ ջան?

Չգիտեմ`ինչ պատասխանել: Ասեմ`տխուր եմ, իրեն վատ կզգա, ասեմ`հիանալի, խաբած կլինեմ:

–Մեզ համար լիքը քաղցրավենիք եմ գնել: Դու մեղրով թեյ սիրում ես, չէ?

–Տես`ինչ կա մոտս:

Նա սեղանից մի գիրք վերցրեց ու մեկնեց ինձ: Արցունքներս սկսեցին կաթել կազմի վրա:

–Հիշում ես`փոքր ժամանակ ամեն գիշեր կարդում էիր, որ քնեմ:

Մոտեցա ու ամուր գրկեցի նրան: Չեմ ուզում կյանքիս վերջին լուսավոր կետն էլ խամրի: Չեմ դիմանա ցավին: Նա այնքան է նիհարել: Դեմքը սրվել է, գլխի վրա համարյա մազ չի մնացել: Միակ բանը, որ չի փոխվել նրա մեջ, կյանքից գոհ ժպիտն է: Երանի խելքի հետ դա էլ ինձ փոխանցած լիներ:

Գնացի խոհանոց ու կես ժամից վերադարձա` գոլորշարձակող թեյի բաժակները ձեռքիս: Նա արդեն շարել էր թխվածքները սեղանին ու ինձ էր սպասում: Մենք նստեցինք բազմոցին ու սկսեցինք թեյ խմել: Ես գլուխս նրա ուսին եմ դրել ու փորձում եմ առնել կարոտս: Պապիկս շատ զգացմունքային մարդ է, բայց դա արտահայտել չի սիրում: Կամ, միգուցե, չի կարողանում: Նա իր շարժուձևով, ծիծաղով այնքան նման է Պարոնին: Տարօրինակ է…


2016 թվական, մայիսի 2

Սիրելի օրագիր, երկու շաբաթից ավելի է, ինչ դպրոց չեմ հաճախում: Մեր տանն իսկական քաոս է: Պապիկիս վիճակը սարսափելի է: Բոլոր բժիշկներն ասում են, որ շատ ուշ ենք սկսել զբաղվել նրա առողջությամբ, քաղցկեղը հասցրել է տարածվել ամբողջ մարմնով: Փրկություն չկա: Զարմանալի է` պապիկս երբեք չի բողոքել առողջությունից, ցավեր չի ունեցել, միշտ առողջ է սնվել, ապրել է բնության գրկում, երբեք չի ծխել, հազվադեպ է ալկոհոլ օգտագործել: Ախր, ինչպես կարող էր նրա հետ այդպիսի բան պատահել, ապշած եմ ես: Աչքերիս չեմ հավատում, որ մարդը, ով դեռևս մի շաբաթ առաջ ժպտում էր, ծիծաղում, զրուցում հետս, գիշերները գրքեր կարդում ինձ համար, կարող էր այսքան կարճ ժամանակում գամվել անկողնուն ու չկարողանալ անգամ երկու բառ կապել իրար:

Բարեկամներն առավոտից մինչև երեկո մեր տանն են: Հազիվ եմ զսպում ինձ, որ չկոպտեմ ու չվռնդեմ բոլորին: Ինչպես չեն հասկանում, որ հիվանդին հանգիստ է պետք, այլ ոչ թե մշտական աղմուկ ու ողբ: Պապիկս դեռ ողջ է, բայց տանն այնպիսի մթնոլորտ է տիրում, ասես նրան երեկ են թաղել: Հայրս, ինչպես միշտ, մտածում է, թե ինչ կասեն մարդիկ, ու ամոթից դրդված ձայն չի հանում: Ատում եմ:


*

Նստած եմ տասներկուերորդ հարկ տանող աստիճաններից մեկի վրա: Պարոնի բնակարանի դռանը մոտենալու համարձակություն չունեմ: Մատներիս մեջ շոշափում եմ մատանին, որը գտել էի դպրոցի միջանցքի հատակից: Այն արծաթագույն է`զարդարված փայլփլուն քարերով: Դրեցի միջնամատիս, ձեռքս պահեցի օդում ու զննեցի: Շատ գեղեցիկ է:

Երբ միացրի հեռախոսս, նկատեցի, որ դասղեկս զանգել է յոթ անգամ: Տեսնես ինչ է պատահել: Լավ, միևնույն է` մի քանի ժամից դպրոց եմ գնալու, կիմանամ:

Ինտերնետում ամուսնական մատանիների նկարներ գտա ու սկսեցի թերթել: Բոլորն իրար շատ նման են, բայց զգալիորեն տարբերվում են իմ գտածից: Նշանակում է`այդ կինը կամ Պարոնի նշանածն էր, կամ ընկերուհին:

Աչքերս արցունքներով լցվեցին: Սիրտս ցավում է մտքից, որ նա հանգիստ վայելել է այն, ինչից միշտ զրկված եմ եղել: Երևակայությունս վառ գույներով ստեղծում է տեսարաններ, որոնք ինձ ցավեցնում են: Ներսս վառվում է խանդից, ատելությունից ու զայրույթից, երբ պատկերացնում եմ, որ Պարոնը նայել է այդ կնոջը սիրահարված ու հիացած հայացքով, իսկ ես երբեք ավելին չեմ եղել նրա համար, քան հասարակ աշակերտն է:

Հանկարծ ետևումս բանալու ձայն լսեցի: Շրջվեցի ու տեսա, թե ինչպես է Պարոնը դուրս գալիս տնից. երևի դասի է շտապում: Տեղիցս վեր կացա ու ընդառաջ գնացի, բայց նա անգամ հայացք չգցեց վրաս:

–Բարի առավոտ…ուզում էի վերադարձնել…

Նա, առանց ինձ նայելու, արագ իջավ աստիճաններով`այդպես էլ չվերցնելով մատանին:

–Խնդրում եմ, խոսենք վերջին անգամ, հետո Ձեզ մեկընդմիշտ հանգիստ կթողնեմ, խոստանում եմ:

Վազեցի ետևից, բայց նա կանգ չառավ: Ամբողջ դեմքս արցունքների մեջ է, իսկ մարմինս ցնցվում է ցավից: Կուչ եկա առաջին հարկում ու որոշեցի գոնե նամակ գրել: Արցունքներս կաթում են ու թրջում հեռախոսի էկրանը:


«…Ինձ շատ հաճախ թվում է, որ իմ ուղեղը, սիրտը, մարմինը շատ փոքր են Ձեր հանդեպ ունեցած բոլոր զգացմունքները, Ձեզ հետ կապված բոլոր հիշողությունները, Ձեր ասած բոլոր բառերը տեղավորելու համար: Այդ ամենը կարծես հավաքվում, մի մեծ ամբողջություն է կազմում ու ճնշում ինձ…փորձում է դուրս գալ, բայց ես թույլ չեմ տալիս…ինձ դուր է գալիս այդ նեղությունը կրելը, ես պարտադրում եմ նրան մնալ իմ մեջ, թեկուզ ինձ սպանել, բայց անպայման մնալ…

Ցավալի է, որ երբեք էլ չեմ եղել Ձեզ համար մի փոքր ավելին, քան պարզապես լավ ու պարտաճանաչ աշակերտն է…ցավալի է, որ չեմ եղել Ձեզ համար յուրահատուկ…մարդիկ անպատասխանությունից հոգեկան ցավ են զգում, իսկ ես` ֆիզիկական: Անզոր եմ ինձ զգում…»


Սեղմեցի ուղարկելու կոճակը, բայց նամակը տեղ չհասավ: Էկրանին կարմիր գրություն հայտնվեց, ու ես հասկացա, որ Պարոնն արգելափակել է ինձ: Մեջքս սեղմեցի սառը պատին ու խեղդված ձայնով լաց եղա: Երբ մի քիչ թեթևացավ սիրտս, հեռախոսը նորից ձեռքս առա:


«Բացում եմ մեր խոսակցությունը, շարում տառերը, մտքերը, որոնցից հոգնել եք, սեղմում եմ կոճակը, գիտեմ որ չի ուղարկվի, բայց, այնուամենայնիվ, գրում եմ:

Ես սիրում եմ Ձեզ…զայրանում եմ այդ սիրո վրա, ճնշել փորձում, ուզում եմ ատել այդ սերը, բայց փոխարենը ավելի եմ սկսում այն պաշտել:

Ինձ սպանում է Ձեր լռությունը…»


Պայուսակիցս քնաբեր հաբ հանեցի ու կուլ տվեցի: Հետո կուչ եկա սառը հատակին ու խոր քուն մտա: Դա երևի միակ ելքն է ցավ չզգալու:


*

Երբ դպրոց հասա, արդեն կեսօր էր: Միանգամից գնացի դասղեկիս առանձնասենյակ:

–Բարև Ձեզ,-դուռը կիսաբաց անելով`ողջունեցի ես:

–Ներս արի, Լիլի:

Նրա աչքերը փորձում էին ժպտալ, բայց տխուր էին:

–Ուշ նկատեցի, որ զանգել էիք.հեռախոսս անջատել էի, կներեք: Ինչ-որ բան է պատահել?

Նա մի քանի րոպե զարմացած հայացքով զննեց ինձ:

–Դու տեղյակ չես?

–Չէ,-ավելի զարմացա ես`արդեն սկսելով անհանգստանալ:

–Լիլի…երկու նորություն ունեմ հայտնելու.մեկը`լավ, մյուսը`վատ, որից սկսեմ?

–Լավից:

–Ընդունելության քննություններդ հիանալի ես հանձնել: Արդյունքներն արդեն ուղարկել ենք ընտրածդ համալսարան:

Սիրտս սկսեց վախից արագ բաբախել:

–Որ ֆակուլտետ?

–Ինժեներիայի: Ճիշտն ասած, երկու շաբաթ առաջ զանգեցի քեզ, բայց անհասանելի էիր, ստիպված հայրիկիդ հարցրի, թե ինչ մասնագիտություն ես ընտրել: Ուրախ չես?

Ոտքերիս մեջ թուլություն զգացի ու նստելով համակարգչի մոտի աթոռին`մի բաժակ ջուր խնդրեցի: Եթե սա լավ նորությունն էր, բա վատը որն է? Ես էլ չեմ ուզում մեղադրել հորս, սկանդալ սարքել այն պատճառով, որ իրավունք չունեմ նույնիսկ որոշել, թե ինչ մասնագետ եմ ուզում դառնալ: Ինձ համար արդեն մանուշակագույն է, թե ինչ է շուրջս կատարվում: Մի կաթիլ ազատ տեղ է մնացել համբերությանս բաժակում: Եվս մի քիչ, ու վերջս կտամ:

–Չեմ ուզում, որ վատ նորությունը հայտնեք: Ինձ լավ չեմ զգում, կարող եմ դասի չնստել?

–Հա, իհարկե, բայց…

–Պետք չի, խնդրում եմ:

Դասղեկս մոտեցավ ու գրկեց ինձ:

–Դու ներքև իջիր, ես անվտանգության աշխատակիցներին հիմա կզանգեմ, որ քեզ թույլ տան դպրոցի տարածքից դուրս գալ:


*

Մեր բնակարանի դռան մոտ կանգնած` ականջ եմ դնում ներսի ձայներին: Քար լռություն է տիրում: Ինձ դա տարօրինակ թվաց: Պայուսակիցս հանեցի տան բանալին ու մտցրի անցքի մեջ: Պտտեցի բռնակն ու ներս մտա: Միանգամից պապիկիս սենյակ շտապեցի`իմանալու համար, թե ոնց է իրեն զգում: Աղոթում եմ, որ քնած լինի, որովհետև արթուն ժամանակ տնքում է սարսափելի ցավերից: Ինձ խելագարության է հասցնում զգալը, թե ինչպես է տանջվում մարդը, ում պաշտում եմ, ու չկարողանալը ոչինչ անել նրա տառապանքը թեթևացնելու համար:

Ինչպիսին եղավ զարմանքս, երբ նկատեցի, որ ծնողներս, բոլոր բարեկամներն ու հարազատները շարվել են նրա գլխավերևում ու ինչ-որ բանի են սպասում: Մայրս նկատեց ինձ ու մի կողմ քաշեց:

–Լիլի, գնա այստեղից, սա երեխայի տեղ չի:

Ես կռահեցի, որ պապիկը մոտ է մահին: Կոկորդս չորացավ, իսկ արցունքները շատրվանի պես դուրս ցայտեցին աչքերիցս:

–Ուզում եմ գրկել նրան,-լացի միջից աղերսեցի ես:

–Ոչ մի դեպքում:

Նա արագ սենյակ մտավ ու ներսից կողպեց դուռը: Ես սկսեցի բռունցքներով հարվածել դռան ապակուն, բայց հետո գիտակցեցի, որ պապիկիս վնաս եմ տալիս ստեղծածս աղմուկով: Խոհանոց վազեցի, մորս ամանեղենը լցրեցի մեծ տոպրակի մեջ ու տնից դուրս փախա:


*

Երբ անտառ հասա, մթնել էր արդեն: Ես սարսափելի վախենում եմ մթությունից, բայց ինձ արդեն մեկ է, թե հետս ինչ կպատահի: Նստեցի մի ծառի տակ`խոտերի մեջ, որպեսզի մտածեմ հետագա անելիքներիս մասին: Այն, որ վերջ եմ տալու կյանքիս, հաստատ է, բայց գաղափար անգամ չունեմ, թե ինչպես դա անել: Հանկարծ հեռախոսս շարժվեց գրպանիս մեջ: Հանեցի, որ տեսնեմ, թե ով է նամակ ուղարկել ինձ: Էկրանին քրոջս անունը երևաց.գրել էր, որ պապիկը մահացել է: Լացելու ուժ չունեմ էլ, ապատիա եմ զգում ամեն ինչի նկատմամբ, ոչ մի իմաստ չեմ տեսնում իրար նման, անհետաքրքիր, միապաղաղ րոպեներիս ու օրերիս մեջ, որոնցից էլ հենց բաղկացած է կյանքը: Ում եմ ես պետք, գրողը տանի? Ինչ կփոխվի աշխարհում, եթե չլինեմ? Տիեզերքը կազատվի ինձ նման ձրիակերից, ով շնչում է մոլորակի օդը, բայց փոխարենը ոչինչ չի տալիս: Իմ մեջ ոչ մի հանճարեղ բան չկա, ես չեմ հայտնագործել, հորինել, ստեղծել այնպիսի մի բան, որը հեղաշրջել է աշխարհը, միլիարդավոր մարդիկ չեն հիանում ինձնով, փորձում օրինակ վերցնել, ես միջակ գոյություն եմ քարշ տալիս, որը մահից էլ անտանելի, ծանր ու գարշելի է: Զզվում եմ ինձնից, ատում եմ մարմնիս ամեն մասնիկը, ուղեղիս ամեն ծալքը, ոչնչություն եմ ես: Հեշտ է ասելը`սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Ես հասարակ աղջիկ եմ, ով կյանքում ոչինչի չի հասել, ու գաղափար անգամ չունի, թե ինչպես ապրել.որ մասնագիտությունն ընտրել, ոնց շփվել ծնողների հետ, ովքեր չեն հավատում իր ուժերին, թքած ունեն իր ցանկությունների, երազանքների, պահանջների վրա, հոգեպես չեն աջակցում ու երբեմն էլ բռնություն են կիրառում, ինչպես սիրահարվել նրանց, ովքեր իրեն չեն մերժի: Ես չգիտեմ`ոնց դառնալ երջանիկ մարդ, ով գոհ է, որ լույս աշխարհ է եկել: Ինձ սպանում է ատելությունը, չարությունը, զայրույթը, որ զգում եմ իմ հանդեպ:

Գլխիս մեջ էլեկտրական հոսանք եմ զգում, աչքերիցս ջուր է ցայտում, իսկ մարմինս դողում է անզորությունից: Չեմ կարողանում լուծել ներքին կոնֆլիկտը, որ կրծում է հոգիս: Ես կուզեի ապրել, եթե գոնե գտնվեր մեկը, ով հասկանար ինձ, չմեղադրեր, չքննադատեր, պարզապես լսեր ու չընդհատեր: Անտանելի է, երբ ոչ միայն հասկացված չես, այլև գաղափար անգամ չունես, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, ու, ինչն ամենասարսափելին է, չգիտես, թե ինչքան սպասել, մինչև ամեն ինչ կարգավորվի ու իր տեղն ընկնի: Անորոշության մեջ համ հաճելի, համ տանջալի բան կա: Ինչքան էլ հիասթափված եմ, անիմաստության զգացում ունեմ, միևնույն է`սրտիս մի փոքրիկ մասն ապրել է ուզում, հակառակ դեպքում վաղուց վերջ դրած կլինեի կյանքիս: Մտովի պարզել եմ ձեռքերս ու հույսով լի աչքերս հառել եմ աշխարհին, որովհետև ենթագիտակցորեն տենչում եմ փրկված լինել, բայց մարդիկ արժեզրկում են խնդիրներս, զգացմունքներս, ցավերս, ներքուստ ես ինձ շատ միայնակ եմ զգում: Նայում եմ աշխարհին մի հայացքով, որում կշեռքի երկու նժար կա.մեկի վրա կյանքն է, մյուսի վրա`մահը, իսկ ապրածս ամեն րոպեն թեթևացնում է առաջին նժարը և ծանրացնում երկրորդը:

Հեռվում ինչ-որ ձայներ են լսվում.ամենայն հավանականությամբ այստեղ փայտահատներ կան ու ծանր սարքերով կտրում են ծառերը, որպեսզի տաքացնեն իրենց տները: Անտառը, որում գտնվում եմ, քաղաքից դուրս է, իսկ մոտակայքում գյուղ կա, կարծեմ: Բոլոր դեպքերում, եթե անգամ ամբողջ կոկորդով գոռամ, ինձ ոչ ոք չի լսի, որովհետև փայտ հատող մեքենաների ձայնը շատ բարձր է, իսկ գյուղն այնքան հեռու է, որ ոչ մի հետք չի երևում: Հանկարծ գլխումս լավ միտք առաջացավ: Վեր կացա նստածս տեղից ու բացեցի ամանեղենի տոպրակը: Երբ մատներս ներս տարա, առաջին բանը, որ դուրս հանեցի, ապակե բաժակն էր: Ափս օդ բարձրացրի ու բաժակն ամբողջ ուժով գետնին խփեցի: Հետո սկսեցի հերթով փշրել բոլոր ափսեներն ու միաժամանակ գոռալ: Իմ բերանից դուրս չեն թռչում ինչ-որ կոնկրետ բառեր, հայհոյանքներ, նախադասություններ, ես պարզապես միալարձայնի միջոցով փորձում եմ հանել ամբողջ զայրույթը, ագրեսիան, բացասական էներգիան, որ կուտակվել է ներսումս: Երբ կոկորդումս սուր ցավ զգացի, դադարեցի գոռալ ու հիմա էլ սկսեցի ցատկոտել ամանեղենի բեկորների վրա այնքան, մինչև փշրանքները խառնվեցին հողին ու անէացան: Մարմինս թուլացավ ու հոգեպես թեթևացա, բայց դա ժամանակավոր է, դրանով խնդիրներդ չես լուծի: Պառկեցի խոտերի վրա ու ամբողջ կյանքս կինոժապավենի պես` աչքերիս առաջ հայտնվեց:

Փակեցի աչքերս ու հիշեցի, թե ինչպիսին էի փոքր ժամանակ: Սրտիցս մի անզուսպ հրճվանք դուրս թռավ, երբ մտաբերեցի թխածս առաջին տորթը: Այն ժամանակ գյուղում էինք ապրում: Մեր ամառանոցն ամենաշքեղն էր, ներառում էր երկու հսկա տուն, գոմ, մառան ու մեծ բանջարանոց: Մի օր շատ վաղ արթնացա, գողեգող մտա մառան, որտեղ տատիկս զանազան մթերքներ էր պահում, շալվարիս լայն գրպանի մեջ հինգից ավելի թարմ ձու տեղավորեցի, դռան մոտի սեղանից մի աման ալյուր, շաքարավազ վերցրի ու թաքնվելով հորս մեքենայի մեջ`սկսեցի մթերքներն իրար խառնել: Արդյունքում դեղին, պինդ զանգված ստացվեց, որը, բնականաբար, լղոզեցի նստարանին ու ղեկին: Հայրս շատ էր զայրացել, իսկ տատիկս այնպես կշտամբեց ինձ, որ մի քանի ժամ շարունակ լացում էի:

Հիշողություններիցս սթափվելով`հազիվ ծիծաղս զսպեցի, որովհետև զգացի, որ դա կյանքիս ամենազվարճալի դիպվածներից էր: Ինչ զարմանալի է`ամենից բարձր ծիծաղում ենք նրա վրա, ինչից մի ժամանակ ամենաբարձրն ենք լացել: Մարդիկ իրենց կյանքի ամենավերջին օրը առհասարակ ամեն ինչի վրա են ծիծաղում: Հետո լացում են: Հետո լռում…

Նորից ընկա մանկությանս գիրկն ու հիշեցի, թե ինչպես էի հորս արհեստանոցից գտած ցանցի կտորտանքներով ձուկ բռնելու հարմարանք շինում ու վազում դեպի մեր ամառանոցի մոտով հոսող գետը: Մտաբերեցի, թե ոնց էի առավոտից մինչև ուշ երեկո մերկ ոտքերով կանգնում սառը ջրի մեջ և ջանում թեկուզ մի ձուկիկ բռնել, որ հպարտ-հպարտ բերեմ տուն, եփեմ ու տանեցիներին հյուրասիրեմ: Ամենահետաքրքիրն այն էր, որ միշտ ձգտում էի ամենամանրերին որսալ`փոքրուց սիրում էի մանրուքները, փոքրուց ուշադիր էի կյանքի դետալներին:

Հետո հիշեցի առաջին մանկական համբույրս: Խոժոռեցի դեմքս ու զգացածս տհաճությունը որոշեցի ցրել` մտաբերելով մյուս զվարճալի զբաղմունքս`անտառում մոշ հավաքելն ու ընթացքում ձայնս գլուխս գցած`ինքնամոռաց երգելը:

Հաճույքից կրկին փակեցի աչքերս: Սովորաբար մարդիկ ջանում են մոռանալ իրենց անցյալը, վայելել ներկան ու երազել ապագայի մասին, իսկ ես հիշում, երազում ու վայելում եմ միայն անցյալս…այն անցյալը, որի անունը մարդիկ խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկություն են դրել:

Զգացի, թե ինչքան եմ այդ անհոգ, ինքնաբավ, հետաքրքրասեր ու երջանիկ փոքրիկ Լիլիին դավաճանել, ինչքան եմ հեռվացել նրանից ու կորցրել նրան: Միգուցե երջանիկ լինելու համար հերիք է պարզապես ազատ լինել, վազվզել գյուղական փոքրիկ ծառաստանի միջով ու մոշոտ բերանով ամբողջ ձայնով սիրածդ երգը երգել? Միգուցե լավ զգալու համար բավական է իմանալը, որ կյանքն իրականում ոչ թե ձեռքբերումների, փառքի, հարստության, այլ ուրախ սրտով հավաքածդ մոշի ու հոգուցդ բխած երգի համն ունի? Զարմանալի ու պարադոքսալ է, բայց ես փոքր ժամանակ կյանքի մասին ավելի շատ բան գիտեի, որովհետև երջանկության, հաճույքի ու բավարարվածության զգացումը լավագույն ցուցանիշն է նրա, թե ինչքան ճիշտ ես ապրում:

Երանի կարողանայի թեկուզ մի լուսավոր կետ գտնել ներկայիս մեջ… Գլխումս քիչ-քիչ պարզվում է ինքնասպանությանս ծրագիրը: Կտրուկ շարժումով ոտքի կանգնեցի ու մոտեցա ծառերից մեկին: Երբ դեռ երեխա էի, շատ էի սիրում մագլցել թթի, բալի, խնձորի ծառերի վրա ու կուշտ փորով միրգ ուտել:

Մի քանի րոպե լուռ վերև նայեցի`ասես մտովի որոշելով, թե մինչև ուր մագլցել, հետո աջ ոտքս դրեցի ծառի բնին, երկու ձեռքով կառչեցի ամուր ճյուղերից ու սկսեցի բարձրանալ: Աշխատում էի հայացքս ներքև չգցել, որպեսզի գլուխս չպտտվեր հանկարծ: Իհարկե, վերջին հաշվով մեռնելու եմ, բայց ուզում եմ ինքս զրկել ինձ կյանքից: Ես պիտի լինեմ ընտրողը, թե ինչքան ապրել:

Վերջապես հասա ամենաբարձր կետին ու հենվեցի ճյուղին: Ծառը բավականին սաղարթախիտ է ու հարմար:

Սիրելի օրագիր, դու իմ կողքին ես եղել միշտ`և ուրախության, և տխրության րոպեներին, դրա համար ուզում եմ, որ հիմա էլ մենակ չթողնես ինձ: Արի միասին ցած նետվենք, ես կմեռնեմ, բայց դու կապրես ու միգուցե որևէ մեկին օգտակար լինես:

Ձախ ոտքս հեռացրի ճյուղից ու մարմնով առաջ եկա:

Աստված իմ, ես ներում եմ քեզ տվածդ ցավի համար…դու էլ ինձ ներիր…այլևս չեմ ուզում այն զգալ…


2016 թվական, մայիսի 5

Կոպերս անտանելի ցավում են, երբ ճիգ եմ գործադրում իրարից առանձնացնել թարթիչներիս վերևի ու ներքևի շարքերը: Մի կերպ աչքերս բացեցի: Շուրջբոլորս սպիտակ պատեր են: Սենյակը լցված է մարդկանցով, ովքեր իրենց զրույցներով աղմուկ են առաջացնում: Երբ նկատեցին, որ ուշքի եմ եկել, միաբերան այնպես ճչացին, որ քիչ մնաց`նորից գիտակցությունս կորցնեի: Իրար հրելով` անկողնուս մոտեցան ու սկսեցին համբուրել ինձ: Զզվանք եմ զգում, ուզում եմ հետ տալ տհաճությունից: Մարմինս այնքան թուլացած է, որ չեմ կարողանում մի նյարդ անգամ շարժել, ուր մնաց վեր կենամ տեղիցս ու գլուխս ազատեմ այս ամբոխից: Անշարժ պառկած մնացի, մինչև կշտացան ինձ գուրգուրելուց: Հիմա էլ սկսեցին լաց լինել: Աստված իմ, ուր եմ ես, ովքեր են նրանք, ինչ են ուզում ինձնից: Էլ հնարավոր չի այս աղմուկը հանդուրժել: Կոկորդս լարեցի ու ամբողջ ձայնով գոռացի.

–Հեռու ինձնից:

Նրանք ապշած մի կողմ քաշվեցին: Սենյակում տիրեց կատարյալ լռություն:

–Ովքեր եք դուք?-ձայնիս տոնն իջեցնելով`հարցրի ես ու հայացքով սկսեցի ավելի ուշադիր զննել յուրաքանչյուրին:

Երիտասարդ մի զույգ առաջ եկավ ու լացակումած ասաց.

–Մենք քո ծնողներն ենք, Լիլի, միթե մեզ չես հիշում?

–Ով է Լիլին?-զարմանքից աչքերս խոշորացնելով`հետաքրքրվեցի ես:

Այդ րոպեին ներս մտավ բժիշկն ու կարգադրեց բոլորին դուրս գալ հիվանդասենյակից: Մենք մնացինք մենակ, ու նա ինձ ինչ-որ կլոր բան մեկնեց`պատվիրելով կուլ տալ: Հետո ջուր տվեց: Ներսս այնպես էր վառվում, որ մինչև վերջին կաթիլը խմեցի:

–Ծարավդ հագեցավ?-սիրալիր հարցրեց բժիշկն ու հյութ առաջարկեց:

–Հա, շնորհակալ եմ,-ժպտացի ես,-բայց ուտելիքից չէի հրաժարվի:

–Անունս Ժակ է:

–Շատ հաճելի է…-չկարողացա խոսքս ավարտել, որովհետև անունս չէի հիշում:

Նա իսկույն մոտեցավ սեղանին, որի վրա բազմաթիվ տոպրակներ էին դրված ու մի քանի րոպեից վերադարձավ` իր հետ լիքը համով բաներ բերելով: Հետո օգնեց, որ նստեմ, փափուկ բարձը հարմար տեղավորեց մեջքիս ետևում, անկողնուս վրա սեղանիկ դրեց ու ուտելիքները շարեց վրան: Ստամոքսիս պատերն աղմկում են քաղցից: Հմայիչ բժշկի ներկայությունը սաստում է ինձ ու դանդաղ եմ ուտում, բայց ներքուստ ուզում եմ սեղանի ամբողջ պարունակությունը միանգամից բերանս լցնել: Ինչ մեծ հաճույք է բոլոր այս մրգերի, քաղցրավենիքների ու կերակուրների համերը զգալը: Փակել եմ աչքերս ու վայելում եմ: Դեմքիս երանության ժպիտ է երևում:

–Կշտացա,-զվարթ տոնով հայտարարեցի ես,-ամեն բան շատ համեղ էր, շնորհակալ եմ:

Ժակը մոտեցավ ինձ ու նստեց անկողնուս վրա: Կապույտ աչքերով, հաստ հոնքերով ու փարթամ շուրթերով տղամարդ է նա, կլինի երեսուն տարեկան: Նոր միայն գիտակցեցի, որ մեծ հավանականությամբ հետս որևէ դժբախտություն է պատահել, եթե հայտնվել եմ հիվանդանոցում, ու ստամոքսիս մեջ անհանգստություն զգացի:

–Ինչպես ես քեզ զգում?-հետաքրքրվեց նա:

–Աջ ոտքիս ոսկորներն անտանելի ցավում են, ներքուստ լարված եմ, որովհետև չեմ հասկանում, թե ինչ գործ ունեմ այստեղ, ինչ է պատահել ինձ, ու ովքեր էին այն մարդիկ, որոնցով քիչ առաջ լցված էր սենյակը:

Բժիշկը հառաչեց, իսկ ես անհամբեր` պատասխանի էի սպասում:

–Դու մահից ես փրկվել,-վերջապես ասաց նա:

–Ես դա արդեն հասկացել եմ,-ծիծաղեցի ես,– ավտովթարի եմ ենթարկվել?

–Մենք պիտի հետազոտենք քեզ, որովհետև նախնական բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ գլխուղեղիդ որոշ հատվածներ, որոնք պատասխանատու են հիշողության համար, վնասվել են: Դրանից է, որ մարդկանց չես կարողանում մտաբերել:

–Բայց ինչի հետևանքով?-չհամբերեցի ես:

Բժիշկը վեր կացավ տեղից, մոտեցավ դարակներից մեկին ու ներսից մի հաստ տետր դուրս հանելով`մեկնեց ինձ:

–Կարդա օրագիրդ, կիմանաս…

Նա դուրս եկավ, ու ես մենակ մնացի այն ճշմարտության հետ, որը դեռ չգիտեմ: Մատներով շոշափում եմ տետրը, բայց չեմ համարձակվում բացել: Կազմի վերին մասում գրված է Լիլի, եթե օրագիրն ինձ է պատկանում, նշանակում է` դա իմ անունն է: Փաստորեն Լիլին, որի մասին խոսում էին այն մարդիկ, ովքեր որպես իմ ծնողներ ներկայացան, ես եմ: Եթե բժիշկն անձամբ չցանկացավ հայտնել հիվանդանոցում հայտնվելուս պատճառը, հաստատ ինչ-որ արտասովոր բան է պատահածը: Միգուցե ավելի լավ կլինի ընդհանրապես չիմանամ դրա մասին: Ինչ կտա ինձ այդ ինֆորմացիան? Ներքուստ զգացողություն ունեմ, որ այն, ինչ կատարվել է մինչև հիշողությունս կորցնելը, սարսափելի է ու ինձ հոգեկան ցավ կպատճառի:

Դռան թակոցն ինձ կտրեց մտքերիցս:

–Ներս եկեք,-հրավիրեցի ես:

–Լիլի, հայրդ ու մայրդ ուզում են խոսել քեզ հետ,-լսվեց Ժակի ձայնն, ու ծանոթ զույգը սենյակ մտավ: Աստված իմ, նույնիսկ չեմ հիշում, թե ինչ տեսք ունեմ:

–Ձեզ մոտ հայելի կա?-չսպասելով, որ նրանք մոտենան անկողնուս`հարցրի ես:

Մայրս, արցունքները սրբելով, ընկավ գիրկս, իսկ հայրս գրպանից մի փոքրիկ հայելի հանեց ու մեկնեց ինձ: Ես նայեցի արտացոլանքիս: Ինչ գեղեցիկ աչքեր ունեմ: Դիմագծերս համաչափ են ու նուրբ: Մազերս փարթամ են ու մուգ: Մաշկս հարթ է: Չեմ կարողանում չհիանալ ինձնով.իսկական գեղեցկուհի եմ: Ինչ լավ է, որ բնությունն ինձ հենց այսպիսին է ստեղծել: Մտքերս դեմքիս լայն ժպիտ նկարեցին: Հանկարծ սթափվեցի ու հիշեցի ծնողներիս ներկայության մասին: Հետաքրքիր է`ինչպիսի մարդիկ են նրանք? Մայրս ինձ արտաքինով քիչ է նման, բայց շատ սիրուն կին է: Ես հորս եմ նման փաստորեն: Նա ինձ պես սևուկ է, խոշոր աչքերով ու արտահայտիչ հոնքերով: Ամեն դեպքում հազար զույգի միջից հաստատ կտարբերեի նրանց ու արտաքին տվյալներին նայելով`կկռահեի, որ հենց իրենք են ծնողներս: Հայելին մի կողմ դրեցի ու անհամբեր սպասում եմ, թե ինչ են ասելու: Ներսումս անբացատրելի հարազատություն եմ զգում նրանց նկատմամբ, բայց կոնկրետ միջադեպեր, իրադարձություններ չեմ կարողանում մտաբերել: Մայրս գրկեց ինձ ու այտերս համբույրներով ծածկեց: Սիրտս ճմլվեց: Ինչքան էլ նրանց չեմ հիշում, միևնույն է հասկանում եմ, թե որպես ծնող ինչ են զգում: Հայրս էլ փաթաթվեց, ու զգացի, որ դեմքիս իր արցունքն ընկավ: Նրա աչքերը կարմիր են, ու այնպիսի տպավորություն է, որ հազիվ է լացը զսպում: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում: Ինչ լավ է, որ աշխարհում մենակ չեմ: Չէ որ, շատ մարդիկ զրկված են ծնողներ ունենալու ուրախությունից, իսկ իմ ծնողները ողջ-առողջ են, երիտասարդ ու, ինչպես երևում է, շատ են սիրում ինձ: Ուզում եմ ճանաչել նրանց: Սիրտս բերկրանքով է լցվում, երբ գիտակցում եմ, որ դիմացս այն մարդիկ են, ովքեր ինձ կյանք են տվել: Չգիտեմ`ինչի հետևանքով էր կյանքս վտանգվել, բայց դա արդեն կարևոր չէ:

–Քեզ համար տորթ ու սուրճ ենք բերել,-ժպտաց հայրս:

–Նախկինկյանքում քաղցր շատ էի սիրում?-զվարճացա ես, բայց տեսնելով, որ ծնողներս դառնացան, լռեցի:

–Մի նեղվիր, մենք ամեն ինչ կանենք, որ հիշողությունդ վերականգնվի:

–Բայց ես ինձ առանց դրա էլ շատ լավ եմ զգում: Չեմ ուզում իմանալ, թե ով եմ եղել անցյալում: Վախենում եմ հիասթափվել…սրանից ավելի լավ հնարավորություն չեմ տեսնում կյանքս նոր էջից սկսելու համար: Չէ որ, ես մտապահելու ունակությունս չեմ կորցրել, պարզապես գլխիցս ջնջվել է անցյալս: Այն ինձ պետք էլ չէ:

Ծնողներս իրար նայեցին: Նրանց աչքերում ուրախություն երևաց…

Այդ պահին Ժակը ներս մտավ և խնդրեց հորս ու մորս հիվանդասենյակից դուրս գալ: Ապա մոտեցավ ինձ, օգնեց, որ տեղիցս վեր կենամ ու նստեցրեց անվասայլակի մեջ: Հանկարծ սիրտս թուլացավ այն մտքից, որ հնարավոր է`կորցրել եմ քայլելու ունակությունս, բայց բժիշկը, կռահելով մտահոգությունս, շտապեց հանգստացնել.

–Աջ ոտքդ վնասվել է, լավ կլինի մի որոշ ժամանակ ճնշում չկիրառես վրան: Ծնողներդ ինձ առավոտյան պատմեցին, որ բնածին արատ ունես աջ ոտքիդ հետ կապված ու թեթև կաղում ես: Դրանից է երևի, որ այն առավել զգայուն է գտնվել:

–Մարդուն հազարից մեկ է հնարավորություն տրվում ազատվել իր անցյալից: Չեմ ուզում իմանալ ոչինչ, լռեք:

Բժիշկը հանկարծակիի եկավ:

–Դու կարդացիր օրագիրդ?

–Ոչ, չեմ էլ պատրաստվում,-պատասխանեցի ես,-մտադիր եմ շարունակել գրառումներ անել, բայց անցյալիս էջերին ծանոթանալ չեմ ցանկանում: Միգուցե երբ ծերանամ, ու մահը մոտ լինի, բացեմ կարդամ:

Ժակը ժպտաց: Ըստ երևույթին ես առաջին մարդն եմ, ով հիշողության կորստից ուրախանում է: Պարզվում է`բացի արտաքին գեղեցկությունից բնությունն ինձ լավատեսություն էլ է տվել: Հիանալի է: Հետաքրքիր է`ես մտերիմ ընկերներ կամ սիրած տղա ունեմ?

Մենք մտանք մի սենյակ, որը լցված է տարատեսակ սարքավորումներով ու տեխնիկայով: Ժակը լուսանկարչական ապարատի պես մի բան ձեռքն առավ ու պտտեց գլխավերևումս: Հետո նստեց համակարգչի դիմաց ու սկսեց ուսումնասիրել ստացված նկարները: Ես հրճվում եմ: Գլխուղեղս զարմանալի տեսք ունի ներսից: Հոգեպես թեթևություն ու ազատություն եմ զգում: Ասես ինչ-որ ծանր բեռից ազատված լինեմ: Ամբողջ աշխարհն աչքիս երևում է որպես առեղծված, որն իմ բացահայտմանն է սպասում: Չեմ համբերում, թե երբ եմ դուրս գրվելու հիվանդանոցից: Ես շատ եմ ուզում նորից հանդիպել այն մարդկանց, ում ճանաչել եմ անցյալում, որ նայեմ նրանց ոչ թե անցյալի հիշողությունների բեռից պղտորված, այլ մաքուր աչքերով: Մի օր, երբ մեջս ուժ ու ցանկություն գտնեմ օրագիրս ամբողջությամբ կարդալու, պարզ կդառնա, արդյոք հին եսիս եմ վերադարձել թե, այնուամենայնիվ, կյանքում հնարավոր է ջնջել անցյալն ու նոր մարդ դառնալ: Բժիշկն ավարտեց իր գործն ու ինձ իմ սենյակ ուղեկցեց:

–Երբ կարող եմ տուն գնալ?

–Արդեն հասցրել ես ձանձրանալ մեր հիվանդանոցից?

Մենք ծիծաղեցինք:

–Կուզես ընկերներիդ հետ ծանոթանալ?

Իմ աչքերը հետաքրքրասիրությունից փայլեցին:

–Իհարկե, թող ինձ այցելեն, բայց զգուշացրեք, որ ոչինչ չպատմեն անցյալիս մասին: Ուզում եմ նոր կյանք սկսել ու աշխարհին այլ աչքերով նայել: Միգուցե նրանք, ում ես առաջ սիրել եմ, ամենևին էլ արժանի չէին դրան…

–Այսօր ինձ մի պարոն էր մոտեցել ու քո մասին էր հարցնում: Ասաց, որ պատմությանդ ուսուցիչն է:

–Հետաքրքիր է,-մտածմունքների մեջ ընկա ես,-տեսնես որ դպրոցում ու դասարանում եմ սովորում, քանի տարեկան եմ:

–Տասնյոթ ես, դպրոցիդ մասին ոչինչ չգիտեմ: Կարծում եմ`մյուս շաբաթ դուրս կգրենք քեզ հիվանդանոցից:

–Ինչ լավ է,-ուրախացա ես: Տվյալ պահի դրությամբ առողջությունս ինչ վիճակում է?

–Հիշողությանդ կորուստը չհաշված`լուրջ բան չկա: Դեմքիդ կապտուկները շուտով կանցնեն, իսկ ոտքդ կլավանա: Ես վախենում էի, որ գլխուղեղիդ այլ հատվածներ էլ վնասված լինեն, բայց հետազոտության արդյունքները դրական են: Ուրախ եմ, որ լավատեսորեն ես տրամադրված ու իրավիճակի դրական կողմը տեսար: Պարզապես քո փոխարեն այդքան ծայրահեղական չէի լինի. անցյալի փորձը շատ արժեքավոր է, օրագիրդ անպայման կարդա:

–Անցյալի փորձը մարդու մոտ կարծրատիպեր է ստեղծում իր մասին:

–Թե օգնում է ինքն իրեն ավելի լավ ճանաչել?-ժպտաց բժիշկը:

–Ես չեմ գտնում, որ մարդն ունի ինչ-որ սկզբնական էություն, որին պիտի մոտենա կամ բացահայտի իր կյանքի ընթացքում: Իրական եսը չեն գտնում`ստեղծում են:

Ժակը շարունակում է ժպտալ:

–Առավոտյան ուսուցիչներիդ հետ էի զրուցում, ասացին, որ սիրում ես փիլիսոփայել:

Ծիծաղելով նետվեցի դեպի նա ու ափով փակեցի բերանը:

–Իսկ ընկերներդ պատմեցին, որ քեզ հասուն տղամարդիկ են դուր գալիս,-շարունակում է անամոթը:

–Դուք շանս չունեք փաստորեն,-հրճվում եմ ես:

Ինձ դուր է գալիս Ժակը: Եթե բոլոր բժիշկները նրա նման կենսուրախ, զվարճալի ու հումորով լինեն, շաբաթն այս սպիտակ պատերի ներսում արագ կանցնի: Նա երկու ձեռքով բռնեց թևերիս տակից ու օգնեց ոտքի կանգնել:

–Փորձիր քայլել:

Նա բաց թողեց ինձ ու հեռու գնաց: Հազիվ էի մի քայլ արել, երբ աջ ոտքիս մեջ լարում զգացի ու կորցրի հավասարակշռությունս: Ժակը վազեց դեպի ինձ, բայց ոտքի տակ ինչ-որ բան ընկավ ու փռվեց հատակին, իսկ ես` նրա վրա: Ուժ չունեմ ինքնուրույն վեր կենալ, իսկ նա, ինչպես երևում է, տեղից շարժվելու միտք անգամ չունի: Աչքերիս մեջ է նայում ու խորիմաստ ժպտում: Աստված իմ,եթե հիմա մեկը սենյակ մտնի ու մեզ տեսնի այս վիճակում, ինչ կմտածի?

–Կօգնեք բարձրանամ?-մարմինս նրանից հեռացնելով`խնդրեցի ես:

Ժակը ոտքի ելավ, ապա գրկեց ինձ ու դրեց մահճակալիս վրա: Մատներիս նրա օծանելիքի հոտն է կպել, ու շարունակ փռշտում եմ: Հանկարծ պատուհանի մոտից պայթյունի ձայներ լսվեցին: Նա մի կողմ քաշեց վարագույրներն, ու երկնքում հրավառություն երևաց: Ես փոքր երեխայի պես սկսեցի նստածս տեղում թռվռալ ու ափերով բարձին խփել: Ժակը մոտեցավ ինձ, թևը մտցրեց ծնկներիս տակ ու գրկած դեպի պատուհանը տարավ: Ապակին տարածվում է ամբողջ պատի երկայնքով ու հրաշալի գիշերային տեսարան է մեր առջև բացում: Ես դիմացս եմ նայում, ու աչքերս հիացմունքից փայլում են: Չեմ համարձակվում հայացքս ներքև գցել, որովհետև սաստիկ վախենում եմ բարձրությունից: Ինչքան էլ գիտակցաբար հասկանում եմ, որ Ժակն ինձ բռնել է, բացի այդ դիմացս ապակի է, ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում ներքև չեմ ընկնի, միևնույն է ենթագիտակցորեն վախենում եմ:

–Մենք որ քաղաքում ենք?-հետաքրքրվեցի ես:

–Փարիզում, սիրուն է, չէ?

–Շատ: Չեմ համբերում, թե երբ եմ շրջելու այս հրաշալի փողոցներով:

–Ասես ռոմանտիկ ֆիլմի մեջ լինենք: Եթե հիմա համբուրեմ քեզ, տեսարանը կամբողջանա,-ծիծաղեց նա ու իր կապույտ խոշոր բիբերը սուզեց աչքերիս մեջ:

Ես փաթաթվեցի նրա վզին ու սկսեցի հետաքրքրությամբ զննել դիմագծերը: Մեկ օրը շատ քիչ է սիրահարվելու համար, բայց Ժակն ինձ դուր է գալիս`հատկապես, երբ գիտակցում եմ, որ փրկել է կյանքս: Նա սկսեց համբուրել այտերս ու մազերիս բույրը կլանել: Մենք շարունակում ենք պատուհանի մոտ մնալ ու գիշերային Փարիզին փայլ հաղորդել: Նրա շուրթերը սկզբում կոպերիս վրա հայտնվեցին, հետո` այտերիս, ու մոտեցան բերանիս անկյուններին:

–Գիտես, դու առաջին աղջիկն ես, ում համբուրում եմ:

–Իսկապես?-զարմացա ես,-միթե կարելի է երեսուն տարի ապրել աշխարհում`առանց իմանալու, թե ինչ է համբույրը?

–Յուրահատուկ մեկի շուրթերին դիպչելու համար արժի հարյուր տարի էլ սպասել:

Եվս մի ակնթարթ, ու նրա շրթունքները կհպվեն իմին:

–Հիմար նախապաշարմունք է,-ծիծաղեցի ես ու նրա մատը, որն այդ պահին նրբորեն սահում էր այտիս վրայով, այնպես կծեցի, որ ձեռքը թուլացավ, ու ինձ հատակին գցեց:

Ես թուլացել եմ ծիծաղից:

–Այ քեզ աննորմալ,-հառաչեց նա ու կռացավ, որ օգնի ինձ վեր կենալ:

–Պետք չի, ուզում եմ ինքնուրույն ոտքի կանգնել ու փորձել անկողնուս հասնել:

Երկու ափերս դրեցի հատակին ու մի կերպ կարողացա ծնկների վրա նստել: Հետո կառչեցի սեղանից ու ոտքի ելա: Սենյակում եղած իրերից բռնվելով` դանդաղ քայլեցի դեպի մահճակալս:

–Ստացվեց,-գլուխս փափուկ բարձի մեջ խրելով`բացականչեցի ես:

–Հիանալի է, ապրես,-գովեց Ժակը:

Նրա ժպիտը կոտրված է, իսկ աչքերը տխուր են երևում: Չեմ ուզում ավելորդ հարցեր տալ, որովհետև հասկանում եմ, թե ինչու է նեղսրտած: Երևի ցավոտ բան է մեկին անփոխադարձ յուրահատուկ համարելը…

Նա սեղանը մոտ բերեց, վրան մրգեր, քաղցրավենիք, հյութեր ու կերակուրներ շարեց և լույսն անջատելով`առանց մի բառ ասելու` սենյակից դուրս գնաց:


2016 թվական, մայիսի 8

Սիրելի օրագիր, ինչպես կռահում ես, հիշողությունիցս ամեն ինչ չի, որ ջնջվել է: Ժակն ասում է, որ գլխուղեղիս որոշ հատվածներ են վնասվել միայն: Ես չեմ կարողանում հիշել մարդկանց, ինձ ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցյալում: Չգիտեմ, թե ինչ տեսակ մարդ եմ եղել առաջ ու չեմ էլ ուզում իմանալ: Ավելի ճիշտ`ուզում եմ, բայց ոչ հիմա: Պիտի դիմանամ անցյալիս էջերը կարդալու գայթակղությանն ու ապագաս գրեմ: Երեկ ծնողներս հետ ծանոթացա: Ծիծաղելի է հնչում, չէ? Առհասարակ մոտս այնպիսի զգացում է, որ անցյալում հիանալի կյանք եմ ունեցել`ծնվել եմ հոգատար ծնողների ընտանիքում, ապրել եմ շքեղ քաղաքում, ինչպիսին Փարիզն է, շրջապատված եմ եղել հրաշալի ուսուցիչներով ու ընկերներով, ովքեր օրեր շարունակ հերթապահել են դռանս մոտ` սպասելով, թե երբ ուշքի կգամ:Այնպիսի տպավորություն է, որ նախկինում ինչ-որ կարևոր, սիրելի մեկն եմ եղել բոլորի համար: Միակ հարցը, որ շարունակ պտտվում է գլխումս, այն է, թե ինչպես եմ հիվանդանոց ընկել, բայց, կարծում եմ, չարժի շատ մտածել դրա շուրջ, թե չէ չեմ դիմանա հրապույրին ու կկարդամ արածս գրառումները: Երբ արթնացա, Ժակն ինձ փոխանցեց բոլոր անձնական իրերը, որոնք նախկինում օգտագործել էի`հեռախոսը, նոթբուքը, փլեյերն ու էլի շատ բաներ: Ես տեղավորել եմ դրանք մի փոքրիկ ճամպրուկի մեջ ու ժամանակավորապես մոռացել եմ, որ գոյություն ունեն: Սոցիալական կայքերում նոր էջեր եմ ստեղծել ու նույնիսկ հասցրել եմ ընկերանալ ծնողներիս ու Ժակի հետ: Միակ մարդիկ, ում ես ճանաչում եմ հիմա, նրանք են: Ժակը ներել է ինձ երեկվա համար, ու մենք պարզապես ընկերներ ենք: Դա այնքան էլ իմ սրտով չի: Ես առհասարակ ճիշտ չեմ համարում գործ ունենալը նրա հետ, ով իմ հանդեպ անպատասխան հույզեր ունի: Ազնիվ խոսք եմ տալիս. հիվանդանոցից դուրս գրվելուն պես մեկընդմիշտ կվերացնեմ մեր միջև եղած բոլոր կապերը: Ավելի լավ է հենց սկզբից բաժանվել, քան տարիներ անց`դիմացինի զգացմունքները խորացնելուց հետո: Գիտես, այնքան հետաքրքիր է, տառերը գիտեմ, բայց այն, թե ինչ եմ օրագրումս դրանցով գրել, գլխիցս կորել է, ճաշի ժամին պարզ հիշում էի մրգերի, ուտելիքների անունները, բայց մտքիցս թռել էր, թե դրանք ինչ համ ունեն, երբ Ժակը Փարիզի անունը տվեց, մտաբերեցի, որ աշխարհում նման քաղաք կա, բայց ուղեղիցս ջնջվել էր ինֆորմացիան այն մասին, որ ես այդտեղ եմ գտնվում: Հիշողությունս ցանցի պես է. կան հանգույցներ ու դատարկ տարածություններ:

–Լիլի, հյուրեր ընդունում ես?-դռան մոտից լսվեց Ժակի ձայնը:

–Իսկ ովքեր են եկել ինձ այցելության?

–Հիմա կտեսնես:

Երկու վայրկյան հետո սենյակում ասեղ գցելու տեղ չկար: Ես կռահեցի, որ դասարանցիներս ու ուսուցիչներս են հյուրերը, բայց բոլորի դեմքերն անծանոթ են: Ոչ մեկին մտաբերել չեմ կարողանում: Ըստ երևույթին զգուշացվել են հիշողությանս կորստի մասին, որովհետև չեն աղմկում, չեն խեղդում ինձ համբույրներով ու գրկախառնություններով: Հանգիստ ներս մտան ու շարվեցին պատի մոտ: Իրենց հետ համով բաներ են բերել ու նվերներ: Լռություն է տիրում: Չգիտեմ`ինչ խոսել: Նրանք էլ իրենց հերթին չեն կողմնորոշվում`հետս ինչպես շփվել: Հանկարծ գլխումս լավ գաղափար առաջացավ: Բարձրացա անկողնուս վրա: Բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ եմ ասելու:

–Առաջարկում եմ` նորից ծանոթանալ ու լավ ժամանակ անցկացնել,-ուրախ ձայնով բացականչեցի ես ու ներքև թռա:

Մի քանի օր առաջ քայլել անգամ չէի կարողանում, իսկ հիմա աճպարարություն եմ անում: Հիանալի է: Այսպես որ գնա, հիվանդանոցից շուտով դուրս կգրվեմ: Ուսուցիչներիս դեմքի արտահայտությունից դժվար չի կռահելը, որ ինձ անսովոր եմ պահում: Դասարանցիներս խնդության մեջ են իմ գժությունից: Աջ ոտքիս մեջ դեռ խուլ ցավ եմ զգում, բայց ոչինչ: Հյուրերի ձեռքից առա մրգերն ու քաղցրավենիքը և սեղան պատրաստեցի, որպեսզի բոլորն օգտվեն: Ինձ ազատ եմ զգում: Հերթով մոտենում եմ յուրաքանչյուրին ու փորձում մտապահել լսածս ինֆորմացիան: Հնարավոր չի նկարագրել այն հաճույքը, որով լցված է սիրտս: Ինչ բախտավոր եմ, որ նման մարդկանցով եմ շրջապատված, ովքեր սիրում ու հոգ են տանում իմ մասին: Էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար? Եթե ծնողներս էլ այստեղ լինեին, պահը կատարյալ կլիներ:

–Անունս Շառլ է:

–Նատալի:

–Մենք քո ընկերներն ենք,-միաբերան ասացին նրանք ու ծիծաղեցին:

Ես գրկեցի երկուսին էլ:

–Լիլի, նման քայլի գնալուց առաջ մեր մասին չէիր մտածում?-արցունքները սրբելով`համբուրեց ինձ Նատալին:

Շառլն այնպես տրորեց նրա ոտքը, որ խեղճ աղջիկը ճչաց ցավից: Ընկերներս իրար աչքով արեցին ու միաժամանակ լռեցին: Ակնհայտ է, որ ինձնից ինչ-որ բան են թաքցնում, որը կապ ունի անցյալիս հետ: Ինչ քայլի մասին էր Նատալին խոսում?

Իմ ուշադրությունը գրավեց մի տղամարդ, ով հենվել էր սենյակի դռանն ու զննում էր ինձ: Նրա հայացքի մեջ զարմանք կար ու հետաքրքրասիրություն: Ես քաղաքավարությունից դրդված մոտեցա ու բարևեցի:

–Քեզ լավ ես զգում, Լիլի?-հարցրեց նա փաղաքշական տոնով:

–Հիանալի, Դուք երևի իմ ուսուցիչներից եք:

Նա համաձայնության նշան արեց:

–Ինչպես է Ձեր անունը?-շարունակեցի հարցուփորձը:

–Պարոն: Դու ինձ այդպես էիր դիմում:

–Իսկ ինչ առարկա եք դասավանդում?

–Պատմություն:

Ես ծամածռեցի դեմքս, ու դա Պարոնի մոտ անկեղծ ծիծաղ առաջացրեց: Նա շատ գեղեցիկ տղամարդ է. աչքերը խոշոր են, թարթիչներն`արտահայտիչ, շուրթերը`փարթամ ու վարդագույն, ամենայն հավանականությամբ սպորտով է զբաղվում, որովհետև հիանալի կազմվածք ունի: Դժվարանում եմ ասել, թե քանի տարեկան է, երևի քառասունին մոտ կլինի:

Այդ պահին բժիշկը ներս մտավ ու խնդրեց հյուրերին դուրս գալ սենյակից`ասելով, որ այցելության ժամն ավարտվել է: Ես հրաժեշտ տվեցի բոլորին ու անկողին մտա: Ափերս դրեցի գլխիս տակ ու երջանիկ ժպտացի: Երբ դեմքիս մկանները ձգվեցին, վզիս վերքը սկսեց սաստիկ մրմռալ, բայց դա չխանգարեց ուրախությանս: Կյանքում տհաճություններ ու ցավեր միշտ էլ կլինեն, կարևորն այն է, որ մարդը չկորցնի լավը տեսնելու կարողությունը, իսկ լավն առաջնահերթ նրանում է, որ ժամանակավոր է ամեն բան: Ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ:


2016 թվական, մայիսի 13

Սիրելի օրագիր, ինձ դուրս են գրել հիվանդանոցից, բայց տան փոխարեն օդանավակայան պիտի գնամ: Մի քանի օր առաջ հարցազրույցի հրավեր ստացա համալսարանից, որին դիմել էի նախքան հիշողությունս կորցնելը: ԱՄՆ եմ մեկնում:

Վերջին շաբաթվա ընթացքում մի փոքր ուսումնասիրեցի այն մասնագիտությունը, որն ընտրել էի: Այն կապված է ռոբոտաշինության ու արհեստական ինտելեկտի հետ: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նման հեռանկարային ոլորտում ուժերս փորձելու: Իմ կարծիքով դպրոցն ու համալսարանը նրա համար են, որ զբաղեցնեն մարդու գլուխը, քանի դեռ այնտեղ շիլաշփոթ է տիրում: Հնարավոր չի ծնված օրվանից իմանալ, թե ինչով ես ուզում կյանքում զբաղվել, ինչ ես սիրում կամ հաճույքով անում, որոնք են քո թույլ ու ուժեղ կողմերը: Այդ գիտելիքը ժամանակի հետ է ձևավորվում, երբ փորձում ես քեզ զանազան ոլորտներում: Ես ամեն ինչ կանեմ հարցազրույցը հաջողությամբ անցնելու ու համալսարան ընդունվելու համար, կստանամ լավ կրթություն, որն աշխարհում պահանջարկ ունի, իսկ ընթացքում կփորձեմ հասկանալ, թե ինչն է իմը:

–Զբաղված ես?-դռան մոտից լսվեց Ժակի ձայնը:

–Բարի առավոտ,-ժպտացի ես,-չէ, իրերս արդեն հավաքել եմ ու սպասում եմ տաքսիին, որ ինձ օդանավակայան տանի:

–Քեզ հետ լուրջ խոսելիք ունեմ,-նա կողպեց դուռն ու եկավ նստեց մահճակալիս եզրին:

–Ինչ է պատահել?

–Ուզում ես վերականգնել հիշողությունդ?

–Միթե դա հնարավոր է?

–Չգիտեմ…ես տեսություն եմ մշակել, բայց այն էքսպերիմենտալ հաստատման կարիք ունի:

–Չհասկացա, փաստորեն Դուք առաջարկում եք վրաս փորձարկումներ անել?

–Դա քեզ ոչ մի կերպ չի վնասի: Կամ կվերականգնվի հիշողությունդ, կամ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Մինչև վերադարձդ ժամանակ ունես մտածելու:

–Ախր, ինչպես մի քանի օրում նման ճակատագրական որոշում կայացնեմ?-զարմացա ես:

–Լինում են պահեր, երբ վայրկյանից էլ քիչ ժամանակ ես ունենում կյանքի ընձեռած հնարավորությունից օգտնվելու համար: Այնպես որ չուշանաս:

Ժակը տվեց իր այցեքարտն ու սենյակից դուրս գնաց:


2016 թվական, մայիսի 14

Տասնհինգերորդ ժամն է`ինքնաթիռի մեջ եմ, բայց չեմ կշտանում աշխարհին նայելուց: Գլխավերևումս աստղազարդ երկինքն է, իսկ ներքևում Նյու Հեյվենի լույսերն են երևում. այնպիսի տպավորություն է, ասես դրանք էլ են աստղեր:


*

Արդեն հյուրանոցի համարում եմ: Հատակին պառկած` նարնջի հյութ եմ խմում: Պատուհանի ապակին տարածվում է ամբողջ պատի երկայնքով ու գիշերային ռոմանտիկ տեսարան բացում իմ առջև:

Հարցազրույցս առավոտյան ժամը յոթին է: Եթե իմանայի, որ հավերժ եմ այստեղ, երևի այսպես պառկած էլ մնայի, բայց ընդամենը երկու օր ժամանակ ունեմ, ուրեմն հարկավոր է ամեն վայրկյանը անմոռանալի դարձնել: Ոչ ոք իմ փոխարեն դա չի անի, ես ինքս պիտի պայմաններ ստեղծեմ, որ հաճելի լինի ապրելը:

Վեր կացա տեղիցս ու գետնին թափեցի ճամպրուկիս պարունակությունը: Մեջը մի քանի վերնաշապիկ կար, քրքրված ջինսեր, վերնազգեստ ու կեդեր:

Վերցրի վերնազգետս ու համարից դուրս եկա:


*

Իջա աստիճաններով ու միջանցքով քայլեցի դեպի լողավազանը, որ հյուրանոցի առաջին հարկում էր գտնվում: Տեղ հասնելով`նկատեցի, որ բացի մի աղջկանից ոչ ոք չկա ջրում: Գիշերվա չորսն է լինում, երևի նա էլ է ինձ պես խելագար, ով ափսոսում է ժամանակը քնելու վրա ծախսել: Վերնազգեստը մի կողմ շպրտեցի, հանեցի շորերս ու լողավազանը մտա: Փակեցի աչքերս ու թույլ տվեցի գոլ ջրին հանգստացնել նյարդերս: Դադարեցի զգալ թուլացած մարմինս: Ես սիրում եմ մարդկանց մեջ լինել, բայց միաժամանակ հաճույք եմ զգում մենակությունից, երբ շուրջս բացի մտքերիս ու սրտիս ձայնից ուրիշ ոչինչ չկա:

Հանկարծ խաղաղությունը խախտվեց: Վախեցած բացեցի աչքերս ու տեսա, որ աղջիկը, քիչ հեռու կանգնած, ֆոտոապարատով նկարում է ինձ:

–Հետո կտաս`նայեմ, թե ինչ կադրեր են ստացվել,-ժպտացի ես ու լողալով մոտեցա նրան:

–Անունս Օլիվիա է:

–Շատ հաճելի է, իմը`Լիլի:

Մենք դուրս եկանք լողավազանից ու նստեցինք իրար կողքի`ոտքերը կախելով ջրի մեջ: Օլիվիան հյութ լցրեց բաժակի մեջ ու հյուրասիրեց ինձ:

–Ես արդեն երկու օր է հյուրանոցում եմ ապրում, բայց քեզ առաջին անգամ եմ տեսնում, նոր ես տեղափոխվել?-հարցրեց նա:

–Հա, Փարիզից եմ: Եկել եմ հարցազրույցի`համալսարան ընդունվելու համար: Վաղը գիշերը ետ պիտի վերադառնամ: Իսկ դու?

–Տանից եմ փախել, մի որոշ ժամանակ պիտի այստեղ մնամ, մինչև բնակարան վարձեմ:

Այդ պահին նա ծածկեց դեմքը ափերով, ու մարմինը սկսեց ցնցվել լացից: Ես զգացվեցի ու գրկեցի նրան, որ հանգստանա:

–Եթե կարիք ունես մեկի հետ խոսելու…կօգնեմ, ինչով կարողանամ:

–Անցած շաբաթ հայրս հերթական անգամ խմած տուն եկավ: Մտավ իմ ննջարան ու գրասեղանիս պարունակությունը գետնին թափեց, ապա ամբողջ ուժով խփեց մորս, ով միջամտեց: Ատում եմ երկուսին էլ`ավելի շատ մորս, որ այդքան անինքնասեր է ու չի հեռանում տղամարդուց, ով իրեն փալասի պես է վերաբերվում: Ինչու է ինձ նման ընտանիք բաժին հասել?

Ես մատներով սրբեցի արցունքները, որ ողողել էին նրա այտերն ու վիզը:

–Քո տեղում երբեք չեմ եղել, դրա համար լավ չեմ հասկանում, թե ինչ ես զգում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. մարդուն ցավ է պատճառում ոչ թե դժբախտությունը, այլ համոզմունքը, որ այն չպիտի պատահեր իր հետ: Դու ակնկալում ես, որ կյանքը վարդագույն հեքիաթ է, որտեղ արդարություն, հավասարություն պիտի տիրի, ու քանի որ սպասելիքներդ չեն արդարանում, ցավում ես: Իրականությունն այն է, որ հետդ ամեն տեսակ հիասթափություն, դժբախտություն, անհաջողություն կարող է պատահել, ու դա կախված չի նրանից, թե ինչքան արժանավոր, լավ, բարի մարդ ես: Քո խնդիրը նրանում է, որ երաշխիքներ ստեղծես դրանցից պաշտպանվելու համար: Ինչ վերաբերում է ծնողներիդ, նրանք առանձին մարդիկ են ու ոչինչ պարտավոր չեն քեզ: Եթե դուրդ չի գալիս իրենց ապրելակերպը, պահվածքը, մտածելակերպը, վերաբերմունքը իրար ու քո հանդեպ, ուրեմն պիտի առանձնանաս, այլ ոչ թե պարտադրես ապրել այնպես, ինչպես դու ես ուզում: Նրանք էլ սովորական մարդիկ են`իրենց թերություններով, թուլություններով ու իրավունք ունեն տնօրինել իրենց կյանքը, ոնց հարմար են գտնում: Հեռու մնա, եթե չես կիսում իրենց արժեքները, բայց աշխատիր չչարանալ, չատել, կոկորդումդ վիրավորանք չպահել, դա միայն քեզ կվնասի: Աշխարհում ամեն տեսակ մարդ կա, ու ամենքը իր ուղին ունի անցնելու: Ծնողներդ քեզ կյանք են տվել, դրա համար միայն արժի շնորհակալ լինել իրենց: Հասկանում եմ, ցավալի է երևի, երբ շուրջդ երջանիկ ընտանիքներ ես տեսնում, որտեղ բոլորը համերաշխ են. միասին ֆիլմ են դիտում, զվարճանում, զրուցում, բայց ինչ արած…միգուցե, դա էլ քո ուղին է, որը պիտի անցնես ու ավելի ուժեղ դառնաս: Կուզես լավ տեղ գնանք?

Օլիվիան կտրուկ շրջվեց դեպի ինձ ու աչքերիս նայեց: Նա այնքան գեղեցիկ է.խուճուճ շեկ մազեր ունի, կապույտ աչքեր, փարթամ շուրթեր, սպիտակ մաշկ:

–Կուզեմ,-արցունքների միջից շշնջաց նա ու ավելի ամուր սեղմվեց ինձ:


*

Տաք ծածկոցի մեջ փաթաթված`պառկել ենք հյուրանոցի տանիքին ու արևածագն ենք դիմավորում: Սուրճն անուշ բուրում է քիչ հեռու: Օլիվիան գլուխը դրել է կրծքիս ու օրագիրս է կարդում, իսկ ես սրտի տրոփյունով հետևում եմ նրա դեմքի արտահայտությունների հերթափոխին: Ասել, որ նա ապշած է, կնշանակի ոչինչ չասել: Դա իմ մեջ միաժամանակ և վախ, և հետաքրքրություն է առաջացնում: Երբ ավարտեց ընթերցելը, փակեց նոթատետրս ու սառած հայացքով սկսեց հորիզոնին նայել:

–Այն, ինչ գրված է այստեղ, համապատասխանում է իրականությանը?-վերջապես հարցրեց նա:

–Հա, իհարկե: Քեզ դուր եկավ?

–Ֆիլմի լավ սցենար է,-ժպտաց նա,-և ինչ ես մտածում հիշողությունդ վերականգնելու մասին? Ընդունելու ես Ժակի առաջարկը?

–Եթե իմ ապրած կյանքն արժի այնքան, որ ֆիլմ դառնա, ուրեմն կընդունեմ,-ծիծաղեցի ես:


*

Դուրս եկա համալսարանից ու քայլեցի դեպի մոտակա այգին, որտեղ ինձ սպասում էր Օլիվիան:

–Դե, ոնց անցավ հարցազրույցդ?

–Հիանալի,-թեթևացած շունչ քաշեցի ես:

–Վստահ ես, որ ճիշտ որոշում ես կայացրել`տեխնիկական կրթություն ստանալով?

–Չգիտեմ…ամեն դեպքում ես հստակ պատկերացում ունեմ, թե ոնց այդ մասնագիտությամբ փող վաստակել: Իմ կենսափորձը շատ քիչ է, հետևաբար մոտակա չորս տարիների ընթացքում կփորձեմ հասկանալ, թե ով եմ, ինչ եմ սիրում, կառանձնացնեմ այն գլխավոր ոլորտները, որոնց հետ մտադիր եմ կյանքս կապել ու զուգահեռ ֆինանսական հիմք կստեղծեմ, որ հենց համալսարանն ավարտեմ, ավելի մեծ հնարավորություններ ունենամ տաղանդներս զարգացնելու ու ինքնաբացահայտվելու: Հնարավոր է`ժամանակի ընթացքում մեծ հաջողությունների հասնեմ, թողնեմ ինժեներիան ու ինձ ամբողջովին նվիրեմ սիրածս գործին, բայց տվյալ պահին, երբ ոչ փող ունեմ, ոչ` գաղափար, թե ինչ եմ ուզում կյանքից, չարժի ռիսկի գնալ: Մոռացա հարցնել, իսկ դու ինչով ես զբաղվում?

–Ծրագրավորման ֆակուլտետում եմ սովորում`առաջին կուրսում, բայց ակումբում երգելով եմ փող վաստակում դեռ:

–Ինձ հետդ ակումբ կտանես? Թեկուզ մի ժամով: Հիշողությունս կորցնելուց հետո երկու բան եմ պարզել իմ մասին`պաշտում եմ գրելն ու երգելը:

–Դու դրանք առաջ էլ էիր պաշտում,-ծիծաղեց նա, հետո ափը կտրուկ շուրթերին սեղմեց, ու խոսքը բերանում կիսատ մնաց,-կներես, մոռացել էի, որ չես ուզում անցյալիդ մասին իմանալ:

Ես թաշկինակով սրբեցի ճակատիս քրտինքն ու ոչինչ չպատասխանեցի: Սրտումս գնալով ավելի ու ավելի է սաստկանում ցանկությունը հին Լիլին վերադառնալու:


*

Մինչև կյանքի ամենամեծ ընտրություններն անելը մարդը գոնե պիտի հասկանա, թե ինչ է սիրում նախաճաշին ուտել, որ հագուստն է հավանում, մազերը որ գույն է ուզում ներկել, որովհետև ճիշտ որոշում կայացնել կարող է միայն նա, ով ինքն իրեն լավ է ճանաչում: Սիրտն էլ է առանձին էակ, ում պիտի հետդ խոսել, հաղորդակցվել սովորեցնես: Ամեն առավոտ պիտի հարցնես նրան`սուրճը տաք թե սառն է ուզում, այսօր կապուչինո հաճույքով կխմեր թե լատտե, արժի հարած սերուցք ավելացնել թե սիրոպը հերիք է, հետո պիտի փորձես զգալ, թե ինչ ոճի հագուստի տրամադրություն ունի`սովորականի պես քրքրված ջինսով է տանից դուրս գալու թե միգուցե զգեստ հագնի: Ամեն մանր ընտրություն կատարելիս պիտի մի վայրկյան կանգ առնես ու լսես, թե սիրտդ ինչ է ասում, միայն այդպես կսովորես ճանաչել ցանկություններդ: Մարդը չի ուզում ժամանակ ծախսել մանրուքների վրա, դրա համար տանուլ է տալիս մեծ գործերը: Ամեն օր արթնանում է դեմքի նույն արտահայտությամբ, ուտում`ինչ պատահի, հագնում` ինչ ձեռքն ընկնի, գնում ու վերադառնում նույն տեղը, ապրում անգիտակցաբար, մեխանիկորեն, ինքն իրենից անտեղյակ`այդպես էլ չհասկանալով, թե ով է ու ինչով է ութ միլիարդի մեջ յուրահատուկ, իսկ ցանկացած մարդ ինքնատիպ է նախ և առաջ իր սրտով, այսինքն ցանկություններով ու պահանջներով, որոնց պիտի լսել սովորի:

Ես ու Օլիվիան ակումբի բարձր բեմի վրա ենք: Մազերս շեկ եմ ներկել, աջ ուսիս վարդ եմ դաջել, իսկ ձախ ոտքիս`գանգ`խաչված ոսկորներով: Հագիս քրքրված ջինս է ու մի կարճաթև վերնաշապիկ: Մատներիս լիքը մատանիներ եմ շարել, իսկ դաստակիս`թևնոցներ: Ես պաշտում եմ ինձ այսպիսին: Ներքևում հարյուրավոր մարդիկ փակ աչքերով շարժվում են մեր երգի տակ ու օդում թափահարում իրենց ձեռքերը: Բոլորիս վրա գունավոր լույսեր են ընկնում, ասես ծիածան լինենք: Ստամոքսումս թիթեռնիկներ եմ զգում, իսկ սիրտս բերկրանքով է լցված: Սա այն կյանքն է, որով ուզում եմ ապրել: Ես երջանիկ եմ:


*

Երկու ժամից պիտի օդանավակայանում լինեմ: Օլիվիայի հետ հյուրանոց վերադարձանք ու որոշեցինք մինչև մեկնելս հրաժեշտի խնջույք անել: Յուրաքանչյուրս մի մեծ բաժակ գինի խմեց, անջատեցինք սենյակի լույսերը, երաժշտություն միացրինք ու սկսեցինք թռվռալ անկողնուս վրա: Մարմինս չեմ զգում, գիտակցությունս էլ չի ենթարկվում ինձ, ասես երազում լինեմ:

–Դեմ չես, եթե հանվեմ? Անտանելի շոգ է,-հարցրի ես ու առանց պատասխանի սպասելու հանեցի շորերս:

Օլիվիան հետևեց ինձ, ու շարունակեցինք պարել կիսամերկ վիճակում: Մոտ տասը րոպեից հոգնեցինք ու ուղղակի ընկանք փափուկ ծածկոցի վրա:

–Արի նկարվենք,-առաջարկեց նա ու ֆոտոապարատը վերցրեց հատակից:

Մենք պառկեցինք իրար շատ մոտ ու սկսեցինք ծիծաղելի կադրեր անել:

–Կկարոտեմ քեզ…

–Ես էլ…


*

Օլիվիան շուրթերը սեղմել է վզիս ու ագահաբար կլանում է մարմնիս բույրը: Ես գիտակցում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում մեր միջև, տարօրինակ է, բայց լռում եմ, որովհետև րոպեներ են մնացել թռիչքիս: Թող սիրի ինձ, ինչքան ուզում է, կարևորը շուրթերիս չդիպչի: Հանկարծ աչքերիս առաջ արտասովոր տեսարան երևաց. իբր պառկած էի Օլիվիային շատ նման մի աղջկա մարմնի վրա ու զզվանքով համբուրում էի նրան: Աչքերս մի քանի անգամ փակեցի-բացեցի, ու պատկերն անհետացավ:

–Օրիորդ, ուշանում եք,-լսվեց ուղեկցորդուհու ձայնը, ու ճամպրուկս վերցնելով` դեպի ինքնաթիռը քայլեցի:

Ետ չնայեցի, որովհետև աշխարհում չկա ավելի ծանր բան, քան աչքերը, որոնք հրաժեշտ են տալիս…


2016 թվական, մայիսի 16

Սիրելի օրագիր, արդեն Փարիզում եմ: Երեկ այնքան հոգնած էի, որ տուն հասնելով`միանգամից արջի քուն մտա ու չհասցրի գրառումներ անել: Նոր եմ արթնացել ու պատրաստվում եմ հիվանդանոց գնալ` Ժակի մոտ: Որոշել եմ ընդունել նրա առաջարկը: Եթե անկեղծ, ինձ ավելի շատ գրավում է էքսպերիմենտին մասնակցելու փաստը, քան հիշողությունս վերականգնելու հեռանկարը: Չգիտեմ, միգուցե նախկին կյանքում ես բժիշկ կամ հոգեբան եմ եղել, որովհետև ներսումս ադրենալին է արտադրվում հետաքրքրասիրությունից:


*

Գտնվում եմ բազմաթիվ սարքավորումներով լի սենյակում: Ափերս տարօրինակ ձեռնոցների մեջ են, որոնցից լարեր են դուրս գալիս ու միանում մեծ էկրանով համակարգչին, որի դիմաց նստած եմ: Ոտքերս դողում են վախից, մարմինս անզգայացել է, բայց ետդարձի ճանապարհ էլ չկա:

Ժակը կում արեց իր սուրճից ու վերջապես մոտեցավ ինձ: Շունչս անհամբերությունից կտրվում է, ուզում եմ իմանալ, թե ինչ է անելու հետս:

–Օրագիրդ ուր է?-հարցրեց նա:

–Պայուսակիս մեջ:

–Կարելի է վերցնել?

–Հա, իհարկե, բայց միթե այն անհրաժեշտ է?-զարմացա ես:

Նա պայուսակս մտավ, հանեց նոթատետրս ու տեղավորվեց կողքիս աթոռին:

–Ես ենթադրում եմ, որ մարդու հիշողությունը միայն գլխուղեղի որոշ հատվածներում չի գտնվում, այլ ամեն բջջում, որ կա մարմնի մեջ: Անցյալդ չի ջնջվել, այն քո ներսում է, պարզապես դու դադարել ես այն գիտակցել: Մոտակա մի քանի ժամվա ընթացքում ես սկզբից մինչև վերջ կկարդամ օրագիրդ`փորձելով արթնացնել հիշողությունները, զգացողությունները, որ քնած են մեջդ: Քեզնից պահանջվում է կենտրոնանալ ու ուշադիր լսել ինձ:

–Լավ, խնդիր չկա, ես ավելի բարդ էի պատկերացնում ամեն ինչ:

Փակեցի աչքերս, ու շատ արագ կորցրի ժամանակի զգացողությունը: Սենյակում տարածվում է միայն Ժակի հաճելի, քնեցնող ձայնը, որն ասեղի պես ծակում է մարմինս ու ինֆորմացիա ներարկում: Լինում են պահեր, երբ դեմքիս մկանները ձգվում են տխրությունից, ափսոսանքից, զայրույթից, անզորությունից, բայց ընդհանուր առմամբ կյանքիս պատմությանը վերաբերում եմ որպես անցած-գնացած, ներկայի հետ ոչ մի կապ չունեցող եղելության: Անցլալը նրա համար է, որ ցույց տա, թե մարդու արած ամեն սխալ ինչ հետևանք ունի: Այն ոչ թե կխանգարի, այլ կօգնի ինձ նոր կյանք սկսել: Ես նրա գերին չեմ, որովհետև գիտակից եմ, այսինքն իմ մարմնի, սրտի ու հոգու տերը: Կյանքում կան բաներ, որոնք ինձանից կախված չեն, բայց դրանք շատ չնչին մաս են կազմում այն ամենի համեմատ, որ ես կարող եմ կառավարել:

Ժակը հասավ այն էջին, որում ինքնասպան եղա: Կոպերս քիչ-քիչ ծանրացան ու խորը քուն մտա…


Ժամը 23:17

Կար ժամանակ, որ Պարոնը միակն էր, ում համար արթնանում էի առավոտյան ու դպրոց վազում, իսկ հիմա կանգնել եմ հայելու առաջ ու տատանվում եմ`գնալ թե ոչ: Ավելի ճիշտ`գիտեմ, որ ի վերջո գնալու եմ, ուղղակի պատկերացում չունեմ, թե ինձ ինչպես պահել, եթե հանկարծ հանդիպենք: Արդյոք ուրախ կզգամ?Ու տարօրինակ չի լինի այդ ուրախությունը?Առողջ մտածողություն ունեցող մարդիկ միթե հրճվանք ու երջանկություն են զգում, երբ հանդիպում են մեկին, ով իրենց ցավ է պատճառել? Ես խուսափում եմ հանդիպումից, որովհետև Պարոնի հանդեպ հակասական զգացմունքներ ունեմ.մեկ ատելություն եմ զգում, խանդ, վիրավորանք ու վրեժխնդիր լինելու ցանկություն, մեկ ցնդում է հիշողությունիցս ամեն բացասական մտադրություն ու զգացում, պատրաստ եմ լինում գրկել ինձ այդքան տանջած տղամարդուն ու պտույտ գալ շուրջը երջանիկ երեխայի պես: Սրտի մի կեսով ատում եմ, մյուսով`սիրում, բայց ամենասարսափելին այն է, որ չգիտեմ, թե որ կեսը կսկսի բաբախել, երբ մեր աչքերը հանդիպեն: Բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինել, որ նրան տեսնելով` մոտս փախչելու ցանկություն կառաջանա, ուստի պետք է այնպիսի արտաքինով դպրոց մտնեմ, որ ինձ ոչ ոք չճանաչի: Բացեցի զգեստապահարանս ու ներսի եղածը գետնին թափեցի: Որոշեցի ստուգել, արդյոք չեմ մոռացել բնակարանի դուռը կողպել, որ լրիվ մերկ շրջում եմ տան մեջ: Իհարկե, մոռացել եմ: Վերադարձա ննջարան: Ընտրեցի այնպիսի զգեստ, որն ընդգծում է դաջվածքներս: Շեկ մազերս, որ իմ հպարտությունն են, մինչև գոտկատեղս են հասնում ու ալիքաձև են: Հոնքերս`դարչնագույն են: Հին Լիլիից գրեթե ոչինչ չի մնացել: Միայն աչքերս են ինձ մատնում.առաջվա պես սև են, խոշոր ու տխուր: Հագնվելուց հետո սկսեցի մազերս հարդարել ու տարատեսակ անուշահոտ նյութերով օծել: Ոչ մի փոփոխություն չեմ արել դեմքիս մեջ: Շուրթերս փարթամ չեն, քիթս`սրված է, բայց ես ինձ այդպես դուր եմ գալիս: Վարդագույն շրթներկ քսեցի, ընդգծեցի աչքերս ու թարթիչներս և շպարվելու գործընթացքը համարեցի ավարտված: Մոտ կես ժամ կանգնել էի հայելու դիմաց ու հիանում էի ինձնով: Հետաքրքիր է, ես, իրոք, այդքան գեղեցիկ եմ, ինչքան ինձ թվում է? Ժպիտս չքացավ դեմքիցս, որովհետև Պարոնին հիշեցի: Չգիտեմ`որն է ավելի սարսափելի. ինքդ քեզ սիրուն չհամարելը թե զգալը, որ սիրածդ մարդը քեզ գեղեցիկ չի համարում: Հանգստացիր, Լիլի, եթե լաց եղար, սևաներկդ կտարածվի: Խորը շունչ քաշեցի և խոհանոց վազեցի կաթով ու սերուցքով սուրճ պատրաստելու, որ տրամադրությունս բարձրանա: Եռման հեղուկը լցրեցի սրճամանի մեջ, որ տանից դուրս գալուց հետս վերցնեմ: Համարյա պատրաստ եմ.մնաց համապատասխան կոշիկներ ընտրեմ: Ցածր կրունկներով մեկը հագնեմ, որ անհրաժեշտության դեպքում հարմար լինի Պարոնից փախչելը: Վերջապես փողոց դուրս եկա ու քայլեցի դեպի հորս մեքենան: Նստեցի ղեկին ու ճանապարհ ընկա դեպի դպրոց: Երաժշտություն միացրի, փակեցի պատուհաններն ու սկսեցի վարելու ընթացքում պարել և ձայնակցել: Դիմացի ապակուց ես ճանապարհը, բնականաբար, տեսնում եմ, բայց ինքս անտեսանելի եմ մյուս վարորդների համար, ուստի ինձ բնական եմ պահում`այսինքն խելառի պես: Ամբողջ ձայնով երգում եմ, թափահարում գլուխս երաժշտության ռիթմին համապատասխան ու ափերով ղեկին խփում, երբ կանաչ լույս է վառվում, ու կանգնում է մեքենան: Արևոտ եղանակն ու տաք սուրճը լավ ազդեցություն ունեցան նյարդերիս վրա: Խղճի խայթ զգացի.չէ որ, խոսքը ուսուցչիս մասին է`մարդու, ով դաստիարակել է ինձ, կրթել, ուրախացել իմ հաջողություններով ու դժվար պահին կողքիս եղել: Իմ ներքին արժեքներին դեմ է վատ վերաբերվելը նրան, ում հետ երբևէ երջանիկ եմ եղել: Պարոնն ինձ համար առաջնահերթ մարդ է, ում հարազատ ու մոտ եմ համարել: Ենթագիտակցորեն միշտ էլ իմացել եմ, որ իմ կանացի սերը մերժվելու է, բայց դժվարությամբ եմ հավատում, որ նա ինձ որպես մարդ էլ չի սիրել…հակառակ դեպքում կմտածեր իմ զգացմունքների մասին, կխոսեր հետս վերջին անգամ, ինչ-որ կերպ կհասկացներ, որ մարդկայնորեն սիրում է ինձ, պարզապես ստիպված ենք բաժանվել, որովհետև չի ցանկանում շարունակել խորացնել զգացմունքներս: Ինձ բաժանումը չի, որ ցավ պատճառեց, այլ Պարոնի անտարբեր, անուշադիր վերաբերմունքը դրան: Մարդիկ, ովքեր որևէ զգացմունքային, հոգեկան կապվածություն են ունեցել, միմյանց նկատմամբ հարազատություն զգացել, հրաժեշտից առաջ առավելագույն չափով սիրտ են բացում իրար առաջ, ցույց տալիս, որ հոգ են տանում միմյանց մասին ու վերջին անգամ իրար քնքուշ բառեր ասում, որպեսզի ոչ մեկի հոգին ծանր չմնա: Կամ էլ ես եմ աշխարհը վարդագույն տեսնում, ու իրականությունն այլ է:

Կանգնեցի «Café Mimosa» սրճարանի մոտ, ու Նատալին տեղավորվեց կողքիս նստարանին: Մեքենան պոկվեց տեղից: Տասը րոպեից մեր դպրոցի դարպասներին հասանք:

Սիրտս սովորականից արագ է բաբախում, ոտքերս ծանրացել են, գլխիս մեջ լարում եմ զգում, իսկ աչքերիցս ջուր է ցայտում: Դրանք լացի արցունքներ չեն, այլ հուզմունքը թոթափելու միջոց: Ասել, որ ես պաշտում եմ այս դպրոցը, կնշանակի ոչինչ չասել: Չեմ հիշում, որ որևէ հարազատի, բարեկամի կամ ընկերոջ հետ հանդիպում ինձ հուզած լինի այնքան, ինչքան այս անշունչ կառույցը: Եթե հնարավոր լիներ, օդանավակայանից միանգամից այստեղ կգայի, ոչ թե մեր տուն:

Չէինք հասել գլխավոր շենքին, երբ նկատեցի դեպի մեզ եկող Պարոնին: Ես չէի սպասում նման հանկարծակի հանդիպման: Հողը դանդաղ սողում է ոտքերիս տակից, ինքս ինձ չեմ զգում: Եվս մի քանի վայրկյան ու նա մեզ կհավասարվի:

–Փրկիր, Նատալի,-ատամներս իրար սեղմելով`խնդրեցի ես ու նրա լայնեզր գլխարկը դեպի ինձ քաշելով` ծածկեցի դեմքս:

–Բարև Ձեզ,-լսեցի ընկերուհուս ձայնը, որի մեջ խեղդված ծիծաղ կար:

–Բարև, Նատալի,-ուրախ տոնով պատասխանեց Պարոնը,-այդ ում ես թաքցնում գլխարկի ետևում?

Ես զգացի, որ նա ինձ է մոտենում ու տեղիցս պոկվելով`ամբողջ ուժով սկսեցի վազել: Մեծ արագությամբ ներխուժեցի դպրոցի գլխավոր շենք, բարձրացա երրորդ հարկ ու կանգնելով պատուհանի մոտ`շունչ առա: Հետաքրքրասիրությունից դրդված` ներքև նայեցի ու տեսա, որ Պարոնը դեռ զրուցում է ընկերուհուս հետ: Նրանք ծիծաղում են ու ամենայն հավանականությամբ` ինձ վրա: Վստահ եմ, որ Նատալին արդեն պատմել է, որ ես էի գլխարկով երեսս ծածկել: Միգուցե Պարոնը դեռևս հեռվից էր ինձ ճանաչել ու մոտենալիս արդեն գիտեր, որ ես եմ թաքնվողը, պարզապես զվարճանում էր: Հենվելով պատին`պայուսակիցս մի փոքրիկ հայելի հանեցի ու սկսեցի սանրվածքս կարգի բերել, ապա շրթներկս թարմացրի: Գրողը տանի, ինչով եմ զբաղված: Ինչու միանգամից դեպի մեքենան չվազեցի? Ինչու ներս մտա ու ավելի խորացա դպրոցի մեջ, որտեղ ամեն վայրկյան կարող եմ նրան հանդիպել: Նորից պատուհանին մոտեցա, որ պարզեմ, արդյոք հեռացել է: Ձեռքերս դողացին, հայելին հատակին ընկավ ու փշուր-փշուր եղավ. Նատալին ներքևում չէ, իսկ Պարոնը քայլում է դեպի ներսի դուռը: Մի քանի րոպեից վերև կբարձրանա: Արագ թաքնվեցի միջանցքի մութ անկյուններից մեկում`հույս ունենալով, որ նա երրորդ հարկ այդպես էլ չի հասնի: Տասը րոպեից խոսակցության ձայներ լսեցի ու ճանաչեցի Պարոնի ձայնը, ես տեսա, թե նա ինչպես մոտեցավ պատուհանին, կռացավ, հավաքեց հայելուս փշրանքները, թափեց աղբամանի մեջ ու քթի տակ ժպտալով`անցավ կողքովս`այդպես էլ ինձ չնկատելով:

Երբ տեսադաշտիցս կորավ, դուրս եկա անկյունից ու նորից պատուհանին մոտեցա: Սիրտս էլի մի քանի մասի բաժանվեց: Ավելի երջանիկ կլինեի, եթե միայն ատելություն կամ միայն զայրույթ զգայի, բայց ես ատելություն էի զգում սիրո մեջ, զայրույթ ու խանդ կարոտի մեջ, ամբողջ ուժով վազելու ու նրան գրկելու պահանջ` հրելու, ապտակելու, վրեժ լուծելու ցանկության մեջ: Ինչպես էր սիրտս կարողանում նույն մարդուն միաժամանակ համ ատել, համ սիրել, համ զայրանալ վրան, համ ձգտել, համ անսիրտ համարել, համ պայքարել սիրտը նվաճելու համար:

Երբ շրջվեցի, զարմանքով նկատեցի, որ Պարոնը ետ է վերադառնում:

–Լիլի,-հեռվից ժպտալով դեպի ինձ վազեց:

Դեմքս անտարբեր, անհոգ երանգ ստացավ:

–Դուք երևի ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք:

Նա չէր լսում ու շարունակում էր մոտենալ, որ գրկի:

–Լիլին սև մազեր ունի, իսկ ես շեկ եմ,միթե չեք տեսնում?-պնդեցի ես ու կծեցի լեզուս: Ծիծաղելով մոտ վազեց ու գրկեց: Նրա օծանելիքի բույրը դեմքիս հպվեց, ու սիրտս նորից անսահման սիրով, փաղաքշանքով ու ջերմությամբ լցվեց: Սկսեցի պտույտ գալ նրա շուրջը, կատակներ անել ու երջանիկ, անհոգ մանկան պես շաղակրատել: Ես ինձ ավելի շատ ոչ թե կին եմ զգում, այլ երեխա, ով կամակորություններ է անում, որ հորը ծիծաղեցնի ու զվարճացնի: Պարոնի մեջ հայրական մի բան կա, որը հասակակիցներիս մեջ չեմ կարողանում գտնել: Ես հաշվի չառա, որ որևէ մեկը կարող է մեզ տեսնել ու սկսեցի համբուրել նրա ձեռքերն ու այտերը: Այդ համբույրների մեջ ավելի շատ երեխայական պաշտամունք ու երկրպագություն կա, քան կանացի սեր: Պարոնի մատները անուշ բույր ունեն, որը շուրթերիս դիպավ: Ես նորից փաթաթվեցի նրան ու տասը րոպեից ավելի նույն դիրքով կանգնած`ներծծեցի աշխարհի ամենասիրելի մարմնի հոտը: Եթե այն օծանելիքը, որը նա էր օգտագործում, ուրիշի վզից առնեի, զզվանք կզգայի.Պարոնի մարմնի բույրն է օծանելիքը հաճելի դարձնում: Ես քիթս այնպես եմ սեղմել նրա մաշկին, որ չկարողանամ շնչել, օդը սկսի չհերիքել, ցավ զգամ ու հեռու փախչեմ, որովհետև ուժ չունեմ ինքնակամ հեռանալ: Պարոնը ներողամիտ ծիծաղում է:

–Արի դասարան գնանք,-գրկիցս ազատվելով`առաջարկեց նա:

Մենք դուրս եկանք ու քայլեցինք դեպի այն փոքրիկ շենքը, որտեղ ժամանակին մեր դասերն էին անցել: Ես շարժվում եմ հնարավորինս դանդաղ ու խորհրդավոր: Պարոնը ստիպված միացել է իմ ռիթմին ու ինձ պես դանդաղում է: Հանգիստ եմ ձևանում, ժպտում հաճախ ու շուրջս նայում, ասես առաջին անգամ եմ դպրոցում:

Դասարան մտանք, բայց ես միտք չունեի Պարոնից պոկվել: Նա տեղավորվեց իր աշխատասեղանի դիմաց ու սկսեց ինչ-որ փաստաթղթեր ուսումնասիրել, իսկ ես գրկել եմ նրան մեջքից, խոնարհվել ուսին ու երազում եմ: Երկար մազերս տարածվել են նրա վերնաշապիկի վրա, իսկ շրթներկիս փայլը` դեռ այտերին է: Ես հիացմունքով հետևում եմ նրա մատների նուրբ շարժումներին, երբ հպվում են թղթերին: Երանի ինձ էլ այդպես հպվեին: Սկսեցի նորից համբուրել այտերը ու այնպես խեղդեցի իմ սիրով, որ ստիպված փաստաթղթերը մի կողմ դրեց ու լուռ նստած մնաց`հայացքը հառած պատուհանից դուրս երևացող շենքերին: Սեղմել եմ դեմքս նրա այտին, որի վրա արցունքս ընկավ ու դանդաղ գլորվելով`սահեց ներքև: Նա շրջվեց ու աչքերիս նայեց: Մի քանի վայրկյան հետո նստած էի ծնկներին, ու մատներով մաքրում էր արցունքներս, որոնք թափվում էին հեղեղի պես`իրենց հետքը թողնելով նրա վերնաշապիկին, ձեռքերին, մատներին`ամեն տեղ, բացի սրտից երևի: Ես անորոշությունից եմ լաց լինում, որովհետև չեմ կարողանում հասկանալ, թե Պարոնն իմ հանդեպ ինչ է զգում, ինձ սպանում է նրա լռությունը: Ես չեմ ուզում լաց լինել ու սիրել նրան, բայց ոչ աչքերս են ինձ ենթարկվում, ոչ`սիրտս:

–Քաղցր կուզես?-հանկարծ հարցրեց նա`ժպտալով:

–Կուզեմ,-ուրախացա ես`վեր կենալով նրա ծնկներից ու տեղավորվելով գրատախտակի դիմաց դրված աթոռին:

Մինչ նա սուրճի սեղան էր պատրաստում, ես սկսեցի զննել սենյակի այնքան հարազատ պատերը, որոնց ներսում մեր պատմության դասերն էին անցել: Դեմքիս վրայով գոհունակության ժպիտ սահեց, երբ պատերին իմ պատրաստած պաստառներից նկատեցի:

–Ձեզ դուր են գալիս այդ պաստառները, որ փակցրել եք?-զարմացած հարցրի ես,-իմ կարծիքով այնքան էլ գեղեցիկ չեն ստացվել.ես նկարչությունից հեռու մարդ եմ, դրա համար լավ նկարազարդել չեմ կարողացել: Նախադասությունները մի տեսակ ծուռ են գրված`անցնում են գծած տողերից, չոր-ցամաք տառերը գույների ու զարդարանքների համեմատ գերակշռում են.սիրուն չի:

–Մարդն իր աշխատանքը պիտի սիրի նրա համար, որ իրենն է: Ինչին էլ ամիսների ու փորձի հեռավորությունից նայես, թերի կթվա: Ներողամիտ եղիր ինքդ քո հանդեպ:

–Ինչ համով տորթ է,-հիացած բացականչեցի ես:

Պարոնը, որ մեջքով դեպի ինձ շրջված` սուրճ էր լցնում, ծիծաղեց.

–Եթե քո թխածը լիներ, մի պակասություն կգտնեիր մեջը հաստատ:

Մինչ ես արագ-արագ կուլ էի տալիս այտերիս տակ հավաքված կրեմոտ պարունակությունը, որ առարկեի Պարոնին, հայացքս գրատախտակին ընկավ: Մի անկյունում հազիվ նշմարելի դեռ մնացել էր ամիսներ առաջ գծածս քարտեզը:

–Միթե երբեք չեք ջնջել?-ծիծաղս չկարողացա զսպել,-ինչպես եք օգտագործել գրատախտակն առանց քարտեզը մաքրելու?

Նա լուռ է, իսկ ես քիչ է մնում հավատամ, որ հոգու խորքում, այնուամենայնիվ, չի արհամարհում ինձ: Վերջապես եկավ ու կողքիս դրված աթոռին նստեց: Ես, օգտվելով առիթից, զննում եմ նրան կանացի հետաքրքրասիրությամբ ու միաժամանակ տորթ ուտում`ուրախանալով, որ երկու հաճույք մի տեղում են: Պարոնն ինձ ավելի երիտասարդ է թվում, քան առաջ էր, նրա թարթիչներն իրենց երկարությամբ իմ մեջ հիացմունք են առաջացնում, շուրթերը փարթամ են ու ավելի են փքվում, երբ մոտեցնում է սուրճի գոլորշարձակող բաժակին: Աչքերի տակ պարկեր են գոյացել, բայց դրանք ինձ հմայիչ են երևում, իսկ մատներն իրենց նրբությունը չեն կորցրել: Մեր տարիքային տարբերությունը քսան տարուց ավելի է, բայց արտաքուստ դժվար է այդ նկատելը`ամեն դեպքում ինձ համար:

Հանկարծ հիշեցի, որ Պարոնն ինձ չէր համբուրել`գրկել էր միայն, սեղմել ձեռքս ու ընդունել իմ համբույրների տարափը: Ես մոտ բերեցի աթոռս նրանին ու գլուխս ուսին դրեցի: Սիրտս անսահման կարոտով ու քնքշությամբ է լցվել: Չգիտեի`ինչ խոսել հետը կամ ինչից, դրա համար փաթաթվեցի նրան մեջքից ու դեմքս նրա բաբախող քունքին հպեցի: Աչքերիցս թափվող արցունքները սուրճի մեջ ընկան ու տորթի քաղցր կտորների վրա: Երևի մի քանի տաք կաթիլ էլ Պարոնի սրտին ընկավ, որովհետև վրայի սառույցը վերջապես հալվեց. դեմքին կարոտ երևաց: Ես վզնոցի պես կախվել եմ նրանից ու համբուրում եմ այտերը, բայց կարոտս նոսրանալու փոխարեն ավելի է խտանում: Իմ հույզերը երբեք միաշերտ չեն եղել, ուստի Պարոնի հանդեպ ևս բազմաշերտ, երբեմն հակասականության հասնող զգացմունքներ ունեմ. սիրտս լցված է աշակերտական, մարդկային ու կանացի սերերի, վիրավորանքի, հիացմունքի, կարոտի, խանդի, կրքի, զայրույթի խառնուրդով, որի բոլոր բացասական դրսևորումները փորձում եմ ճնշել: Պարոնը շրջվեց դեպի ինձ, մինչ ես զբաղված էի նրա այտերը համբուրելով, ու մեր շուրթերը մի քանի ակնթարթով պատահական հանդիպեցին: Ես գլուխս ետ քաշեցի`ձևացնելով, որ ոչինչ չնկատեցի: Ինչքան էլ մեծ է ցանկությունս նրա շուրթերի ջերմությունը երկար զգալ, չեմ ուզում առաջին համբույրս նվիրել մեկին, ով ինձ չի սիրում,իսկ ես գրեթե վստահ եմ, որ զգացմունքներս անպատասխան են:

–Ձեզ համար նվեր եմ բերել,-հանկարծ հիշեցի ես ու հայացքս գցեցի կողքիս աթոռին դրված փայլփլուն տուփին,-կարող եք հիմա բացել:

Նա` կռահող ժպիտը դեմքին, քանդեց գույնզգույն կապերն ու տուփի միջից դուրս հանեց մի գիրք`վառ, գունավոր կազմով, որի վերին մասում իմ անուն-ազգանունն էր…

Հանկարծ սենյակում վեճի ձայներ տարածվեցին, իսկ գիրքն աստիճանաբար նկարի վերածվեց…


2016 թվական, մայիսի 17

Վեր թռա քնից: Շուրջս նայեցի: Ես գտնվում եմ մեր տանը` հյուրասենյակի բազմոցին, ու հայացքս գամված է պատից կախված բնանկարին: Տրորեցի աչքերս ու աստիճանաբար հիշեցի երեկվա դեպքերը.հիվանդանոցում հայտնվելս, էքսպերիմենտը, ու թե ինչպես քուն մտա Ժակի հաճելի ձայնի ներքո: Ամենայն հավանականությամբ նա է ինձ մեր տուն բերել, ու ահա պառկած եմ հյուրասենյակում: Ինչպես է պատահել, որ ոչինչ չեմ զգացել?

Ես հիշում եմ ապրածս ամբողջ կյանքը, նշանակում է`էքսպերիմենտը հաջողվել է: Խոհանոցից վեճի ձայներ են լսվում: Հայրս ամբողջ ձայնով բղավում է մորս վրա ու ընթացքում թեթև խփում: Այնքան եմ հմտացել, որ արդեն հեռվից հեռու գուշակում եմ, թե ամեն հարվածն ինչ ուժգնության է: Դեմքս խրեցի բարձի մեջ ու մի քանի վայրկյան թույլ տվեցի ինձ տխրություն զգալ: Ցավոտ է, բայց ինչ կարող եմ անել…ծնողներս առանձին մարդիկ են ու իրենց անձնական կյանքն ունեն, թող ապրեն, ոնց ուզում են: Ես դեռ անչափահաս եմ, չունեմ ֆինանսական անկախություն, բնակվում եմ իրենց տանը`իրենց հաշվին, նշանակում է տվյալ պահին առավելագույնը, որ կարող եմ անել, մեկուսանալն է այն տեսարաններից, որոնք ցավեցնում են ինձ: Երեկոյան ավարտական երեկույթս է, ավելի լավ է արագ հագնվեմ, զանգեմ Նատալիին ու գնանք խանութներով:


*

Դպրոց մտնելով`միանգամից վազեցի դահլիճ, որտեղ սովորաբար անց են կացվում միջոցառումները: Հագիս սև շրջազգեստ է, սպիտակ վերնաշապիկ, իսկ մազերս ոլորել եմ: Ես ինձ շատ անհարմար եմ զգում, որովհետև մայրս մի քիչ չափն անցել է դիմահարդարմանս հարցում: Դեմքս ծանրացել է: Այդ ամենին գումարվում են բարձրակրունկները, որոնք ցավեցնում են ոտքերս: Մի խոսքով, ես ինձ տոնածառ եմ զգում: Արագ մտա ետնաբեմ ու փորձեցի գտնել Նատալիին: Այս տարի յոթ ավարտական դասարան ունենք, որոնցից յուրաքանչյուրը համար է պատրաստել ելույթի համար:

–Լիլի, արագացրու, հաջորդը մենք ենք,-լսվեց Շառլի ձայնը:

Վազեցի հանդերձարան, ուղղեցի մազերս, թարմացրի շրթներկս ու դասարանցիներիս հետ շտապեցի բեմ: Ծնողներս նստած էին երրորդ շարքում ու լուսանկարում էին մեզ: Ինձ համար ամենատպավորիչն այն պահն էր, երբ երգում էինք ամբողջ դասարանով: Դեռ չի եկել գիտակցությունը, որ այսօր հրաժեշտ ենք տալու իրար: Եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ, ավելի քիչ ուշադրություն կդարձնեի դասերի վրա ու շատ կշփվեի դասընկերներիս հետ: Հաշվի առնելով նախկին դպրոցիս միջավայրը`մոտս այնպիսի զգացում է, որ վերջին հինգ տարիները դրախտում եմ անցկացրել` շրջապատված ընտրյալ մարդկանցով: Ես վիրավորանք չեմ պահում ոչ ֆիզիկայիս նախկին ուսուցչի, ոչ Ֆրանկի, ոչ էլ մյուսների հանդեպ, բայց առաջին դպրոց մտնել չեմ ուզում: Այնտեղ կան ուսուցիչներ, ում սիրում եմ, մարդիկ, ում հետ պահում եմ կապը, բայցընդհանուր առմամբ դատարկություն, սառնություն, ցավ եմ զգում`այդ կառույցը հիշելով: Ներսումս վատ նստվածք է մնացել:

Ներել`միշտ չի, որ նշանակում է վերականգնել շփումը: Ամենաարժեքավոր ներումը սրտում պիտի լինի: Կարելի է մարդու երեսին ժպտալ, գրկել, համբուրել, բայց ներքուստ վիրավորանք, զայրույթ ու վրեժի պահանջ զգալ: Ես ձգտում եմ հասնել նրան, որ սրտիս մեջ բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինձ երբևէ ցավ են պատճառել, երախտագիտություն մնա, որովհետև իրենց տված բացասական փորձն ինձ ավելի տպավորիչ բացատրեց կյանքի օրենքները: Կշարունակվի շփումը թե չէ, երկրորդական հարց է:


*

Բոլորը տուն են գնացել, բացի շրջանավարտներից, տնօրինությունից, մի քանի ուսուցիչներից ու անվտանգության աշխատակիցներից, ովքեր պիտի հսկեն մեզ: Առջևում միջոցառման ամենասպասված մասն է, բայց մինչ այդ պիտի գնանք տոնական ընթրիքի: Ես ու Նատալին հանդերձարան մտանք, դեն նետեցինք բարձրակրունկները, մի քանի րոպե նստեցինք հատակին ու վայելեցինք թեթևության զգացումը, հետո հագանք մեր առօրյա քրքրված ջինսերն ու վազեցինք ճաշարան, որը դպրոցի շենքերից մեկի երկրորդ հարկում է գտնվում: Ես արևային ակնոցներ էի դրել, որ իբր Պարոնն ինձ չճանաչեր, բայց ներս մտնելով` բոլորի ուշադրությունն ակամա կենտրոնացրի վրաս: Նստեցի երկար սեղաններից մեկի մոտ`դասարանցիներիս հետ, ու փորձեցի մոռանալ այդ տղամարդու ներկայության մասին:

Ախր, ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք ապահովագրված չի նրանից, որ փողոցում քայլելիս ցեխաջրի չի հանդիպի, պարզապես կան մարդիկ, ովքեր թեքում են իրենց ճանապարհը, ու կան ինձ նմանները, ովքեր մտնում են ցեխաջրի մեջ: «Առաջին հայացքից սեր» ասվածը իլուզիա է, որը հորինել են ռոմանտիկները: Նախքան մեկին մինչև ականջները սիրահարվելը, մարդը սիրո մի քանի փուլով է անցնում` հետաքրքրություն, հրապուրանք, սիրահարություն, կիրք կապվածություն, ու որպես այդպիսին հենց սկզբից պարզվում է զգացմունքները փոխադարձ են թե չէ, բայց մարդը հաճախ նախընտրում է վարդագույն ակնոցներ հագնել ու չտեսնել իրականությունը: Ցանկացածը կարող է անպատասխան հույզեր ունենալ, բայց գիտակցությունը հենց նրա համար է տրված, որ մարդը կանգ առնի ու չխորացնի իր զգացմունքները`հասարակ հրապուրանքը վերածելով մոլուցքի:

Ես պիտի հեռու մնամ Պարոնից: Մենք ոչ ընկերներ կարող ենք մնալ, ոչ` ուսուցիչ-աշակերտ, դրանք սուտ բաներ են, որոնք հորինում են մարդիկ` մոտ լինելու ցանկությունն արդարացնելու համար, բայց ենթագիտակցորեն, սրտի թաքուն մի անկյունում միշտ էլ հույս են ունենում, որ մի օր իրենց ուրիշ աչքերով կնայեն…

Ես չեմ ուզում հուսալ, երազել, ընկեր կամ աշակերտ ձևանալ, իսկ վերջում իմանալ, որ սիրածս մարդն ուրիշին է ընտրել: Այսօր ցավոտ է բաժանվելը, բայց վաղն ավելի ցավոտ կլինի, որովհետև ամեն անցնող օրվա հետ սերս ավելի է ամրանում:

Հանկարծ Նատալին ամուր սեղմեց ձեռքս, ու մտքերիցս սթափվելով`նկատեցի, որ բոլորն ինձ են նայում: Արցունքները կաթում են ափսեիս մեջ, ու անգիտակցաբար տրորում եմ աչքերս: Սևաներկը լղոզվել է այտերիս, ու երևի սարսափելի տեսք ունեմ: Վեր կացա տեղիցս ու դուրս փախա ճաշարանից:


*

Գլխավոր շենքի առաջին հարկում ենք: Տղաները գեղեցիկ կոստյումներ են հագել, իսկ մենք` կանացի զգեստներ: Երաժշտությունը միացրել է բոլորիս, ու ինքնամոռաց պարում ենք: Ես համարյա մոռացել եմ Պարոնի մասին ու կյանքում առաջին անգամ առանց դիմակի եմ` զվարճանում եմ, կատակներ անում ու շփվում մարդկանց հետ: Մեզ արգելված է ալկոհոլ օգտագործել, բայց ես առանց դրա էլ ինձ հարբածի պես եմ զգում, ասես երազում լինեմ:

Շուտով տանգոյի երաժշտություն միացավ, ու ես աննկատ կորա տղաների տեսադաշտից: Զարմանում եմ, որտեղից իմ մեջ նման տարօրինակ նախապաշարմունքներ? Ես ինձ բավականին ազատամիտ մարդ եմ համարում, բայց, չգիտես ինչու, ուզում եմ առաջին տանգոն, համբույրը, գիշերը միևնույն մարդուն նվիրել, ու որ նա յուրահատուկ լինի: Իմ սիրտը Պարոնին էր ընտրել, բայց նա չի սիրում ինձ…ինչ արած, ուրեմն չեմ պարի…


*

Դպրոցի տանիքին ասեղ գցելու տեղ չկա: Շրջանավարտներով լուսաբացն ենք դիմավորում: Առհասարակ յոթ դասարանների միջև բաժանումը միշտ էլ պայմանական է եղել, որովհետև տնօրինությունը, ուսուցիչները բոլորիս վերաբերվել են որպես մի ամբողջականության: Դասամիջոցներին, ճաշարանում, ավտոբուսների մեջ չենք տարբերել, թե ով որ դասարանից է: Երբեմն վիկտորինաների, խաղերի ընթացքում մրցել ենք դասարաններով, հաղթել-պարտվել, բայց հիմնականում ոչ ոք լուրջ չի ընդունել այդ ամենը: Դպրոցի հաջողությունները, հաղթանակները տոնել ենք միասին`մոտ հարյուր հոգով, ու երբ չարություն ենք արել, տնօրինությունից ամոթանք էլի բոլորով ենք ստացել: Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան անիմաստ էր դիմակս, որ հագել էի իբր հնարավոր ցավից պաշտպանվելու համար: Եթե իմ իրական էությունը ցույց տայի, մարդիկ տեսնեին, որ ես ամենևին էլ անզգացմունք, սառը, դասից բացի ուրիշ հետաքրքրություն չունեցող Լիլին չեմ, ավելի սիրված կզգայի: Ցավից փախչելով`ավելի ցավեցրի ինձ:

Ժամը յոթին իջանք տանիքից: Մոտ կես ժամ գրկում, համբուրում էինք իրար, ուսուցիչներին, տնօրինությանը ու ոչ մի կերպ չէինք ուզում տուն գնալ, բայց շուտով լսվեց ավտոբուսների շարժիչների ձայնը, ու բոլորս ցրվեցինք: Ես այդպես էլ չգրկեցի Պարոնին…


2016 թվական, հունիսի 1

Համալսարանից նամակ ստացա: Ընդունվել եմ: Երկու շաբաթից ԱՄՆ եմ մեկնում, իսկ մոտակա օրերը Նատալիի հետ անց եմ կացնելու մեր դպրոցի ճամբարում: Ես այն երազում եմ միայն տեսել, ու շատ հետաքրքիր է, թե իրականության մեջ ինչ տեսք ունի: Չեմ հավատում, որ մի քանի օր ամենամոտ ընկերուհուս հետ նույն սենյակում եմ գիշերելու, կարողանալու ենք ժամերով խոսել ու գժություններ անել:

Առավոտյան գնացել էի քաղաքով զբոսնելու, մտքովս անցավ ծնողներիս համար նվերներ գնել: Ուզում եմ փորձել լավացնել մեր հարաբերությունները: Մարդուն փոխելու ամենաարդյունավետ ձևը պարզապես սիրելն է ու ընդունելը նրան այնպիսին, ինչպիսին կա: Ծնողներս էլ սովորական մարդիկ են`մսից ու արյունից, ու պարտավոր չեն իդեալական լինել: Ես երբեք հաշվի չեմ առել այն փաստը, թե նրանք ինչ մանկություն են ունեցել, ինչ պայմաններում են մեծացել ու ինչ զրկանքներ, դժվարություններ են տեսել, որոնց հետևանքով ձևավորվել են այնպիսին, ինչպիսին հիմա են: Նրանք արել են առավելագույնը, ինչը թույլ է տվել իրենց գիտակցության մակարդակը, որ ես լավ կրթություն ստանամ, պաշտպանված լինեմ ու հասարակությանը պիտանի մարդ մեծանամ: Ծնողներս ինձ միշտ էլ սիրել են…սիրել են, ոնց կարողացել են: Նրանք էլ ըստ երևույթին իրենց ընտանիքներում բռնություն, ծեծ, ագրեսիա են տեսել, դրա համար չեն հասկանում, որ շփվելու, երեխա դաստիարակելու ուրիշ ձևեր էլ կան: Ես գոնե գիտակցում եմ այդքանը, նշանակում է պատրաստ եմ նրանց ընդառաջ գնալ ու առաջին քայլ անել: Դա դժվար է, որովհետև վիրավորանքը, ցավը, ծանր հիշողությունները սեղմում են կոկորդս, ու միևնույն ժամանակ միակ ելքն է այդ բեռից ազատվելու:

Դուրս եկա վերելակից ու մոտեցա մեր բնակարանին: Դուռը բաց է: Մտա հյուրասենյակ, որտեղ մայրս, բազմոցին նստած, հեռուստացույց է նայում: Առանց սպասելու, որ կնկատի ինձ, վազեցի դեպի նա ու գրկեցի: Հետո տվեցի կարմիր վարդերի փունջն ու փայլուն տոպրակը, որի մեջ գնածս զարդերն են: Մայրս աչքերին չի հավատում ու մի գլուխ համբուրում է ինձ: Այդ պահին հայրս ներս եկավ`փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես մոտեցա ու գրկեցի նրան, ապա մեկնեցի նվերը: Ծնողներս այնքան երջանիկ տեսք ունեն: Ինքս ինձ խոսք եմ տալիս հաջողակ մարդ դառնալ, որպիսի նրանց հնարավորություն տամ կյանքի բոլոր հաճույքներից օգտվելու: Ես չեմ կարծում, թե ծնողներս մի օրում կփոխվեն, բայց վստահ եմ, որ իմ հոգատարությունն ու ուշադրությունը նրանց հոգեպես ավելի հանգիստ կդարձնի: Սերը միակ բանն է, ինչի դեմ մարդիկ անզոր են:


2016 թվական, հունիսի 3

–Նատալի, դու ինչ-որ մեկին սպասում ես?-թռան թակոցը լսելով`զարմացած հարցրի ես:

–Հա, երևի պիցցան են բերել:

–Այդ երբ հասցրիր պատվիրել? Դու էլ ես, չէ, հույսդ կտրել, որ մենք բացի տապակած կարտոֆիլից ուրիշ բան կկարողանանք պատրաստել?

–Ծիծաղելու փոխարեն վազիր պիցցան վերցնելու, ես եղունգներս եմ ներկում: Օնլայն վճարել եմ արդեն:

Տորթ ուտելով մոտեցա դռանը.

–Ով է?

Պատասխան չկա:

–Նատ, վստահ ես, որ առաքիչն է? ինչու ձայն չի հանում?

–Լիլի, մարդակեր հաստատ չի լինի, բացիր:

Ես ծիծաղելով ձեռքս բռնակին տարա ու պտտեցի: Դուռը դեպի ինձ քաշեցի, բայց երբ տեսա, թե ով էր մյուս կողմում կանգնած, ամբողջ ուժով ետ շրխկացրի ու ներսից կողպեցի: Նատալին վախից վեր թռավ նստած տեղից:

–Լիլի, ինչ պատահեց? Ով էր?

–Պարոնը,-հուզմունքից դողացող ձայնով պատասխանեցի ես:

–Աչքիդ տեսիլքներ են արդեն երևում: Նա հիմա չի կարող ճամբարում լինել:

Մի պահ մտքերի մեջ ընկա: Հնարավոր է`իրոք, տեսիլք էր: Նորից բացեցի դուռը, բայց մտածելու ժամանակ չունեցա, որովհետև Պարոնը արագ ներս սողոսկեց ու կանգնեց դիմացս: Ես ձեռքով փակեցի դեմքս: Միակ բանը, որ ուզում եմ, փախչելն է, բայց ճանապարհս փակ է: Զգում եմ նրա մոտեցող քայլերն ու ետ-ետ գնում: Նա հասավ ինձ ու ամուր գրկեց: Ես բացեցի երեսս: Նատալին զարմացած մեզ է նայում: Ձախ ափիս մեջ դեռ պահում եմ տորթի կրեմոտ կտորը, իսկ քիթս մխրճվել է Պարոնի բլուզի անուշահոտության մեջ: Սրտումս նորից արթնանում է հիվանդությունը, որի անունը սխալմամբ սեր էի դրել: Չնայած`եթե բոլոր հիվանդություններն այսքան անուշ են բուրում, ուրեմն թող ես ամբողջ կյանքում հիվանդ լինեմ: Եվս մի ակնթարթ ու կմոռանամ բոլոր վիրավորանքները: Չպիտի թույլ տամ դա, հակառակ դեպքում մյուս անգամ ավելի ուժեղ ինձ կցավեցնի: Ինչ լավն է նրա մարմնի հոտը, տեսնես ինչ օծանելիք է ցանել: Մենք մի քանի րոպե գրկախառնված մնացինք, իսկ հետո զգացի, որ նա քիչ-քիչ հեռվանում է ինձնից: Հիմա կսկսի խոսել հետս, ու ես հարբածի նման կժպտամ, ասես ոչինչ էլ չի եղել: Այդքան ժամանակ արցունք եմ թափել նրա լռության պատճառով, միթե տղամարդուն կարելի է ներել, քանի դեռ արարքներով չի ապացուցել, որ արժանի է դրան? Սիրտը սիրային հարցերում միշտ չի, որ լավ խորհրդատու է, հարկավոր է բանականությամբ առաջնորդվել: Մարդիկ, ում ենթագիտակցությունը մանկուց ճիշտ տղամարդկանց է սովոր ընտրել, թող իրենց սրտին վստահեն, բայց ես դրա իրավունքը չունեմ. իմ հոգեկանը առողջ չի, իմ ուղեղում սերը ցավի հետ է ասոցացվում, որովհետև հայրս ինձ ցավ է պատճառել: Բոլոր աղջիկներն իրենց հոր նմանությամբ են սիրո առարկա ընտրում: Դա գիտակցության կառավարման դաշտում չի, այլ բնազդական երևույթ է, որովհետև առաջին տղամարդը, ով մտել է մեր ենթագիտակցության, երևակայության ու սրտի մեջ, հայրն է հենց…

Հազիվ էր Պարոնն իր տաք ափերը հեռացրել կոնքերիցս, երբ կտրուկ շարժումով ձեռքիս տորթը լղոզեցի դեմքին ու կայծակնային արագությամբ դեպի զգեստապահարանը վազեցի: Ականջիս հասավ Նատալիի քրքիջը: Արագ զգեստները մի կողմ քաշեցի, տեղավորվեցի մեջն ու դռան վերևի մասում գտնվող փոքրիկ կողպեքը ներքև ձգեցի: Ես ապահով եմ: Կսպասեմ, մինչև գնա, հետո դուրս կգամ ու քաղաք կմեկնեմ: Միևնույն է չի ստացվի հանգիստ շրջել ճամբարում, որովհետև ամեն վայրկյան կարող է դիմացս դուրս գալ կամ հետևել ինձ: Ինչի համար թույլ տամ, որ մոտենա? Որովհետև ինքն այդպես է ուզում? Ինչու պիտի հաշվի առնեմ իր ցանկությունները, եթե նա ժամանակին իմը ոտնահարեց?

Պահարանի մոտ քայլեր լսվեցին:

–Նա արդեն գնացել է:

–Չես խաբում?

–Լիլի?

–Լավ, կներես:

Ես բացեցի դուռն ու վերջապես դուրս եկա ճնշող, մութ տարածությունից: Ազատ շունչ քաշեցի ու բերանով մեծ քանակությամբ օդ կլանեցի:

–Նատ, կներես, բայց ես պիտի քաղաք մեկնեմ: Դու մնա, հանգստացիր:

–Ոնց չես հասկանում, որ մի օր անցնելու են բոլոր զգացմունքներդ ու այդ մարդուն նայելու ես որպես դատարկության, քեզ թվալու է, թե նախկին կյանքում ես իրեն ճանաչել: Ու այդ ժամանակ սաստիկ զղջալու ես, որ իր պատճառով զրկեցիր քեզ ինձ հետ ունեցած լիքը երջանիկ պահերից: Չէ որ, ես ու դու շատ էինք երազել իրար հետ ճամբարում հանգստանալու մասին, պատկերացրել ու պլանավորել էինք ամեն բան:

–Ես ներքուստ ներել եմ իրեն, բայց շփվել չեմ ուզում, որովհետև վախենում եմ ցավի կրկնությունից:

–Ներումը ներքին կամ արտաքին չի լինում.մարդուն կամ ներել ես, կամ`չէ: Մեզ ցավեցնել կարող է միայն նա, ում սիրում ենք, մնացածները առավելագույնը կարող են տհաճություն պատճառել: Դու վախենում ես ցավից, որովհետև սիրում ես դեռ…եթե անտարբեր լինեիր, ուշադրություն անգամ չէիր դարձնի Պարոնի վրա, կգրկեիր, եթե ընդառաջ գար, կխոսեիր մի երկու բառ ու կվերադառնայիր քո առօրյային: Նրան դու չես ներել`ոչ սրտում, ոչ մտքում, ոչ էլ իրականության մեջ: Դու դեռ վիրավորված ես, զայրացած ու մեղադրում ես հետդ այդպես վարվելու համար: Կներես միայն այն ժամանակ, երբ դադարես ենթագիտակցորեն կամ գիտակցված վրեժ լուծել: Դու գնում ես, որ քո բացակայությամբ պատժես իրեն, որովհետև ակնկալում ես, որ կվազի ու քեզ ետ կբերի: Ընդունիր, որ դեռ հույս ունես…ես չեմ ասում, թե նորմալ չի ցանկությունդ մեկուսանալ մարդուց, ով քեզ ցավ է պատճառել, ուղղակի ինքնախաբեությամբ մի զբաղվիր`պնդելով, որ ոչինչ չես զգում ու ներքուստ խաղաղվել ես: Դու տհաճության զգացում ես ունենում, երբ անցնում ես առաջին դպրոցիդ կողքով, բայց ոչ մի տեղդ չի ցավում, չէ? Չես փոխում, չէ, ճանապարհդ? Քեզ ցավ պատճառած մարդկանց հանդեպ, ում կարողացել ես ներել, տհաճություն է մնում, բայց եթե քեզ մոտենան, գործերիցդ հարցնեն, կարճ զրույցի բռնվեն հետդ, տորթը չես լղոզի երեսներին ու փախչես. հանգիստ կկանգնես կզրուցես, միգուցե գրկես էլ, որովհետև, հասկանում ես, դատարկ կլինի ներսդ չարությունից, ատելությունից, զայրույթից ու վրեժից: Հա, տհաճություն կզգաս մի թեթև, որովհետև հնարավոր չի մարդու հիշողությունը մինչև վերջ մաքրել, գլխիդ մեջ պարբերաբար կառկայծեն տեսարանները, պահերը, որտեղ քեզ ցավեցրել է, բայց դա տհաճության տեսքով սրտիդ կնստի, ոչ թե անտանելի ցավի, որից հավաքես իրերդ ու փախչես, ինչ է թե տվյալ մարդը քեզ հետ նույն արևի շուրջն է պտտվում:

Նորից դռան թակոց լսվեց: Ես վազեցի դեպի պահարանն ու փակվեցի այնտեղ:

–Լիլի, դուրս արի`պիցցա ուտենք,-հինգ րոպեից ականջիս հասավ Նատալիի ձայնը:

Ես շունչ քաշեցի.փաստորեն առաքիչն էր: Դուրս եկա թաքստոցիցս: Գլուխ չեմ հանում իմ զգացմունքներից: Քանի դեռ չէի տեսել Պարոնին, ինձ թվում էր, թե անտարբեր եմ, բայց հենց գրկեցի ու քաշեցի նրա հոտը, սիրտս նորից կիսվեց: Ախր ես լավ եմ հասկանում, որ ինչ որոշում էլ կայացնեմ, դժգոհ եմ լինելու վերջում: Սիրտս ասես երկու մասի բաժանված լինի`մեկը կարմիր գույն ունի և ատելությամբ, վիրավորանքով ու զայրույթով է լիքը, մյուսը` վարդագույն, ու իր մեջ երախտագիտություն, քնքշություն ու սեր է պահում: Սրտիս մեջ մեկ կարմիր լույս է վառվում, մեկ վարդագույն, մեկ կարմիր, մեկ վարդագույն…մեկ ատում եմ, մեկ սիրում, մեկ զայրանում, մեկ երախտագիտություն զգում, մեկ սեղմվում է կոկորդս վիրավորանքից, մեկ հալվում է սիրտս կարոտից ու քնքշանքից:

Նատալին, պիցցան ձեռքին, մոտեցավ ինձ ու գրկեց: Միայն այդ պահին զգացի, թե ինչքան եմ սիրում ընկերուհուս, ու ինչքան չեմ ուզում լքել նրան:

–Լիլի, կմնաս, չէ?

Աչքերս արցունքներով լցվեցին:

–Դու ճիշտ էիր`չի կարելի կյանքը վախի մեջ ապրել: Ես Պարոնի հետ կշփվեմ այնքան, ինչքան դու: Կբարևեմ, եթե մոտենա, կխոսեմ, եթե հարցեր տա, կվերաբերվեմ այնպես, ինչպես մյուս ուսուցիչներին, բայց մտերմություն չեմ անի, քանի դեռ վստահ չեմ, որ կարևոր եմ իր համար: Առհասարակ ոչ մի տղամարդու առաջ չի կարելի սիրտ բացել, քանի դեռ արարքներով չի ապացուցել, որ արժանի է: Ափսոս, որ ես շատ ուշ հասկացա դա:

–Տասնյոթն այնքան էլ ուշ չի: Սրբիր արցունքներդ…

Ես համբուրեցի Նատալիին:

–Դե լավ, գնամ լոգանք ընդունեմ ու սկսենք պատրաստվել խնջույքին: Մեր դասարանից միայն ես ու դու ենք ճամբարում?

–Չէ, Շառլն էլ է եկել:

Ես հանվեցի ու սպիտակ փափուկ վերնազգեստս վրաս գցելով`դեպի դուռը քայլեցի:

–Սրբիչը մոռացար:

–Ապրես:

Երբ բացեցի դուռը, որ դուրս գամ սենյակից, ոտքս ինչ-որ փշոտ բանի դիպավ ու ամբողջ մարմնով հատակին փռվեցի: Քթիցս սկսեց արյուն հոսել, իսկ ծնոտիս վրա քերծվածք առաջացավ:

–Գրողը տանի,-նվնվացի ես:

Նատալին վազեց օգնության: Դեմքիս հանկարծ ժպիտ հայտնվեց, երբ ոտքերիս մոտ կարմիր վարդերի փունջ նկատեցի, իսկ թերթիկների արանքում`վարդագույն բացիկ:

–Ումից է?-ոգևորված բացականչեց Նատալին:

–Չգիտեմ, անուն չկա գրված, -ժպտացի ես:

–Հաստատ Պարոնից է:

–Ինչ տարբերություն,-հառաչեցի ես,-ինձ էլ ոչ ոք պետք չի:


*

Ջրի կաթիլները խուճուճ երկար մազերիցս անձրևի պես թափվում են հատակին: Վերնազգեստս ծնկներիս չի հասնում, ու ոտքերս սառել են: Դեպի սենյակ եմ գնում: Ինձանից մի քանի մետր հեռավորության վրա` միջանցքի ծայրամասում, բազմոց է դրված: Ինչ-որ մեկը նստած է վրան, կարծես թե: Ես լարեցի տեսողությունս, բայց չկարողացա տարանջատել, թե ով է այնտեղ: Նման պահերին եմ գիտակցում, որ ժամանակն է ակնոց կրել:Դանդաղ մոտեցա ու հասկացա, որ Պարոնն է: Նա մեջքը հենել էր փափուկ բազմոցին ու քնել: Այնքան կուզեի գրկել նրան: Ներսումս խղճահարության նման մի բան արթնացավ: Նույն զգացումը հաճախ ունենում էի, երբ հորս էի ննջելիս տեսնում: Ես ծալեցի ծնկներս ու տեղավորվելով նրա կողքին`երկու ձեռքով գրկեցի վիզը: Արցունքներս խառնվել են խոնավ մազերիցս կաթացող ջրի հետ ու իրենց հետքն են թողնում Պարոնի կապտավուն վերնաշապիկի վրա: Հանկարծ նա կտրուկ դեպի ինձ շրջվեց ու ամուր սեղմեց իր գրկում:

–Բռնվեցիր?-ծիծաղեց նա ու սկսեց համբուրել այտերս:

Փաստորեն ձևացնում էր, թե քնած է: Ես չեմ կարողանում նրա աչքերի մեջ նայել, դեմքիս ժպիտ կա, բայց կոտրված է:Ներսումս էլի դատարկություն եմ սկսում զգալ նրա հանդեպ: Տհաճ է լինելը մեկի կողքին, ով քեզ ցավ է պատճառել: Արդյոք սիրում եմ դեռ Պարոնին? Այդ հարցի պատասխանը կունենայի երևի այն ժամանակ, երբ իմանայի, թե ինչ է իսկական առողջ սերը: Առաջ ամեն ինչ անում էի, որ խոսեր հետս, իսկ հիմա բառ անգամ շուրթերիցս դուրս չի գալիս, առաջ աղաչում էի, որ բացատրի, թե ինչու է այդպես վերաբերվում ինձ, իսկ հիմա ինքս եմ խուսափում խոսակցությունից: Հազար անգամ էլ գրկի ու ծաղիկներ նվիրի, չեմ հավատա, որ իր համար կարևոր եմ: Շատ դեպքերում տղամարդիկ մեղքի զգացումից ազատվելու նպատակով են լավ արարքներ անում, ոչ թե սիրուց դրդված: Պարոնը սիրում է աղջիկների ուշադրության կենտրոնում լինել, լավ տպավորություն ստեղծել իր վերաբերյալ: Ես երևի այն եզակիներից եմ, ում մոտ նա իր իրական դեմքը ցույց է տվել, այսինքն թույլ է տվել իրեն մի քիչ վատը լինել:

–Դուրդ եկան ծաղիկները?

Ես անհարմար զգացի, որ մտքիցս թռել էր շնորհակալություն հայտնել վարդերի համար:

–Շատ…Դուք առաջին տղամարդն եք, ով ինձ ծաղիկներ է նվիրում: Ավելի ճիշտ առաջինն եք, ումից ընդունում եմ…

Պարոնը ժպտաց ու շոյեց այտս: Ես զգում եմ, որ նա ինձ առաջվա պես որպես փոքրիկ երեխայի է նայում, բայց էլ չեմ նյարդայնանում դրանից: Հակասական զգացմունքներ ունեմ նրա հանդեպ: Սրտիս մեջ երեք Պարոն է ապրում` մեկը ուսուցչի, մյուսը` մարդու, երրորդը`տղամարդու կերպարում, ու յուրաքանչյուրին յուրահատուկ եմ վերաբերվում: Ինձ համար շատ դժվար է պատասխանելն այն հարցին, արդյոք դեռ սիրում եմ նրան, որովհետև իմ սերը հյուսքի է նման`երեք գույնի թելից բաղկացած: Խճճվել եմ զգացմունքներիս մեջ: Եթե միայն կարողանայի հասկանալ ինքս ինձ: Այնպիսի տպավորություն է, որ իմ մեջ երկու անհատականություն է ապրում.մեկը գործում է, զգում, իսկ մյուսը փորձում է հասկանալ նրա գործողություններն ու հույզերը: Բնազդներս ատում են Պարոնին` սիրտս կոտրելու համար, իսկ գիտակցությունս այդ զգացմունքը բանական մարդու համար անթույլատրելի է համարում ու մեղքի զգացում ներշնչում. չէ որ, մանկուց ինձ տրամադրել են, որ չի կարելի չարանալ, ատել, խանդել. կանոնավոր, օրինակելի մարդիկ բացասական բաներ չեն զգում:

–Մազերդ խոնավ են, կմրսես:

–Լավ,-ծիծաղեցի ես ու տեղիցս վեր կացա:

–Արի քեզ մի անգամ էլ գրկեմ…

Ես, որ արդեն հասցրել էի շրջվել, չլսելու տվի ու սենյակ շտապեցի: Ներսում ոչ ոք չկա.Նատալին դուրս է գնացել, ու սատանան գիտի, թե երբ կվերադառնա: Ինչ լավ է, որ հնարավորություն ունեմ մի որոշ ժամանակ ինքս ինձ հետ մնալու: Մատներս մտցրի խուճուճ մազերիս մեջ ու սկսեցի հիանալ նրանց փարթամությամբ: Մարմնիս մեջ թուլություն եմ զգում, գլխումս խառնաշփոթ է տիրում: Հանեցի վերնազգեստս ու հայելու դիմաց կանգնելով`նայեցի մերկությանս: Ինչ գեղեցիկ եմ: Ցավալի է, երբ մարմինդ, սիրտդ ու հոգիդ պատկանում են մեկին, ով դրանցից երբեք չի օգտվելու:

Անկողին մտա ու գլուխս խրեցի սառը բարձի մեջ: Երջանիկ լինելու համար ինձ ոչ ոք պետք չի: Ես էլ երբեք ոչ մեկին չեմ սիրի, որովհետև չափից դուրս զգույշ ու մտածված եմ դարձել, որ թույլ տամ սրտիս` զենքերը վայր դնել: Պիտի ամեն գնով խուսափեմ այն թակարդից, որը ենթագիտակցությունս ինձ համար պատրաստել է: Իմ բնազդները ձգում են նրանց, ովքեր ինձ ցավ կպատճառեն, որ հաստատվի մանկությունում ձևավորված այն համոզմունքս, թե տղամարդկանց վստահել չի կարելի: Եթե անգամ փորձեմ աշխատել հոգեկանիս վրա, չկա ոչ մի երաշխիք, որ կստացվի ամեն ինչ վերածրագրավորել: Միշտ լինելու է հավանականություն, որ սխալ ընտրություն կանեմ: Ինձ ֆիզիկապես դուր չեն գալիս տղամարդիկ, ովքեր մեջս մանկական ասոցացիաներ չեն առաջացնում: Մարդիկ գիտակցաբար չի, որ իրար ընտրում են, ախր: Մենք չենք սիրահարվում նրա համար, որ դիմացինը գեղեցիկ է, խելացի, պատասխանատու, խարիզմատիկ, հաջողակ, հոգատար: Երբ սկսում ենք բացատրել, թե ինչու ենք սիրում, բանականությամբ փորձում ենք արդարացնել այն ընտրությունը, որը բնազդաբար ենք արել: Մենք սիրահարվում ենք միայն նրանց, ովքեր ամենահարմարն են մեր ծնողների հետ մանկությունում ունեցած հարաբերությունները հասուն տարիքում կրկնելու համար: Պարոնի հանդեպ զգացմունքներն իմ ենթագիտակցության խաղերն են ընդամենը: Դա չի նշանակում, որ պիտի ճնշեմ դրանք, անիմաստ, անպետք համարեմ: Երբեք չի լինում, որ մարդը կատարյալ դժբախտ կամ երջանիկ լինի: Չնայած զգացածս ամբողջ ցավին` ինձ որոշ չափով հաճելի է եղել նրան սիրելը: Կապ չունի, որ այդ սերը առողջ չէր: Ես էլ եմ բոլոր մարդկանց պես ստամոքսիս մեջ թիթեռնիկներ զգացել, պարզապես դրանց հաջորդել է ցավի մեծ չափաբաժին, որովհետև ենթագիտակցորեն համոզմունք ունեմ, որ սերը ցավ է: Ես պիտի թույլ տամ ինձ զգալ այն, ինչ զգում եմ: Զգացմունքը որպես այդպիսին չի կարող վնասել, եթե չի վերափոխվել գործողության: Հարկավոր է հեռու մնալ Պարոնից: Մեր միջև ոչինչ չի կարող լինել, ուրեմն էլ որն է շփվելու իմաստը: Ես դեռ խոցելի եմ, որովհետև սիրտս թելից է կախված.հերիք է, որ մի անգամ գրկի, ստամոքսիս թիթեռնիկներն ուղեղիս մեջ կլցվեն, ու պատմությունը կկրկնվի:

Տեղիցս վեր կենալով`նորից հայելուն մոտեցա: Մազերս մի կողմ քաշեցի ու նայեցի ինքնասպանությունից հետո մնացած սպիին:

Ես լրիվ մերկ եմ:Շեկ մազերս ուսերիս են թափվում: Հետաքրքիր է`ինչ կլինի, եթե դուրս գամ սենյակից ու այսպես շրջեմ: Մարդիկ ինձ երևի գժի տեղ կդնեն`այդպես էլ չիմանալով, որ դա փոխադարձ է: Ինչ է փոխվել մարդ արարածի մեջ, որ սկսել է իր մարմնից ամաչել, այնինչ հազարամյակներ առաջ մերկ ման էր գալիս ու իրեն ազատ զգում: Հանկարծ ուսերս ցնցվեցին, երբ հայելու մեջ բացի ինձնից մեկի արտացոլանքն էլ տեսա: Մի կերպ զսպեցի հուզմունքս ու հավաքեցի կամքիս ուժը: Չի կարելի հնարավորությունը բաց թողնել հոգեբանական էքսպերիմենտ անելու:

–Ներս արի, Շառլ,-ձայնիս միջի դողը խեղդելով`հրավիրեցի ես: Եթե նրա փոխարեն Նատալին լիներ, նույն չափով հուզվելու էի:

–Կներես, ես պարզապես…երևի…-կմկմում է նա`երկու ափով դեմքը ծածկելով, իսկ ես ներքուստ հրճվում եմ`տեսնելով, որ էքսպերիմենտս ցանկալի արդյունքն է տալիս: Շառլն ապուշ է կտրել իմ հանգստությունից, որովհետև ես ինձ այնպես եմ պահում, ասես աշխարհում ընդունված է ոչ թե շորերով շրջել, այլ` մերկ վիճակում: Նա ակնկալում էր, որ իրեն նկատելով`կսկսեի բղավել ու ամոթանք տալ, բայց ես դիտմամբ այնպես արձագանքեցի, որ իր գլխում եղած բոլոր շաբլոնները փշրվեն: Ամեն դեպքում անսովոր է ինձ համար այս ամենը, այդ պատճառով դեմքիս ձգված մկանները թուլացնելով`ձեռքս դեպի վերնազգեստս տարա ու դանդաղ հագա: Հազիվ եմ զսպում ծիծաղս: Տեսնել է պետք խեղճ տղայի աչքերի արտահայտությունը:

–Ջուր կուզես?

–Հա, տուր,-կարմրեց նա:

Այդ պահին Նատալին սենյակ մտավ:

–Ինչից եք զրուցում?

–Դեռ չենք հասցրել խոսել:

Ես մենակ թողեցի ընկերներիս ու զգեստս վերցնելով`բաղնիք գնացի, որ փոխվեմ: Ուզում եմ դուրս գալ շենքից ու մի քիչ բնության գրկում լինել…


*

Պառկել եմ գետի ափին`ափերս գլխիս տակ դրած, իսկ դեմքս ծածկված է լայնեզր գլխարկով: Եղանակն այնքան էլ արևոտ չի, օդում հաճելի զովություն կա: Շուրջբոլորս սաղարթախիտ ծառեր են, իսկ ինձանից մի փոքր հեռու ճարճատում է կրակը: Մի քանի կիլոմետրի վրա երևում է մեր ճամբարը: Ես ինձ նախնադարում ապրող վայրի օրիորդ եմ երևակայում, ով ձուլվել է բնությանն ու վայելում է կյանքը: Երջանիկ լինելու համար ինձ սա էր երևի պակասում.մոռանալը մարդկանց, քաղաքը, արժեքները, որոնք մի ժամանակ կարևոր էին: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հոգեկան ցավից գալարվել: Առաջ նման բան հաճախ էր լինում: Հիմա քիչ-քիչ խաղաղվում է հոգիս, որովհետև լցվում է ներսիս դատարկությունը…ինձնով: Ես ձգտում եմ հասնել նրան, որ զգացմունքային առումով ոչ մեկի կարիքը չունենամ: Երջանիկ լինել միայն ինքդ քեզ ունենալով…ինչպիսի հրաշալի հոգեվիճակ:

Հանկարծ զգացի, որ գլխարկիս լայն եզրերը հեռանում են ճակատիցս: Բացեցի աչքերս ու քիչ մնաց ճչայի անսպասելիությունից:

–Վայրի գազաններից չես վախենում, որ եկել անտառի մեջ պառկել ես?-ծիծաղեց Պարոնը:

Նա նստեց կրակի մոտ ու երկար ժամանակ լռություն տիրեց: Զգում եմ, որ ուզում է զրուցել հետս, բացատրել, փորփրել անցյալի մոխիրները, ինչ-որ կերպ արդարացնել իրեն, բայց հիմա ինձ էլ մեր հարաբերությունները պետք չեն, դրա համար նախընտրում եմ չքննարկել հին թեմաները: Ժամանակ կանցնի, ես կներեմ, իսկ այժմ ավելի լավ է չշփվենք, մինչև զգացմունքներս վերանան: Ինձ էլ չի հետաքրքրում, թե ինչու այն ժամանակ իրեն այդպես պահեց: Ամեն մարդ իր դրդապատճառներն ունի: Պարոնն ինձ համոզեց, որ նշանակություն չունեմ իր համար, իսկ ես չեմ կարող շփվել մեկի հետ, ով ինձ չի կարևորում, ու ում չեմ վստահում: Միգուցե բնազդաբար դեռ ձգվում եմ դեպի նա, բայց գիտակցաբար հասկանում եմ, որ չարժի նման մարդու վրա ժամանակ ծախսել: Իր սիրալիրությանն ու քնքուշ տոնին, որով բոլոր աղջիկների հետ է խոսում, չեմ պատրաստվում խաբվել: Լայն եզրերով գլխարկը կրկին աչքերիս դրեցի:

–Առաջին անգամ ես, չէ, ճամբարում?

–Չէ, երկրորդ,-ծիծաղեցի ես,-առաջին անգամ երազում եմ եղել:

Մի քանի վայրկյանից Պարոնը նորից գլխավերևումս հայտնվեց.

–Վեր կաց,-դեպի ինձ կռացավ նա:

Ես մի կողմ քաշեցի գլխարկն ու սկսեցի նրա թարթիչներին նայել: Էլի մի ակնթարթ ու զգացմունքներս կարթնանան: Նա խոշոր աչքերը սուզել է իմի մեջ ու երևի սպասում է, որ իրեն կհամբուրեմ: Բնազդաբար ուզում եմ, որ դա տեղի ունենա, բայց բանականությունս դիմադրում է: Ափս դրեցի նրա շուրթերին ու նրբորեն հեռու հրեցի: Հանկարծ նա մատները դեպի գրպանը տարավ ու մի երկար թաշկինակ դուրս բերելով`սկսեց կապել աչքերս: Ես վախի հետ խառնված հետաքրքրասիրություն եմ զգում:

–Ինչ եք ուզում անել հետս?

–Վստահիր ինձ:

Խարխափելով մի կերպ ոտքի կանգնեցի: Նա բռնեց մատներս ու մենք սլացանք անհայտ ուղղությամբ:

Սառը օդը շոյում է դեմքս, իսկ զգեստիս փեշերը խաղում են քամու հետ: Ինձ հաճույք է պատճառում անորոշությունը: Մենք մոտ տասը րոպե քայլեցինք` առանց իրար մի բառ ասելու, բայց հանկարծ Պարոնի ձեռքը մատներիս միջից դուրս սողաց:

–Մենք արդեն տեղ ենք հասել?

–Այո,-պատասխանեց նա,-չշարժվես հանկարծ:

–Ինչու? ես ուզում եմ բացել աչքերս,-հրճվեցի ես ու քայլ արեցի: Հողը անհետացավ ոտքերիս տակից:

–Լիլի, զգուշացրի, ախր, գրող տանի,-լսեցի Պարոնի ձայնը, որը շուտով խլացավ:

Ես անասելի մեծ արագությամբ ներքև եմ սլանում, այնպիսի տպավորություն է, ասես տիեզերանավից եմ ընկնում: Թաշկինակը աչքերիս շուրջ քարկապ է գոյացրել: Անկմանս արագությունն այնքան մեծ է, որ մարմինս օդի հետ հպումներից սաստիկ ցավում է, գիտակցությունս սարսափից անջատվում է, դողացող մատներով փորձում եմ արձակել կապը, որ գոնե տեսնեմ, թե որտեղ եմ, ու ինձ ինչ է սպասվում: Սիրտս ահից կտոր-կտոր է լինում: Իսկ ինչ, եթե ներքևում քարոտ ժայռեր են, ու ինձ վիճակված է շուտով փշուր-փշուր լինել? Ես ապրել եմ ուզում…ամեն դեպքում հարկավոր է պայքարել մինչև վերջին շունչը: Նորից եղունգներս խրեցի թաշկինակի մեջ`փորձելով արձակել: Չգիտեմ`ինչքանով է բաց աչքերով մեռնելն ավելի հաճելի, բայց հնարավոր է` մոտակայքում ինչ-որ ճյուղ կամ քար լինի, որից կարողանամ կառչել: Ես անզորությունից քիչ է մնում լաց լինեմ: Ուր էր բերել ինձ Պարոնը? Իմանալով, որ աչքերս փակ են ու ունակ եմ ամեն տեսակ գժության, ինչու, ախր, բաց թողեց ձեռքս: Շարժմանս արագությունը գնալով մեծանում է, ինչն ինձ հուշում է, որ երկրի մակերևույթին եմ մոտենում: Եթե այսքան երկար ժամանակ օդի մեջ եմ, նշանակում է` ահռելի բարձրությունից եմ ընկել: Չնայած սարսափին ու անորոշությանը, սրտիս գաղտնի մի անկյունը հաճույք է զգում: Այնպիսի զգացում է, ասես ինքնաթիռի մեջ եմ ու պատրաստվում եմ պոկվել գետնից: Հանկարծ քթիս ու բերանիս մեջ մեծ քանակությամբ ջուր լցվեց: Ոտքերս առաջվա պես չեն կարողանում գտնել հողը: Թաշկինակը ծածկում է աչքերս: Լիտրերով ջուր եմ կուլ տալիս: Շունչս կտրվում է, կոկորդս սեղմվում է…գիտակցությունս անջատվեց…


*

Նրա փարթամ ու կարմիր շուրթերը դանդաղ սահում են իմի վրայով`պարբերաբար օդ փչելով բերանիս մեջ: Չեմ ուզում ուշքի գալ, որ չփչացնեմ պահը: Իմ սրտի աշխատանքը կարգավորվել է, բայց Պարոնը շարունակում է արհեստական շնչառություն տալ, եթե, իհարկե, մեր ժամանակներում համբույրն այդպես են անվանում: Ես դիտավորյալ չեմ բացում աչքերս ու խուսափում եմ ինքս ինձ խոստովանելուց, որ վաղուց գիտակցության եմ եկել, որովհետև այդ դեպքում ստիպված կլինեմ հրել Պարոնին ու թույլ չտալ, որ շուրթերիս դիպչի: Նա առաջին տղամարդն է, ով համբուրում է ինձ: Ես այնքան երկար էի այս պահին սպասել:Չդիմացա ու ափերով գրկեցի նրա վիզը:

–Անամոթ,-ծիծաղեց նա ու դեմքը հեռացրեց:

Հանկարծ ճակատի վրա արյան հետքեր նկատեցի, բայց Պարոնն այդ վերքերով ինձ այնքան հմայիչ է թվում: Նա վտանգել է իր կյանքն ինձ փրկելու համար: Ես չեմ կարողանում հիացմունքս զսպել:

Չեմ հիշում`ինչքան այդպես պառկած մնացի, երբ ինձ թվաց, որ խեղդվում եմ, հազիվ էի բացել աչքերս, երբ մի դույլ ջուր թափվեց դեմքիս: Ճչացի անսպասելիությունից ու վեր թռա տեղիցս: Դիմացս տեսա Պարոնի զվարճալի կերպարանքը, ով սովորականից ավելի ուրախ տեսքով վազվզում էր այս ու այն կողմ և ձեռքի դույլը գետի ջրով ծայրեծայր լցնելով`վերադառնում ինձ ջրելու: Ես ոչ մի կերպ չէի ընդդիմանում, այլ զարմանքով դիտում էի այդ տարօրինակ տեսարանը:

–Դուք Ձեզ երեխայի պես եք պահում,-նեղացա ես`ասես վրդովվելով, որ մեկը ինձանից գողացել է երեխա լինելու շնորհը:

–Բոլոր մեծերն էլ երազում են նման մի ամայի վայրի մասին, որ իրենց այդտեղ երեխայի պես պահեն`զերծ բոլոր կարծրատիպերից ու սահմանափակումներից:Միայնակ ժամանակ բոլորն էլ երեխա են, երբ ազատ են իրենց մտքերի, զգացմունքների ու ցանկությունների մեջ: Հասարակությունը խոչընդոտում է դրան: Մարդիկ իրար հետ ապրելու հետևանքով են մեծանում,գիտես:

Խոսելու ընթացքում գցեց ձեռքից դույլն ու տեղավորվեց կողքիս: Այդ պահին կարծես վերացել էր երկու սերունդ իրարից առանձնացնող ժամանակային շղթան, ու մենք նստել էինք երկու տարիքակիցների պես: Ինձ քիչ են հանդիպել մեծեր, ովքեր ճկուն մտածելակերպ ունեն: Ինձ միշտ զայրացրել է նրանց կենսափորձը,համոզվածությունը ամեն ինչում, վստահությունը, ոչ այնքան իրենց համոզմունքների ճշմարտացիության, որքան իմ հիմարության վրա: Հետաքրքրիր է`ես ինչպիսին եմ լինելու, երբ տարիքս առնեմ:Միթե կարծրանալու եմ? Դիտում էի Պարոնին, ու մեջս հույս էր փայլատակում, որ այդպես երբեք չի լինի, որովհետև դիմացս տեսնում էի հասուն տղամարդու, ում մեջ երեխան դեռ չէր մեռել…

Վերջապես մեջս ուժ գտա վեր կենալու: Մենք գետի ափին ենք գտնվում, իսկ հեռվում արևը մայր է մտնում: Սիրածս մարդը կողքիս է ու խնամում է ինձ: Ամեն ինչ կատարյալ է թվում, չեմ ուզում հեքիաթն ավարտվի: Այստեղ գալուց առաջ հետս ուտելիք ու քաղցրավենիք էի վերցրել, մի քիչ էլ բանջարեղեն, որ խորովեի կրակի վրա: Պարոնը խարույկ է վառել ու մեջը փոքրիկ կարտոֆիլներ լցրել: Օդի մեջ անուշ բույր է տարածվել, որն ավելի է գրգռում ախորժակս: Երբ մոտեցա կրակին, ներսումս մի զգացում արթնացավ, որը փոքր ժամանակ էի հաճախ ունենում: Պապիկս համարյա ամեն օր կարոֆիլ էր խորովում ինձ համար, հետո մաքրում էր վրայի մոխիրները, աղ ցանում, ու ես այն հաճույքով ուտում էի: Մենք ոչ ինտերնետ ունեինք ամառանոցում, ոչ համակարգիչ, բայց կարողանում էինք հասարակ բաների մեջ երջանկություն գտնել: Ես այնքան շատ էի պապիկիս սիրում…

–Քաղցած ես?-դեպի ինձ շրջվելով`ժպտաց Պարոնը:

–Դուք իմ հերոսն եք:

Նա ոչինչ չպատասխանեց, բայց հաճույք զգաց:

–Հաց ուտենք ու ճամբար գնանք:

–Խնջույքը գիշերն է, չէ?

–Հա, գալու ես?

Գլխով համաձայնության նշան արեցի:

–Ավելի լավ է չմասնակցես, դեռ թույլ ես ու քեզ հանգիստ է պետք:

Ես կախեցի գլուխս: Նա երևի ճիշտ է: Իրոք, մարմինս դեռ ցավում է ու թեթև գլխապտույտ եմ զգում: Իմ ընկերներից քչերն են ճամբարում, ու իմաստ չունի առողջությանս հաշվին ժամերով մնալ այնտեղ:

Պարոնն առանց վերնաշապիկի է: Պատկերացնում եմ, թե ինչքան տաք է նրա մարմինն, ու մեջս ցանկություն է առաջանում, որը չեմ ուզում ինքս ինձ խոստովանել:

–Կարելի է Ձեզ համբուրել?

–Դու իմ աշակերտն ես:

–Որպես աշակերտ կհամբուրեմ:

Նա սկսեց ծիծաղել:

Ես մոտեցա ու մեջքից գրկեցի`շուրթերս նրա այտին սեղմելով: Արցունքներս ընկնում են նրա ուսերին, իսկ ծնոտս դողում է: Ձեռքերով փակեցի աչքերս ու առաջին անգամ երկար ժամանակվա մեջ ազատություն տվեցի զգացմունքներիս: Պարոնն իմ մեջ այդպես էլ կին չտեսավ: Ես համակերպվել եմ, բայց դա չի բացառում ցավի զգացումը, որն ունեմ: Առաջ զայրանում էի, չարանում, բայց հիմա քիչ-քիչ գալիս եմ այն գիտակցության, որ չի կարելի մեղադրել մարդուն նրա համար, որ քեզ չի սիրում: Եթե միայն հնարավոր լիներ սրտին բացատրել այն, ինչը բանականությամբ հասկանում ես: Ամբողջ դեմքս արցունքների մեջ է, որոնք տաք ցնցուղի պես դուրս են ցայտում աչքերիցս: Դեռևս մի քանի ժամ առաջ համարյա վստահ էի, որ Պարոնի հանդեպ անտարբեր եմ, իսկ հիմա էլի սրտիս սառույցը սկսել է հալվել: Իմ ուսերը ցնցվում են: Մարդու բնությանը հակառակ է անզորության զգացումը, ու ես տանջվում եմ, որովհետև հիմա դա եմ զգում: Պարոնը շրջվել ու ինձ է նայում: Ինչքան էլ սառնասիրտ է պահում իրեն, գիտեմ, որ ներքուստ մարդկայնորեն սիրում է ինձ ու հասկանում: Նրա դեմքը խղճահարություն է արտահայտում:

–Այստեղ արի, հիմարիկ,-կանչեց նա`ափը հողին խփելով:

Ես տեղավորվեցի նրա կողքին ու գրկեցի թևը:

–Չէի ուզում քեզ ցավ պատճառել,-վերջապես խոսեց նա:

–Ես եմ Ձեր միջոցով ինքս ինձ ցավեցնում, Դուք կապ չունեք:

–Շփվելը մարդու հետ, ով քեզ չի սիրում, ինքնասպանության նման բան է: Հարաբերությունները, որտեղ մեկը սիրված չէ, պետք է դադարեցնել հենց սկզբից: Բաժանումը միշտ էլ ցավոտ է, բայց ավելի լավ է ցավեցնել նրան, ով քեզ սիրում է մի ամիս, քան նրան, ով մի տարի է, ինչ սիրում է:

Նա կրակի միջից կարտոֆիլ հանեց, մաքրեց մոխիրն ու մեկնեց ինձ: Իմ տրամադրությունը սկսում է բարձրանալ: Ի վերջո, եթե անգամ մեր զգացմունքները փոխադարձ լինեին, դա ոչ մի բանի չէր բերի: Ընտանիք կազմելն իմ կյանքի պլանների մեջ չի մտնում, Ֆրանսիայում մնալ ես չեմ ուզում, հետևաբար մենք բոլոր դեպքերում չէինք կարողանալու շփվել: Առհասարակ ես լրիվ այլ արժեքներ ունեմ, ինձ համար կարևոր է փառքը, կարիերան, ու սիրային լուրջ հարաբերությունները մի տեսակ չեն տեղավորվում կյանքի իմ փազլի մեջ: Իմ կարծիքով կին ու մայր լինելն այնքան էլ իմը չի: Հո բոլորը չի, որ պիտի ամուսնանան: Ստացվում է`ես ցանկանում եմ, որ Պարոնն ինձ սիրի, բայց իրականում պատկերացում անգամ չունեմ, թե ինչ եմ այդ սիրո հետ անելու: Միգուցե, բարին էլ սա է…

–Մենք հեռու ենք, չէ, ճամբարից?

–Հա, ինչու?-զարմացավ նա:

Ես ոտքի կանգնեցի ու ներսումս լիքը օդ հավաքելով`ամբողջ ձայնով գոռացի.

–Պաշտում եմ Ձեզ:

–Հիմա բոլոր գազանները անտառից կփախչեն,-ծիծաղեց նա:

Ես նորից նստեցի նրա կողքին ու գլուխս ուսին հենեցի: Մի քանի րոպե լռություն տիրեց:

–Դուք էլ ինձ եք, չէ, սիրում…որպես մարդ:

–Հա, Լիլի, սիրում եմ:

–Գի-տեմ,-հրճվեցի ես:

–Բա էլ ինչու ես հարցնում?

–Ուզում էի իմանալ, թե «սիրում եմ» բառը ինչպես է հնչում Ձեր շուրթերից:

Պատասխանի փոխարեն նա թշիս տորթի կրեմ քսեց: Ես ցուցամատով վերցրի այն ու բերանս տարա:

–Զգեստդ խոնավ է, կմրսես:

Էլի ուզում էի ասել «լավ, հայրիկ», բայց փոխարենը ծիծաղեցի: Հետո մատներով բռնեցի զգեստիս փեշերից ու վրայիցս դուրս քաշեցի: Կրակը դեռ չի հանգել, ու փռեցի մոտը, որ չորանա: Հետո եկա ու նստեցի Պարոնի կողքին, բայց նա ինձ չի էլ նայում: Ես փայտի կտոր առա ձեռքս ու սկսեցի խաղալ ավազների հետ: Երևի ճիշտ չէր այն, ինչ այսօր տեղի ունեցավ: Հաճելի էր, բայց ճիշտ չէր: Գիտեմ, որ ստացածս ուրախությանը համարժեք ցավ եմ շուտով զգալու: Բանականությամբ հասկանում եմ, որ պիտի դադարեցնեմ շփումը ու ինչքան հնարավոր է շուտ, գիտակցում եմ, որ էլի կապվելու եմ հետը, կախվածություն զգալու, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բնազդներս ու զգացմունքներս ինձ ենթարկել: Կյանքում ամեն բան իր լուսավոր ու մութ կողմն ունի, պարզապես հարցն այն է, թե որն է այդ երկուսից գերակշռողը: Մենք բաց չենք թողնում մարդկանց, երևույթները, հիշողությունները, իրերը միայն երկու դեպքում. երբ նրանց մեջ լույսն անհամեմատ շատ է, ու երբ լույսը ճիշտ այնքան է, ինչքան մութը: Ես չեմ կարողանում Պարոնին մոռանալ, որովհետև նա ինձ նույնքան հաճույք է պատճառում, ինչքան ցավ: Եթե հրաժարվեմ նրանից, ցավի հետ հաճույքն էլ կվերանա: Հիմա թմրամոլից համարյա չեմ տարբերվում, պարզապես եթե թմրանյութը կարելի է լցնել սեղանի վրա ու ամբողջ փոշին միանգամից կլանել, Պարոնին ես իրավունք չունեմ մոտենալ.կարող եմ միայն հեռվից առնել նրա բույրը, ցանկանալ, բայց չստանալ իրականության մեջ: Թմրանյութը` շնչելու համար ստեղծված, բայց անշունչ բան է, որի հետ վարվում ես այնպես, ինչպես սիրտդ է ուզում, իսկ մարդու հետ միշտ հաշվի է պետք նստել նախքան վայելելը:

Երբ գլուխս բարձրացրի, նկատեցի, որ Պարոնն ինձ է նայում: Երբեք նրա զգացմունքներից գլուխ չեմ հանել.միթե, իրոք, իմ մեջ չկա կանացի մի բան, որն իրեն դուր է գալիս? Նա դանդաղ մոտեցավ ու իր կարմիր բլուզն ինձ մեկնեց:

–Գցիր վրադ, չմրսես:

Ես նստել եմ ավազի վրա, իսկ արցունքներս ներքև են թափվում: Էլի սկսում եմ կախվածություն զգալ: Ինչ կա այս տղամարդու մեջ, որ ինձ սիրահարված է պահում? Ես սովորաբար շատ շուտ եմ կորցնում հետաքրքրությունս մարդկանց հանդեպ, որովհետև իմ կողքին երկար ժամանակ մնալու համար հարկավոր է մշտապես զարգացման մեջ լինել`և մտավորապես, և հոգեպես, և զգացմունքային առումով: Պարոնը միակն է, ով ինձ է ստիպում աճել, դրա համար էլ երևի այդքան գրավում է:

–Հիշում եք, մի անգամ ասացիք, որ կարող եմ Ձեր բլուզն ինձ վերցնել, եթե հավանում եմ,-հրճվեցի ես, բայց արցունքներս դեռ կաթում էին:

Նա նստեց կողքիս ու մատներով մաքրեց թաց աչքերս:Այնպիսի տպավորություն է,ասես բնությունն ինձ ստեղծելիս մի քիչ ջրի չափն անցել է: Ինչու եմ այսքան լացկան, գրողը տանի? Դա դիմացինի մոտ պատրանք է առաջացնում, որ թույլ ու անկայուն մարդ եմ, ով իր զգացմունքները կառավարել չի կարողանում:

Հագա կրակի տաքությունն իր մեջ կլանած կարմիր բլուզը, որը մինչև ծնկներս էր հասնում, ու վերջապես դեմքիս ժպիտ երևաց: Իմ կազմվածքը գեղեցիկ է, բայց ինչ օգուտ, եթե սիրածս տղամարդը դա չի նկատում: Ներսումս անբացատրելի տագնապ կա, որի պատճառների մասին միայն բնազդաբար գիտեմ: Սրտիս մեջ մի բան խլրտում է, բայց չեմ հասկանում`ինչից է:

–Դուք երբևէ զգացում ունեցել եք, որ մարդուն վերջին անգամ եք տեսնում?

Նա ոչինչ չպատասխանեց, բայց հայացքն ասում էր, որ նույնն է զգում: Հանկարծ մտքովս մի բան անցավ:

–Իմ ուսապարկն այստեղ է, չէ?

–Հա:

Աչքերով սկսեցի որոնել, հետո տեղիցս վեր կացա ու քայլեցի դեպի սաղարթախիտ ծառերից մեկը, որի ճյուղին այն կախված էր: Միջից գինու շիշ հանեցի, մաքուր թղթեր, գրիչներ ու վերադարձա Պարոնի մոտ:

–Ինչ ենք խաղում?-հետաքրքրվեց նա`կում անելով գինուց:

Ես թղթերը բաժանեցի բազմաթիվ կտորների, որոնց մի մասն ինձ վերցրի, իսկ մյուսը մեկնեցի նրան: Մենք ընթացքում խմում էինք ու ոչ ուտելիքով, ոչ հյութով չէինք մեղմացնում ալկոհոլի ազդեցությունը: Իմ տրամադրությունը քիչ-քիչ բարձրանում է, դառնում եմ ավելի զրուցասեր ու ազատ: Սովորական պայմաններում Պարոնի ներկայությունից շփոթվում եմ, բայց հիմա ինձ կարող եմ պահել այնպես, ինչպես սիրտս ուզում է, չէ որ, գործողն ալկոհոլն է, ոչ թե ես: Շուտով ամեն բան պատրաստ էր խաղի համար: Փոխանակվեցինք թղթերով ու սկսեցինք կարդալ իրար գրածները: Մենք, իհարկե, այնքան հարբած չենք, որ մոռանանք էթիկայի կանոնների մասին, հետևաբար խաղի բացումը ես եմ անում: Երբ ձեռքս տարա դեպի առաջս շարված թղթերից մեկը, Պարոնը մատներիս խփեց:

–Փակիր աչքերդ, նոր:

–Լավ, ոնց ասեք:

–Դե կարդա, մեջն ինչ է գրված?

–Ձեր ձայնի տոնն այնպիսին է, ասես բոլորի մեջ նույն բանն եք գրել, ու որն էլ ընտրեմ, հանվելու եմ,-ծիծաղեցի ես`հայացքս ճմրթված թղթից չհեռացնելով: Հետո մատներս մոտեցրի հագիս կարմիր բլուզի ծայրերին ու դանդաղ հանեցի: Մնացի վարդագույն ներքնազգեստով:

–Հիմա իմ հերթն է,-նա մի թուղթ վերցրեց:

Խաղի կանոններն այնպիսին են, որ չի կարելի բարձրաձայն կարդալ առաջադրանքը, միայն հարկավոր է լուռ կատարել: Պարոնը մոտեցավ ինձ ու գրկեց: Հաստատ հարբած է, թե չէ նման բան չէր անի: Անկախ ամեն ինչից չդիմադրեցի ու ձևացրի, որ ես էլ եմ ալկոհոլի ազդեցության տակ ու ոչինչ չեմ գիտակցում: Այդ պահին ուժեղ քամի փչեց ու բոլոր թղթերը ջուրը լցվեցին:

–Խաղն ավարտեց,-հառաչեցի ես`երկար նայելով նրանց ետևից:

–Իսկ մենք մեկ ուրիշը կսկսենք:

Նրա քիթն իմ պարանոցի վրա է, իսկ աչքերս փակվում են երանությունից: Մի կողմից ցավ եմ զգում`գիտակցելով, որ տեղի ունեցող ամբողջ քնքշության միակ պատճառը Պարոնի ոչ սթափ լինելն է, ու վաղը, երբ գինովությունն անցնի, էլի շարունակելու է ինձ իր երեխայի պես նայել, բայց, այնուամենայնիվ, դա չի բացառում հաճույքը, որ հոսում է երակներովս: Կրակը դեռ ճարճատում է մեզնից մի քիչ հեռու, իսկ սիրածս մարդու շնչառությանը գումարվում է ալիքների հանդարտ ձայնը: Եթե այսքան մեծ երջանկություն զգալու համար ալկոհոլ է հարկավոր, ուրեմն պատրաստ եմ ամբողջ կյանքում գինով լինել: Բավականաչափ սթափ եմ`գիտակցելու համար, որ ժամանակն է դադարեցնել այս ամենն ու ճամբար վերադառնալ, բայց էլի շարունակում եմ ինքնախաբեությամբ զբաղվել`ինքս ինձ համոզելով, որ կտրվել եմ իրականությունից ու ոչինչ չեմ հասկանում: Մենք նստած ենք ափին`տաք ավազների մեջ, մեջքս սեղմված է Պարոնի կրծքին, իսկ ափերս նրա մատներն են շոշափում:

–Գնամ փայտ ավելացնեմ կրակին:

–Լավ:

Տեղիցս ելա ու դեպի խարույկը քայլեցի: Վերադառնալով`տեսա, որ նա մեկնվել է ավազներին ու փակել աչքերը:

–Քնած եք?

–Չէ, արի ինձ մոտ, չմրսես:

Ես պառկեցի նրա վրա ու սկսեցի մարմնի բույրը կլանել: Պարոնը հենց այն կազմվածքն ունի, որը ես ցանկալի եմ համարում, բայց նրան իրական ֆիզիկական գրավչություն տվողը կարողությունն է կնոջ մեջ հիացմունքի, պաշտամունքի ու երկրպագության զգացում արթնացնել: Մնացած տղամարդկանց ես նայում եմ որպես հավասարի, իսկ նա ինձ այնքան բարձր է թվում, այնքան անհասանելի: Ինձ հաճույք է պատճառում զգալը, որ նա իմ ոտքերի տակ չէ: Իմ սիրտը շատ արագ է բաբախում.նա առաջին տղամարդն է, ում թույլ եմ տվել ինձ մոտ լինել:

–Դուք, իրոք, այսքան անուշ բույր ունեք, թե ես եմ Ձեզ այսքան շատ սիրում?

–Երկրորդը,-ժպտաց նա`գլուխս շոյելով:

Պարոնի ափերը սահում են մեջքիս վրայով ու արձակում ներքնազգեստիս թելերը: Ես կյանքում առաջին անգամ սիրված եմ զգում նրա կողմից, առաջին անգամ նա ինձ ոչ թե որպես երեխայի, այլ գեղեցիկ կնոջ է նայում: Առաջ, երբ գրկում էր ինձ, ամբողջ մարմնով մխրճվում էի տաք ձեռքերի մեջ ու քիթս անուշահոտ բլուզի մեջ սուզում: Հետո աստիճանաբար վերև էի բարձրանում ու շուրթերով ներծծում վզի ու այտերի տաքությունը: Ես սիրում էի մարմնիս բոլոր կետերով նրա մարմնին սեղմվել ու զգալ երակներումս մի տարօրինակ ցնցում, որի անունը մարդիկ կիրք են դրել: Իսկ այժմ ես ոչ թե գրկել, այլ գրկվել եմ, ու շուրթերս ոչ թե որոնում են, այլ կյանքում առաջին անգամ սկսել են որոնվել…

–Գիտեք, ես դեռ երազում եմ առաջին համբույրս Ձեզ նվիրել…ճիշտ է`Դուք ինձ առավոտյան արհեստական շնչառություն տվեցիք, բայց դա հաշվի մեջ չի: Ես համբույր եմ կոչում միայն շուրթերի այն հպումը, որի մեջ սեր կա, իսկ առավոտվա պատահածն անհրաժեշտություն էր ընդամենը…

Իմ հագին արդեն ոչինչ չկա, լրիվ մերկ եմ, իսկ Պարոնը միայն սպիտակ շալվարով է: Նա ինձ այնքան հմայիչ է երևում: Ես համբուրեցի նրան ու փակեցի աչքերս`ասես փորձելով թաքցնել անկրկնելի պահը կոպերիս ներսում: Հոգիս թիթեռնիկներով է լցված, որոնք հաճույք են արտադրում երակներումս: Չեմ ուզում հեքիաթը, որում փոխադարձ սեր եմ զգում, ավարտվի: Եթե անգամ Պարոնն ինձ ամուսնության առաջարկ աներ, ես այն չէի ընդունի, բայց միթե դա նշանակում է, որ բավարար չեմ սիրում? Ոչ մի տղամարդ երբեք իմ մեջ ցանկություն չի առաջացրել իր հետ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, ու ավելի քան համոզված եմ, որ պատճառն ամենևին էլ երիտասարդ տարիքս չի: Ամուսնությունը կյանքի պարտադիր փուլ չի, որով բոլորը պիտի անցնեն, ինչպես որ ամեն մեկը չի, որ պետք է բուսաբան կամ երկրաբան դառնա: Մարդը պիտի ի սկզբանե սեր ունենա դեպի դա, հակառակ դեպքում անպատճառ դժբախտ կլինի: Միակ բանը, ինչին հարկավոր է ձգտել ու ինչից ելնելով անհրաժեշտ է որոշումներ կայացնել, երջանկությունն է: Եթե պիտի չցանկանալով ընտանիք կազմեմ, միայն նրա համար, որ հասարակությունն է այդպես պահանջում, ուրեմն ավելի լավ է միայնակ մնամ: Կյանքում երաշխիքներ չկան. երբեք չես կարող վստահ լինել, որ մարդը, ում կընտրես, քեզ չի լքի, կամ երեխաներդ ծերության ժամանակ մի բաժակ ջուր կտան, պարզապես եթե կարիերայում ձախողեմ, ավելի քիչ ցավ կզգամ, քան երբ ամուսինս ինձ ծեծի, դավաճանի, ստորացնի: Ես չեմ հավատում, որ նման մարդու չեմ ընտրի, որովհետև բնազդներումս որպես տղամարդու իդեալ հորս կերպարն է: Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է: Ես երբեք ոչ մեկին չեմ պարտադրում իմ մտածելակերպը, հետևաբար ամենքը ինքնուրույն պիտի փորձի հասկանալ, թե ինչն է կյանքում իր համար կարևոր ու դրան հասնելով`երջանիկ լինի: Եթե կինն այնպիսի բնավորություն, խառնվածք ունի, որ հաճույք է զգում հանգիստ, խաղաղ ընտանեկան կյանքից, ուրեմն թող ամուսնանա, երեխաներ ունենա: Ես այդպիսին չեմ, ու ունեմ իրավունք, որ հասարակությունն ինձ ընդունի ու չնայի որպես անլիարժեք, չկայացած, միայնակ արարածի, ով միայն խղճահարության է արժանի: Վախը, որ հորս նման տղամարդու կընտրեմ, ով ինձ ցավ կպատճառի, անշուշտ, առկա է, բայց եթե անգամ հոգեկանս բուժվի, միևնույն է`վստահ չեմ, որ կուզեմ ամուսնանալ: Ես գտնում եմ, որ մարդը առաջնահերթ պիտի ձգտի ինչ-որ արժեք ստեղծել, որով իրեն հազարավոր տարիներ հետո կհիշեն, իսկ նման ձգտումներ ունեցող անհատը պիտի պատրաստ լինի իր ամբողջ ժամանակը նպատակի իրագործման մեջ ներդնել: Երեխային սեր, ջերմություն, հոգատարություն է պետք տալ, հակառակ դեպքում նա կմեծանա անլիարժեքության զգացմամբ,ցածր ինքնագնահատականով ու ներքին համոզմունքով, որ արժանի չի սիրո, հետևաբար ինձ կտանջի մեղքի զգացումը, եթե գիտակցեմ, որ երեխայիս բավարար ժամանակ չեմ կարողանում տրամադրել: Բացի դա ինչքան էլ գրքեր կարդամ, ֆիլմեր դիտեմ, սովորեմ, թե ինչպես է պետք հոգեպես առողջ ու երջանիկ երեխա դաստիարակել, միևնույն է`ես երբեք մաշկիս վրա դա չեմ զգացել, նշանակում է` բոլոր դեպքերում սխալներ թույլ կտամ ու իմ պատճառով նա կտուժի: Նման պատասխանատվության պատրաստ չեմ:

Կրակի լույսն ընկնում է մեզ վրա, իսկ ալիքների ձայնը քնքշություն է տարածում: Իմ շուրթերը ագահորեն կլանում են նրա մարմնի ջերմությունը, իսկ քիթս սովորականի պես վզի վրայով է սահում: Ես պաշտում եմ նրա հոտը: Պարոնը միակն է, ում հանդեպ երբևէ կիրք եմ զգացել: Այդքանով հանդերձ իմ զգացմունքները հեռու են հասարակ ֆիզիկական ցանկությունից: Իմ սերը սիրահարվածության, ռոմանտիզմի, կրքի ու քնքշության խառնուրդ է: Եթե նրան չսիրեի, ինչքան էլ գեղեցիկ ու գրավիչ լիներ, ինձ ցանկալի չէր երևա: Աշխարհում միլիոնավոր հմայիչ տղամարդիկ կան, բայց ես նրանց վրա ուշադրություն չեմ դարձնում: Պարոնի մեջ մանկությունիցս մի բան կա, որը ռեզոնանս է առաջացնում ներսիս հիշողությունների, զգացմունքների, ապրումների, ցավերի հետ, դրա համար ինձ այդքան ձգում է: Բանականությունս սկսում է արգումենտներ որոնել`ընտրությունս արդարացնելու համար: Երբ ինքս ինձ հարցնում եմ, թե, այնուամենայնիվ, ինչու եմ նրան սիրում, ուղեղս բացատրում է, որովհետև նա խելացի է, զարգացած, հասուն, հետաքրքիր, խարիզմատիկ, հումորով, գեղեցիկ, հմայիչ, բայց, գրողը տանի, աշխարհում միթե քիչ են նման տղամարդիկ, ինչու ես նրանց չեմ սիրահարվում?Միգուցե որովհետև բանականությունս պարզապես փորձում է Պարոնի մեջ լավ հատկանիշներ որոնել ու ինձ համոզել, որ ճիշտ մարդու եմ ընտրել, այնինչ նա ընդամենը թույլ է տալիս ինձ տանջվել, ցավել, խանդել, չսիրված, չընտրված զգալ, ինչպես մանկությունում? Միգուցե որովհետև նա նման է հորս ու լրիվ համապատասխանում է ենթագիտակցությունումս եղած իդեալական տղամարդու կերպարին?

Դրել եմ գլուխս նրա կրծքին ու աստղերին եմ նայում: Քունս տանում է: Ես գիտակցում եմ, որ Պարոնն այն մարդը չէր, ով պիտի իմ առաջին տղամարդը լիներ, հասկանում եմ, որ պետք էր առաջին համբույրն ու գիշերը նվիրել մեկին, ով միայն հարբած ժամանակ չի, որ կսիրեր ինձ, ում հետ մինչև աշխարհի ծայրը կգնայի և չէի վախենա կյանքս վստահել: Պարզապես հարցն այն է`արդյոք նույնը կզգայի, ինչ հիմա? Մարդիկ համբուրվում կամ սիրով են զբաղվում ոչ թե բանականությամբ, այլ սրտով, ոչ թե նրա համար, որ դիմացինն արժանավոր է, այլ որովհետև սրտանց ուզում են դա: Իմ խնդիրը նրանում է, որ սիրտս հակասում է ուղեղիս ու չի ընտրում ճիշտ տղամարդկանց, այսինքն նրանց, ում սերը նվաճելու կարիք չի լինի, և ովքեր կնայեն ինձ այնպես, ինչպես ես` Պարոնին…նա էլ է ճիշտ տղամարդ, բայց, ցավոք, միայն այն կնոջ համար, ում իսկապես կսիրի…

–Լաց ես լինում? Ես էլ մտածեցի` անձրև է կաթում,-մարմնից արցունքներս թափ տալով`կատակեց նա:

–Խնջույքի այդպես էլ չգնացինք,-հառաչեցի ես:

–Կրակը հանգելու վրա է: Գնամ փայտ գցեմ մեջը, շուտով երևի կլուսանա:

–Հետաքրքիր է`քանիսն է ժամը?

–Ժամացույցս չի աշխատում,-հոգոց հանեց Պարոնը,-մեջը ջուր է լցվել:

Հայացքս նորից կանգ առավ նրա վերքերի վրա:

–Կնայեմ կրակին, Դուք պառկեք:

Ոսկորներիս մեջ սառնություն եմ զգում: Միայն խելագարն այս եղանակին մերկ ման կգա: Մի քանի րոպեից կրակի ջերմությունը տաքացրեց օդը: Զգեստս գցեցի վրաս ու սկսեցի ուսապարկս որոնել: Կատարյալ երջանկության համար ինձ միայն սուրճն է պակասում:

–Ինչ ես եփում?-ձայն տվեց Պարոնը:

–Սուրճ:

Նստեցի խարույկի մոտ`հայացքս վրայի փոքրիկ ամանին: Ես այնքան երջանիկ եմ զգում, երբ թույլ եմ տալիս ինձ վայելել պահը, բայց հարկավոր է մտածել հետագա անելիքների մասին: Իմ ու Պարոնի միջև ոչինչ չի կարող լինել, անգամ եթե նա ինձ սիրի ու իդեալական տղամարդ լինի, ում բանականությունս հավանություն տա: Մենք պիտի բաժանվենք…

Սուրճի մոլեկուլներն աճող արագությամբ վազում են դեպի ամանի ծայրերը: Բռնիչով վերցրի կրակի վրայից ու լցրի ունեցածս միակ բաժակի մեջ: Աչքերս փակվում են հաճույքից. ինչ անուշ բույր է շուրջս տարածվել: Ես մի մեծ կում արեցի ու մոտենալով Պարոնին`հյուրասիրեցի:

–Հո շատ քաղցր չի?

–Չէ, հիանալի է, շնորհակալ եմ:

Մենք մի շնչով խմեցինք ամբողջը, քանի դեռ տաք էր, հետո պառկեցինք հանգստանալու: Հաճույքի, խմիչքի ու բնության ազդեցությունն այնքան էր թուլացրել մարմինս, որ միանգամից քնեցի…


*

Լուսացել է: Կոպերս անտանելի ցավում են: Ճակատս ու շուրթերս Պարոնի կրծքին են սեղմված, իսկ նա մի կողմ է քաշել զգեստիս կտորն ու համբուրում է ուսս: Նրա շուրթերը բարձրանում են դեպի պարանոցս ու այտերս: Ստամոքսս դանդաղ թիթեռնիկներով է լցվում: Երբ շրջվեցի, մեր հայացքները հանդիպեցին:

–Ես երեկ սթափ էի…

–Ես էլ…


*

Մենք ճամբար ենք վերադառնում:


2016 թվական, հունիսի 4

Ժամացույցի սլաքը մոտենում է վեցին: Պարոնը ժպտում է քնի մեջ, իսկ իմ սիրտը ցավից ճմլվում է: Աթոռի թիկունքից վերցրի նրա կարմիր բլուզը, հրավիրատոմսը թողեցի սեղանին ու զգուշորեն սենյակից դուրս եկա: Աստիճաններով իջա ներքև ու մոտեցա մեքենային, որի մեջ երեկոյան տեղավորել էի փոքրիկ ճամպրուկս: Ընկերներս եկել են ինձ ճանապարհ դնելու:

–Ախր, ընդամենը մի օր մնացիր ճամբարում,-հառաչեց Շառլը:

Ես թեթև գրկեցի նրան, իսկ Նատալիին համբուրեցի:

–Գրքիս շնորհանդեսին կտեսնվենք, երեխեք:


2016 թվական, հունիսի 12

Խոնավ է օդանավակայանում: Ասես գնացողների տխրությունն է օդում քարացել: Ես, սպասասրահում մենակ նստած, սառը սուրճ եմ խմում: Խնդրեցի, որ ոչ ոք չգա ինձ հրաժեշտ տալու: Իհարկե, ընկերներս ու ծնողներս դժվարությամբ համակերպվեցին դրա հետ, բայց չմերժեցին: Ամառային զգեստս նրբորեն ծածանվում է մեղմ քամուց, ծնկներս ու ուսերս բաց են, իսկ ոտքերս բարձրակրունկների մեջ էլեգանտ տեսք են ստացել: Ես արտակարգ գեղեցիկ եմ, հմայիչ ու նրբագեղ:

Հանկարծ մեկի մատները գրկեցին աչքերս, ու վզիս ծանոթ շուրթերի տաքությունը զգացի:

–Ով է?-հարցրի ես`պատասխանն իմանալով, ու ափերս հպեցի նրա նուրբ ձեռքերին:

–Լացկան,-ծիծաղեց նա,-մատներս արցունքոտեցիր էլի:

Նա բացեց աչքերս, ու մենք գրկախառնվեցինք: Փարվեցի կրծքին ու նուրբ շոյեցի մեջքը.

–Շատ էի կարոտել Ձեզ:

Կարմիր վերնաշապիկ է հագել, ջինսից տաբատով է, կոշիկները մուգ դարչնագույն են, մազերը` առաջվա պես խնամքով հարդարած, աչքերը`ներքև խոնարհած, դեմքը` մտածկոտ, իսկ երկարավուն թարթիչները ոլորվելով իջնում են կրակոտ աչքերին`ասես փորձելով հանգցնել այնտեղ կուտակված հուրը: Երևի ավելի լավ կլիներ`չգար: Հիմա ոնց մեջս ուժ գտնեմ նրանից բաժանվելու?

Նստեցինք իրար շատ մոտ, ու ես նրա թևը մտա`քիթս մաշկին հպելով: Ինչքան անուշ է սիրած մարդու մարմնի հոտը:

–Լիլի…երկար ժամանակ է`մի բան եմ ուզում քեզ ասել, ուղղակի չգիտեմ, թե ինչպես կարձագանքես:

Մի քանի րոպե լռություն տիրեց:

–Ես քեզ սիրահարվել եմ…կներես…

Սիրտս արագ է բաբախում, որովհետև ներսում հաճույքն ու ցավը կռվում են իրար հետ:

–Ես էլ Ձեզ եմ սիրում…բայց դա շատ քիչ է` միասին լինելու համար: Մարդկանց կապում են նույն նպատակները, արժեքներն ու ձգտումները, իսկ մեր ճանապարհներն իրար հետ չեն հատվում: Ժամանակին ես շատ եսասիրաբար վարվեցի: Ինձ պետք չէր ընտանիք, հարաբերություններ, բայց ամեն գնով ուզում էի սիրվել Ձեզնից: Դուք շատ նման էիք հորս…փոքր ժամանակ երազում էի նրա համար յուրահատուկ լինել, ամբողջ օրը պտտվում էի շուրջը, մի րոպե հանգիստ չէի տալիս, անընդհատ փորձում էի ուշադրությունը գրավել: Քանի դեռ երեխա էի, գիտակցաբար էի նվաճում նրա սերը`երգում էի, բանաստեղծություններ գրում, որ գովի, գրկի, համբուրի ինձ, տեսնի, թե ինչքան եմ տարբերվում մյուսներից ու ինչքան առանձնահատուկ եմ: Երբ մի քիչ մեծացա, դպրոցում ձգտում էի բոլորից լավ սովորել, ամենաբարձր գնահատականները ստանալ, անտանելի ցավ էի զգում, երբ ինձանից բացի որևէ մեկն աչքի էր ընկնում, ուսուցչի գովասանքին արժանանում: Ես էլի պայքարում էի, բայց արդեն ենթագիտակցորեն` առանց հասկանալու, որ ինձ շրջապատող մարդիկ ընդամենը փոխարինում են հորս`արթնացնելով իմ մեջ նույն զգացմունքները, ինչ նա` ժամանակին:

Պարոնը լուռ է, իսկ իմ ձայնը դողում է ցավից: Հազիվ եմ զսպում արցունքներս:

–Երբ է թռիչքդ?

–Մեկ ժամից:

Նա վերցրեց ճամպրուկս ու ոտքի կանգնեց:

–Արի իմ ետևից:


*

Մենք մեծ ինքնաթիռի մեջ ենք, որը գտնվում է օդանավակայանից մի քիչ հեռու ու նախատեսված չէ թռիչքների համար: Ներսում, բնականաբար, ոչ ոք չկա: Ես նստել եմ Պարոնի ծնկներին`պատուհանի մոտ, իսկ աստղերի լույսն ընկնում է մեզ վրա: Խոնարհվեցի ու դողացող շուրթերս հպեցի այտին, հետո` անուշահոտ վերնաշապիկին: Ես հալվում եմ նրա կարմիր գրկում, ինչպես ցողը կհալվեր կարմիր վարդի վրա: Հարբած նրա բույրից` սկսեցի արձակել վերնաշապիկի կոճակներն ու շոյել կրծքավանդակը, հետո, շուրթերիս վրա դնելով ամբողջ կիրքն ու սերը, որ զգում եմ նրա հանդեպ,սկսեցի ինքնամոռաց համբուրել շուրթերն ու միաժամանակ հանվել: Նա բռնեց ձեռքս.

–Ես կօգնեմ քեզ,– նրա նուրբ մատները սահեցին զգեստիս վրայով ու արձակեցին մազերս:

Սերը նա է. նրա մատներն են, ամուր ձեռքերը, շնչառության տաքությունը, կրակոտ աչքերն ու շուրթերի քաղցրությունը: Սերը նա է…այդ հասարակ ու միևնույն ժամանակ արտառոց տղամարդը:

–Վերադարձել ես հին ոճիդ?

–Ինչ նկատի ունեք?-ժպտացի ես`չհասկանալով:

–Մազերդ էլի մուգ են: Քեզ սազում է…

–Երանի ընդհանրապես ներկած չլինեի, կուզեիք, չէ, բնականի բույրը զգալ?

Նա հավաքեց մազերս աչքերիս վրայից ու դրեց ականջիս ետևում, իսկ ես օդում բռնեցի նրա մատներն ու հպեցի քթիս:

–Ձեզանից հետո էլ երբեք չեմ սիրի ոչ մեկի:

–Մարդիկ ամեն սիրելուց այդպես են ասում:

–Վախենում եմ ցավից:

–Բա ինչու ինձ սիրահարվեցիր?

Ես սեղմեցի այտս նրա վզին ու ազատություն տվեցի արցունքներիս:

–Որովհետև հավատում էի, որ յուրահատուկ եք, բայց Դուք էլ բոլորի պես սիրտս կոտրեցիք:

–Զղջում ես?

–Չէ…Դուք փշրեցիք սիրտս ու միջից դուրս ելավ այն երեխան, ում մերժել էին փոքր ժամանակ: Ես սիրեցի նրան, ու հիմա նա էլ ոչ մեկի կարիքը չունի:

Պարոնն արձակեց զգեստիս վերջին կոճակն ու կտորի ծայրերից բռնելով`հանեց: Հետո ուղղեց ալիքաձև երկար մազերս ու իր վերնաշապիկն ուսերիս գցեց:

–Գիտեք, Ձեր կարմիր բլուզն իրերիս մեջ է: Տանելու եմ հետս, հագնեմ ամեն գիշեր ու պատկերացնեմ, որ Դուք եք ինձ գրկում:

–Դեն նետիր, ավելորդ ցավ մի պատճառիր քեզ:

–Իսկ ոնց դեն նետեմ այն կարմիր բլուզը, որ մտքումս է?

Պարոնի մատները սահում են ոտքերիս վրայով, իսկ ես փակել եմ աչքերս ու պատկերացնում եմ, թե ինչպես է նրա ափերի տաքությունը մաշկիս մեջ թափանցում: Հետո նրա ձեռքերը գրկեցին մեջքս ու սկսեցին դանդաղ վերև բարձրանալ: Ես լարել եմ ականջներս, որ լսեմ այն մեղեդին, որ հյուսում են աշխարհի ամենասիրելի մատները մարմնիս վրա, ասես այն դաշնամուր լինի:

–Ինչ գեղեցիկ եք նվագում…

Նա լուռ է, որովհետև հասկանում է ինձ: Օդի մեջ տարածվում է սիրային երաժշտություն, որ լսելի է միայն երկուսիս: Վերնաշապիկն ուսերիցս ներքև սահեց: Մեր քունքերը հպվեցին, իսկ սրտերն իրար մոտեցան:

–Ոնց կարելի է տասնյոթ տարի ապրել աշխարհում`առանց իմանալու, որ գլխիդ մեջ էլ սիրտ ունես: Ես կյանքում առաջին անգամ եմ զգում, թե ինչպես են բաբախում քունքերս: Ինչու առաջ երբեք դրա վրա ուշադրություն չէի դարձրել?

–Մարդ կա`մի ամբողջ կյանք է ապրում` իր գոյությունն այդպես էլ չզգալով: Շուրջդ նայիր ու կտեսնես, որ մարդկանց մեծամասնությունը գտնվում է իր մարմնից կիլոմետրերով հեռու ու միևնույն ժամանակ սեփական գլխում:

Այդ պահին հայացքս պատահաբար ընկավ ժամացույցիս վրա:

–Աստված իմ, տասնհինգ րոպեից պիտի ինքնաթիռի մեջ լինեմ: Հավաքեք մազերս, մինչև զգեստս հագնեմ:

–Իսկ եթե մնաս?


*

Գրկել եմ նրան, իսկ արցունքները հեղեղի նման դուրս են թափվում աչքերիցս: Հրաժեշտը մահի է նման:

–Քեզ համար նվեր ունեմ:

Ես մի փոքր հեռվացա:

–Ուզում եմ մի րոպե ավելի Ձեր բույրը զգալ: Ինձ ուրիշ բան պետք չի:

Նա գրպանից փոքրիկ փաթեթ հանեց:

–Շրջվիր ու փակիր աչքերդ:

–Լավ:

Նրա մատները մի քանի ակնթարթ հպվեցին ուսերիս, իսկ հետո պարանոցս ծանրացավ: Թարթիչներս ակամա հեռացան իրարից ու հայացքս ներքև գցեցի:

–Ինչ գեղեցիկ է,-հիացած բացականչեցի ես`մատներս նրբորեն սահեցնելով փայլփլուն վզնոցի վրայով,-շնորհակալ եմ:

–Առողջ կրես,-ժպտաց նա ու համբուրեց ինձ:

Մենք նորից գրկախառնվեցինք: Արտաքին աշխարհի աղմուկի մեջ պարզ լսում եմ, թե ինչպես է սիրտս բաբախում: Քիթս ու շուրթերս թափանցել են Պարոնի վերնաշապիկի տակ, իսկ աչքերս հաճույքից փակվում են:

–Կտայի ունեցածս բոլոր զարդերը, շորերն ու թանկարժեք իրերը մի քանի րոպե ժամանակի դիմաց: Ինչու ամենակարևոր բաները չեն վաճառվում կյանքում? Անզոր եմ զգում մեր հրաժեշտի անխուսափելիության առաջ:

–Մարդն ինքն է հորինում այն ցավը, որի մեջ ապրում է: Դու նույնիսկ մոտավոր չես կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում իսկապես անզոր լինել: Հա, դու ճիշտ հասկացար ինձ. ես քո մահը ի նկատի ունեմ: Անխուսափելին ոչ թե մեր, այլ քո ու կյանքի հրաժեշտն է, որն ավելի դաժան է լինելու, որովհետև տեղի է ունենալու ամենից անսպասելի`առանց գրկախառնությունների, համբույրների ու նվերների: Այդ ժամանակ արդեն մի լավ կխղճաս քեզ ու կունենաս դրա իրավունքը, որովհետև դու չես լինի ընտրողը`մեռնել թե չէ: Կարող ես վերցնել ճամպրուկդ ու ինձ հետ քաղաք վերադառնալ, բայց գնալ ես ընտրել: Նշանակում է` դա ավելի կարևոր է քեզ համար: Ուրեմն էլ ինչու ես քեզ այնպես պահում, ասես հանգամանքների գերին ես? Սեփական որոշումներդ հարգել սովորիր ու համակերպվիր հետևանքների հետ, որովհետև դրանք էլ ես դու ընտրել: Ցանկացած ընտրություն մետաղադրամի է նման: Հնարավոր չի միաժամանակ երկու երեսն էլ տեսնել, ու դա դեռ ոչ մեկի մոտ բողոք չի առաջացրել, որովհետև տրամաբանական է: Ուզում ես համ ինձ գրկել, համ երազանքդ, բայց այդպես լինել չի կարող, որովհետև ես չկամ երազանքիդ մեջ: Դու սիրում ես ինձ, բայց ես պետք չեմ քեզ: Միշտ հիշիր, որ ներսումդ կա մի բան, որ սրտիցդ ու բանականությունիցդ էլ լավ գիտի, թե ինչի կարիք ունես…հոգին է դա: Մի օր կհասկանաս, որ ենթագիտակցորեն միշտ էլ նրա պահանջներին համապատասխան ես ապրել…ու շարունակում ես ապրել: Հակառակ դեպքում կողքիս կմնայիր:

Պարոնը հազիվ էր խոսքն ավարտել, երբ սպասասրահում կանացի բարձր ձայն տարածվեց:

–Հարգելի ուղևորներ, ներկա պահին տարվում է արտահերթ ստուգում տեռորիստների հարձակումից ապահով լինելու նպատակով: Փարիզ-Նյու Հեյվեն չվերթը չորս ժամով հետաձգվում է:

Ես մի պահ չհասկացա, թե ինչ է շուրջս կատարվում, բայց հենց եկավ գիտակցությունը, որ ևս չորս ժամ սիրածս մարդու հետ եմ անցկացնելու, սկսեցի օդանավակայանի մի ծայրից մյուսը վազել խելագարի նման ու գրկել տեսադաշտումս հայտնված բոլոր անծանոթներին: Պարոնը, քթի տակ ժպտալով, մոտեցավ ինձ ու կրծքին սեղմեց:

–Այն սերը, որ տրված էր մեզ ամբողջ կյանքի համար, պիտի հասցնենք ապրել մի քանի ժամում: Լավ գաղափար ունեմ, գնանք:


*

Մենք էլի նույն ինքնաթիռի մոտ ենք:

–Լիլի, գոնե հասկանում ես, թե ինչ կլինի, եթե անենք դա?

–Իսկ Դուք գոնե հասկանում եք, թե ինչ կլինի,եթե մեռնենք`առանց դա անելու?

–Քեզ նման խելագարներն, իրոք որ, չպիտի ամուսնանան:

Ես փաթաթվեցի նրան ու համբուրեցի ձեռքը:

–Խնդրում եմ…ախր, ռոմանտիկ կլինի:

–Իհարկե, իսկ վերջում մեզ ոստիկանատուն կտանեն:

Նա մի քանի րոպե լուռ զննեց ինքնաթիռի ձախ թևը, հետո անսպասելի սկսեց մագլցել դեպի այն: Ինձ հիացնում է նրա ճարպկությունը:

–Տուր քաղցրավենիքն ու սուրճը:

Երբ մեր իրերը վերևում էին, Պարոնը կռացավ ու մատներիցս բռնելով`դեպի իրեն ձգեց: Մի կերպ բարձրացա ու ազատ շունչ քաշեցի: Մեր գլխավերևում աստղազարդ երկինքն է: Ճամպրուկիս միջից տաք ծածկոց հանեցի ու նստեցինք սուրճ խմելու:

–Մոռացանք պաղպաղակ գնել,-հառաչեցի ես:

Պատասխանի փոխարեն նա այտիս տորթի կրեմ քսեց, իսկ ես, առիթն օգտագործելով, տեղավորվեցի նրա ծնկներին ու բռնեցի ձեռքերը, որ չկարողանա փախչել:

–Չանես,-ծիծաղի միջից խնդրում է նա`փորձելով ազատվել գրկիցս:

–Մի խանգարեք, արվեստ եմ ստեղծում:

Ես քաղցր կրեմի հաստ շերտ լղոզեցի նրա այտին ու սրտի ձև տվեցի: Հետո վրան ելակ ու մոշ շարեցի: Պարոնը համակերպվել է իր բախտի հետ ու լուռ ժպտում է:

–Ափսոս`սերուցք ու շոկոլադի փոշի չունենք, թե չէ ավելի համեղ կստացվեր: Քաղցրավենիքս կոչվում է «մրգային Պարոն»:

Ես ձգվեցի դեպի պայուսակս, որը մեզնից քիչ հեռու էր դրված, ու հանեցի ֆոտոապարատը:

–Թույլ տվեք Ձեր աչքերին արտահայտել այն, ինչ զգում եք այս պահին: Դուք այնքան գեղեցիկ եք, երբ անկեղծ եք: Աշխարհին պակասում են նկարները, որոցում իրական զգացմունքներ կան, այլ ոչ թե դեմքի արհեստականորեն ձգված մկաններ, որ փորձում են ժպիտ ստեղծել: Կուզեի տեսնել կադրեր, որտեղ մարդիկ զայրույթ, անզորություն, տխրություն, շփոթմունք են զգում: Չէ որ, թեկուզ ոչ այնքան հաճելի, բայց հույզեր են դրանք, որոնք չի կարելի արժեզրկել: Ժպտացող ու ուժեղ դիմակների մեջ ես դադարել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում դիմացինի հոգում.արդյոք նա էլ ունակ է ցավ զգալ ինձ պես, թե մենակ եմ մնացել ամբողջ աշխարհում: Նկարը հենց նրա համար է, որ նայես ու վերապրես անցյալում թողածդ վայրկյանը, հետևաբար պիտի կենդանի ու անկեղծ լինի, պահի ամեն կնճիռը, որ գոյացել է ճակատիդ հուսահատության պահին, ամեն արցունքը, որ սիրտդ սահեցրել է այտիդ վրայով, երբ անզոր է եղել: Դրանք անկրկնելի և եզակի ակնթարթներ են, որոնք այնքան շատ են իրական կյանքում ու միևնույն ժամանակ այնքան հազվադեպ`նկարների մեջ: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Ուզում եմ արածս կադրերը թեկուզ տասը տարի հետո փոխանցեն այն պահը, որ վայելում ենք հիմա:

Պարոնն ուշադիր ինձ է նայում ու դադարել է գիտակցել, որ անմահացնում եմ իրեն:

–Քաղցրավենիքդ մնաց,-ժպտաց նա ու ֆոտոապարատը խլեց ձեռքիցս:

Խոնարհվեցի դեպի նրա այտն ու ելակը շուրթերիս մեջ առա: Հետո մոշը կերա ու սկսեցի կրեմը լպստել:

–Պաշտում եմ Ձեզ: Դուք իմ հանդիպած ամենայուրահատուկ մարդն եք: Ու ամենահամով: Լավագույն ընկերուհուս չհաշված:

–Գնահատեցի անկեղծությունդ,-ծիծաղեց նա:

–Այսքան ժամանակ նկարում էիք մեզ?

–Հա…

–Տվեք` նայեմ:

Ես, ժպիտը դեմքիս, թերթում եմ նկարները, իսկ Պարոնը թաց անձեռոցիկով կրեմի մնացորդներն է մաքրում երեսից:

–Դեռ ժամանակ կունենաս դրանք նայելու, ինձ մոտ արի:

Ֆոտոապարատն ակամա մի կողմ դրեցի ու դեմքս նրա դեմքին մոտեցնելով`մատներով շոյեցի այտերը:

–Երբեք չես կարող ասել, թե ինչքան ժամանակ ունես:

–Դու շատ երիտասարդ ես, ու կյանքը դեռ առջևում է:

Իմ ոտնաթաթերը սահում են նրա ոտքերի վրայով, իսկ մատներս արձակում են կարմիր վերնաշապիկի կոճակները: Մեր շուրջ կատարյալ մթություն է, միայն աստղերի ու կիսատ լուսնի լույսն է թույլ տալիս, որ իրար տեսնենք:

–Մրսում եմ…

Պարոնը տաք ծածկոցը գցեց մեջքիս: Հետո ափերը հպեց ոտքերիս ու դանդաղ բարձրացրեց զգեստս: Սկզբում տաքություն զգացի, հետո մաշկիս վրա դողի հատիկներ հայտնվեցին, որոնք թե հաճույքի, թե ցրտի հետևանք էին: Իմ երկար, ալիքաձև մազերը հավաքվեցին նրա բռի մեջ, իսկ շուրթերս սկսեցին թափառել հետզհետե մերկացող մարմնի վրա ու հասնելով բերանի անկյուններին`ինքնամոռաց համբուրեցին: Ներսումս էլի այնպիսի զգացում է, ասես հասարակ տղամարդկային բույրի փոխարեն թմրանյութ եմ կլանում: Գիտակցությունս գնալով պոկվում է երկրի մակերևույթից ու երկինք սլանում: Մի պահ գլուխս ետ քաշեցի, բացեցի աչքերս, որ իրականություն վերադառնամ, հիշեմ, թե որտեղ եմ, ում հետ, և ինչ է շուրջս կատարվում: Մենք ամբողջովին մերկ ենք, փաթաթված տաք ծածկոցի մեջ ու մարմիններով սեղմված իրար: Պարոնի մատները բաց թողեցին մազերս, ու նրանք դանդաղ թափվեցին ուսերիս վրա: Նորից փակեցի կոպերս`թարթիչներիս տակ թաքցնելով անկրկնելի պահը:

–Այն, ինչ տեղի է ունենում մեր միջև, պարզապես սեր չի, այլ արվեստ: Ես Ձեզ միշտ հավատարիմ կմնամ.և մարմնով, և հոգով:

–Կյանքում մի անգամ չեն սիրում: Երիտասարդ ես դեռ, շատ բաներ այլ կերպ ես տեսնում:

–Եթե այդպես է, ուրեմն չեմ ուզում մեծանալ:

Ես հագա զգեստս, քայլեցի դեպի ինքնաթիռի թևի ծայրն ու պառկելով ամենանեղ մասում`աչքերս փակեցի: Եթե հանկարծ քնեմ կամ մի անզգույշ շարժում անեմ, ներքև կընկնեմ: Սիրտս ցավում է հակասական զգացմունքներից: Խանդ եմ զգում` գիտակցելով, որ Պարոնի կյանքում ինձանից բացի ուրիշ կանայք էլ են եղել, բայց միևնույն ժամանակ այդ փաստն այնքան ցանկալի է դարձնում նրան իմ աչքում: Բանականությամբ հասկանում եմ, որ դա անհեթեթություն է, բայց բնազդաբար տրամաբանական եմ համարում, որովհետև մարդիկ միշտ էլ ձգվում են դեպի նա, ով պահանջված է ու բացի իրենցից շատերին է պետք:

Հանկարծ պարանոցիս վրա ծանրություն զգացի: Բացեցի աչքերս ու վախից այնպես ճչացի, որ քիչ մնաց ընկնեի:

–Ես եմ, խելագար,-լսվեց Պարոնի ծիծաղը:

Սիրտս խաղաղվեց ու նրան դեպի ինձ քաշելով`սկսեցի կրքոտ համբուրել շուրթերը: Մատներով հավաքեցի նրա վերնաշապիկի կտորն ու սեղմեցի բռիս մեջ:

–Ես Ձեզ գժի նման սիրում եմ:

–Սպասիր,-գրկիցս ազատվեց նա,-խանգարում ես ինձ արվեստ ստեղծել:

Իմ ապշած հայացքի ուղեկցությամբ` ցուցամատով կրեմ քսեց վզիս ու վրան ելակներ շարեց:

–Եվ ինչ տեսք ունի քաղցրավենիքը?-ժպտացի ես:

–Երիցուկի: Անունն էլ «խանդոտ Լիլի» է:

–Ինչու բոլոր թերթիկներին նույն միրգը շարեցիք? «սիրում եմ-չեմ սիրում» կխաղայինք: Մոշ էլ դրեք:

–Իմ երիցուկի վրա «չեմ սիրում» չկա…

Պարոնը խոնարհվեց դեպի ինձ, հերթով կերավ բոլոր ելակները, հետո կրեմը համտեսեց: Ես փակել եմ աչքերս ու շոյում եմ նրա գլուխը: Մեծ երջանկություն է հարազատ հոգի գտնելը, ով ոչ միայն կհասկանա, այլև կկիսի խելառությունդ:

Հանկարծ նրա մարմինը դուրս սողաց գրկիցս: Հետո ոտնաթաթերս սեղմվեցին, ու գլխի վրա շուռ եկա: Սառը օդը հարվածեց ճակատիս, որի վրա հասցրել էին քրտինքի կաթիլներ հայտնվել: Ափերով շփեցի դեմքս ու համարձակություն հավաքելով`աչքերս բացեցի: Վերև նայեցի, ու հայացքս հանդիպեց Պարոնի զվարճալի կերպարանքին: Ես կախված եմ ինքնաթիռի թևից, ու նա`ոտքերիցս բռնած, օրորում է ինձ: Իմ ու գետնի հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, բայց բոլոր դեպքերում զգում եմ բարձրությունը:

–Ծանր չեմ? Ձեր ձեռքերը կհոգնեն,-ժպտացի ես:

–Չէ, շատ թեթև ես, ոնց որ փետուր լինես:

Զգեստիս կտորն իջավ դեմքիս, ու մարմինս գոտկատեղից ներքև մերկացավ: Ափերս տարածեցի օդում ու թույլ տվեցի քամուն խառնել մազերս: Ես ինձ ազատ թռչուն եմ զգում: Իմ մեջ մեռել է նա, ով կանգնած էր կյանքի ու մահվան միջև: Ինձ էլ ոչինչ չի ստիպի մտածել ինքնասպանության մասին: Կյանքի ժամանակավոր դժվարություններն ու անհաջողությունները ես ավելի նախընտրելի եմ համարում, քան հողում փտելը: Անշուշտ, կա հավանականություն, որ ինքնասպանությունից հետո ավելի լավ պայմաններում կհայտնվես կամ պարզապես կդադարես գոյություն ունենալ բառիս բոլոր իմաստներով, հետևաբար կազատվես նաև ցավի ու տանջանքի զգացումից, բայց, գրողը տանի, միթե այդ հավանականությունն արժի այնքան, որ ռիսկի գնաս? Ես ապրել եմ ուզում, վայելել ու ճանաչել կյանքն իր բոլոր դրսևորումներով, իմանալ, թե ինչ տեսք ունի ուրախությունը, ցավը, հաճույքը, զայրույթը, անզորությունը, տխրությունը, սերը, դավաճանությունը, վախը: Ի վերջո ոչինչ նշանակություն չունի, քանի դեռ չես կորցրել զգալու կարողությունդ…


*

–Կգաք, չէ, գրքիս շնորհանդեսին?

Մենք նորից ինքնաթիռի թևի վրա ենք, ու ես, գլուխս Պարոնի ծնկներին դրած, հորիզոնին եմ նայում: Արևն արդեն դուրս է եկել, ու ներկել ամպերը տարբեր գույներով: Երկինքն ասես ծիածան լինի:

–Տեսել եմ հրավիրատոմսը, որ թողել էիր: Փաստորեն, աշնանը նորից Ֆրանսիայում ես լինելու…

–Հա, գալու եմ արձակուրդներին`երկու շաբաթով: Այսօր օրագրիս վերջին էջն եմ գրում: Ճամբարից վերադառնալուց հետո լուծեցի տպագրության հետ կապված բոլոր հարցերը: Հենց ԱՄՆ հասնեմ, կուղարկեմ ամբողջական տեքստը, ու գիրքը մինչև աշուն լույս կտեսնի: Գիտեք, ես միշտ երազել եմ, որ շնորհանդեսը մեր դպրոցում լինի…ավելի հարազատ բան չունեմ այս քաղաքում: Դեռ չեմ խոսել տնօրինության հետ, բայց վստահ եմ, որ չի մերժի:

–Ես էլ եմ այդպես կարծում:

–Հինգ րոպե է`մտածում եմ, թե ինչը շուրջս այն չէ: Պարզվում է`արդեն կես ժամ է`չեմ ասել, թե ինչքան եմ Ձեզ սիրում: Ինչից է, որ կարողանում եմ ապրել, երբ արևը մայր է մտնում, բայց խեղդվում եմ, օդը չի հերիքում, երբ հեռու եք լինում ինձնից?

–Որովհետև ռոմանտիկ ես:

Բարձրացրի գլուխս ու մի քանի վայրկյան նրա աչքերին նայեցի: Կյանքում առաջին անգամ զգացի, որ դեմ չէի լինի այդ տղամարդու հետ նույն բնակարանում ապրել, ամեն առավոտ նախաճաշ պատրաստել նրա համար, հնարավորություն ունենալ գրկել, համբուրել սրտիս ուզածի չափ, փիլիսոփայել ամբողջ գիշեր այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանը հնարավոր չի գտնել, կիսել նրա հետ հացի վերջին պատառը դժվարության պահին, բայց չհուսահատվել երբեք, որովհետև կյանքում ժամանակավոր է ամեն բան: Գեղեցիկ է հնչում, բայց չարժի մեր սերը ամուսնությամբ փչացնել: Ես այնպիսի մարդ եմ, որ կարիք ունեմ անընդհատ միջավայրս փոխելու, իսկ ընտանիքը կկաշկանդի ինձ: Բացի այդ հարկավոր է կյանքին ավելի գլոբալ նայել: Ինչ եմ թողնելու մոլորակի վրա մահիցս հետո? Հազարամյակներ անց սերունդներն ինձ ոչ սիրածս տղամարդկանցով են ճանաչելու, ոչ զավակներով, ոչ էլ ծնողներով, այլ մեծ գործերով, որ արել եմ կյանքիս ընթացքում, ու արժեքներով, որ ստեղծել եմ աշխարհի համար: Ես սիրահարված եմ հիմա, զգացմունքներիս ազդեցության տակ, ու գիտակցությունս մառախուղով է պատվել, բայց պիտի գիտակցեմ, որ սերն իլուզիա է, որն ինքս եմ ինձ ներշնչել: Ինչպես կարող եմ երազել մեծ մարդ դառնալու մասին, եթե ունակ չեմ սթափ դատել, իսկ իրականությունն այն է, որ իմ ու Պարոնի մոլորակները չեն հատվում: Մենք ընդհանուր բաներ շատ ունենք, բայց դրանք բավարար չեն միասին լինելու համար:

–Հիշում եք`մի անգամ ասացիք` բաժանումը միշտ էլ ցավոտ է, բայց ավելի լավ է ցավեցնել նրան, ով քեզ սիրում է մի ամիս, քան նրան, ով մի տարի է, ինչ սիրում է:

Նա բաց թողեց շուրթերս, ու դեմքը հեռացրեց ինձնից: Մատները տարավ գրպանն ու միջից ինչ-որ փայլուն թուղթ հանեց: Ես միանգամից ճանաչեցի հրավիրատոմսը:

–Վերցրու, Լիլի: Այդպես երկուսիս համար էլ լավ կլինի:

–Իսկ երբ կհանդիպենք?

–Երբ դադարենք սիրել իրար…

–Երբեք?

–Երևի…


*

Մենք ամբողջ ուժով դեպի օդանավակայան ենք վազում: Պայուսակս ու ճամպրուկս Պարոնի ձեռքում են, իսկ ես, բարձրակրունկներս բռնած, մի կերպ հասնում եմ նրա ետևից: Ախր, ոնց կարող էի չնկատել, որ ժամացույցիս սլաքը կանգ է առել: Եթե տասը րոպեից սպասասրահում չլինեմ, կորած եմ:


*

–Օրիորդ, կես րոպե ժամանակ ունեք,-լսվեց ուղեկցորդուհու ձայնը:

Ես համբուրեցի Պարոնի շուրթերն ու ճամպրուկս վերցնելով`վազելով օդանավ բարձրացա:

–Լիլի, սպասիր,-ետևիցս կանչեց նա:

–Օրիորդ, արագացրեք, խնդրում եմ,-կրկնեց ուղեկցորդուհին:

Ուզում էի շրջվել, բայց հարկավոր էր շտապել: Վերջապես ներս մտա ու մի քանի րոպե շունչ քաշելուց հետո նստեցի ինձ հատկացված տեղում`պատուհանի մոտ: Երբ հայացքս ներքև գցեցի, ոտքերս թուլացան.Պարոնն ինձ էր նայում ներողամիտ ժպիտով, իսկ ուսին` պայուսակս էր, որի մեջ թողել էի օրագիրս, ֆոտոապարատս, հեռախոսս ու էլի որոշ բաներ:

Ես հասցրել էի բոլոր գրառումներս թղթից տեղափոխել օնլայն փաստաթղթի մեջ, իսկ նոթբուքս, բարեբախտաբար, մոտս է մնացել:

Սիրելի օրագիր, օգտվելով առիթից, որ դեռ գետնից չենք պոկվել, ու կապը չի կորել, վերջին էջդ եմ գրում: Ինձ համար շատ դժվար է քո մասին խոսել որպես անշունչ առարկայի, որովհետև դու ավելի շատ ես կողքիս եղել, քան ցանկացած շնչավոր էակ: Կպահեմ քեզ սրտիս ամենատաք անկյունում`որպես վկայություն այն փոքրիկ աղջկա, որ մեռավ իմ մեջ:

Երեկոյան, երբ տեղ հասնեմ, վառ, շքեղ, գեղեցիկ կազմով նոթատետր եմ գնելու ու փորձեմ կյանքս մաքուր էջից սկսել: Նոր միջավայրում հայտնվելը հիանալի հնարավորություն է`դառնալու նա, ով միշտ երազել եմ լինել, իսկ մինչ այդ պարզապես ուզում եմ ամփոփել, թե ինչ եմ հասկացել կյանքի մասին տասնյոթ տարվա ընթացքում.

★ 

Աշխարհում արդարություն ու հավասարություն գոյություն չունի: Որոշ մարդիկ ծնված օրվանից ամեն ինչ ունեն`փող, գրավիչ արտաքին, առողջություն, իսկ ոմանք էլ ստիպված են զրոյից բարձրանալ`հաջողության դիմաց որոշակի գին վճարելով:


★ 

Ինքնասպանությամբ ոչ ոքի չես պատժի: Անկախ ապրածդ կյանքից, մահից հետո քո մասին կխոսեն ընդամենը մի օր, իսկ հետո աստիճանաբար կմոռանան:

★ 

Բնությունը մարդուն էգոիստ է ստեղծել, որովհետև գոյության պայքարում չոչնչանալու համար անհրաժեշտ է մտածել առաջնահերթ սեփական անձի մասին:

★ 

Կ

յանքն ապրելու ունիվերսալ բանաձև չկա, որը բոլոր մարդկանց դեպքում հաջողությամբ աշխատի, ու դրա պատճառն այն է, որ ամենքի կենսափորձն առանձնահատուկ է:

★ 

Լինես տասնյոթ տարեկան թե ութսուն, այդպես էլ ոչինչ հասկացած չես լինելու կյանքից, որովհետև ոչ մի տարիքում չես իմանա, թե որն է ապրելուդ իրական իմաստը, ինչ առաքելությամբ ես մոլորակ եկել, ինչ է քեզ սպասվում մահից հետո ու արդյոք դու ես տնօրինում ճակատագիրդ: Այդքանով հանդերձ, եթե նույնիսկ աշխարհը փորձադաշտ է, որում մուկ ես ընդամենը, պիտի անես առավելագույնը, ինչ քեզնից կախված է, որ ապրածդ կյանքը սրտովդ լինի:

Այտս սեղմեցի ապակուն ու ազատություն տվեցի արցունքներիս: Պարոնը դեռ չի հեռացել ու տխուր հայացքով ինձ է նայում: Արագ սրբեցի աչքերս ու սկսեցի օդային համբույրներ ուղարկել նրան:

–Միշտ կսիրեմ Ձեզ,-շուրթերս ապակուն հպելով`շշնջացի ես,-ոչինչ, որ չեք լսում, սերը սրտով է զգալ պետք, իսկ Ձեր սիրտն այստեղ է`հետս:

Ամբողջ դեմքս ու վիզս արցունքների մեջ են, իսկ մարմինս ցնցվում է անկախ ինձնից:

–Հարգելի ուղևորներ, տեղեկացնում ենք կանոնների մասին, որոնց անհրաժեշտ է հետևել թռիչքի ժամանակ…

Ես գրպանիցս հանեցի ականջակալներս, ու ուղեկցորդուհու ձայնն աստիճանաբար խլացավ: Անձեռոցիկով չորացրի լացից խոնավացած այտերս ու վերջին անգամ պատուհանից դուրս նայեցի: Լայն ժպտացի ու մատներս իրար մոտեցնելով`Պարոնին սրտի նշան ցույց տվեցի: Հետո կտրուկ ծածկեցի ապակին մուգ վարագույրով ու համոզեցի ինձ կենտրոնանալ ուրախ երաժշտության վրա: Ես նրանցից չեմ, ովքեր վատ հոգեվիճակում տխուր երգեր են լսում, որ իրենց ավելի խորը թաղեն բացասական զգացմունքների մեջ: Էլ նրանցից չեմ…

Ինքնաթիռը դանդաղ բարձրանում է, ու ես մտովի ցած եմ նետում անցյալի բեռը: Սրտանց ներում եմ մարդկանց, ովքեր երբևէ ցավ են պատճառել ինձ, ինչպես ներում եմ այն կրակին, որը պատահաբար այրեց մատս փոքր ժամանակ: Դրանում ոչ մեկի մեղավորությունը չկար: Ես երեխա էի, ով ոչինչ չգիտեր աշխարհի մասին, իսկ այրելը պարզապես կրակի հատկությունն էր:

Ընդունում եմ այն ամենն, ինչ 1999 թվականի մարտի 12-ից սկսած իմ կյանքում տեղի է ունեցել`երկիրը, քաղաքն ու փողոցը, որտեղ ծնվել եմ, ծնողներին, ովքեր ինձ կյանք են տվել, դպրոցները, որոնք հաճախել եմ, ընկերներին, տղամարդկանց, ում սիրել եմ: Հնարավոր չի ազատվել ցավից առանց այն վերապրելու: Կյանքը նոր էջից սկսելու համար պիտի կարողանամ անցյալից փախչելու փոխարեն ընդունել այն, որովհետև ես միայն դրական փորձով չի, որ Լիլին եմ: Եթե չլինեին բոլոր այն հիասթափությունները, անկումներն ու արցունքները, որոնց միջով անցա, չէի լինի նա, ով հիմա եմ: Ամեն ինչում էլ հնարավոր է լուսավոր կետ գտնել, այդ թվում նաև սեփական սխալների, բացասական կենսափորձի ու տանջանքի մեջ, որովհետև հայացք գցելով ապրածս ամբողջի կյանքի վրա` վստահորեն մի բան կարող եմ ասել` ոչինչ ինձ այնքան չի ստիպել հոգեպես ու մտավորապես աճել, ինչքան ուժեղ ցավը: Ես երախտագիտությամբ եմ լցված բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինձ երբևէ ցավ են պատճառել, որովհետև դրա շնորհիվ հնարավորություն են տվել կյանքն ու իմ անձն ավելի լավ ճանաչել:

Ի վերջո ձանձրալի կլիներ, եթե աշխարհ գայի հարյուր տարի անվերջ ծիծաղելու, հրճվելու, զվարճանալու ու ուրախանալու համար`այդպես էլ չիմանալով, թե ինչ է լացը, անզորությունն ու տխրությունը: Ես սիրում եմ ինձ` այդքան տարբեր, երբեմն իրար հակասող զգացմունքներ ունենալու կարողության համար:

Ինքնաթիռը դանդաղ բարձրանում է, ու ես մտովի ցած եմ նետում անցյալի բեռը: Բառերը, որ չէի ուզի լսել, բառերը, որ այդպես էլ չկարողացա ասել, դադարում են սեղմել կոկորդս, մարդիկ, ովքեր ինձ ցավ են պատճառել, մարդիկ, ում ես եմ ցավեցրել, դուրս են գալիս հիշողությունիցս, ուղեղիս ծալքերի արանքներից ու օդապարիկներով անվտանգ իջնում ներքև: Իմ մեջ մեռել է առաջվա եսը, ու ես նրան էլ եմ ցած նետում…

Բարի գալուստ նոր ու երջանիկ կյանք:


-–

Պարոնն անհանգիստ անցուդարձ է անում սպասասրահում: Նրա ներսում այնպիսի զգացում է, ասես օդի միջով է քայլում: Թույլ չի տալիս իրեն հուսահատության գիրկն ընկնել, բայց չի էլ երազում. վախենում է հիասթափվել, դրա համար մնացել է չեզոք մի կետում, որ կոչվում է անորոշություն: Կնախընտրեր այլևս երբեք չտեսնել Լիլիին, չնայել տխրության միջից ժպտացող նրա աչքերին, չլսել նրա ձայնը, փիլիսոփայությունները, լացը, չտաքացնել նրա մշտապես սառը մատներն իր ափի մեջ, չզգալ, թե ինչ է նշանակում յուրահատուկ լինել, միայն թե իմանար, որ աշխարհում ինչ-որ մի տեղ նա գոյություն ունի…

Հանկարծ օդանավակայանում իրարանցում սկսվեց: Պարոնը հասկացավ, որ փրկվածներին բերող ինքնաթիռն արդեն ժամանել է: Նրա սիրտը սկսեց սովորականից մի քանի անգամ արագ բաբախել: Րոպեները, որ առանձնացնում էին իրեն Լիլիից, հավերժություն էին թվում:

Մոտ կես ժամից մուտքի դռան մոտ աղմուկ լսվեց: Հարյուրից ավելի մարդիկ ներս խուժեցին: Բոլորի դեմքերն այլանդակվել էին այրվածքներից ու պատվել էին վերքերով, որոնք սարսափ էին ազդում: Մի կին բարձրաձայն ողբում էր, որովհետև կորցրել էր իր մանկահասակ որդուն կրակի ճիրաններում: Պարոնը ոչ մի կերպ չէր կարողանում որսալ Լիլիի հայացքը, միթե նա այնքան փոխվել է, որ անճանաչելի է դարձել? Ուշադիր զննեց բոլոր եկածներին, բայց ապարդյուն: Նա ցավ չէր զգում, անզգայացել էր կարծես: Ճակատագրական պահերին մարդը մի տեսակ քարանում է, երևի որ չխելագարվի: Նա, ճարը կտրած, մեջը ուժ գտավ բացելու փրկվածների ցուցակն ու բախվելու իրականության հետ: Կարող էր դա անել նաև մինչև օդանավակայան գալը`տանը նստած, բայց մեծ էր վախը, որ ճշմարտությունը միանգամից կսպանի իրեն: Սկսեց ուշադիր, դանդաղ ընթերցել կենդանի մնացածների անուն-ազգանունները: Կարդաց ավելի քան երեսուն անգամ, բայց այդպես էլ չգտավ Լիլիին…


Ինն ամիս անց

Պարոնը նստել է դպրոցի տանիքին ու մատների մեջ շոշափում է Լիլիի օրագիրը, որը լույս է տեսել իր շնորհիվ: Բարեբախտաբար, բոլոր գրառումները, ներառյալ վերջինները, որ արվել էին թռիչքից րոպեներ առաջ, պահպանվել էին նաև հեռախոսի մեջ, որն իր մոտ էր մնացել: Նա հոտ է քաշում թղթից`փորձելով զգալ բույրը այն աղջկա, ով աշխարհում ամենից շատ քաղցրավենիք էր սիրում, բայց սրտով դառնացած էր: Պարոնը հանկարծ հիշեց, որ միասին անցկացրած վերջին ժամերի ընթացքում Լիլին ոչ մի անգամ չէր խոսել ինքնասպանության մասին: Միթե սկսել էր սիրել կյանքը? Մի մարդու մահը շատ բան է փոխում աշխարհում, որովհետև յուրաքանչյուրը, ում բախտ է վիճակվել ապրել, կարող է ստեղծել, հորինել, հայտնագործել այնպիսի մի բան, որն առաջ կտանի մարդկությանը: Ամեն հաջորդ սերունդ ավելի գիտակից է նախորդից, որովհետև հնարավորություն ունի վերլուծել, հաշվի առնել ու չկրկնել սխալները, որ իրենից առաջ արվել են:

Կյանքում ամենից կարևորն այն է, որ ժամանակին հիշես, թե ինչքան անցողիկ է ամեն բան: Մարդը պիտի հաճույք ստանա ամեն զգացմունքից, որ ունենում է` լինի հրճվանք թե տխրություն, զայրույթ թե ուրախություն, սեր թե ատելություն, որովհետև դա էլ է ժամանակավոր:

Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվել իր հետ ծնվելուց առաջ, ու ինչ է սպասվում մահից հետո: Դրա մասին շատ գրքեր են գրվել, բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել տաղանդավոր ու խելացի մարդկանց կողմից, բայց բոլորն էլ ենթադրություններ են ընդամենը, անձնական կարծիքներ, որոնք կարող են առաջին հայացքից շատ էլ խորիմաստ ու իրականությանը մոտ թվալ: Հարկավոր է ուսումնասիրել դրանք, բայց իմաստ չունի ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Անհրաժեշտ է ինքնուրույն փորձել գտնել ճշմարտությունը, իսկ դրա համար պարզապես ապրել է պետք ու կյանքին նայել ոչ թե զոհի, այլ արկածախնդրի աչքերով:

Կա հավանականություն, որ մահը վերջ է դնում ամեն տեսակ գոյության`թե հոգևոր, թե ֆիզիկական, հավերժական քուն ես մտնում`պարզապես առանց երազներ տեսնելու հնարավորության: Ոչ ոք քեզ չի զայրացնում, չի դավաճանում, չի արհամարհում, միայն մի թերություն կա`փտում ես…

Չի բացառվում նաև, որ մահը սկիզբ է նոր կյանքի, ուղղակի ուրիշ մարմնում: Կամ նույն մարմնում`ուրիշ ժամանակաշրջանի մեջ:

Ախր, այնքան հնարավոր տարբերակներ կան: Դժբախտաբար, կամ միգուցե բարեբախտաբար, երբեք էլ չես իմանա, թե նրանցից որն է համապատասխանում իրականությանը: Դրա համար նվազագույնը պետք է հիշել, թե ով ես եղել ծնվելուց առաջ կամ գոնե մի անգամ լինել հանդերձյալ աշխարհում, եթե, իհարկե, այն կա:

Երևի չարժի խաղալ սեփական կյանքի հետ, քանի դեռ հնարավորություն ունես ընտրելու`շնչել թե չէ: Մարդ արարածը հազարամյակների ընթացքում կարողացել է որոշ չափով ճանաչել ինքն իրեն, բայց միևնույն է`դեռևս չնչին գիտելիքներ ունի, որ ռիսկի գնա: Շատ հնարավոր է` այն ցավերը, անհաջողությունները, դժբախտությունները, որ ունենում ենք կյանքի ընթացքում, ասեղի ծակոցի են համազոր, իսկ մահից հետո դանակի ուժգին հարված է սպասվում: Ինչ իմանաս…

Պարոնը հանեց Լիլիի պայուսակից ֆոտոապարատը, սկսեց թերթել նկարները: Նա միաժամանակ քաղցրավենիք էր ուտում ու սուրճ խմում: Հանկարծ նկատեց կադրերը, որոնք Լիլին արել էր այն ժամանակ, երբ ինքը մերկ լոգանք էր ընդունում: Եթե տեսներ դրանք նրա մահից առաջ, սաստիկ կզայրանար ու կստիպեր անհապաղ ջնջել, բայց հիմա ծիծաղում է: Ի վերջո կյանքում ոչինչ այնքան նշանակալի չէ, ինչքան պատկերացնում ենք, բայց այդքանով հանդերձ այնքան անիմաստ էլ չէ, ինչքան թվում է երբեմն: Նա թերթելով հասավ այն նկարներին, որ արել էին թռիչքի օրը: Ոչ մի տեղ Լիլին այնքան լայն չի ժպտում, որքան իր կողքին: Պարոնի այտերին արցունքի կաթիլներ հայտնվեցին: Ֆոտոապարատը, հեռախոսն ու մյուս իրերը տեղավորեց պայուսակի մեջ ու իջավ տանիքից, որ միանա հարյուրավոր այն մարդկանց, ովքեր դպրոց էին եկել գրքի շնորհանդեսին…